Գլխավոր տեղեկություն
Համար
N 1472-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.12.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.01.13/1(544).1 Հոդ.1108.9
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 դեկտեմբերի 2015 թվականի N 1472-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄՂԱՐԹԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ, ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 147-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մղարթի գյուղական համայնքի ղեկավար Վաչագան Նավասարդյանի լիազորությունները համարել վաղաժամկետ դադարեցված:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մղարթի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2015 թվականին`

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 1,120.1 հազ. դրամ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 1.4 հազ. դրամ:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին N 32 ընտրատարածքային և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մղարթի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման և վարման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 4, 5 և 6 հավելվածների:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. դեկտեմբերի 17

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 17-ի N 1472-Ն որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄՂԱՐԹԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

_________________________________________________________________________________

NN
ը/կ

Ծախսերը

Գումարը
(դրամ)

_________________________________________________________________________________

1.

Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ

 
 

այդ թվում`

 
 

1) հանձնաժողովի նախագահի

145,502.0

 

2) հանձնաժողովի նախագահի տեղակալի

145,502.0

 

3) հանձնաժողովի քարտուղարի

145,502.0

____________________________________________________________________________

 

Ընդամենը

436,506.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 17-ի N 1472-Ն որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄՂԱՐԹԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

_________________________________________________________________________________

NN
ը/կ

Ծախսերը

Գումարը (դրամ)

_________________________________________________________________________________

1.

Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ

654,759.0

 

 այդ թվում՝

 
 

1) հանձնաժողովի նախագահի

145,502.0

 

2) հանձնաժողովի քարտուղարի

72,751.0

3) հանձնաժողովի անդամների

436,506.0

 

(6 անդամ x 72751 դրամ)

2.

Տրանսպորտային նյութեր

5,000.0

3.

Կապի ծառայություններ

1,000.0

4.

Գրասենյակային նյութեր և հագուստ

3,000.0

____________________________________________________________________________
 

 ընդամենը

663,759.0

 

Այլ ծախսեր` քվեաթերթիկների տպագրություն
(360 ընտրող + 360 x 0.03) x 5 դրամ)

1,855.0

 

կնիքների պատրաստում (8 հատ x 2000 դրամ)

16,000.0

 

կնիքների պատրաստում (1 հատ x 2000 դրամ)

2,000.0

____________________________________________________________________________

 

Ընդամենը

683,614.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 17-ի N 1472-Ն որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄՂԱՐԹԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

____________________________________________________________________________________

NN
ը/կ

Ծախսերը

Գումարը
(դրամ)

____________________________________________________________________________________

1.

Գրասենյակային նյութեր և հագուստ

 
 

(ընտրողների ցուցակներ, 360 ընտրող x 3.9 դրամ)

1,404.0

_______________________________________________________________________________
 

Ընդամենը

1,404.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 17-ի N 1472-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Կոդը

Անվանումը

Գնման ձևը

Չափի
միավորը

Միավորի գինը

Քանակը

Գումարը
(հազ. դրամ)

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով

       

28.86

Բաժին N 11, խումբ N 01, դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

28.86

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

       

28.86

 

ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ

       

8.00

09132200/1

Բենզին «Ռեգուլյար»

ՇՀ

լիտր

425.0

11.76

5.00

09221200/1

Պարաֆինե մոմ

ՇՀ

հատ

30.0

3.0

0.09

19431700/1

Փաթեթավորման թել

ՇՀ

հատ

55.0

2.0

0.11

30141200/1

Հաշվասարք՝ գրասենյակային

ՇՀ

հատ

580.0

1.0

0.58

30192111/1

Թանաքի բարձիկներ

ՇՀ

հատ

230.0

3.0

0.69

30192114/1

Թանաք՝ կնիքի բարձիկի համար

ՇՀ

հատ

120.0

1.0

0.12

30192121/1

Գրիչ՝ գնդիկավոր

ՇՀ

հատ

25.0

15.0

0.38

30192137/1

Մատիտ՝ գրաֆիտե միջուկով, հասարակ

ՇՀ

հատ

15.0

4.0

0.06

30192210/1

Պոլիմերային ինքնակպչուն ժապավեն՝ 48 մմ x 100 մ, տնտեսական, մեծ

 

հատ

250.0

1.0

0.25

30192710/1

Սոսնձամատիտ՝ գրասենյակային

ՇՀ

հատ

80.0

2.0

0.16

30197121/1

Կոճգամ՝ երկաթյա

ՇՀ

տուփ

50.0

2.0

0.10

30197632/1

Թուղթ՝ A4 ֆորմատի, 2 (21 x 29.7)

ՇՀ

հատ

3.4

50.0

0.17

30199232/1

Ծրար՝ մեծ, A4 ձևաչափի համար

ՇՀ

հատ

35.0

1.0

0.04

39241210/1

Մկրատ՝ գրասենյակային

ՇՀ

հատ

170.0

1.0

0.17

39292510/1

Քանոն՝ պլաստիկ

ՇՀ

հատ

30.0

3.0

0.09

 

ՄԱՍ II. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

       

19.86

30192153/2

Տեքստ պարունակող կնիքներ

ՊԸ

հատ

2000.0

8.0

16.00

30192153/2

Տեքստ պարունակող կնիքներ

ՊԸ

հատ

2000.0

1.0

2.00

22451180/1

Պատվերով տպագրվող նյութեր

ԲԸՀ

հատ

5.0

371.0

1.86

 

ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

       

1.00

64211120/1

 Միջքաղաքային հեռախոսային ծառայություններ

ԲԸԱՀ

դրամ

1,000.0

1.0

1.00

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

       

1.4

Բաժին N 11, խումբ N 01, դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

1.4

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

       

1.4

 

ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ

       

1.4

30197631/1

Թուղթ՝ A4 ֆորմատի, 1 (21 x 29.7)

ՇՀ

հատ

3.4

412

1.4

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 17-ի N 1472-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.28 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

Ծրագրային դասիչը

Մատուցվող ծառայության անվանումը
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման ծառայություններ

Նկարագրությունը
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպում, անցկացում և արդյունքների ամփոփում

1096

ԱԾ04

Քանակական

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների թիվը

1

X

Տեղամասային ընտրական հանձնաժողովների թիվը

1

X

Որակական

Մշակված չէ

 

X

Ժամկետայնության

Մշակված չէ

 

X

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

 

X

1,120.1

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1096 Ընտրական գործընթացների համակարգման, կանոնակարգման և տեղեկատվության տրամադրման ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ընտրական գործընթացների ժողովրդավարության և թափանցիկության բարելավում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ

Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.38 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

Ծրագրային դասիչը

Մատուցվող ծառայության անվանումը
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպմանը տեղեկատվական աջակցություն

Նկարագրությունը
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման համար ընտրողների ցուցակների տպագրում

1096

ԱԾ06

Քանակական

Ցուցակների տպագրում (մարդ)

360

X

Որակական

Մշակված չէ

 

X

Ժամկետայնության

Մշակված չէ

 

X

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

 

X

1.4

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1096 Ընտրական գործընթացների համակարգման, կանոնակարգման և տեղեկատվության տրամադրման ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ընտրական գործընթացների ժողովրդավարության և թափանցիկության բարելավում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 17-ի N 1472-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով


Բաժին 2.

 

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը(բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/ քաղաքականության միջոցառումը

ՀՀ 2015 թվականի պետական բյուջե
(հազ. դրամ)

ծրագիրը

միջոցառումը

1096

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Ընտրական գործընթացների համակարգման, կանոնակարգման և տեղեկատվության տրամադրման ծառայություններ

1,120.1

Ծրագրի նկարագրությունը
Ընտրական գործընթացների համակարգում, նախապատրաստում, իրականացում, հաշվետվական համակարգի կազմակերպում, վերլուծություն, վերահսկողություն, ընտրական պաշտոնյաների վերապատրաստում, տեղեկատվություն, քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկում

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ընտրական գործընթացների ժողովրդավարության և թափանցիկության բարելավում

     

Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ

 
 

ԱԾ 04

 

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման ծառայություններ

1,120.1

Մատուցվող ծառայության նկարագրությունը
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպում, անցկացում և արդյունքների ամփոփում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

 

Բաժին 2.

 

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը
(բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/ քաղաքականության միջոցառումը

ՀՀ 2015 թվականի պետական բյուջե
(հազ. դրամ)

ծրագիրը

միջոցառումը

1096

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Ընտրական գործընթացների համակարգման, կանոնակարգման և տեղեկատվության տրամադրման ծառայություններ

1.4

Ծրագրի նկարագրությունը
Ընտրական գործընթացների համակարգում, նախապատրաստում, իրականացում, հաշվետվական համակարգի կազմակերպում, վերլուծություն, վերահսկողություն, ընտրական պաշտոնյաների վերապատրաստում, տեղեկատվություն, քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկում

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ընտրական գործընթացների ժողովրդավարության և թափանցիկության բարելավում

     

Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ

 
 

ԱԾ 06

 

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպմանը տեղեկատվական աջակցություն

1.4

Մատուցվող ծառայության նկարագրությունը
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման համար ընտրողների ցուցակների տպագրում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն, «Հայփոստ» ՓԲԸ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան