«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 դեկտեմբերի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 60015488
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2 դեկտեմբերի 2015 թ. |
N 397-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 341-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 13-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով՝
ա) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի հունիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի N 341-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» N 178-Ն որոշման 2-րդ կետը,
բ) «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության 2015 թվականի հոկտեմբերի 19-ի N 311/15-Ս11 գրությունը, և
հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված թիվ 60 լիցենզիայի փոփոխված տարբերակը հաստատելու մասին» N 341-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝ «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության թիվ 60 լիցենզիայի փոփոխված տարբերակում (այսուհետ՝ Լիցենզիա) կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունը.
1) Լիցենզիան լրացնել հավելվածով` համաձայն N 1 հավելվածի,
2) Լիցենզիայի 5.5 կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«5.5 Լիցենզավորված անձը պարտավոր է մինչև 2016 թվականի սեպտեմբերի 1-ը Հանձնաժողովի 2006 թվականի սեպտեմբերի 15-ի N 202-Ա որոշմամբ հաստատված հավելվածի՝ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության պայմանների N 1 հավելվածով սահմանված ցուցակով և մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը` Լիցենզիայի հավելվածով նախատեսված բնակավայրերում անլար տեխնոլոգիայի կիրառմամբ արդիականացնել կոդի բաժանմամբ բազմակի մուտքի (CDMA) անլար տեխնոլոգիայի հիման վրա գործող հանրային ամրակցված հեռախոսային ցանցի հեռախոսագծերը, ինչը հնարավորություն կընձեռի այդ հեռախոսագծերով ստանալ ամրակցված լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ»:
2. «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը՝
1) Լիցենզիայի 5.5 կետում նշված անլար տեխնոլոգիայով ամրակցված լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցել միայն Լիցենզիայի 5.5 կետով նախատեսված բնակավայրերում,
2) սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված բնակավայրերում գործող հեռախոսակայանների ու լարային ենթակառուցվածքների պահպանմամբ շարունակել ապահովել հիմնական հեռախոսային և լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցումը,
3) Լիցենզիայի 5.5 կետով նախատեսված բնակավայրերում պահպանել գործող հեռախոսակայաններն ու լարային ենթակառուցվածքները մինչև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ այդ հեռախոսակայանների ու լարային ենթակառուցվածքների շահագործումից հանելու հարցի համաձայնեցումը,
4) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը Լիցենզիայի 5.5 կետով սահմանված պարտավորության կատարումը ապահովող միջոցառումների ծրագիր,
5) սույն կետի 4-րդ ենթակետում նշված միջոցառումների ծրագրի ներկայացումից հետո, կիսամյակային պարբերականությամբ, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի հունվարի 27-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից N 60 լիցենզիայով սահմանված պարտավորության կատարման մասին» N 13-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները |
Ռ. Նազարյան |
Հավելված N 1 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի դեկտեմբերի 2-ի N 397-Ն որոշման
«Հավելված ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի N 341-Ն որոշմամբ հաստատված Լիցենզիայի |
Բնակավայրերի ցուցակ
Արագածոտնի մարզ
1 Ագարակ
2 Աղձք
3 Ավան
4 Խնուսիկ
5 Արագածոտն
6 Արտաշավան
7 Արուճ
8 Բազմաղբյուր
9 Դպրեվանք
10 Լեռնարոտ
11 Կոշ
12 Ղազարավան
13 Նոր Ամանոս
14 Նոր Եդեսիա
15 Շամիրամ
16 Ոսկեհատ
17 Ոսկեվազ
18 Սաղմոսավան
19 Վերին Սասունիկ
20 Տեղեր
21 Ուջան
22 Փարպի
23 Օրգով
24 Արա
25 Եղիպատրուշ
26 Ագարակավան
27 Ակունք
28 Աշնակ
29 Արտենի
30 Դաշտադեմ
31 Դավթաշեն
32 Դդմասար
33 Դիան
34 Զովասար
35 Թլիկ
36 Կարմրաշեն
37 Կաքավաձոր
38 Ներքին Բազմաբերդ
39 Ներքին Սասունաշեն
40 Ոսկեթաս
41 Պարտիզակ
42 Վերին Բազմաբերդ
43 Օթևան
Արարատի մարզ
1 Բարձրաշեն
2 Գինեվետ
3 Զանգակատուն
4 Տիգրանաշեն
5 Վարդաշատ
6 Այնթափ
7 Արգավանդ
8 Գետափնյա
Արմավիրի մարզ
1 Ակնալիճ
2 Այգեկ
3 Այգեշատ
4 Առատաշեն
5 Արագած
6 Արշալույս
7 Գեղակերտ
8 Դաշտ
9 Խորոնք
10 Ծաղկալանջ
11 Ծիածան
12 Հայթաղ
13 Հովտամեջ
14 Մերձավան
15 Մրգաստան
16 Շահումյան
17 Շահումյանի թռչնաֆաբրիկա
18 Ջրառատ
19 Տարոնիկ
20 Թաիրով
21 Արգինա
22 Բագարան
23 Երվանդաշատ
24 Վանանդ
Գեղարքունիքի մարզ
1 Գեղարքունիք
2 Այգուտ
3 Անտառամեջ
4 Արտանիշ
5 Գետիկ
6 Դպրաբակ
7 Դրախտիկ
8 Կալավան
9 Բարեպատ
10 Ձորավանք
11 Մարտունի
12 Շորժա
13 Արծվանիստ
14 Գեղհովիտ
15 Լեռնահովիտ
16 Երանոս
17 Զոլաքար
18 Լիճք
19 Ծակքար
20 Ծովասար
21 Ծովինար
22 Ձորագյուղ
23 Մադինա
24 Ներքին Գետաշեն
25 Վաղաշեն
26 Վարդաձոր
27 Վերին Գետաշեն
28 Գեղամավան
29 Դդմաշեն
30 Զովաբեր
31 Ծաղկունք
32 Ծովակ
33 Նորաշեն
34 Չկալովկա
35 Սեմյոնովկա
36 Վարսեր
37 Ախպրաձոր
38 Ծափաթաղ
Լոռու մարզ
1 Անտառաշեն
2 Անտառամուտ
3 Արջուտ
4 Արջուտ կայարանին կից
5 Դեբետ
6 Եղեգնուտ
7 Լեռնապատ
8 Հալավար
9 Հայդարլի
10 Քիլիսա
11 Ձորագետ
12 Ձորագյուղ
13 Մարգահովիտ
14 Վահագնաձոր
15 Վահագնի
16 Փամբակ
17 Փամբակ կայարանին կից
18 Քարաբերդ
19 Ակներ
20 Առողջարանին կից
21 Թումանյան
22 Քոբեր կայարանի
23 Ախթալա
24 Բենդիկ
25 Աթան
26 Ահնիձոր
27 Այգեհատ
28 Արդվի
29 Արևածագ
30 Աքորի
31 Դսեղ
32 Թեղուտ
33 Լորուտ
34 Ծաթեր
35 Ծաղկաշատ
36 Կաճաճկուտ
37 Կարմիր Աղեկ
38 Հագվի
39 Հաղպատ
40 Ճոճկան
41 Մարց
42 Մեծ Այրում
43 Փոքր Այրում
44 Մղարթ
45 Շամուտ
46 Շնող
47 Չկալով
48 Ջիլիզա
49 Քարինջ
50 Քարկոփ
51 Օձուն
52 Ամոջ
53 Գեղասար
54 Գոգարան
55 Լեռնավան
56 Լուսաղբյուր
57 Խնկոյան
58 Ծաղկաբեր
59 Կաթնաջուր
60 Հարթագյուղ
61 Ղուրսալ
62 Նոր Խաչակապ
63 Շենավան
64 Շիրակամուտ
65 Ջրաշեն
66 Սարալանջ
67 Սարահարթ
68 Սարամեջ
69 Քարաձոր
70 Արմանիս
71 Ագարակ
72 Բովաձոր
73 Գարգառ
74 Լեջան
75 Կաթնաղբյուր
76 Կողես
77 Կուրթան
78 Հոբարձ
79 Հովնանաձոր
80 Յաղդան
81 Պուշկինո
82 Սվերդլով
83 Վարդաբլուր
84 Ուռուտ
85 Ուրասար
86 Ապավեն
87 Արծնի
88 Բլագոդարնոյե
89 Դաշտադեմ
90 Լեռնահովիտ
91 Կաթնառատ
92 Ձյունաշող
93 Ձորամուտ
94 Գոգավան
95 Մեդովկա
96 Կրուգլայա շիշկա
97 Մեղվահովիտ
98 Նորամուտ
99 Միխայելովկա
100 Նովոսելցովո
101 Նորաշեն
102 Պաղաղբյուր
103 Պետրովկա
104 Պրիվոլնոյե
105 Սարատովկա
106 Գետավան
107 Սարչապետ
Կոտայքի մարզ
1 Ծաղկաձոր
2 Ալափարս
3 Աղավնաձոր
4 Արզական
5 Արտավազ
6 Փյունիկ
7 Բջնի
8 Լեռնանիստ
9 Կարենիս
10 Հանքավան
11 Մարմարիկ
12 Մեղրաձոր
13 Գոռգոչ
14 Ջրառատ
15 Սոլակ
16 Քաղսի
17 Ֆանտան
18 Բյուրեղավան
19 Գառնի
20 Գեղարդ
21 Գողթ
22 Զառ
23 Զովաշեն
24 Հատիս
25 Հացավան
26 Ձորաղբյուր
27 Նուռնուս
28 Սևաբերդ
29 Արա
30 Արգել
31 Բուժական
32 Գետամեջ
33 Թեղենիք
34 Մրգաշեն
35 Նոր Գեղի
36 Պռոշյան
37 Սարալանջ
38 Քասախ
39 Քարաշամբ
Շիրակի մարզ
1 Ազատան
2 Հացիկավան
3 Եղնաջուր
4 Զարիշատ
5 Աղին
6 Բարձրաշեն
7 Լուսաղբյուր
8 Հայկաձոր
9 Սարակապ
10 Արփենի
11 Կաքավասար
12 Ձորաշեն
13 Սարապատ
14 Փոքր Սարիար
15 Սարատակ
Սյունիքի մարզ
1 Աղվանի
2 Աճանան
3 Անտառաշատ
4 Առաջաձոր
5 Արծվանիկ
6 Գեղանուշ
7 Գոմարան
8 Գեղի
9 Քարուտ
10 Դավիթ Բեկ
11 Եղեգ
12 Եղվարդ
13 Կավճուտ
14 Մուսալլամ
15 Խդրանց
16 Ծավ
17 Շիշկերտ
18 Կաղնուտ
19 Ձորաստան
20 Ճակատեն
21 Նորաշենիկ
22 Աջաբաջ
23 Գետիշեն
24 Ներքին Խոտանան
25 Ներքին Հանդ
26 Շիկահող
27 Շրվենանց
28 Չափնի
29 Սյունիք
30 Բարգուշատ
31 Դիցմայրի
32 Խորձոր
33 Սզնակ
34 Սրաշեն
35 Սևաքար
36 Վանեք
37 Վարդավանք
38 Վերին Խոտանան
39 Տանձավեր
40 Տավրուս
41 Ուժանիս
42 Քաջարան
43 Օխտար
44 Արավուս
45 Բարձրավան
46 Խնձորեսկ
47 Խոզնավար
48 Կոռնիձոր
49 Հարժիս
50 Ներքին Խնձորեսկ
51 Շուռնուխ
52 Տանձատափ
53 Քաշունի
54 Գուդեմնիս
55 Լեհվազ
56 Լիճք Սյունիք
57 Կարճևան
58 Կուրիս
59 Նռնաձոր
60 Վահրավար
61 Վարդանիձոր
62 Այգեձոր
63 Թխկուտ
64 Տաշտուն
65 Դաստակերտ
66 Ախլաթյան
67 Աղիտու
68 Անգեղակոթ
69 Աշոտավան
70 Բալաք
71 Բնունիս
72 Բռնակոթ
73 Գետաթաղ
74 Դարբաս
75 Շամբ
76 Թանահատ
77 Թասիկ
78 Իշխանասար
79 Լծեն
80 Լոր
81 Ծղուկ
82 Հացավան
83 Մուցք
84 Ցղունի
85 Նորավան
86 Շաքի
87 Շենաթաղ
88 Որոտան
89 Սալվարդ
90 Սառնակունք
91 Սպանդարյան
92 Վաղատին
93 Տոլորս
94 Տորունիք
95 Ույծ
Վայոց ձորի մարզ
1 Աղավնաձոր
2 Աղնջաձոր
3 Արտաբույնք
4 Արփի
5 Գնիշիկ
6 Մոզրով
7 Ելփին
8 Եղեգիս
9 Թառաթումբ
10 Հորբատեղ
11 Հորս
12 Շատին
13 Չիվա
14 Ռինդ
15 Սալլի
16 Սևաժայռ
17 Քարագլուխ
18 Կեչուտ
19 Ազատեկ
20 Արին
21 Արտավան
22 Բարձրունի
23 Գոմք
24 Կապույտ
25 Զառիթափ
26 Զեդեա
27 Խնձորուտ
28 Կարմրաշեն
29 Հերհեր
30 Մարտիրոս
31 Նոր Ազնաբերդ
32 Ուղեձոր
33 Սերս
34 Փոռ
Տավուշի մարզ
1 Գոշ
2 Ազատամուտ
3 Աղավնավանք
4 Աճարկուտ
5 Այգեհովիտ
6 Կայան
7 Գանձաքար
8 Դիտավան
9 Ենոքավան
10 Լուսահովիտ
11 Լուսաձոր
12 Խաչարձան
13 Գեղատափ
14 Ծաղկավան (Իջևանի շրջան)
15 Կիրանց
16 Հովք
17 Սարիգյուղ
18 Այրում
19 Արճիս
20 Բագրատաշեն
21 Բաղանիս
22 Բարեկամավան
23 Դեբետավան
24 Դեղձավան
25 Զորական
26 Լճկաձոր
27 Կոթի
28 Հաղթանակ
29 Պտղավան
30 Այգեձոր (Տավուշի շրջան)
31 Այգեպար
32 Իծաքար
33 Ծաղկավան (Տավուշի շրջան)
34 Չինչին
35 Չորաթան
36 Վարագավան
37 Վերին Կարմիր աղբյուր»։
Հավելված N 2 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի դեկտեմբերի 2-ի N 397-Ն որոշման |
Բնակավայրերի ցուցակ
Արագածոտնի մարզ
1 Աշտարակ
2 Անտառուտ
3 Ապարան
4 Արագածավան
5 Բյուրական
6 Թաթուլ
7 Թալին
8 Ծաղկահովիտ
9 Կաթնաղբյուր
10 Կարբի
11 Կարին
12 Մաստարա
13 Մուղնի
14 Սասունիկ
15 Ուշի
16 Օհանավան
17 Օշական
Արարատի մարզ
1 Արարատ
2 Արտաշատ
3 Մասիս
4 Ուրցաձոր
5 Վեդի
Արմավիրի մարզ
1 Արմավիր
2 Արտիմետ
3 Բաղրամյան
4 Ծաղկունք
5 Մեծամոր
6 Ոսկեհատ
7 Վաղարշապատ
Գեղարքունիքի մարզ
1 Գավառ
2 Ճամբարակ
3 Մարտունի
4 Սևան
5 Վահան
6 Վարդենիկ
7 Վարդենիս
Լոռու մարզ
1 Ազնվաձոր
2 Ալավերդի
3 Ախթալա
4 Ամրակից
5 Արևաշող
6 Բազում
7 Գուգարք
8 Դարպաս
9 Լեռնանցք
10 Լոռի Բերդ
11 Մեծավան
12 Նեղոց
13 Շահումյան
14 Սպիտակ
15 Ստեփանավան
16 Վանաձոր
17 Տաշիր
Կոտայքի մարզ
1 Աբովյան
2 Առինջ
3 Արզնի
4 Բալահովիտ
5 Գետարգել
6 Եղվարդ
7 Հրազդան
8 Նոր Հաճն
9 Չարենցավան
10 Ջրվեժ
Շիրակի մարզ
1 Ախուրյան
2 Ամասիա
3 Աշոցք
4 Արթիկ
5 Գյումրի
6 Մարալիկ
7 Սառնաղբյուր
8 Փանիկ
Սյունիքի մարզ
1 Ագարակ
2 Ալվանք
3 Ակներ
4 Գորիս
5 Խնածախ
6 Խոտ
7 Կապան
8 Հալիձոր
9 Հարթաշեն
10 Մեղրի
11 Շինուհայր
12 Շվանիձոր
13 Որոտան
14 Սիսիան
15 Սվարանց
16 Վաղատուր
17 Վերիշեն
18 Տաթև
19 Տեղ
20 Քաջարան
21 Քարահունջ
22 Քարաշեն
Վայոց ձորի մարզ
1 Ագարակաձոր
2 Գետափ
3 Գլաձոր
4 Գնդեվազ
5 Գողթանիկ
6 Եղեգնաձոր
7 Հերմոն
8 Մալիշկա
9 Ջերմուկ
10 Սարավան
11 Վայք
12 Վարդահովիտ
13 Վերնաշեն
Տավուշի մարզ
1 Աչաջուր
2 Բերդ
3 Գետահովիտ
4 Դիլիջան
5 Թեղուտ
6 Իջևան
7 Կողբ
8 Հաղարծին
9 Նավուր
10 Նոյեմբերյան
11 Նորաշեն
12 Ոսկեպար
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
23.10.2019, N 394-Ն | 02.11.2019, N 397-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|