Գլխավոր տեղեկություն
Համար
N 43-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.01.2016-26.07.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.01.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.01.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 14 հունվարի 2016 թվականի N 43-Ա

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 839-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի «Ստուգումների կազմակերպման և անցկացման ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի N 594-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 839-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում «2016 թվականի հունվարի 1-ը» բառերը փոխարինել «2016 թվականի հուլիսի 1-ը» բառերով.

2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) 2016 թվականի հունվարի 1-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սկսված և իրականացվող ստուգումները, բացառությամբ որոշմամբ նախատեսված դեպքերի, կասեցվում են.

2) որոշման 1-ին կետով նախատեսված՝ ստուգումների իրականացման սահմանափակումը չի տարածվում «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա և Հայաստանի Հանրապետությունում տեսչական համակարգի օպտիմալացման արդյունքում ստեղծվող նոր տեսչական մարմինների գործունեության վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հունվարի 29

Երևան

 

Հավելված 

ՀՀ կառավարության 2016 թվականի

հունվարի 14-ի N 43-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

հուլիսի 30-ի N 839-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԻ

Պետական մարմնի և տեսչության անվանումները

Ստուգաթերթերը

1

2

1. ՀՀ առողջապահության նախարարություն

Առողջապահական պետական տեսչություն

1.1. Հանրակրթական դպրոցների (ՏԳՏԴ ծածկագիր՝ 85.31.1, 58.31.2) ստուգաթերթ (ՀՀ կառավարության 2013 թվականի ապրիլի 4-ի N 349-Ն որոշման հավելվածի N 26 ստուգաթերթ)

1.2. Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների) (ՏԳՏԴ ծածկագիր՝ 85.10.0) ստուգաթերթ (ՀՀ կառավարության 2013 թվականի ապրիլի 4-ի N 349-Ն որոշման N 27 ստուգաթերթ)

2. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

Էներգետիկայի պետական տեսչություն

2.1. Ստուգաթերթ N 1 110կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքի` ենթակայանի (ԵԿ) և բաշխիչ սարքվածքի (ԲՍ) համար (ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման N 1 հավելված)

2.2. Ստուգաթերթ N 2 110կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքի` էլեկտրահաղորդման օդային գծի (ՕԳ) համար (ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման N 2 հավելված)

2.3. Ստուգաթերթ N 3 գազի համակարգի` գազափոխադրման բարձր ճնշման էներգատեղակայանքի համար (ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման N 3 հավելված)

2.4. Ստուգաթերթ N 4 գազի համակարգի` գազաբշխման և գազասպառման միջին և բարձր ճնշման էներգատեղակայանքի համար (ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման N 4 հավելված)

2.5. Ստուգաթերթ N 5 տնտեսավարող սուբյեկտի (մասնաճյուղի) համար (ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման N 5 հավելված)

3. ՀՀ արդարադատության նախարարություն

Օրինականության վերահսկողության տեսչություն

3.1. Կուսակցությունների գործունեության նկատմամբ օրինականության հսկողության պահանջների կատարման ստուգաթերթ (ՀՀ կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի N 624-Ն որոշման N 2 հավելված)

3.2. Հասարակական կազմակերպությունների գործունեության նկատմամբ օրինականության հսկողության պահանջների կատարման ստուգաթերթ (ՀՀ կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի N 624-Ն որոշման N 3 հավելված)

4. ՀՀ բնապահպանության նախարարություն

Բնապահպանական պետական տեսչություն

4.1. Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում, պահպանություն (ՀՀ կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 519-Ն որոշման N 11 ստուգաթերթ)

4.2. Թափոնների հավաքում, մշակում և ոչնչացում, թափոնների վերամշակում (ՀՀ կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 519-Ն որոշման N 6 ստուգաթերթ)

5. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

5.1. Քսուքային նյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների ստուգման ստուգաթերթ (ԱՏԳ ԱԱ-ի 2710 19 8200, 2710 19 8800, 2710 19 8400, 2710 19 9200, 2710 19 9400, 2710 19 9800, 2710 99 0000, 2710 19 2900 ծածկագրերին համապատասխան) (ՀՀ կառավարության 2013 թվականի մարտի 28-ի N 370-Ն որոշման ստուգաթերթ)

5.2. Ներքին այրման շարժիչային վառելիքների ստուգման ստուգաթերթ (ԱՏԳ ԱԱ 2710 11 410, 2710 11 450, 2710 11 490, 2710 19 410 ծածկագրերին համապատասխան) (ՀՀ կառավարության 2013 թվականի մարտի 28-ի N 370-Ն որոշման ստուգաթերթ)

5.3. Ավտոգազալցավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների ստուգման ստուգաթերթ (ՀՀ կառավարության 2013 թվականի մարտի 28-ի N 370-Ն որոշման ստուգաթերթ)

6. ՀՀ ֆինանսների նախարարություն

Լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչություն

6.1. Շահումով խաղի կազմակերպման և խաղատան կազմակերպման և լիցենզիայի պայմանների ու պահանջների կատարման ստուգաթերթ (ՀՀ կառավարության 2012 թվականի հունվարի 12-ի N 18-Ն որոշման N 2 հավելված)

6.2. Վիճակախաղերի կազմակերպման լիցենզիայի պայմանների ու պահանջների կատարման ստուգաթերթ (ՀՀ կառավարության 2012 թվականի հունվարի 12-ի N 18-Ն որոշման N 1 հավելված)

7. ՀՀ ֆինանսների նախարարություն

Աուդիտորական գործունեության հսկողության տեսչություն

7.1. Աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման հսկողության ստուգաթերթ (ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի N 99-Ն որոշման հավելված)

8. ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն

8.1. Ավտոմոբիլային գազալցավորման ճնշակայանների (ագլճկ) համար (ՏԳՏԴ խմբ. 2` ծածկագիր 35.23) ստուգաթերթ (ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 14-ի N 132-Ն որոշման հավելվածի N 9 ստուգաթերթ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.07.2017, N 865-Ա 26.07.2017, N 43-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան