ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՐՏԻԱՅԻ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) 5-ՐԴ, 6-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ, 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԵՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 1985 թվականի հոկտեմբերի 15-ին Ստրասբուրգում ստորագրված՝ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի (կից հայտարարությամբ) 5-րդ, 6-րդ հոդվածները, 7-րդ հոդվածի 2-րդ և 10-րդ հոդվածի 3-րդ կետերը՝ ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2015 թվականի սեպտեմբերի 29-ի ՍԴՈ-1230 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից՝ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Գ. Սահակյան |
8 դեկտեմբերի 2015 թվականի, քաղ. Երևան ԱԺՈ-188-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՐՏԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Համաձայն Խարտիայի 12-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է կապված լինել Խարտիայի հետևյալ հոդվածներով՝ 5-րդ հոդված, 6-րդ հոդված, 7-րդ հոդվածի 2-րդ և 10-րդ հոդվածի 3-րդ կետեր։
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|