Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԺՈ-187-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.12.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.25/90(1179) Հոդ.1107
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՈՒԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

  

 

Հարցի անվանումը

 

Կոդը և հեղինակները

 

1.

 

«Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին

 

Կ-865 -06.10.2015-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

2.

 

ա) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին

 

Կ-866 -08.10.2015-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
   

բ) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին

  

Կ-8661  -08.10.2015-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

3.

 

«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին

 

Կ-868 -12.10.2015-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

4.

 

«Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

 

Պ-873 -16.10.2015, 22.10.2015 -ԳԿ-010/0
Հեղինակ` Ռուզաննա Մուրադյան

 

5.

 

ա) Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին

 

Կ-490 -10.04.2014-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
   

բ) Շուկայի վերահսկողության մասին

 

Կ-4901 -10.04.2014-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
   

գ) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

Կ-4902 -10.04.2014-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
   

դ) «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

 

Կ-4903 -10.04.2014-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
   

ե) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

 

Կ-4904 -10.04.2014-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
   

զ) «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին

 

Կ-4905 -10.04.2014-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

6.

 

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին

 

Պ-851 -16.09.2015, 01.12.2015 -ՍՀ-010/0
Հեղինակներ` Հեղինե Բիշարյան, Հովհաննես Մարգարյան, Մհեր Շահգելդյան, Լևոն Դոխոլյան

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

   

Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները

 

 3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

   

Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները

 

1.

 

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի
անդամների ընտրություն

 

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Գ. Սահակյան

 

7 դեկտեմբերի 2015 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-187-Ն