Գլխավոր տեղեկություն
Համար
N 774-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.09.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.08.2015
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
26.08.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 օգոստոսի 2015 թվականի N 774-Ա

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 6-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` էներգետիկայի կայուն զարգացման 6-րդ միջազգային համաժողովը 2015 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 2-ը Հայաստանի Հանրապետությունում (Երևան) անցկացնելու կապակցությամբ՝

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել համաժողովի կազմակերպման հետ կապված միջոցառումների իրականացումը:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` համաժողովի բոլոր մասնակիցներին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ապահովել Հայաստանի Հանրապետություն մուտքի անվճար արտոնագրերով:

(2-րդ կետը լրաց. 28.09.15 N 858-Ա)

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ համաժողովի կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը` 13,440.000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից ներկայացված հաշվետվության:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Վ. Գաբրիելյան

 

2015 թ. օգոստոսի 26

Երևան