ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 նոյեմբերի 2015 թվականի N 1079-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Իրանական կողմի հետ առևտրատնտեսական ոլորտում համագործակցության հարցերի շուրջ երկկողմ բանակցություններ վարելու, ինչպես նաև հայ-իրանական գործարար համաժողովին մասնակցելու նպատակով 2015 թվականի նոյեմբերի 8-10-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) պատվիրակության անդամների` համաձայն հավելվածի, գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Կարեն Ճշմարիտյանինը, Գարեգին Մելքոնյանինը, Արամ Արսենյանինը, Գագիկ Քոչարյանինը, Վահագն Լալայանինը, Արմեն Եգանյանինը և Հայկ Հարությունյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Վահագն Մելիքյանինը՝ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Ընդունել ի գիտություն, որ Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են՝
1) Արման Խաչատրյանինը, Ավետիս Հովհաննիսյանինը, Հայկ Միրզոյանինը և Գրիգոր Մելքոնյանինը` Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցների հաշվին.
2) Արսեն Ղազարյանինը` Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության միջոցների հաշվին.
3) Վազգեն Աբգարյանինը` «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» առևտրային փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.
4) Կարեն Գևորգյանինը և Սուրեն Խուդավերդյանինը` Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. նոյեմբերի 16 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. նոյեմբերի 16-ի N 1079-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-10-Ը Իրանի Իսլամական Հանրապետություն ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Կ. Ճշմարիտյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարար (պատվիրակության ղեկավար) |
Գ. Մելքոնյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ |
Ա. Արսենյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ |
Վ. Մելիքյան |
- ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
- Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Ղազարյան |
- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ (համաձայնությամբ) |
Վ. Աբգարյան |
- «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ) |
Ա. Եգանյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության զարգացման վարչության պետ |
Վ. Լալայան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ |
Հ. Հարությունյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ներդրումային ծրագրերի և կապիտալ ծախսերի համակարգման վարչության պետ |
Գ. Քոչարյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ |
Գ. Մելքոնյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սահմանակից երկրների վարչության խորհրդական |
Ա. Հովհաննիսյան |
- Հայաստանի զարգացման հիմնադրամի ներդրումների գծով տնօրեն (համաձայնությամբ) |
Հ. Միրզոյան |
- Հայաստանի զարգացման հիմնադրամի արտահանման գծով տնօրեն (համաձայնությամբ) |
Կ. Գևորգյան |
- Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ) |
Ս. Խուդավերդյան |
- Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Սյունիքի մարզային մասնաճյուղի տնօրեն (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |