Գլխավոր տեղեկություն
Համար
N 1435-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.12.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.11/83(1172).1 Հոդ.1091.4
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 դեկտեմբերի 2015 թվականի N 1435-Ն

 

ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության կարիքների համար «Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա ԵՏՄ-ին անդամակցության առանձին ազդեցությունների գնահատումը 2015 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով» խորագրով զեկույցի մշակման ծառայությունների ձեռքբերումն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման N 12 հավելվածում կատարել փոփոխություն՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. դեկտեմբերի 10
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 10-ի N 1435-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ  ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Կոդը

Անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը

Միավորի գինը

Քանակը

Գումարը(հազ. դրամ)

ՀՀ միջազգային տտնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն

 

Բաժին N 11

Խումբ N 01

Դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

 

ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

         

73211100-1

գիտական հետազոտությունների և փորձարարական մշակման ծառայություններ և հարակից խորհրդատվական ծառայություններ

ՇՀ

դրամ

(4,000,000.0)

(1.0)

(4,000.0)

73211100-2

գիտական հետազոտությունների և փորձարարական մշակման ծառայություններ և հարակից խորհրդատվական ծառայություններ

ԲԸԱՀ

դրամ

4,000,000.0

1.0

4,000.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան