Basic information
Number
N 695-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (07.07.2017-30.01.2021)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
06.07.2017
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
06.07.2017
Effective date
07.07.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հուլիսի 2017 թվականի N 695-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝

1. Ստեղծել միջուկային նյութերի և միջուկային տեղակայանքների նախագծային սպառնալիքի նախագծի մշակման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` ապահովել հանձնաժողովի անդամների մասնակցությունը հանձնաժողովի աշխատանքերին և մշակված նախագծային սպառնալիքի նախագծի վերաբերյալ առաջարկությունները 6-ամսյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հուլիսի 6

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հուլիսի 6-ի N 695-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ս. Բաղդասարյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

   

Հ. Հարությունյան

- ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերի ռադիոլոգիական, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի վարչության ռադիոլոգիական, քիմիական, կենսաբանական պաշտպանության և էկոլոգիական անվտանգության ապահովման բաժնի պետ

   

Ա. Մկրտչյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության գլոբալ անվտանգության և ոչ կոնվենցիոնալ խնդիրների բաժնի վարիչ

   

Ա. Պետրոսյան

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության ատոմային էներգետիկայի բաժնի պետ

   

Կ. Ներսեսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության զորահավաքային աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության բաժնի պետ

   

Գ. Մովսիսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչության պետ

   

Դ. Թովմասյան

- «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ֆիզիկական պաշտպանության և ռեժիմի գծով տեղակալ (համաձայնությամբ)

   

Խ. Կիրակոսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի աշխատակազմի միջուկային անվտանգության վարչության ռեակտորի անվտանգության բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Changed acts
Changing Act Corresponding incorporation