ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 2015 թվականի N 1439-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 728-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Հնաբերդի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Հնաբերդի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 728-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետում «58.98» թիվը փոխարինել «58.9638» թվով.
2) որոշման N 4 հավելվածի «որից չմասնավորեցվող» սյունակի «բնակավայրերի» տողում «21.44» թիվը փոխարինել «21.4238» թվով, իսկ «Ընդամենը» տողում «58.98» թիվը` «58.9638» թվով.
3) որոշման N 6 հավելվածում`
ա. «բնակավայրերի հողեր» սյունակի «653-002» ծածկագրով տողում «1.29» թիվը փոխարինել «1.2738» թվով,
բ. 653-002 պարբերությունից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
« |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. դեկտեմբերի 10 Երևան |