Գլխավոր տեղեկություն
Համար
N 56-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.02.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.02.10/10(1190) Հոդ.80
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.01.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.02.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունվարի 2016 թվականի N 56-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1405-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակը սոցիալական պաշտպանության ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ գիտական, կիրառական հետազոտությունների իրականացումը և լուծումների առաջադրումն է, ինչպես նաև ոլորտի մասնագետների գիտավերլուծական ու գործնական ունակությունների բարձրացումը, իսկ գործունեության առարկան կենսաթոշակային ապահովության, բնակչության զբաղվածության կարգավորման, աշխատանքի և աշխատանքի վարձատրության, մասնագիտական կողմնորոշման, միգրացիայի ու ժողովրդագրության, ընտանիքի, կանանց և երեխաների հիմնախնդիրների, հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների հիմնախնդիրների, սոցիալական աջակցության, ընտանիքների անապահովության վիճակագրական գնահատման, կյանքի որակի բարձրացման և սոցիալական պաշտպանության ոլորտի այլ հիմնախնդիրների վերաբերյալ հետազոտությունների, ուսումնասիրությունների և վերլուծությունների կատարումն է, սոցիալական, հոգեբանական և վերականգնման ծրագրերի մշակումը, սոցիալական գովազդի կազմակերպման աշխատանքները, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի մոնիթորինգի և արդյունավետության գնահատման աշխատանքներին մասնակցությունը, այդ ծրագրերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը, փորձագիտական գնահատումների ներկայացումը, սոցիալական պաշտպանության ոլորտի վերաբերյալ գիտական և մեթոդական գրականության մշակումը և հրատարակումը,

բ) «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, օրենքին կամ հիմնադրի որոշմանը համապատասխան, սահմանված կարգով իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

կադրերի վերապատրաստում, որակավորման բարձրացում, սոցիալական պաշտպանության ոլորտում հատուկ դասընթացների (վերաորակավորում) անցկացում,

գիտական, մեթոդական և կիրառական բնույթի հետազոտություններ,

գիտական և մեթոդական բնույթի մասնագիտական գրականության մշակում և հրատարակում,

սոցիալական պաշտպանության ոլորտում ֆիզիկական և իրավաբանական անձանց համար մասնագիտական խորհրդատվությունների տրամադրում,

հետազոտությունների և այլ գիտական և կիրառական ծրագրերի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունների ներկայացում,

գիտաժողովների և սեմինարների կազմակերպում,

հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգնմանն ուղղված ծրագրերի մշակում».

2) որոշման 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնհինգօրյա ժամկետում համապատասխան փոփոխություններ կատարել «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ և այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


 2016 թ. փետրվարի 1

Երևան