Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 32
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-01.01.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.06.29/51(1409) 08.12.2015
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
21.04.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

21 ապրիլի 2015 թվականի

թիվ 32

քաղ. Մոսկվա

Թանկարժեք մետաղների թափոնների եՎ ջարդոնի համար Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը սահմանելու մասին

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված)` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 30 000 0, 7112 91 000 0, 7112 92 000 0 և 7112 99 000 0 ծածկագրերով դասակարգվող թանկարժեք մետաղների թափոնների և ջարդոնի համար՝ մաքսային արժեքի 0 տոկոսի չափով՝ 2015 թվականի հունիսի 1-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

2. Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի մեջ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) չորրորդ սյունակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 30 000 0, 7112 91 000 0, 7112 92 000 0 և 7112 99 000 0 ծածկագրերով դիրքերը լրացնել «42Դ) » ծանոթագրությանը կատարվող հղումով.

բ) Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 42Դ ծանոթագրությամբ՝

«42Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով, կիրառվում է 01.06.2015 թ.-ից մինչև 31.12.2016 թ-ը ներառյալ:»:

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Վ. Խրիստենկո

 

Հրապարակվել է կայքում 08 դեկտեմբերի 2015 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.08.2021, թիվ 100 01.01.2022, թիվ 32
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան