«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 նոյեմբերի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 05015468
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
3 նոյեմբերի 2015 թ. |
թիվ 229-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի ԹԻՎ 166-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով համալրել «Ֆինանսներ բոլորի համար»` www.abcfinance.am ինտերնետային կայքում գործող «Ֆինանսական օգնական» համակարգը երկու նոր՝ գյուղատնտեսական վարկ և դրամական փոխանցումներ ծառայություններով,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ և 17-րդ հոդվածի 3-րդ մասերը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2009 թվականի հունիսի 2-ի ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի, կառավարիչների, կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկատվությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ը հաստատելու մասին» թիվ 166-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Կանոնակարգի 30.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«30.4 Ընկերությունները «Ֆինանսական օգնական» համակարգում (այսուհետ՝ Համակարգ) հրապարակում են իրենց կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն, ընդ որում՝
1) բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը հրապարակում են սպառողական, հիփոթեքային և գյուղատնտեսական վարկերի, ավանդների, վճարային քարտերի և դրամական փոխանցումների մասին տեղեկատվություն,
2) վարկային կազմակերպությունները հրապարկում են սպառողական, հիփոթեքային և գյուղատնտեսական վարկերի մասին տեղեկատվություն,
3) դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունները հրապարակում են դրամական փոխանցումների մասին տեղեկատվություն:
Համակարգում տվյալները լրացվում են սույն կանոնակարգի Հավելված 14-ով սահմանված կարգով:»:
2) Կանոնակարգի 30.5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«30.5 Համակարգն օգտագործելու և Համակարգում տվյալներ լրացնելու նպատակով ընկերությունները օգտվում են Կենտրոնական բանկի կողմից տրամադրված մուտքանունից և ծածկագրից: Ընդ որում` մուտքանուն և ծածկագիր ստանալու համար ընկերությունները նախապես գրությամբ Կենտրոնական բանկ են ներկայացնում Հավելված 14-ի 1-ին կետով սահմանված տեղեկատվությունը:»:
3) Կանոնակարգի 30.6-րդ կետում «ոչ ուշ, քան տվյալ պայմանի ուժի մեջ մտնելու օրը» բառերից հետո լրացնել «բացառությամբ այն դեպքերի, երբ նոր պայման (տվյալ) ավելացնելու տեխնիկածրագրային հնարավորության ապահովումը գտնվում է 30.7 կետով սահմանված գործընթացում» բառերով:
4) Կանոնակարգի 30.7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«30.7 Եթե ընկերությունը ցանկանում է Համակարգում ավելացնել դրանում չնախատեսված որևէ նոր պայման (տվյալ) կամ Համակարգում առկա ծառայությունների նոր տեսակ, որոնք պահանջում են Համակարգում տեխնիկածրագրային փոփոխությունների իրականացում (օրինակ՝ լրացման նոր դաշտեր, հաշվարկման նոր բանաձևերի կիրառում և այլն), ապա վերջինիս հաստատվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում գրություն է ուղարկում Կենտրոնական բանկ` տեղեկացնելով այդ մասին: Կենտրոնական բանկը 5 աշխատանքային օրվա ընթացքում ընկերությանը պատասխան գրություն է ուղարկում, որն առնվազն ներառում է Կենտրոնական բանկի՝
1) հստակ դիրքորոշումը՝ ապահովել կամ չապահովել տվյալ պայմանի (տվյալի) Համակարգում առկա ծառայությունների նոր տեսակի ավելացման տեխնիկածրագրային փոփոխությունների իրականացման հնարավորությունը,
2) դիրքորոշման պատճառաբանությունը,
3) տեխնիկածրագրային փոփոխությունների իրականացման ապահովման դեպքում վերջինիս կատարման ժամկետը՝ հիմք ընդունելով տեխնիկական հնարավորությունները:»:
5) Կանոնակարգի Հավելված 14-ի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Համակարգում գրանցվելու և Համակարգ մուտք գործելու մուտքանուն և ծածկագիր ստանալու համար ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում համակարգից օգտվելու իրավասություն ստացող երկու աշխատակիցների տվյալներ, որոնցից մեկը Համակարգում գրանցվում է որպես խմբագիր, մյուսը՝ որպես ադմինիստրատոր: Աշխատակիցների վերաբերյալ ներկայացվող տեղեկատվությունն առնվազն ներառում է աշխատակցի՝
1) անուն-ազգանունը,
2) ընկերությունում զբաղեցրած պաշտոնը,
3) Էլեկտրոնային փոստի հասցեն (անհատական-կորպորատիվ, օրինակ՝ petrօs.petrօsyaո@abcbaոk.am),
4) հեռախոսահամարը (ներառյալ ներքին համարը, եթե անհրաժեշտ է ուղիղ կապ հաստատելու համար):
Սույն կետում նշված աշխատակիցների կամ նրանց վերաբերյալ տվյալների փոփոխության (այդ թվում նաև՝ ժամանակավոր փոփոխության, օրինակ՝ աշխատակցի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում նրան ժամանակավոր փոխարինող նշանակվելու) դեպքում ընկերությունը նոր տվյալները ներկայացնում է Կենտրոնական բանկ երկու աշխատանքային օրվա ընթացքում: Աշխատակիցների փոփոխության դեպքում Կենտրոնական բանկի կողմից տրվում է Համակարգ մուտք գործելու նոր մուտքանուն և ծածկագիր՝ չեղարկելով նախորդ մուտքանունը և ծածկագիրը:»:
6) Կանոնակարգի Հավելված 14-ը լրացնել նոր 1.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.1 Կենտրոնական բանկի կողմից Համակարգ մուտք գործելու համար ընկերությունների աշխատակիցներին տրվող մուտքանունն ու ծածկագիրը համարվում են գաղտնի և անհատական օգտագործման տեղեկատվություն:»:
7) Կանոնակարգի Հավելված 14-ը լրացնել նոր 9.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«9.1 Արդեն մուտքագրված ծառայությունը ջնջելու, ժամանակավորապես Համակարգում պասիվացնելու կամ պասիվացված ծառայությունը ակտիվացնելու համար խմբագիրը
1) մուտք է գործում համակարգ,
2) առկա լրացված ծառայությունների աղյուսակում սեղմում է տվյալ ծառայության համապատասխանաբար «Ջնջել», «Պասիվացնել» կամ «Ակտիվացնել» կոճակը,
3) ծառայությունը ջնջելու, պասիվացնելու կամ ակտիվացնելու հայտը ուղարկվում է ադմինիստրատորին հաստատման կամ միանգամից հաստատվում է խմբագրի կողմից՝ սույն ուղեցույցի 8-րդ կետի համաձայն:»:
8) Կանոնակարգի Հավելված 14-ը լրացնել նոր 11.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«11.1 Ադմինիստրատորը խմբագրի կողմից մուտքագրված ծառայությունները ջնջելու, ակտիվացնելու կամ պասիվացնելու հայտերը դիտարկելու համար
1) մուտք է գործում համակարգ,
2) ծառայությանը ծանոթանալուց հետո սեղմում «Հաստատել» կոճակը՝ դրանք վերջնական ջնջելու, ակտիվացնելու կամ պասիվացնելու համար,
3) անհրաժեշտության դեպքում ադմինիստրատորը կարող է մերժել ուղարկված հայտերը՝ սեղմելով «Մերժել» կոճակը:»:
9) Կանոնակարգի Հավելված 14-ի 17-րդ կետի աղյուսակը լրացնել նոր 13-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
13 |
Բանկոմատների ցուցակ |
Լրացվում են Բանկոմատների անվանումները ու հասցեները՝ «Կցել» կոճակի միջոցով բեռնելով էքս էմ էլ ձևաչափի ֆայլը (անհրաժեշտ էքս էմ էլ ձևաչափի ֆայլի ներկայացուցչական օրինակին հնարավոր է ծանոթանալ՝ «Բեռնել» կոճակի միջոցով ներբեռնելով համապատասխան փաստաթուղթը): |
10) Կանոնակարգի Հավելված 14-ը լրացնել նոր 18 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«18. Դրամական փոխանցումներ
Դաշտեր |
Լրացման կանոններ | |||||||||||||||
1 |
Ծառայության անվանումը (տեսանելի չէ օգտագործողի համար) |
Մուտքագրվում է կազմակերպության կողմից ծառայության անվանումը Օրինակ՝
| ||||||||||||||
2 |
Փոխանցման տարբերակը |
Լրացվում է թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով: | ||||||||||||||
3 |
Համակարգի անվանումը |
Ընտրվում է առաջարկվող տարբերակներից որևէ մեկը կամ մի քանիսը միաժամանակ («Multiple choice» սկզբունքով): | ||||||||||||||
4 |
Ստացող կողմ |
Լրացվում է թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով: | ||||||||||||||
5 |
Ցանկ |
Ընտրվում է առաջարկվող տարբերակներից որևէ մեկը կամ մի քանիսը միաժամանակ («Multiple choice» սկզբունքով): | ||||||||||||||
6 |
Ստացող բանկը |
Ընտրվում է առաջարկվող տարբերակներից որևէ մեկը կամ մի քանիսը միաժամանակ («Multiple choice» սկզբունքով): | ||||||||||||||
7 |
Փոխանցվող գումարի արժույթ |
Լրացվում է թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով: | ||||||||||||||
8 |
Փոխանցվող գումար |
Լրացվում են փոխանցվող գումարի առավելագույն և նվազագույն արժեքները՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):
Փոխանցվող գումարի նվազագույն արժեք սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում լրացվում է «0», իսկ առավելագույն արժեք սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում ոչինչ չի լրացվում: | ||||||||||||||
9 |
Փոխանցման տևողություն |
Լրացվում են փոխանցման առավելագույն և նվազագույն ժամկետները՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):
և միաժամանակ Թափվող ցուցակի համապատասխան տարբերակի ընտրություն: Փոխանցման նվազագույն ժամկետ սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում լրացվում է «0»: | ||||||||||||||
10 |
Փոխանցման միջնորդավճար/ սակագին |
Վճարը կարող է լրացվել 1) որպես տոկոս փոխանցվող գումարի նկատմամբ՝ թվերի և տոկոսի սիմվոլի մուտքագրմամբ (%):
միաժամանակ 2) որպես բացարձակ գումար (ֆիքսված)՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների): Ընդ որում՝ ● ՀՀ դրամով սահմանված լինելու դեպքում «ՀՀ դրամ» գրվածքի համապատասխան վանդակում դրվում է նշում,● Փոխանցվող գումարի արժույթով սահմանված լինելու դեպքում տվյալ նշումը չի դրվում:
Միևնույն ժամանակ վճարի առավելագույն և նվազագույն արժեքների առկայության դեպքում վերջիններս լրացվում են միայն թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների).
Ընդ որում նվազագույն ու առավելագույն շեմերը՝ ● ՀՀ դրամով սահմանված լինելու դեպքում «ՀՀ դրամ» գրվածքի համապատասխան վանդակում դրվում է նշում, ● Փոխանցվող գումարի արժույթով սահմանված լինելու դեպքում տվյալ նշումը չի դրվում: Փոխանցման միջնորդավճարի նվազագույն արժեք սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում լրացվում է «0», իսկ առավելագույն արժեք սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում ոչինչ չի լրացվում: | ||||||||||||||
11 |
Ավելացնել (գումարման նշան) |
Փոխանցվող գումարի սահմանաչափերի և միջնորդավճարների նոր աղյուսակ բացելու համար սեղմվում է կոճակը: | ||||||||||||||
12 |
Կրկնօրինակել (փաստաթղթերի նշան) |
Փոխանցվող գումարի սահմանաչափերի և միջնորդավճարների աղյուսակի լրացված տարբերակի կրկնօրինակը բացելու համար սեղմվում է կոճակը: | ||||||||||||||
13 |
Ջնջել (հանման նշան) |
Փոխանցվող գումարի սահմանաչափերի և միջնորդավճարների աղյուսակը ջնջելու համար սեղմվում է կոճակը: | ||||||||||||||
14 |
Անհրաժեշտ փաստաթղթեր |
Մուտքագրվում է կազմակերպության կողմից փոխանցողից պահանջող փաստաթղթերի ցանկը: Օրինակ՝
Ընդ որում՝ բոլոր տվյալները լրացվում են «Յունիկոդ» տառատեսակով: | ||||||||||||||
15 |
Լրացուցիչ տեղեկություններ |
Լրացվում է` 1. տեղեկատվություն սակագների վրա ազդեցություն ունեցող չափանիշների վերաբերյալ՝ առկայության դեպքում 2. տեղեկատվություն տվյալ ծառայությանն առնչվող և սպառողի ընտրության վրա էական ազդեցություն ունեցող այլ տվյալների/պայմանների վերաբերյալ (հատուկ առաջարկներ, զեղչեր և այլն): Ընդ որում՝ բոլոր տվյալները լրացվում են «Յունիկոդ» տառատեսակով, 8 տառաչափով, միանման ձևաչափով: Ծառայության վերաբերյալ կարևոր տեղեկատվությունը ներկայացվում է աչքի ընկնող ձևով՝ տեսքը ընդգծելու, շեղ կամ մգեցված տառերով մուտքագրելու միջոցով: |
11) Կանոնակարգի Հավելված 14-ը լրացնել նոր 19 կետով` հետևյալ բովանդակությամբ.
«19. Գյուղատնտեսական վարկեր
Դաշտեր |
Լրացման կանոններ | ||||||||||||||
1 |
Վարկի անվանումը |
Ինքնուրույն մուտքագրվում է կազմակերպության կողմից վարկի տվյալ տեսակին տրված անվանումը:
| |||||||||||||
2 |
Վարկի նպատակը |
Ընտրվում է առաջարկվող տարբերակներից որևէ մեկը կամ մի քանիսը միաժամանակ («Multiple choice» սկզբունքով): | |||||||||||||
3 |
Գրավի տեսակը |
Ընտրվում է առաջարկվող տարբերակներից որևէ մեկը կամ մի քանիսը միաժամանակ («Multiple choice» սկզբունքով): | |||||||||||||
4 |
Վարկի գումարը |
Լրացվում են Վարկի գումարի առավելագույն և նվազագույն արժեքները՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):
Վարկի նվազագույն արժեք սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում լրացվում է «0», իսկ առավելագույն արժեք սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում ոչինչ չի լրացվում: | |||||||||||||
5 |
Վարկի արժույթը |
Լրացվում է թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով: | |||||||||||||
6 |
Վարկի ժամկետը (ամիսներ) |
Լրացվում են վարկի առավելագույն և նվազագույն ժամկետները ամիսներով՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):
Վարկի նվազագույն ժամկետ սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում լրացվում է «0», իսկ առավելագույն ժամկետ սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում ոչինչ չի լրացվում: | |||||||||||||
7 |
Մարումների ձևը |
Ընտրվում է առաջարկվող տարբերակներից որևէ մեկը կամ մի քանիսը միաժամանակ («Multiple choice» սկզբունքով): | |||||||||||||
8 |
Վարկի տրամադրման եղանակը |
Լրացվում է թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով: | |||||||||||||
9 |
Վարկի տոկոսադրույքի տեսակը |
Լրացվում է թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով: | |||||||||||||
10 |
Վարկի անվանական տոկոսադրույքը |
Լրացվում է վարկի տոկոսադրույքը՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների, տոկոսադրույքի (%) կամ այլ սիմվոլների):
Տվյալ վարկատեսակի համար տոկոսադրույքների միջակայքի առկայության դեպքում լրացվում է տվյալ միջակայքի առավելագույն արժեքը: Ընդ որում՝ սույն կետի «Լրացուցիչ տեղեկություններ» դաշտում լրացվում է տեղեկատվություն այն չափանիշների վերաբերյալ, որոնց բավարարելու դեպքում հաճախորդի հետ պայմանագիր կկնքվի ավելի ցածր տոկոսադրույքով՝ նման չափանիշների առկայության դեպքում (օրինակ` 150 000 դրամ և ավելի աշխատավարձի առկայության և ժամկետանց վարկերի բացակայության դեպքում վարկի տոկոսադրույքը կսահմանվի 17 տոկոս): | |||||||||||||
11 |
Վարկային հայտի ուսումնասիրության վճարը (միանվագ) |
Տվյալ վճարը կարող է լրացվել 1) որպես բացարձակ գումար (ՀՀ դրամ)՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):
2) որպես տոկոս վարկի մայր գումարի նկատմամբ` վճարի առավելագույն և նվազագույն սահմանափակումների մուտքագրման հնարավորությամբ: Վճարի չափը լրացվում է թվերի և տոկոսադրույքի սիմվոլի (%) մուտքագրման միջոցով, իսկ առավելագույն և նվազագույն արժեքների առկայության դեպքում վերջիններս լրացվում են միայն թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):
Ընդ որում` վարկի տրամադրման ժամանակ միանվագ գանձվող ցանկացած նմանատիպ վճար, բացառությամբ գրավի ձևակերպման, գնահատման և ապահովագրության վճարների, անկախ անվանումից, լրացվում է որպես «Վարկային հայտի ուսումնասիրության վճար»: | |||||||||||||
12 |
Վարկի սպասարկման վճարը (տարեկան) |
Վճարը կարող է լրացվել
2) կամ որպես տոկոս ա. վարկի մայր գումարի կամ բ. վարկի մնացորդի նկատմամբ, թվերի և տոկոսադրույքի սիմվոլի (%) մուտքագրման և թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող վերոնշյալ 2 տարբերակներից որևէ մեկի ընտրության միջոցով:
և միաժամանակ Թափվող ցուցակի համապատասխան տարբերակի ընտրություն: Ընդ որում՝ տարեկան պարբերականությամբ գանձվող ցանկացած նմանատիպ վճար, բացառությամբ գրավի ձևակերպման, գնահատման և ապահովագրության վճարների, անկախ անվանումից, լրացվում է որպես «Վարկի սպասարկման վճար»: Եթե վարկի սպասարկման վճարը գանձվում է այլ պարբերականությամբ, ապա լրացվում է 1 տարվա կտրվածքով գանձման ենթակա վճարների չափը: | |||||||||||||
13 |
1) Գրավի գնահատման վճար |
Այս վճարները կարող են լրացվել 1) որպես բացարձակ գումար (ՀՀ դրամ)՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):
2) որպես տոկոս վարկի մայր գումարի նկատմամբ՝ թվերի և տոկոսադրույքի սիմվոլի (%) մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):
Միջնորդավճարների գծով միջակայքի առկայության դեպքում լրացվում է տվյալ միջակայքի առավելագույն արժեքը: Ընդ որում՝ սույն կետի «Լրացուցիչ տեղեկություններ» դաշտում լրացվում է տեղեկատվություն այն չափանիշների վերաբերյալ, որոնց բավարարելու դեպքում հաճախորդի հետ պայմանագիր կնքելիս կսահմանվի միջնորդավճարի առավել ցածր արժեք՝ նման չափանիշների առկայության դեպքում: | |||||||||||||
14 |
Գրավի ապահովագրության վճար (տարեկան) |
Այս վճարը կարող է լրացվել 1) որպես բացարձակ գումար (ՀՀ դրամ)՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):
2) կամ որպես տոկոս ա. Վարկի մայր գումարի, բ. Վարկի մնացորդի, գ. Վարկի մնացորդ + տոկոսագումարների կամ դ. Գույքի արժեքի նկատմամբ՝ թվերի և տոկոսադրույքի սիմվոլի (%) մուտքագրման և թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող վերոնշյալ 4 տարբերակներից որևէ մեկի ընտրության միջոցով:
և միաժամանակ թափվող ցուցակի համապատասխան տարբերակի ընտրություն Ապահովագրության վճարի գծով միջակայքի առկայության դեպքում լրացվում է տվյալ միջակայքի առավելագույն արժեքը: Ընդ որում՝ սույն կետի «Լրացուցիչ տեղեկություններ» դաշտում լրացվում է տեղեկատվություն այն չափանիշների վերաբերյալ, որոնց բավարարելու դեպքում հաճախորդի հետ պայմանագիր կնքելիս կսահմանվի ապահովագրության վճարի առավել ցածր արժեք՝ նման չափանիշների առկայության դեպքում: Եթե ապահովագրության վճարը գանձվում է այլ պարբերականությամբ, ապա լրացվում է 1 տարվա ընթացքում գանձման ենթակա վճարների չափը: | |||||||||||||
15 |
Գրավի պահպանման վճար (միանվագ) |
Լրացվում է որպես բացարձակ գումար (ՀՀ դրամ)՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների և այլ սիմվոլների): | |||||||||||||
16 |
Վարկ/գրավ հարաբերակցություն |
Լրացվում է Վարկ/գրավ նվազագույն հարաբերակցությունը թվերի մուտքագրման միջոցով:
| |||||||||||||
17 |
1)Կանխիկացման վճար բանկի բանկոմատներում |
Վճարները լրացվում են թվերի և տոկոսադրույքի նշանի (%) մուտքագրման միջոցով (առանց բացատների, կամ այլ սիմվոլների):
Կանխիկացման վճարներ սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտերում լրացվում է «0»: | |||||||||||||
18 |
Այլ միջնորդավճարներ |
Տվյալ ծառայության համար այլ միջնորդավճարի առկայության դեպքում լրացվում է վերջինիս անվանումը, ընտրվում է վճարի գանձման պարբերականությունը՝ թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով և մուտքագրվում է վճարի չափը՝ որպես բացարձակ գումար (ՀՀ դրամ) կամ որպես տոկոս վարկի մայր գումարի նկատմամբ: Օրինակ`
Այլ միջնորդավճարների գծով միջակայքի առկայության դեպքում լրացվում է տվյալ միջակայքի առավելագույն արժեքը: Ընդ որում՝ սույն կետի «Լրացուցիչ տեղեկություններ» դաշտում լրացվում է տեղեկատվություն այն չափանիշների վերաբերյալ, որոնց բավարարելու դեպքում հաճախորդի հետ պայմանագիր կնքելիս կսահմանվի այլ միջնորդավճարների առավել ցածր արժեք՝ նման չափանիշների առկայության դեպքում: | |||||||||||||
19 |
Լրացուցիչ տեղեկություններ |
Լրացվում է 1. տեղեկատվություն սակագների՝ անվանական տոկոսադրույք և միջնորդավճարներ, վրա ազդեցություն ունեցող չափանիշների վերաբերյալ՝ առկայության դեպքում, 2. տեղեկատվություն տվյալ ծառայությանն առնչվող և սպառողի ընտրության վրա էական ազդեցություն ունեցող այլ տվյալների/պայմանների վերաբերյալ (հատուկ առաջարկներ, զեղչեր և այլն): Ընդ որում՝ Բոլոր տվյալները լրացվում են «Յունիկոդ» տառատեսակով, 8 տառաչափով, միանման ձևաչափով: Ծառայության վերաբերյալ կարևոր տեղեկատվությունը ներկայացվում է աչքի ընկնող ձևով՝ տեսքը ընդգծելու, շեղ կամ մգեցված տառերով մուտքագրելու միջոցով: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|