ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 2017 թվականի N 777-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասին, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ ենթակետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 341-Ն որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող հաշվառված անձանց հատկացված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի բազմաբնակարան շենքերից մեկսենյականոց 6 բնակարանները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1929-Ա որոշման համաձայն՝ առանց ծնողական խնամքի մնացած Հրաչյա, Նորայր, Ռեբեկա և Հովսեփ Հովսեփյաններին՝ 2012 թվականի փետրվարի 23-ին նրանց հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրով հատկացված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի N 4/28 շենքի N 44 մեկսենյականոց բնակարանն ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ որպես սոցիալական բնակարանային ֆոնդ՝ համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվել են՝ սույն որոշման 1-ին կետում նշված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի բազմաբնակարան շենքերի մեկսենյականոց 6 բնակարաններն անհատույց օգտագործման պայմանագրով շահառուներին հանձնելու և բնակարանների նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները։
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝
1) եռօրյա ժամկետում՝ սույն որոշման հավելվածում նշված բնակարանները հաշվառել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշվեկշռում.
2) եռամսյա ժամկետում՝ սահմանված կարգով իրականացնել առանց ծնողական խնամքի մնացած Հրաչյա և Ռեբեկա Հովսեփյանների հետ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի N 4/28 շենքի N 44 մեկսենյականոց բնակարանի անհատույց օգտագործման պայմանագրի կնքման, նոտարական վավերացման և բնակարանի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները.
3) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի N 4/28 շենքի N 44 մեկսենյականոց բնակարանի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընդհանուր հատկացումների հաշվին։
| Հայաստանի Հանրապետության | Կ. Կարապետյան | 
| 
 2017 թ. հուլիսի 7 Երևան | 
| Հավելված  | 
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ «ՄՈՒՇ-2» ԹԱՂԱՄԱՍԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ
| NN | Շենքի հասցեն | Ամրացվող բնակարանի | |||
| համարը | սենյակների  | մակերեսը | սկզբնական  | ||
| 1. | «Մուշ-2» թաղամաս, N 4/21 շենք | N 2 | 1 սենյակ | 38.92 | 2,996.84 | 
| 2. | «Մուշ-2» թաղամաս, N 4/27 շենք | N 17 | 1 սենյակ | 40.22 | 3,096.94 | 
| 3. | «Մուշ-2» թաղամաս, N 4/21 շենք | N 16 | 1 սենյակ | 41.19 | 3,171.63 | 
| 4. | «Մուշ-2» թաղամաս, N 4/34 շենք | N 41 | 1 սենյակ | 36.62 | 2,819.74 | 
| 5. | «Մուշ-2» թաղամաս, N 4/41 շենք | N 11 | 1 սենյակ | 37.82 | 2,912.14 | 
| 6. | «Մուշ-2» թաղամաս, N 4/20 շենք | N 25 | 1 սենյակ | 40.41 | 3,111.57 | 
| 7. | «Մուշ-2» թաղամաս, N 4/28 շենք | N 44 | 1 սենյակ | 40.54 | 3,121.58 | 
| Հայաստանի Հանրապետության | Վ. Ստեփանյան |