ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 2015 թվականի N 1407-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԽԱՉՔԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 220-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2011 թվականի դեկտեմբերի 9-ին N C 19197 մաքսային հայտարարագրով «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով Իտալիայի Հանրապետություն արտահանած խաչքարի (հաշվառանիշը՝ ՀՊԹ ԺԳ-65) նկատմամբ կիրառված «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի ժամկետի երկարաձգումը՝ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 9-ը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. դեկտեմբերի 4 Երևան |