Գլխավոր տեղեկություն
Համար
N 993-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (10.12.2015-18.02.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.09.16/59(1148) Հոդ.828.6
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.08.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 օգոստոսի 2015 թվականի N 993-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում 2015 թվականի օգոստոսի 22-ին տեղի ունեցած ուժեղ քամիների հետևանքով Արտաշատի քաղաքային համայնքում վնասված բազմաբնակարան բնակելի շենքերի և Ոստանի գյուղական համայնքի գյուղապետարանի մասնաշենքի տանիքների վերանորոգման նպատակով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2015 թվականի ինն ամսում հատկացնել 55,600.0 հազ. դրամ՝ «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով, որից 39,800.0 հազ. դրամը՝ Արտաշատի քաղաքային համայնքին, իսկ 15,800.0 հազ. դրամը՝ Ոստանի գյուղական համայնքին:

(1-ին կետը փոփ. 03.12.15 N 1406-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 8
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
օգոստոսի 31-ի N 993-Ն որոշման

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.50 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

ինն ամիս

տարի

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումները
1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Աջակցություն ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքային և Ոստանի գյուղական համայնքներին

Նկարագրությունը
Պետական աջակցություն ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքային համայնքի բազմաբնակարան բնակելի շենքերի և Ոստանի գյուղական համայնքի գյուղապետարանի մասնաշենքի տանիքների վերանորոգման նպատակով

1047

ԾՏ01

Շահառուների քանակը

         

Գումարը (հազ. դրամ)

 

X

X

55,600.0

55,600.0

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

       

Շահառուների ընտրության չափանիշները
Համայնքի սոցիալական խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1047 Աջակցություն համայնքային, միջհամայնքային, ոչ կառավարական, մասնավոր և այլ կազմակերպություններին և անհատներին

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Համայնքներում կյանքի ստանդարտների բարելավում

Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարան

 

Բաժին 2.

 

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը
(բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ծրագիրը

միջոցառումը

ՀՀ 2015 թվականի
պետական բյուջե (հազ. դրամ)

1047

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Աջակցություն համայնքային, միջհամայնքային, ոչ կառավարական, մասնավոր և այլ կազմակերպություններին և անհատներին

55,600.0

Ծրագրի նկարագրությունը
Պետական աջակցություն ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքային համայնքի բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման նպատակով

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Համայնքներում կյանքի ստանդարտների բարելավում

   

Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ

 

ԾՏ01

 

Աջակցություն ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքային և Ոստանի գյուղական համայնքներին
(ՀՀ Արարատի մարզպետարան)

55,600.0

Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը

     

 ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքային համայնքի բազմաբնակարան բնակելի շենքերի և Ոստանի գյուղական համայնքի գյուղապետարանի մասնաշենքի տանիքների վերանորոգում

 

1047 Աջակցություն համայնքային, միջհամայնքային, ոչ կառավարական, մասնավոր և այլ կազմակերպություններին և անհատներին

(հավելվածը փոփ. 03.12.15 N 1406-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.12.2015, N 1570-Ն 18.02.2016, N 993-Ն
03.12.2015, N 1406-Ն 10.12.2015, N 993-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան