ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 մայիսի 2015 թվականի |
թիվ 24 |
քաղ. Աստանա |
Մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավորապես ներմուծվող ապրանքների ցանկում փոփոխություն կատարելու մասին
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 331 որոշմամբ հաստատված մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավորապես ներմուծվող ապրանքների ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ 36-րդ կետով՝
«36. Օտարերկրյա անձանց սեփականությունը հանդիսացող, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների անձանց կողմից թայմ-չարտերի կամ բերբոուտ-չարտերի պայմանագրով Կովկաս նավահանգիստ-Կերչ նավահանգիստ, Նովոռոսիյսկ նավահանգիստ-Ֆեոդոսիա նավահանգիստ, Գելենջիկ նավահանգիստ-Կերչ նավահանգիստ, Տեմրյուկ նավահանգիստ-Կերչ նավահանգիստ, Նովոռոսիյսկ նավահանգիստ-Կերչ նավահանգիստ, Նովոռոսիյսկ նավահանգիստ-Սևաստոպոլ նավահանգիստ ուղղություններով բեռների և ուղևորների փոխադրումներ իրականացնելու նպատակով դրանց ժամանակավոր ներմուծման ժամկետով վարձված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8901 10 100 9 ծածկագրով դասակարգվող «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ձևակերպվող ծովային լաստանավեր:»:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
|
|
|
|
Հրապարակվել է կայքում 08 դեկտեմբերի 2015 թվական: