ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 նոյեմբերի 2015 թվականի N 1057-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 879-Ա ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1001-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի սեպտեմբերի 30-ի «Դիտորդական առաքելություն Բելառուսի Հանրապետություն գործուղելու մասին» N 879-Ա որոշման N 2 հավելվածում «400» թիվը փոխարինել «450» թվով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հոկտեմբերի 22-ի «Լուսինե Հակոբյանի՝ Ղրղզստանի Հանրապետություն գործուղման ծախսերի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի սեպտեմբերի 29-ի N 875-Ա որոշումը չեղյալ ճանաչելու մասին» N 1001-Ա որոշման հավելվածում «600» թիվը փոխարինել «700» թվով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. նոյեմբերի 10 Երևան |