Գլխավոր տեղեկություն
Համար
N 1427-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.12.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.23/87(1176) Հոդ.1089
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 դեկտեմբերի 2015 թվականի N 1427-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 168-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) 6-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը «մարմնի ղեկավարն է» բառերից հետո լրացնել «կամ վերջինիս կողմից լիազորված տեղակալը կամ ստորաբաժանման ղեկավարը» բառերով.

2) 23-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունում «բ» և «գ» պարբերություններով» բառերը փոխարինել «բ», «գ» և «դ» պարբերություններով» բառերով.

3) 44-րդ կետի 4-րդ ենթակետում «գնային առաջարկները» բառերը փոխարինել «գնային առաջարկը կամ հայտի ապահովումը» բառերով.

4) 45-րդ կետը «բացակայում է գնային առաջարկը» և «կամ գնային առաջարկը» բառերից հետո լրացնել «կամ հայտի ապահովումը» բառերով.

5) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 47.1-ին կետով.

«47.1. Մրցակցային, ինչպես նաև սույն կարգի 25-րդ կետի 6-րդ ենթակետի «բ», «գ» և «դ» պարբերություններով նախատեսված հիմքերով գնման գործընթացների կազմակերպման դեպքում քարտուղարը հայտերի բացման նիստի ավարտին հաջորդող աշխատանքային օրը հայտերի բացման նիստի արձանագրությունը հրապարակում է www.gnumner.am հասցեով ինտերնետային կայքում:».

6) 48-րդ կետում «երկու աշխատանքային» բառերը փոխարինել «երեք աշխատանքային» բառերով.

7) 50-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«50. Եթե գնման առարկայի նմանատիպ խմբի նախահաշվային գինը գնումների պլանի լրացման կարգի համաձայն չի գերազանցում գնումների բազային միավորի հնգապատիկը, ինչպես նաև, եթե գնման առարկան անշարժ գույքը կամ ավիասպասարկման ծառայությունն է, և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եզրակացության համաձայն առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ հայտը ներկայացնելու օրվա դրությամբ չունի ժամկետանց հարկային պարտավորություններ, ապա առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը հայտարարվում է ընտրված մասնակից:».

8) 65-րդ կետի 2-րդ ենթակետն «անշարժ գույքը» բառերից հետո լրացնել «կամ ավիասպասարկման ծառայությունները կամ, եթե գնման ընթացակարգը կազմակերպվում է սույն կարգի 25-րդ կետի 6-րդ ենթակետի «գ» պարբերությամբ նախատեսված հիմքով» բառերով, իսկ «ներկայացնում է հայտարարություն» բառերը փոխարինել «ներկայացնում է միայն հայտարարություն» բառերով.

9) 66-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին ենթակետով.ուղղ.

«2.1)ուղղ. եթե գնման առարկայի նմանատիպ խմբի նախահաշվային գինը գնումների պլանի լրացման կարգի համաձայն չի գերազանցում գնումների բազային միավորի հնգապատիկը, ինչպես նաև, եթե գնման առարկան անշարժ գույքը կամ ավիասպասարկման ծառայությունն է, կամ, եթե գնման ընթացակարգը կազմակերպվում է սույն կարգի 25-րդ կետի 6-րդ ենթակետի «գ» պարբերությամբ նախատեսված հիմքով, ապա մասնակիցը հայտով ներկայացնում է միայն հայտարարություն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների առկայության մասին.».

10) 67-րդ կետի 2-րդ ենթակետը «անշարժ գույքը» բառերից հետո լրացնել «կամ ավիասպասարկման ծառայությունները,» բառերով, «դ» պարբերության հիման վրա» բառերը փոխարինել «գ» պարբերությամբ նախատեսված հիմքով» բառերով, իսկ «ներկայացնում է հայտարարություն» բառերը՝ «ներկայացնում է միայն հայտարարություն» բառերով.

11) 68-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին ենթակետով.ուղղ.

«2.1)ուղղ. եթե գնման առարկայի նմանատիպ խմբի նախահաշվային գինը գնումների պլանի լրացման կարգի համաձայն չի գերազանցում գնումների բազային միավորի հնգապատիկը, ինչպես նաև, եթե գնման առարկան անշարժ գույքը կամ ավիասպասարկման ծառայությունն է, կամ, եթե գնման ընթացակարգը կազմակերպվում է սույն կարգի 25-րդ կետի 6-րդ ենթակետի «գ» պարբերությամբ նախատեսված հիմքով, ապա մասնակիցը հայտով ներկայացնում է միայն հայտարարություն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ աշխատանքային ռեսուրսների առկայության մասին.».

12) 74-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության մեջ «աշխատանքային օր,» բառերը փոխարինել «աշխատանքային օր: Ընդ որում, սույն կարգի 25-րդ կետի 6-րդ ենթակետի «դ» պարբերությամբ նախատեսված դեպքում հայտերը ներկայացնելու ժամկետը կարող է սահմանվել հրավերն ուղարկվելու պահից հաշված առնվազն տասներկու ժամ, եթե, տվյալ գործուղումը թույլատրող իրավական ակտի ընդունման ժամկետով պայմանավորված, սույն ենթակետով նախատեսված ժամկետի պահպանումն անհնար է,» բառերով.

13) 116-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Կենտրոնը սույն կետում նշված տեղեկատվությունն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը www.gnumner.am կայքում հրապարակում է պատվիրատուի ներկայացրած տեղեկատվությունը` բնօրինակից արտատպված (սկանավորված) տարբերակով` նշելով հրապարակման օրը:».

14) 122-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.

«Ընդ որում, մասնակցին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու պաշտոնական ընթացակարգ նախաձեռնելու համար պատվիրատուն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքի հայտնաբերման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր ծանուցում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝ կից ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը: Նշված փաստաթղթերն ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը դիմում է կենտրոնին:».

15) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 122.1-ին, 122.2-րդ և 122.3-րդ կետերով.

«122.1. Կենտրոնը սույն կարգի 122-րդ կետով նախատեսված նյութերի ուսումնասիրման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գրությունն ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրությամբ ծանուցում է տվյալ մասնակցին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև պատվիրատուին` առաջարկելով ծանուցումն ստանալու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել ներկայացված նյութերի վերաբերյալ կարծիք և (կամ) հիմնավորող փաստաթղթեր: Ընդ որում, եթե մասնակցի և (կամ) պատվիրատուի կողմից կենտրոն է ներկայացվել էլեկտրոնային փոստի հասցե, ապա կենտրոնը ծանուցումը կարող է ներկայացնել նշված հասցեով: Այդ եղանակով ներկայացված ծանուցման հաստատումը երկու աշխատանքային օրվա ընթացքում չստանալու դեպքում կենտրոնը պարտավոր է ծանուցումն ուղարկել թղթային տարբերակով: Թղթային տարբերակով ծանուցման (գրության տրամադրման) դեպքում ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հետադարձ ծանուցմամբ, կամ մասնակցին հանձնվում է առձեռն` մասնակցի (կազմակերպության) անունից հանդես գալու լիազորությամբ օժտված անձի ստորագրությամբ` նշելով վերջինիս կողմից դրա ստացման ամսաթիվը:

122.2. Կենտրոնը մասնակցից և (կամ) պատվիրատուից ստացված տեղեկատվությունն ուսումնասիրում է այն ստանալու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում, որը, անհրաժեշտության դեպքում, կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ մինչև տասն աշխատանքային օրով` կենտրոնի պետի որոշմամբ: Ընդ որում, եթե սույն կարգի 122.1-ին կետով սահմանված ժամկետում տվյալ մասնակիցը և (կամ) պատվիրատուն չի ներկայացնում նույն կետով պահանջվող տեղեկատվությունը, ապա կենտրոնն առկա նյութերն ուսումնասիրում է սույն կարգի 122.1-ին կետով սահմանված ժամկետի ավարտին հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում: Եթե գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում տվյալ մասնակցին ներառելու գործընթացի շրջանակներում մասնակցի կողմից Գնումների բողոքարկման խորհուրդ է ներկայացվում բողոք, ապա կենտրոնի կողմից գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում տվյալ մասնակցին ներառելու հիմքերի ուսումնասիրման գործընթացը կասեցվում է` մինչև Գնումների բողոքարկման խորհրդի կողմից համապատասխան որոշման ընդունումը:

122.3. Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինները և տարածքային կառավարման մարմինները, պետության հիմնարկները գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում տվյալ մասնակցին ներառելու գործընթացի շրջանակներում կենտրոնից հարցում ստանալու դեպքում կենտրոն են ներկայացնում գրավոր դիրքորոշում` կենտրոնի գրությունն ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:».

16) 123-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«123. Եթե ներկայացված նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում տվյալ մասնակցին ներառելու համար չկան բավարար հիմքեր, ապա կենտրոնը սույն կարգի 122.2-րդ կետով սահմանված ժամկետի ավարտին հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում մասնակցին ներառելու հիմքերի բացակայության վերաբերյալ գրավոր եզրակացություն և ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, իսկ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում տվյալ մասնակցին ներառելու համար հիմքերի առկայության դեպքում` կենտրոնը սույն կարգի 122.2-րդ կետով սահմանված ժամկետի ավարտին հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում է բողոքարկման գործընթաց:».

17) 125-րդ կետի 1-ին ենթակետը «վերականգնվել է» բառերից հետո լրացնել «կամ, եթե Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է ժամկետանց հարկային պարտավորություններ կամ որակավորման չափանիշների, իսկ ապրանքների գնման դեպքում՝ նաև տեխնիկական բնութագրերի գնահատման արդյունքում այդ որակավորման չափանիշները կամ տեխնիկական բնութագրերը որակվել են որպես մասնակցի կողմից ներկայացված հայտարարություններին չհամապատասխանող» բառերով.

18) 125-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունը լրացնել «` բացառությամբ սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքի» բառերով:

2. Սահմանել, որ մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 830-Ն որոշումն ուժի մեջ մտնելն այդ որոշմամբ նախատեսված մարմինների կողմից կազմակերպված գնման գործընթացի արդյունքում կնքված պայմանագրերով նախատեսված ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման ծառայությունները` ներառյալ սպասարկման համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերումը, կարող են իրականացվել այդ ավտոմեքենաներն արտադրած կամ վերջիններիս միակ ներկայացուցիչ հանդիսացող անձանցից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 25-րդ կետի 5-րդ ենթակետի 27-րդ պարբերությամբ սահմանված հիմքով` անկախ այդ ավտոմեքենաների գնման պայմանագրերում հետերաշխիքային սպասարկման պայման նախատեսված լինելու հանգամանքից:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում տվյալ մասնակցին ներառելու գործընթացի շրջանակներում կենտրոնից հարցում ստանալու դեպքում կենտրոն ներկայացնել գրավոր դիրքորոշում` կենտրոնի գրությունն ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. դեկտեմբերի 8

Երևան