Գլխավոր տեղեկություն
Համար
N 1414-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.12.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.21/Հատուկ թողարկում Հոդ.1083
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 դեկտեմբերի 2015 թվականի N 1414-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի կամերային պետական թատրոնի տեխնիկական վերազինման նպատակով «Երևանի կամերային պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2015 թվականին հատկացնել 9014.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը տրամադրել «Երևանի կամերային պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. դեկտեմբերի 4
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտ
եմբերի 3-ի N 1414-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.17 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.4. Ներդրումներ լիազոր կառավարման մարմնի ներքո գտնվող պետական կազմակերպություններում

Ծրագրային դասիչը

Ներդրման անվանումը
«Երևանի կամերային պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տեխնիկական վերազինում
Նկարագրությունը
«Երևանի կամերային պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տեխնիկական վերազինում

1168

ԵԿ 05

Ծախսերը (հազ. դրամ)

x

9014.0

Կազմակերպությունը, որտեղ կատարվում է ներդրումը

«Երևանի կամերային պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Ներդրման հիմնավորումը, մասնավորապես, ազդեցությունը կարողությունների վրա

Քանակական, որակական, ժամկետային և այլ չափորոշիչների փոփոխության վրա

Ներդրումը կնպաստի «Երևանի կամերային պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1168 Արվեստի պահպանման և զարգացման ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտում

Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Բաժին 2.

 

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

ՀՀ 2015 թվականի պետական բյուջե
(հազ. դրամ)

ծրագիրը

միջոցառումը

(բաժինը/խումբը/ դասը)

1168

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Արվեստի պահպանման և զարգացման ծրագիր

9014.0

Ծրագրի նկարագրությունը
«Երևանի կամերային պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տեխնիկական վերազինում

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտում

   

Պետական կազմակերպություններում ներդրումներ

 

ԵԿ05

08/02/05

Ներդրումներ լիազոր կառավարման ներքո գտնվող պետական կազմակերպությունում

9014.0

Մատուցվող ծառայության նկարագրությունը
«Երևանի կամերային պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տեխնիկական վերազինում

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան