ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հոկտեմբերի 2015 թվականի N 1268-Ա
ՀԱՅ-ՉԵԽԱԿԱՆ «ԳՐԻՆԷԿՈ-ԿԱՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԲԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքային համայնքի ղեկավարի առաջարկությանը` ներդրումային ծրագրի իրականացման նպատակով Արմավիրի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող 15 հա հողամասը` համաձայն N 1 հավելվածի, կադաստրային արժեքով, հայ-չեխական «Գրինէկո-Կաս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ուղղակի վաճառքի ձևով օտարելուն։
2. Հաստատել ներդրումային ծրագրի շրջանակներում հողամասի` ուղղակի վաճառքի ձևով օտարման գործարքի հիմնական պայմանները` համաձայն N 2 հավելվածի:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքային համայնքի ղեկավարին սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակության փոփոխության իրականացումը:
4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. նոյեմբերի 4 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1268-Ա որոշման |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1268-Ա որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶի Արմավիրի քաղաքային համայնքՈՒՄ ԱՂԲԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԻ կառուցՄԱՆ ԵՎ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎՈՂ ԳՈՐԾԱՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Վաճառող |
Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքային համայնք |
Գնորդ |
Հայ-չեխական «Գրինէկո-Կաս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
Առարկան |
Աղբի վերամշակման գործարանի կառուցման և ջերմոցային տնտեսություն հիմնելու համար հողատարածքի ուղղակի վաճառք գնորդին |
Պայմանագրի կնքման ժամկետը |
Վաճառողի կողմից հողատարածքի օտարման վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո հինգ օրվա ընթացքում |
Պայմանագրի գինը |
Հողատարածքը գնորդին կօտարվի կադաստրային արժեքով |
Պայմանագրով հողի սեփականության իրավունքի փոխանցումը |
Հողատարածքի նկատմամբ իրավունքը գնորդին կփոխանցվի իրավունքների պետական գրանցման պահից |
Պայմանագրի կնքման ծախսերը (հատակագծի, հասցեի տրամադրում, պայմանագրի նոտարական վավերացում և այլն) |
Գնորդի հաշվին |
Կողմերի պարտավորությունները |
1. Վաճառողը պարտավորվում է՝ |
Կողմերի պատասխանատվությունը |
Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենքով պատասխանատվություն են կրում պայմանագրի պայմանների խախտման համար: Գնորդը պատասխանատվություն է կրում՝ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
20.08.2020, N 1367-Ա | 22.08.2020, N 1268-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|