Գլխավոր տեղեկություն
Համար
N 1519-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.25/90(1179) Հոդ.1175
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2015 թվականի N 1519-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 1173-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Բուսաբանական հավաքածուներ և առանձին նմուշներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու կարգի մասին» N 1173-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածում՝

ա. 4-րդ կետի «ա» ենթակետից հանել «, բույսերի կարանտին իրականացնող համապատասխան լիազորված մարմնի կողմից տրված թույլտվության վկայականը կամ սերտիֆիկատը (պատճենը), ինչպես նաև ներմուծող երկրի համաձայնությունը կամ թույլտվությունը (պատճենը), եթե այդ երկրի օրենսդրությամբ սահմանված է համապատասխան կարգ» բառերը,

բ. 5-րդ կետում «10-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «7 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,

գ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ և 11-րդ կետերով.

«10. Վայրի բույսերի արտահանման և ներմուծման թույլտվությունը տրամադրվում է հայտում նշված ժամկետով, որը չի կարող գերազանցել մեկ տարին:

11. Վայրի բույսերի արտահանման և ներմուծման թույլտվության հիման վրա անձը կարող է իրականացնել արտահանման կամ ներմուծման միայն մեկ գործողություն:».

2) որոշման NN 2 և 3 հավելվածներից հանել «Կ.Տ.» տառերը.

3) որոշման N 2 հավելվածը «Արտահանման կամ ներմուծման (ընդգծել) վայրը և նպատակը_______» բառերից հետո լրացնել «Խնդրում եմ թույլտվությունը տրամադրել ________ ժամկետով» բառերով.

4) որոշման N 3 հավելվածից հանել «Հատուկ պայմաններ ____» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. դեկտեմբերի 24

Երևան