Գլխավոր տեղեկություն
Համար
N 35-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.02.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.02.03/8(1188) Հոդ.58
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.01.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.01.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.02.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունվարի 2016 թվականի N 35-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1501-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 9-ի N 1116-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում պետական միջոցների հաշվին վերակառուցված N 5 բազմաբնակարան շենքի չբաշխված բնակարանները բաշխելու մասին» N 1501-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 6-րդ կետը և 7-րդ կետի 2-րդ ենթակետը.

2) որոշման N 1 հավելվածի՝

ա. 4-րդ կետի 5-րդ սյունակում «2» թիվը փոխարինել «3» թվով,

բ. 6-րդ կետի 2-րդ սյունակում «Բաշիր» բառը փոխարինել «Զարիֆ» բառով.

3) N 3 հավելվածում՝

ա. 13-րդ կետի վերջին՝ 6-րդ սյունակում «2» թիվը փոխարինել «3» թվով,

բ. 17-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 18-րդ և 19-րդ կետերով.

«

18.

Ասատրյան Արտակ Սարգսի

AN 0713594, տրված՝ 19.11.2013 թ., 001-ի կողմից

Ծաղկահովիտ

4

2

19.

Խաչատրյան Ռուզան Վոլոդյայի

ՀՀ/ARM 002424711, տրված՝ 02.04.2014 թ., 024-ի կողմից

Ծաղկահովիտ

5

3

 »:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. հունվարի 26

Երևան