«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 ապրիլի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մարտի 2007 թվականի N 386-Ն
ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ, ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ (ԽԱՂԱՍՐԱՀՈՒՄ) ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԴՐՈՇՄԱՎՈՐԵԼՈՒ, ԿՆՔԵԼՈՒ ՈՒ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 26.11.15 N 1496-Ն)
«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 864-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 26.11.15 N 1496-Ն)
1. Սահմանել՝
1) տոտալիզատորի, անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները հարկային մարմնի կողմից դրոշմավորելու, կնքելու ու հաշվառելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) համակարգիչների դրոշմավորման, կնքման ու հաշվառման կտրոն ստանալու դիմումի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) հարկային մարմնի կողմից դրոշմավորված, կնքված ու հաշվառված համակարգիչները գործունեության այլ վայր տեղափոխելու վերաբերյալ ծանուցման ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) հարկային մարմնի կողմից դրոշմավորված, կնքված ու հաշվառված համակարգիչները կիրառումից հանելու վերաբերյալ ծանուցման ձևը՝ համաձայն N 4 հավելվածի:
(1-ին կետը խմբ. 26.11.15 N 1496-Ն)
2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տոտալիզատորի, անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի, ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները սույն որոշմամբ սահմանված կարգով ենթակա են դրոշմավորման, կնքման և հաշվառման` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի մայիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված N 1 |
(գլխագիրը փոփ. 26.11.15 N 1496-Ն)
Կ Ա Ր Գ
ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ, ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ (ԽԱՂԱՍՐԱՀՈՒՄ) ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԴՐՈՇՄԱՎՈՐԵԼՈՒ, ԿՆՔԵԼՈՒ ՈՒ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ
(վերնագիրը փոփ. 26.11.15 N 1496-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում է տոտալիզատորի, անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները հարկային մարմնի կողմից դրոշմավորելու, կնքելու և հաշվառելու գործընթացը:
(1-ին կետը փոփ. 26.11.15 N 1496-Ն)
2. Տոտալիզատորի, անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները դրոշմավորվում, կնքվում և հաշվառվում են տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչների (այսուհետ` կազմակերպիչ) հաշվառման վայրի հարկային տեսչության (այսուհետ` հարկային տեսչություն) կողմից:
(2-րդ կետը փոփ. 26.11.15 N 1496-Ն)
II. ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՈՒՄԸ, ԿՆՔՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
3. Կազմակերպիչները մինչև գործունեություն սկսելը տոտալիզատորի և անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների դրոշմավորման, կնքման ու հաշվառման համար ներկայացնում են համակարգիչների դրոշմավորման, կնքման ու հաշվառման կտրոն (այսուհետ` հաշվառման կտրոն) ստանալու մասին դիմում՝ համաձայն սույն որոշման N 2 հավելվածի:
Դիմումը լրացվում է՝
1) թղթային տարբերակով և ներկայացվում հարկային տեսչություն կամ
2) էլեկտրոնային եղանակով և ներկայացվում հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի էլեկտրոնային հաշվետվությունների բաժնի միջոցով (https://file-online.taxservice.am):
(3-րդ կետը խմբ. 26.11.15 N 1496-Ն)
4. Հարկային տեսչությունը դիմումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպչին հատկացնում է հաշվառման կտրոն` դիմումում նշված թվին համապատասխան: Ընդ որում, հատկացվող հաշվառման կտրոնների թիվը չի կարող գերազանցել օրենքով սահմանված կարգով ներկայացված ելակետային տվյալների վերաբերյալ հայտարարությունում նշված համակարգիչների թիվը:
(4-րդ կետը փոփ. 26.11.15 N 1496-Ն)
5. Համակարգչի դրոշմավորումն ու կնքումը կատարվում է համակարգչի վրա հաշվառման կտրոն փակցնելու միջոցով:
6. Հաշվառման կտրոնը միակողմանի քարտի տեսքով ինքնասոսնձվող, մեկանգամյա օգտագործման համար նախատեսված, խիստ հաշվառման փաստաթուղթ է: Հաշվառման կտրոնն ունի սերիա և չկրկնվող հերթական համար: Հաշվառման կտրոնի նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետը:
7. Մինչև հաշվառման կտրոնը կազմակերպչին տրամադրելը հարկային տեսչության կողմից հաշվառման կտրոնի վրա լրացվում են`
1) կազմակերպչի անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարը,
2) հաշվառման կտրոն տալու ամսաթիվը, ամիսն ու տարեթիվը:
Նշված տվյալները լրացնելուց հետո հաշվառման կտրոնը կնքվում է հարկային տեսչության կողմից:
8. Կազմակերպչի կողմից հաշվառման կտրոնը փակցվում է համակարգչի վրա այնպիսի տեսանելի տեղում, որ համակարգչի վերանորոգման ժամանակ այն չվնասվի: Համակարգչի վրա պետք է փակցված լինի չվնասված և ամբողջական հաշվառման կտրոն:
9. Հաշվառման կտրոնները հարկային տեսչությունների կողմից հաշվառվում են ըստ կազմակերպիչների և ըստ գործունեության իրականացման վայրերի (հասցեների)` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի սահմանած կարգով:
10. Հարկային տեսչության կողմից սահմանված կարգով դրոշմավորված, կնքված ու հաշվառված համակարգիչը գործունեության իրականացման այլ վայրում (հասցեում) օգտագործելու դեպքում, մինչև օգտագործվող համակարգչի տեղափոխումը գործունեության իրականացման այլ վայր (հասցե), կազմակերպիչը պարտավոր է այդ փոփոխության մասին գրավոր հայտնել` ներկայացնելով ծանուցում՝ համաձայն սույն որոշման N 3 հավելվածի:
Ծանուցումը լրացվում է՝
1) թղթային տարբերակով և ներկայացվում հարկային տեսչություն կամ
2) էլեկտրոնային եղանակով և ներկայացվում հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի էլեկտրոնային հաշվետվությունների բաժնի միջոցով (https://file-online.taxservice.am):
(10-րդ կետը խմբ. 26.11.15 N 1496-Ն)
11. Տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները կիրառումից (օգտագործումից) հանելու դեպքում (բացառությամբ նորոգման, սպասարկման կամ համանման այլ դեպքերի), անկախ կիրառումից (օգտագործումից) հանելու ժամանակահատվածից, դրա մասին կազմակերպիչը նախապես գրավոր հայտնում է՝ ներկայացնելով ծանուցում՝ համաձայն սույն որոշման N 4 հավելվածի:
Ծանուցումը լրացվում է՝
1) թղթային տարբերակով և ներկայացվում հարկային տեսչություն կամ
2) էլեկտրոնային եղանակով և ներկայացվում հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի էլեկտրոնային հաշվետվությունների բաժնի միջոցով (https://file-online.taxservice.am):
Այդ դեպքում համակարգչի վրա փակցված կտրոնը պոկվում և ոչնչացվում է կազմակերպչի կողմից:
(11-րդ կետը խմբ. 26.11.15 N 1496-Ն)
12. Կազմակերպիչների կողմից նոր համակարգիչներ, այդ թվում` կիրառումից (օգտագործումից) հանված, կիրառելու դեպքում այդ համակարգիչների դրոշմավորումը, կնքումը և հաշվառումն իրականացվում է սույն կարգին համապատասխան:
(հավելվածը փոփ., խմբ. 26.11.15 N 1496-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 22-ի N 386-Ն որոշման |
Ձև __________________________ հարկային Դ Ի Մ ՈՒ Մ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ, ԿՆՔՄԱՆ ՈՒ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿՏՐՈՆ ՍՏԱՆԱԼՈՒ
Համակարգիչների դրոշմավորման, կնքման ու հաշվառման համար խնդրում եմ հատկացնել հետևյալ թվով հաշվառման կտրոններ`
Դիմումը ներկայացնելու ժամկետը _________ ________________ 200 ___ թ. |
(հավելվածը լրաց., փոփ. 26.11.15 N 1496-Ն)
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 22-ի N 386-Ն որոշման |
Ձև
__________________________ հարկային
տեսչության պետ _____________________
Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ, ԿՆՔՎԱԾ ՈՒ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՎԱՅՐ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Կազմակերպչի անվանումը |
||||||||||||||||
2. Կազմակերպչի ՀՎՀՀ-ն |
||||||||||||||||
3. Գործունեության տեսակը |
||||||||||||||||
| ||||||||||||||||
5. Հեռախոսահամարը |
Հայտնում եմ, որ գործունեության իրականացման հետևյալ վայրում (հասցեում)՝
_______________________________________________________________________
օգտագործվող համակարգիչները, որոնց փակցված են հարկային մարմնի կողմից
տրամադրված ստորև նշված հաշվառման կտրոնները, ------- թվականի ----------- ------ից
(տարեթիվը) | (ամիսը) (օրը) |
օգտագործելու եմ գործունեության իրականացման այլ (նոր) վայրում՝ հետևյալ
հասցեով՝
_______________________________________________________________________:
NN |
Հաշվառման կտրոնի սերիան և համարը |
Հաշվառման կտրոնը տալու օրը, ամիսը, տարեթիվը |
Տնօրենի (պաշտոնատար անձի) ______________ ___________________
(ստորագրությունը) | (անունը, ազգանունը) |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 22-ի N 386-Ն որոշման |
Ձև
__________________________ հարկային
տեսչության պետ _____________________
Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ, ԿՆՔՎԱԾ ՈՒ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԸ ԿԻՐԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Կազմակերպչի անվանումը |
||||||||||||||||
2. Կազմակերպչի ՀՎՀՀ-ն |
||||||||||||||||
3. Գործունեության տեսակը |
||||||||||||||||
| ||||||||||||||||
5. Հեռախոսահամարը |
Հայտնում եմ, որ գործունեության իրականացման հետևյալ վայրում (հասցեում)՝
_______________________________________________________________________
օգտագործվող համակարգիչները, որոնց փակցված են հարկային մարմնի կողմից
տրամադրված ստորև նշված հաշվառման կտրոնները, ------- թվականի ----------- ------ից
կիրառումից հանվում են:
(տարեթիվը)
(ամիսը) (օրը)
NN |
Հաշվառման կտրոնի սերիան և համարը |
Հաշվառման կտրոնը տալու օրը, ամիսը, տարեթիվը |
Տնօրենի (պաշտոնատար անձի) ______________ ___________________
(ստորագրությունը) | (անունը, ազգանունը) |
(հավելվածը լրաց. 26.11.15 N 1496-Ն)