Գլխավոր տեղեկություն
Համար
N 1400-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.12.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.21/86(1175) Հոդ.1074
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.11.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2015

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 2015 թվականի N 1400-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ «ԱՐՄԱՎԻՐ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կառուցման սկզբնական պայմանագրում չներառված, սակայն, չնախատեսված հանգամանքներից ելնելով, սկզբնական պայմանագրի կատարման համար անհրաժեշտ դարձած շինարարական աշխատանքների իրականացման նպատակով՝

1) իրականացնել նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների գնման գործընթացը.

2) գնման պայմանագրում նախատեսել դրույթ՝ համաձայն որի պայմանագրով նախատեսված՝ կատարման ենթակա աշխատանքները կապալառուի կողմից կատարվելու են 2015 թվականին, որոնք կարող են ընդունվել պատվիրատուի կողմից՝ պայմանով, որ դրանց դիմաց վճարումներն իրականացվելու են «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 03 բաժնի 05 խմբի 01 դասի «01. Քրեակատարողական համակարգի պահպանում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին.

3) սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսվող գնումներն իրականացնել՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության երկրորդ նախադասությամբ և 74-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններով սահմանված դրույթները:

2. Սահմանել, որ շինարարական աշխատանքներն իրականացվելու են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. դեկտեմբերի 1

Երևան