Գլխավոր տեղեկություն
Համար
N 1398-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.12.2015-14.05.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.21/86(1175) Հոդ.1073
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.11.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 2015 թվականի N 1398-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության միջև շրջանառվող էլեկտրոնային փաստաթղթերի ձևերը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. դեկտեմբերի 1

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
նոյեմբերի 26-ի N 1398-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` ծառայություն) կողմից հարցումները, պարտապանի առկա և հետագայում ձեռք բերվելիք գույքի վրա արգելանք դնելու մասին, պարտապանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին, պարտապանի գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու և պարտապանի գույքի նկատմամբ հայտարարված հետախուզումը դադարեցնելու մասին որոշումները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) են ուղարկվում ճանապարհային ոստիկանության տրանսպորտային միջոցների էլեկտրոնային ռեգիստրում ներդրված ծրագրի միջոցով՝ էլեկտրոնային եղանակով:

2. Ճանապարհային ոստիկանության կողմից հարցումների պատասխանները, պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշման կատարման վերաբերյալ ծանուցումները ծառայությանն են ուղարկվում ճանապարհային ոստիկանության տրանսպորտային միջոցների էլեկտրոնային ռեգիստրում ներդրված ծրագրի միջոցով` էլեկտրոնային եղանակով:

3. Պարտապանի կամ սեփականատիրոջ վերաբերյալ բոլոր տվյալները ծառայության կողմից ենթակա են պարտադիր լրացման` պարտապանի նույնականացումն ապահովելու նպատակով:

4. Ճանապարհային ոստիկանության կողմից հարկադիր կատարման վերաբերյալ գրությունները և օրենքով սահմանված այլ փաստաթղթեր ծառայությանն են ուղարկվում ծառայությունում ներդրված ծրագրի միջոցով՝ էլեկտրոնային եղանակով։

5. Այն կատարողական վարույթների ընթացքի մասին ծանուցումները, որոնց հարկադիր կատարման վերաբերյալ գրությունները ճանապարհային ոստիկանությունից ստացվել են էլեկտրոնային եղանակով, ճանապարհային ոստիկանությանը՝ որպես պահանջատեր, ծառայությունն ուղարկում է էլեկտրոնային եղանակով։

6. Էլեկտրոնային փաստաթղթերի պաշտպանությունն ու նույնականացումն ապահովվում է ծառայության և ճանապարհային ոստիկանության միջև կազմակերպված փակ, առանձնացված հատուկ կապուղու միջոցով:

7. Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ապահովման համար կիրառվող արձանագրությունները համաձայնեցվում են ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման և ճանապարհային ոստիկանության ծրագրային ապահովման և տեխնիկական սպասարկման բաժինների կողմից։

8. Ուղարկվող և ստացվող տվյալները պահպանվում են ծառայության և ճանապարհային ոստիկանության տվյալների շտեմարաններում։ Ծառայության կառավարման էլեկտրոնային համակարգից պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վերաբերյալ հարցումները և պատասխանները, պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին, պարտապանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին, պարտապանի գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին և պարտապանի գույքի նկատմամբ հայտարարված հետախուզումը դադարեցնելու մասին որոշումները կարող են արտաբերվել և տպագրվել համակարգից՝ տպագրական ձևերին համապատասխան։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
նոյեմբերի 26-ի N 1398-Ն որոշման

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Կատարողական վարույթի համարը

 

Հարուցման (վերսկսման) ամսաթիվը

    

Կատարողական թերթի կամ վարչական ակտի համարը

 

Կատարողական թերթի կամ վարչական ակտի ամսաթիվը

 

Հաղորդագրության թիվը ___________

 

____ ________________ 20  թ.

 

Հ Ա Ր Ց ՈՒ Մ

 

 Ճանապարհային ոստիկանությանը

 Խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն

Ա. Ա. Հ. /Իրավաբանական անձի անվանումը

 

Իրավաբանական անձի կազմակերպաիրավական ձևը

 

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

 

Անձնագրի (նույնականացման քարտի) համարը /ՀՎՀՀ

    

Պետական ռեգիստրի գրանցման համարը

 

Պետական ռեգիստրի վկայականը

 

սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցների մասին:

Տրանսպորտային միջոցի նկատմամբ սահմանափակումների առկայության դեպքում նշել սահմանափակումը կիրառած կազմակերպությունը, կիրառման օրը, սահմանափակման տեսակը (գրավ, արգելանք, կալանք) և սահմանափակման հիմքի (պայմանագիր, որոշում) տվյալները: Տրանսպորտային միջոցի համատեղ կամ բաժնային համասեփականատերերի առկայության դեպքում հայտնել նաև համասեփականատերերի տվյալները, ինչպես նաև բոլոր բաժնային համասեփականատերերի բաժիններն ընդհանուր սեփականությունում:

___________________________________________________

 (հարկադիր կատարողի պաշտոնը, կոչումը, ազգանունը, անունը, հայրանունը)

 

 Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Հաղորդագրության թիվը ___________

 

____ ________________ 20  թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին

 

____ ________________ 20  թ.

 

 ________________________

   

 (վայրը)

 ______________________________________________________________________________________

(որոշում կայացնողի պաշտոնը, կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

ուսումնասիրելով___ __________ 20  թ.

հարուցված

 _____________ կատարողական վարույթի նյութերը.

   

(վարույթի համարը)

 

Պ Ա Ր Զ Ե Ց Ի`

 

___________________________________________________համաձայն՝ պետք է.

 (կատարման ենթակա ակտի տվյալները)

___________________________________________________________________:

(կատարման ենթակա ակտի պահանջը)

 

Նշվածի հիման վրա և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով և 44 հոդվածի 4-րդ մասով.

 

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

 

1. Արգելանք դնել (պարտապան)

Ա. Ա. Հ. /Իրավաբանական անձի անվանումը

 

Իրավաբանական անձի կազմակերպաիրավական ձևը

 

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

   

Անձնագրի (նույնականացման քարտի) համարը/ՀՎՀՀ

 

Պետական ռեգիստրի գրանցման համարը

 

Պետական ռեգիստրի վկայականը

 

սեփականության իրավունքով պատկանող հետևյալ տրանսպորտային միջոցի (միջոցների) վրա.

Մակնիշը, տիպարը

 

Թողարկման տարեթիվը

 

Նույնացման համարը (VIN)

 

Շարժիչի համարը

 

Շասսիի համարը

 

Հաշվառման համարանիշը

 

2. Նրան արգելել տնօրինել արգելադրված գույքը:

3. Որոշման պատճենն ուղարկել կողմերին:

4. Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան կամ վերադասության կարգով` որոշումն ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում:

5. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

___________________________________________________________

 (հարկադիր կատարողի պաշտոնը, կոչումը, ազգանունը, անունը, հայրանունը)

 

 Ձև N 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Հաղորդագրության թիվը __________ ____ ________________ 20  թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Պարտապանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին

 

____ ________________ 20  թ.

 

 ________________________

   

 (վայրը)

___________________________________________________________________

(որոշում կայացնողի պաշտոնը, կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

ուսումնասիրելով___ __________ 20  թ.

հարուցված

 _____________ կատարողական վարույթի նյութերը.

   

(վարույթի համարը)

 

Պ Ա Ր Զ Ե Ց Ի`

 

___________________________________________________համաձայն՝ պետք է.

 (կատարման ենթակա ակտի տվյալները)

___________________________________________________________________:

(կատարման ենթակա ակտի պահանջը)

___________________________________________________________________

___________________________________________________________________

 

Նշվածի հիման վրա և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ, 43-րդ և 44.1-ին հոդվածներով.

 

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

 

1. Վերացնել (պարտապան)

Ա. Ա. Հ. /Իրավաբանական անձի անվանումը

 

Իրավաբանական անձի կազմակերպաիրավական ձևը

 

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

 

Անձնագրի (նույնականացման քարտի) համարը/ՀՎՀՀ

 

Պետական ռեգիստրի գրանցման համարը

 

Պետական ռեգիստրի վկայականը

 

սեփականության իրավունքով պատկանող հետևյալ տրանսպորտային միջոցի (միջոցների) վրա ____ ________________ 20  թ. N ___________ հաղորդագրությամբ դրված արգելանքը.

Մակնիշը, տիպարը

 

Թողարկման տարեթիվը

 

Նույնացման համարը (VIN)

 

Շարժիչի համարը

 

Շասսիի համարը

 

Հաշվառման համարանիշը

 

2. Որոշման պատճենն ուղարկել կողմերին:

3. Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան կամ վերադասության կարգով` որոշումն ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում:

4. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

___________________________________________________________

 (հարկադիր կատարողի պաշտոնը, կոչումը, ազգանունը, անունը, հայրանունը)

 

Ձև N 4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Պարտապանի գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին

 

____________

 ____________

 

ՀՀ ԱՆ-ի հարկադիր կատարման ծառայության, ____________, ____________ս
ուսումնասիրելով _____________ ___________\ N ____________կատարողական վարույթի նյութերը.

 

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

 

__________ -ի կողմից տրված __________ __________ N __________\_________\ համաձայն պետք է ___________________________________________________։

Պարտապանին պատկանող շարժական գույքը կատարողական գործողությունների ընթացքում չի հայտնաբերվել:

Ելնելով նշվածից և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ և 40-րդ հոդվածներով.

 

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

 

Հայտարարել հետախուզում պարտապան _________________________ ին պատկանող հետևյալ տրանսպորտային միջոցի նկատմամբ.

 

Մակնիշը, մոդելը

 

Արտադրության տարեթիվը

 

VIN կոդը

  

Շարժիչի համարը

 

Շասսիի համարը

 

Պետ. համարանիշը

 

 

Որոշման պատճենն ուղարկել կողմերին:

Որոշումը կարող է բողոքարկվել այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում վերադասության կարգով կամ դատական կարգով:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

 

___________________________________

ստորագրությունը _____________________

 

 Ձև N 5

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Պարտապանի գույքի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու մասին

 

____________

 ____________

 

ՀՀ ԱՆ-ի հարկադիր կատարման ծառայության, ___________, ____________ս ուսումնասիրելով _____________ ___________\ N ____________կատարողական վարույթի նյութերը.

 

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

 

_________-ի կողմից տրված _________ ___________ N __________\__________\ համաձայն պետք է ___________________________________________________։

 

Ելնելով նշվածից և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ և 40-րդ հոդվածներով.

 

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

 

Դադարեցնել պարտապան _________________________ ին պատկանող հետևյալ տրանսպորտային միջոցի նկատմամբ հայտարարված հետախուզումը.

Մակնիշը, մոդելը

 

Արտադրության տարեթիվը

 

VIN կոդը

 

Շարժիչի համարը

 

Շասսիի համարը

 

Պետ. համարանիշը

 

Որոշման պատճենը ուղարկել կողմերին:

Որոշումը կարող է բողոքարկվել այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում վերադասության կարգով կամ դատական կարգով:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

 

___________________________________

ստորագրությունը _____________________

 Ձև N 6-1

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կատարողական վարույթի համարը

  

Հարուցման (վերսկսման) ամսաթիվը

 

Կատարողական թերթի կամ վարչական ակտի համարը

 

Կատարողական թերթի կամ վարչական ակտի ամսաթիվը

   

Հաղորդագրության թիվը ___________

____ ________________ 20  թ.

 

Հ Ա Ր Ց Մ Ա Ն  Պ Ա Տ Ա Ս Խ Ա Ն

 

ՀՀ ԱՆ-ի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը

Ի պատասխան Ձեր ____ _______________ 20  թ. N ___________ հաղորդագրությանը` հայտնում ենք, որ Ձեր կողմից ուղարկված տվյալներով

Ա. Ա. Հ. /Իրավաբանական անձի անվանումը

 

Իրավաբանական անձի կազմակերպաիրավական ձևը

 

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

 

Անձնագրի (նույնականացման քարտի) համարը/ՀՎՀՀ

 

Պետական ռեգիստրի գրանցման համարը

 

Պետական ռեգիստրի վկայականը

   

սեփականության իրավունքով պատկանում են հետևյալ տրանսպորտային միջոցները.

 

Մակնիշը, տիպարը

 

Թողարկման տարեթիվը

 

Նույնացման համարը (VIN)

 

Շարժիչի համարը

 

Շասսիի համարը

 

Հաշվառման համարանիշը

 

Կիրառված սահմանափակումները

 

Համասեփականատերերը (առկայության դեպքում համատեղ կամ բաժնային համասեփականատերերի տվյալները, բաժնային համասեփականատերերի բաժինները)

        

 

___________________________________________________________

(անհրաժեշտության դեպքում այլ նշումներ)*

 

* - ազատ ֆորմատի տեքստ, որը չի գերազանցում 500 սիմվոլը (ներառյալ բացակները)

 

 Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստր

 

 Ձև N 6-2

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կատարողական վարույթի համարը

 

Հարուցման (վերսկսման) ամսաթիվը

 

Կատարողական թերթի կամ վարչական ակտի համարը

   

Կատարողական թերթի կամ վարչական ակտի ամսաթիվը

 

Հաղորդագրության թիվը ___________

 

____ ________________ 20  թ.

 

Հ Ա Ր Ց Մ Ա Ն  Պ Ա Տ Ա Ս Խ Ա Ն

 

ՀՀ ԱՆ-ի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը

Ի պատասխան Ձեր ____ _______________ 20  թ. N ___________ հաղորդագրությանը` հայտնում ենք, որ Ձեր կողմից ուղարկված տվյալներով

Ա. Ա. Հ. /Իրավաբանական անձի անվանումը

 

Իրավաբանական անձի կազմակերպաիրավական ձևը

 

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

 

Անձնագրի (նույնականացման քարտի) համարը/ՀՎՀՀ

  

Պետական ռեգիստրի գրանցման համարը

 

Պետական ռեգիստրի վկայականը

  

Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում ____ _________ 20  թ. դրությամբ առկա տվյալների հետ համընկնումներ չկան կամ Ձեր ուղարկված տվյալները բավարար չեն տեղեկատվություն տրամադրելու համար:

 

Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստր

 

 Ձև N 7-1

 ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կատարողական վարույթի համարը

 

Հարուցման (վերսկսման) ամսաթիվը

   

Կատարողական թերթի կամ վարչական ակտի համարը

 

Կատարողական թերթի կամ վարչական ակտի ամսաթիվը

 

Հաղորդագրության թիվը ___________

____ ________________ 20  թ.

 

Ի պատասխան Ձեր ____ ________________ 20  թ. N ___________ հաղորդագրությանը հայտնում ենք, որ համաձայն «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» Ձեր` ____ ___________ 20  թ. որոշման, ____ ____________ 20  թ. արգելադրվել է`

Ա. Ա. Հ./Իրավաբանական անձի անվանումը

 

Իրավաբանական անձի կազմակերպաիրավական ձևը

 

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

  

Անձնագրի (նույնականացման քարտի) համարը/ՀՎՀՀ

 

Պետական ռեգիստրի գրանցման համարը

 

Պետական ռեգիստրի վկայականը

 

սեփականության իրավունքով պատկանող հետևյալ տրանսպորտային միջոցը (միջոցները).

Մակնիշը, տիպարը

 

Թողարկման տարեթիվը

 

Նույնացման համարը (VIN)

 

Շարժիչի համարը

 

Շասսիի համարը

 

Հաշվառման համարանիշը

 

Կիրառված սահմանափակումները

 

Համասեփականատերերը (առկայության դեպքում համատեղ կամ բաժնային համասեփականատերերի տվյալները, բաժնային համասեփականատերերի բաժինները)

      

Սեփականատիրոջն արգելվել է տնօրինել արգելադրված գույքը:

___________________________________________________________________

(անհրաժեշտության դեպքում այլ նշումներ)*

 

* - ազատ ֆորմատի տեքստ, որը չի գերազանցում 500 սիմվոլը (ներառյալ բացակները)

 

Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստր

 

Ձև N 7-2

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կատարողական վարույթի համարը

 

Հարուցման (վերսկսման) ամսաթիվը

 

Կատարողական թերթի կամ վարչական ակտի համարը

   

Կատարողական թերթի կամ վարչական ակտի ամսաթիվը

 

Հաղորդագրության թիվը ___________

____ ________________ 20  թ.

 

Ի պատասխան Ձեր ____ ________________ 20  թ. N ___________ հաղորդագրությանը հայտնում ենք, որ համաձայն «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» Ձեր` ____ ____________ 20  թ. որոշման, ____ __________ 20  թ.

Ա. Ա. Հ./Իրավաբանական անձի անվանումը

 

Իրավաբանական անձի կազմակերպաիրավական ձևը

 

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

   

Անձնագրի (նույնականացման քարտի) համարը/ՀՎՀՀ

 

Պետական ռեգիստրի գրանցման համարը

 

Պետական ռեգիստրի վկայականը

 

սեփականության իրավունքով պատկանող գույք չի արգելադրվել, քանի որ`

________________________________________________________________

(գույք չարգելադրելու պատճառը*)

________________________________________________________________

 

* - ազատ ֆորմատի տեքստ, որը չի գերազանցում 500 սիմվոլը (ներառյալ բացակները)

 

Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստր

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.04.2020, N 687-Ն 14.05.2020, N 1398-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան