ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
28 հոկտեմբերի 2015 թ. |
N 396-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՈՍԿԵՐԻՉՆԵՐԻ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
Երևան քաղաքի Արգիշտի փողոցի և Հաղթանակ կամրջի հատման մասից մինչև Կաշեգործների փողոց տանող ճանապարհահատվածն անվանակոչել Ոսկերիչների փողոց։
Երևանի քաղաքապետ
Տ. Մարգարյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|