Գլխավոր տեղեկություն
Համար
N 1032-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.11.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.11.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 նոյեմբերի 2015 թվականի N 1032-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ուկրաինայի, Մոլդովայի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Թուրքմենստանի, Վրաստանի, Լատվիայի Հանրապետության, Լիտվայի Հանրապետության, Ռումինիայի, Խորվաթիայի Հանրապետության, Բոսնիայի և Հերցոգովինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովների, Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության, Համաշխարհային ընտրական մարմինների ընկերակցության պաշտոնական պատվիրակությունների, Վենեսուելայի ընտրական դատարանի ներկայացուցիչների (36 մարդ) Հայաստանի Հանրապետություն այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև պատվիրակությունների Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների և դրանց վառելիքի, հուշանվերների, պաշտոնական ճաշի, կեցության ծախսերը և միջոցառումների հետ կապված այլ ծախսեր` 13,611.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. նոյեմբերի 2

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան