Գլխավոր տեղեկություն
Համար
N 483-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (08.10.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.06.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հունիսի 2009 թվականի N 483-Ա

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԵՆԵՋԵՐՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հունիսի 17-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լավագույն մենեջերների ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպման նպատակով ստեղծել հանձնաժողով` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունիսի 12

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2009 թ.

հունիսի 12-ի N 483-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԵՆԵՋԵՐՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հ. Մուսայելյան

- «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն (հանձնաժողովի նախագահ) (համաձայնությամբ)

   

Է. Տարասյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

   

Կ. Հարությունյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

   

Ա. Թունյան

 - «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)

   

Ա. Գրիգորյան

- Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղար (համաձայնությամբ)

   

Ա. Ղազարյան

- «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Ա. Բալդրյան

- «Յունիքոմփ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

   

Ռ. Յիրիկյան

- «Վիվա Սելլ ՄՏՍ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

   

Ա. Եսայան

- Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ (համաձայնությամբ)

   

Բ. Ենգիբարյան

- Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

   

Հ. Եսայան

- «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

   

Վ. Մելիքյան

- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Միկրոէլեկտրոնային համակարգեր» ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)

 

(հավելվածը փոփ. 21.03.11 N 198-Ա, խմբ. 07.10.15 N 917-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան