ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 նոյեմբերի 2015 թվականի N 1346-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքում Վ. Մամիկոնյանի թաղամասի վերանորոգվող ճանապարհահատվածի երթևեկելի մասը վերջնական բարեկարգ տեսքի բերելու և հետագայում սելավաջրերի հոսքերից բարեկարգված հատվածները պաշտպանելու նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին հատկացնել 20,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. նոյեմբերի 24 Երևան |
Հավելված N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.56 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Չափորոշիչները |
Ցուցանիշների փոփոխությունը | |||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||
տարի |
տարի | |||
ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները | ||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը | |||
1049 |
ԱԾ 09 | |||
Հողային պաստառի, երթևեկելի մասի, արհեստական կառույցների և կահավորման էլեմենտների նորմատիվ մակարդակի պահպանում և շահագործում (ձյան մաքրում, փոսային նորոգումներ, մաքրման աշխատանքներ, ջրահեռացում, ընթացիկ նորոգման աշխատանքներ) | ||||
Քանակական |
Մշակված չէ |
X |
X | |
Որակական |
Մշակված չէ |
|||
Ժամկետայնության |
Մշակված չէ |
|||
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
X |
20,000.0 | ||
Ծրագիրը (ծրագրերը), որի շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման N 11 հավելվածի N 12 աղյուսակում կատարվող փոփոխությունները
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
ՀՀ կառավարություն
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը |
Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը |
2015 թվականի պետական բյուջե | |
ծրագիրը |
միջոցառումը |
|||
1049 |
ԾՐԱԳԻՐ |
|||
Ճանապարհային ցանցի բարելավման և անվտանգ երթևեկության ապահովման ծառայություններ |
20,000.0 | |||
Ծրագրի նկարագրությունը |
||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը |
||||
Քաղաքականության միջոցառումներ |
||||
ԱԾ 09 |
Հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների բարելավման և անվտանգ երթևեկության ծառայություններ (Սյունիքի մարզ) |
20,000.0 | ||
Մատուցվող ծառայության նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 3 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Կոդը |
Անվանումը |
Գնման ձևը |
Չափման միավորը |
Միավորի գինը |
Քանակը |
Գումարը (հազ. դրամ) |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
||||||
Բաժին N 11 |
Խումբ N 01 Դաս N 01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
20000.00 | |||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
||||||
ՄԱՍ II. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ |
19490.00 | |||||
45231177/1 |
Ճանապարհների վերանորոգման աշխատանքներ |
ԲԸԱՀ |
դրամ |
19,490.0 |
1.0 |
19490.00 |
ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
510.00 | |||||
71351540/2 |
Տեխնիկական հսկողության ծառայություններ |
ԲԸԱՀ |
դրամ |
390.0 |
1.0 |
390.00 |
98111140/1 |
Հեղինակային հսկողության ծառայություններ |
ԲԸԱՀ |
դրամ |
120.0 |
1.0 |
120.00 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|