Գլխավոր տեղեկություն
Համար
N 1355-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.12.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.02/80(1169) Հոդ.1067
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.11.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 նոյեմբերի 2015 թվականի N 1355-Ն

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ԳՅՈՒՄՐՈՒ N 44 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 664-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ և 64-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման N 2 հավելվածի ցանկում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝

1) ուժը կորցրած ճանաչել «Շիրակի մարզպետարանի ենթակայության դպրոցներ. Գյումրու տարածաշրջան» բաժնի «471. Գյումրու N 45 ավագ դպրոց» կետը.

2) «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության դպրոցներ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 22-րդ կետով.

«22. Գյումրու N 45 ավագ դպրոց»:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Գյումրու N 45 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Գյումրու N 45 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն և թույլ տալ իրականացնել միջնակարգ կրթության 1-ին աստիճանի (1-4-րդ դասարաններ), 2-րդ աստիճանի (5-9-րդ դասարաններ), 3-րդ աստիճանի (10-12-րդ դասարաններ) հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրեր:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Գյումրու N 45 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Գյումրու N 45 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է:

4. Շիրակի մարզի «Գյումրու N 44 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Գյումրի քաղաքի Արևելյան 7 հասցեում գտնվող՝ 364.8 հազ. դրամ ընդհանուր սկզբնական արժեքով ու 617.28 քառ. մետր ընդհանուր մակերեսով ուսումնական մասնաշենքը և 0,10505 հեկտար մակերեսով հողատարածքը (2008 թվականի օգոստոսի 5-ի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2510875 վկայական) հետ վերցնել և թողնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը:

5. Շիրակի մարզի «Գյումրու N 44 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 29.210.01880) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Գյումրու N 45 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը՝ 29.210.01992):

6. Սահմանել, որ Շիրակի մարզի «Գյումրու N 44 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Գյումրու N 45 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան:

7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի հետ համատեղ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել՝

1) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել նշված գույքի կազմը, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը.

2) Շիրակի մարզի «Գյումրու N 44 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Գյումրու N 45 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

8. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Գյումրու N 2 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 2016/2017 ուսումնական տարվանից կատարել 5-9-րդ դասարանների ընդունելություն:

9. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ապահովել՝

1) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Գյումրու N 2 ավագ դպրոց» և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Գյումրու N 45 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրություններում սույն որոշման 1-ին, 2-րդ և 8-րդ կետերից բխող փոփոխությունների կատարումը.

2) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Գյումրու N 45 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշման 5-րդ կետից բխող փոփոխությունների կատարումը:

10. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 4-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

11. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 11-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 664-Ն որոշման հավելվածի «Շիրակի մարզ» բաժնի 107-րդ կետը:

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. նոյեմբերի 24
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան