Գլխավոր տեղեկություն
Համար
N 1344-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.12.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.16/85(1174) Հոդ.1057
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.11.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 նոյեմբերի 2015 թվականի N 1344-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները՝

1) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` IV.I բաժնով.

 

«IV.I. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ (ՓՈԽԱԴՐՄԱՆ) ՈՒ ԲԱՇԽՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ, ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋԸ՝ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ (ՓՈԽԱԴՐՄԱՆ) ՈՒ ԲԱՇԽՄԱՆ ԿԱՄ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՅԼ ՕԺԱՆԴԱԿ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

21.1. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով և սույն կարգի 46.2-րդ կետի «դ» ենթակետով սահմանված դեպքերում որոշակի օբյեկտից համապատասխան բնագավառի նորմերով կամ նախագծային, տեխնիկական փաստաթղթերով հիմնավորված շառավղով սահմանազատվող տարածքում էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման (փոխադրման) ու բաշխման կամ ջրի մատակարարման համակարգերի նախագծով նախատեսված շենքերի, շինությունների կամ այլ օժանդակ կառույցների կառուցման համար ուղղակի վաճառքով հողամաս գնելու կամ առանց մրցույթի հողամասի կառուցապատման իրավունք ձեռք բերելու նպատակով էլեկտրական էներգիայի, բնական գազի հաղորդման (փոխադրման) ու բաշխման լիցենզիա, ջրի մատակարարման նպատակով ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձը, բնական գազի փոխադրման համակարգերի սեփականատերը (այսուհետ` ինժեներական սպասարկում իրականացնող կազմակերպություն)՝ համաձայն N 8 ձևի, դիմում է համայնքի ղեկավարին` կցելով համակարգերի նախագիծը (կամ դրա համապատասխան մասը) և հողամասի ձեռքբերման մասին դիմումը հիմնավորող հետևյալ փաստաթղթերից մեկը`

1) ինժեներական սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններին միանալու կամ գոյություն ունեցող համակարգը վերակառուցելու մասին ֆիզիկական կամ իրավաբանական անձանց դիմումը (եթե միացումը կամ վերակառուցումը կապված չէ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից կառուցապատման նպատակով թույլտվությունների ստացման հետ).

2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` ինժեներական սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից տրամադրված տեխնիկական պայմանների պատճենը, եթե այդ պայմանները պարունակում են նշում հողամասի անհրաժեշտության մասին։

21.2. Դիմումը և կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով: Դիմումում նշվում է նաև ծանուցումներ ստանալու` դիմողի համար նախընտրելի տարբերակը: Դիմումն էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացվելու դեպքում ներկայացվում է ստորագրված դիմումի տեսաներածված պատճենը՝ դրան կցելով սույն կարգի 21.1-ին կետում նշված փաստաթղթերի տեսաներածված օրինակները:

21.3. Դիմումը մուտքագրվելուց հետո մեկ օրվա ընթացքում համայնքի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձի կողմից ստուգվում են հողամասի ձեռքբերման մասին դիմումը և կից փաստաթղթերը: Դիմումում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և այլ նման բացթողումներ) առկայության դեպքում` դրանց հայտնաբերման պահից հետո երկու օրվա ընթացքում առաջարկվում է դիմողին երեք օրվա ընթացքում վերացնել թերությունները, կամ ինքն է շտկում դրանք (եթե դա իրականացվում է դիմողի ներկայությամբ)։

21.4. Դիմումն ստանալուց հետո տասն օրվա ընթացքում համայնքի ղեկավարը հողամասի հատակագծի, իսկ դրա բացակայության դեպքում` գեոդեզիական հանույթի հիման վրա պատրաստում է հողամասի տրամադրման վերաբերյալ համապատասխան առաջարկ` առաջնահերթությունը տալով ուղղակի վաճառքի միջոցով հողամասի տրամադրմանը, եթե նշված շառավղով սահմանափակվող տարածքում առկա են և՛ օտարման ենթակա, և՛ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված համայնքային սեփականության հողամասեր:

21.5. Այն դեպքում, երբ նշված շառավղով սահմանափակվող տարածքում առկա է միայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված համայնքային սեփականության հողամաս, համայնքի ղեկավարը դիմումն ստանալուց հետո՝ սույն կարգի 21.4-րդ կետով սահմանված ժամկետում, համաձայն սույն կարգի 46.2-րդ կետի «դ» ենթակետի, պատրաստում է կառուցապատման իրավունքով հողամասի տրամադրման վերաբերյալ համապատասխան առաջարկ` Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 11-րդ կետով նախատեսված հողերից:

21.6. Դիմումում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների վերացման համար նախատեսված ժամկետը չի հաշվարկվում հողամասի տրամադրման վերաբերյալ առաջարկի ժամկետում:

21.7. Այն դեպքում, երբ նշված շառավղով սահմանափակվող տարածքում առկա է միայն Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող հողամաս, ապա սույն կարգի 21.4-րդ և 21.5-րդ կետերով սահմանված ժամկետում և նշված կետերով նախատեսված առաջարկներից մեկի նախագիծը համայնքի ղեկավարը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 16-Ն որոշմամբ սահմանված մարզպետի և (կամ) պետական լիազոր մարմնի, իսկ Երևանի քաղաքապետը՝ պետական լիազոր մարմնի համաձայնեցմանը: Սույն կետով նախատեսված ժամկետը չի հաշվարկվում հողամասի տրամադրման վերաբերյալ առաջարկի ժամկետում:

21.8. Սույն կարգի 21.4-րդ և 21.5-րդ կետերով սահմանված դեպքերում և սույն կարգի 21.7-րդ կետով նախատեսված համաձայնությունները ձեռք բերելու դեպքում՝ առաջարկի մասին համայնքի ղեկավարը պատշաճ ծանուցում է դիմողին` կից ներկայացնելով տրամադրվող հողամասի հատակագիծը կամ գեոդեզիական հանույթը` նշելով այն հաշվի համարը և գեոդեզիական հանույթի համար վճարվող գումարի չափը, որը պետք է վճարվի դիմողի կողմից:

21.9. Այն դեպքում, երբ նշված շառավղով սահմանափակվող տարածքում գտնվող պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի քաղաքաշինական և հողաշինարարական փաստաթղթերով նախատեսված թույլատրված օգտագործումը չի համապատասխանում սույն կարգի 21.1-ին կետում նշված շենքերի, շինությունների կամ այլ օժանդակ կառույցների կառուցման նպատակով օգտագործմանը, ապա սույն կարգի 21.8-րդ կետով նախատեսված ծանուցմամբ դիմողին տեղեկացվում է նաև տրամադրվող հողամասի նպատակային կամ գործառնական նշանակության փոփոխման անհրաժեշտության և այն փոփոխելու համար անհրաժեշտ ժամկետների մասին, եթե հողամասի նպատակային կամ գործառնական նշանակության փոփոխումը պայմանավորված է այլ մարմինների հետ համաձայնեցմամբ: Սույն կետով նախատեսված ժամկետը չի հաշվարկվում հողամասի տրամադրման վերաբերյալ առաջարկի ժամկետում:

21.10. Ծանուցումն ստանալուց հետո երեք օրվա ընթացքում դիմողն իր համաձայնությունը կամ անհամաձայնությունն է հայտնում համայնքի ղեկավարին` համաձայնության դեպքում կից ներկայացնելով սույն կարգի 21.8-րդ կետով նախատեսված վճարման անդորրագիրը:

21.11. Համայնքի ղեկավարի կողմից հայտը մերժվում է, եթե՝

1) դիմողի ներկայացրած փաստաթղթերը կեղծ են կամ՝

2) առկա չէ սույն կարգի 21.7-րդ կետով նախատեսված մարնինների համաձայնությունը, կամ՝

3) դիմումատուն չի տվել համաձայնություն կամ՝

4) նշված շառավղով սահմանափակվող տարածքում առկա չէ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամաս կամ, նշված տարածքում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օգտագործման նպատակը չի համապատասխանում քաղաքաշինական, հողաշինարարական փաստաթղթերին, և դրանց փոփոխությունը մերժվել է:

21.12. Համայնքի ղեկավարի կողմից կարող է հայտը մերժվել, եթե առկա չեն սույն կարգի 21.1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված տեխնիկական պայմանները, կամ տեխնիկական պայմաններում հողամասի անհրաժեշտության մասին նշումը բացակայում է:

21.13. Դիմողի համաձայնությունը և սույն կարգի 21.10-րդ կետով սահմանված վճարման անդորրագիրն ստանալուց հետո համայնքի ղեկավարը, բացառությամբ սույն կարգի 21.14-րդ կետով նախատեսված դեպքի, տասն օրվա ընթացքում «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով իր առաջարկությունն է ներկայացնում համայնքի ավագանուն:

21.14. Երևան քաղաքում՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի դեպքում դիմողի համաձայնությունը և սույն կարգի 21.10-րդ կետով սահմանված վճարման անդորրագիրն ստանալուց հետո Երևանի քաղաքապետը տասն օրվա ընթացքում՝

1) առաջարկությունը ներկայացնում է Երևան քաղաքի ավագանուն՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե Երևան քաղաքի ավագանու համապատասխան որոշմամբ տվյալ հողամասն ընդգրկված չէ Երևան քաղաքի սեփականությունը հանդիսացող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման տարեկան ծրագրում.

2) ընդունում է որոշում հողամասը տրամադրելու վերաբերյալ, եթե տվյալ հողամասն ընդգրկված է Երևան քաղաքի սեփականությունը հանդիսացող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման տարեկան ծրագրում:

21.15. Համայնքի ավագանու, իսկ սույն կարգի 21.14-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում՝ Երևանի քաղաքապետի կողմից հողամասը տրամադրելու կամ հողամասի տրամադրումը մերժելու վերաբերյալ որոշման ընդունմանը հաջորդող օրը համայնքի ղեկավարը որոշման և որոշմամբ սահմանված պայմանների մասին պատշաճ կերպով ծանուցում է դիմողին: Համայնքի ավագանու, իսկ սույն կարգի 21.14-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում՝ Երևանի քաղաքապետի կողմից հողամասը տրամադրելու վերաբերյալ որոշման ընդունման դեպքում պատշաճ կերպով ծանուցման մեջ համայնքի ղեկավարը նաև նշում է՝ հողամասի ուղղակի վաճառքի դեպքում՝ հողամասի օտարման գինը և համապատասխան հաշվի համարը, իսկ կառուցապատման իրավունքով տրամադրման դեպքում՝ կառուցապատման իրավունքի տարեկան վճարի չափը և համապատասխան հաշվի համարը:

21.16. Ավագանու, իսկ սույն կարգի 21.14-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում՝ Երևանի քաղաքապետի որոշմանը և որոշմամբ սահմանված պայմաններին ծանոթանալուց հետո դիմողը երեք օրվա ընթացքում առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով իր համաձայնությունը կամ անհամաձայնությունն է հայտնում համայնքի ղեկավարին՝ հողամասի` սեփականության իրավունքով տրամադրման դեպքում համաձայնության հետ միասին կից ներկայացնելով հողամասի ձեռքբերման դիմաց վճարման անդորրագիրը:

21.17. Հողամասի տրամադրման մասին պայմանագիրը կնքվում է սույն կարգի 21.16-րդ կետով սահմանված համաձայնությունն ստանալուց հետո երեք օրվա ընթացքում:

21.18. Ավագանու, իսկ սույն կարգի 21.14-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում՝ Երևանի քաղաքապետի կողմից հողամասի տրամադրումը մերժվելու կամ որոշմամբ սահմանված պայմաններով հողամասի ձեռքբերմանը համաձայնություն չտրվելու կամ սահմանված ժամկետում վճարում չկատարվելու կամ վճարման անդորրագրերը համայնքի ղեկավարին չներկայացվելու դեպքում պայմանագիրը չի կնքվում:».

2) կարգը լրացնել նոր՝ N 8 ձևով, համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. նոյեմբերի 24

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
նոյեմբերի 12-ի N 1344-Ն որոշման

 

«Հավելված N 8
ՀՀ կառավարության 2001 թվականի
ապրիլի 12-ի N 286 որոշման

 

Ձև N 8

 

Հայաստանի Հանրապետության

 

 _________________________________________________ մարզի

 

____________________________________ համայնքի ղեկավար

 

____________________________________________________-ին

 

 Դիմող ________________________________________________

  (անունը, հայրանունը, ազգանունը)

________________________________________________________

 

(իրավաբանական անձի անվանումը և պետական գրանցման համարը,
 որի անունից հանդես է գալիս դիմողը)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՄԱՍ (ՀՈՂԱՄԱՍԵՐ) ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ ________________________________________________________________

(հողամասի ձեռքբերման անհրաժեշտության նպատակը)

______________________________________________________________________ նպատակով

 

___________________________________________________________________________-ին

 (իրավաբանական անձի անվանումը)

 տրամադրել ___________________________________________________________________

 (մոտավոր տարածքը և անհրաժեշտ հողամասի չափը)

________________________________________________________________________հողամաս:

 

Կից ներկայացնում եմ ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի IV.I բաժնի 21.1-ին կետով սահմանված փաստաթուղթը (փաստաթղթերը)՝

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

Ծանուցումներ ստանալու` դիմողի համար նախընտրելի տարբերակը

□ առձեռն (նշել հասցեն)__________________________________________________________

□ էլեկտրոնային փոստ (նշել հասցեն)_______________________________________________

□ փոստ (նշել հասցեն)____________________________________________________________

 

Դիմող __________________

 ________________________

 ___________________»:

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

(հաշվառման հասցեն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան