Գլխավոր տեղեկություն
Համար
N 1387-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.12.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.12.18/30(542) Հոդ.1044.2
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.11.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 2015 թվականի N 1387-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 877-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի «Երևանի մաքրման կայանի վերակառուցման նպատակով հիմնական միջոցների ապամոնտաժման թույլտվություն տալու մասին» N 877-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) որոշումը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին և 3.2-րդ կետերով.

«3.1. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածում նշված հիմնական միջոցների ցանկի N 151 (կոդ OA110048), N 153 (կոդ OA110051), N 155 (կոդ OA110054), N 157 (կոդ OA110057) և N 159 (կոդ OA110060) առաջնային պարզարանները և դրանց անքակտելի մաս կազմող գույքն առաջնահերթ կարգով ապամոնտաժվում են «Աերացիա ԿՄԿ վերականգնում» պայմանագրի կողմ հանդիսացող «Սադե» բաժնետիրական ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից պայմանագրում նշված աշխատանքներն իրականացնելու համար՝ համաձայն պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող նախագծանախահաշվային փաստաթղթերի:

3.2. Առաջարկել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ ապահովել սույն որոշման 3.1-ին կետում նշված առաջնային պարզարանների ապամոնտաժման արդյունքում ապամոնտաժվող այլ գույքի հաշվառումն ու հետագա պահպանումը՝ մինչև դրանց՝ սահմանված կարգով դուրսգրումը:».

2) որոշման 5-րդ կետում «3-րդ կետում» բառերը փոխարինել «3-րդ և 3.1-ին կետերում» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. նոյեմբերի 27

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան