ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մարտի 2013 թվականի N 229-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ 174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված հավելվածի 5-րդ կետի դրույթներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերահսկողության ոլորտում գտնվող լաբորատորիայի միջազգային հավատարմագրման գործընթացը կանոնակարգելու նպատակով`
Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերահսկողության ոլորտում գտնվող լաբորատորիայի միջազգային հավատարմագրմանն ուղղված միջոցառումների ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. մարտի 25 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. մարտի 25-ի N 229-Ա որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Գործողությունը |
Վերջնաժամկետը |
Պատասխանատու կառույցը |
Պահանջվող ֆինանսական ռեսուրսները |
Ֆինանսավորման աղբյուրը |
1. |
Միջազգային ISՕ ստանդարտների ձեռք- բերում և տեղայնացում 1.1. Միջազգային հավատարմագրված լաբորատորիաների հետ խաչաձև փորձաքննությունների կազմակերպում |
2013 թ. դեկտեմբերի երրորդ տասնօրյակ 2014 թ. հունիսի երրորդ տասնօրյակ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
158,502,0 |
Պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագիր |
2. |
Ստանդարտ գործառնական ընթացակարգերի մշակում և ներդրում |
2013 թ. դեկտեմբերի երրորդ տասնօրյակ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
- |
«Հանրապետական անասնաբուժասանիտա-րական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ |
3. |
Լաբորատոր փորձաքննությունների համար սարքավորումների և ախտորոշիչների ձեռքբերում և անձնակազմի վերապատրաստում |
2017 թ. օգոստոսի երրորդ տասնօրյակ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
2,853,036.0 |
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 2015 թ. մայիսի 21-ին ստորագրված ֆինանսական աջակցության ծրագիր |
4. |
Հավատարմագրման նպատակով դիմումի ներկայացում |
2017 թ. նոյեմբերի երրորդ տասնօրյակ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
105,7 |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտա-րական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |