Գլխավոր տեղեկություն
Համար
N 1117-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.11.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.11.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 նոյեմբերի 2015 թվականի N 1117-Ա

 

ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝

1. ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. նոյեմբերի 25

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

նոյեմբերի 25-ի N 1117-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Հ. Աբրահամյան

- ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

Հ. Պողոսյան

- ՀՀ մշակույթի նախարար

Գ. Խաչատրյան

- ՀՀ ֆինանսների նախարար

Ա. Մուրադյան

- ՀՀ առողջապահության նախարար

Գ. Բեգլարյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Վ. Գասպարյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ

Տ. Մարգարյան

- Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)

Ռ. Ջաղինյան

 - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

Հովնան եպիսկոպոս Հակոբյան

- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)

Ա. Միրզախանյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ

Հ. Չեքիջյան

- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (համաձայնությամբ)

Հ. Ղազանչյան

- «Հայաստանի թատերական գործիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ա. Էլբակյան

- «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի գեղարվեստական ղեկավար (համաձայնությամբ)

Ս. Դավթյան

- «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Ն. Շահնազարյան

- «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

Կ. Վարդանյան

- «Ե. Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Ս. Աբաջյան

- Վ. Վարդերեսյանի որդին (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան