Գլխավոր տեղեկություն
Համար
N 1180-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.10.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հոկտեմբերի 2015 թվականի N 1180-Ա

 

ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, «Ս. ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ, ԱՆԺԱՄԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով, 8-րդ հոդվածի 1-ին մասով և հաշվի առնելով «Սիլվա Կապուտիկյան» գրական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված «Սիլվա Կապուտիկյան» գրական հիմնադրամի սեփականությունը հանդիսացող թանգարանային առարկաները` համաձայն հավելվածի, և Երևանի Մարշալ Բաղրամյան 1-ին անցուղի, շենք 1 հասցեում գտնվող 160,7 քառ.. մետր մակերեսով N 26 բնակարանը (այսուհետ` անշարժ գույք)` տուն-թանգարան մասնաճյուղ ստեղծելու պայմանով:

2. Սույն որոշման 1-ին կետով նշված թանգարանային առարկաները և անշարժ գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Սիլվա Կապուտիկյան» գրական հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նվիրաբերության պայմանագիր` դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջոցների հաշվին.

2) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում և 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքներն ավարտելուց հետո երկամսյա ժամկետում «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց, անժամկետ օգտագործման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում`

1) ապահովել «Սիլվա Կապուտիկյան» գրական հիմնադրամի հետ թանգարանային առարկաների նվիրաբերության պայմանագրի կնքումը և այդ առարկաների անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնումը «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.

2) ստեղծել «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության «Ս. Կապուտիկյանի տուն-թանգարան» մասնաճյուղ և ապահովել դրա հաշվառումը Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում և համապատասխան փոփոխություն կատարել «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ:

5. Սույն որոշման 4-րդ կետում նշված թանգարանային առարկաների նվիրաբերության պայմանագրից բխող, ինչպես նաև կանոնադրության փոփոխության գրանցման աշխատանքների հետ կապված բոլոր ծախսերն իրականացնել «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 16

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

հոկտեմբերի 8-ի N 1180-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ» ԳՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան