Գլխավոր տեղեկություն
Համար
N 1124-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.10.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 1 հոկտեմբերի 2015 թվականի N 1124-Ա

 

ՀՈՂԱՄԱՍԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Փանիկի համայնքի ավագանու 2015 թվականի հունիսի 13-ի N 8-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Փանիկի համայնքի սեփականություն հանդիսացող հասարակական կառուցապատման հողամասերից Փանիկի 1-ին փողոցի թիվ 54/1 հասցեում գտնվող՝ 0,04 հեկտար մակերեսով և 88800 դրամ կադաստրային արժեքով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 01072015-08-0023, 01.07.2015 թ.) որպես նվիրաբերություն ընդունել Հայաստանի Հանրապետության սեփականություն և ամրացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում նախատեսված անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքի կառուցման ու սպասարկման նպատակով օգտագործելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Փանիկի համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նվիրաբերության պայմանագիր.

2) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները` դրանք իրականացնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Փանիկի համայնքի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 5

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան