Գլխավոր տեղեկություն
Համար
N 956-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.10.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2015 թվականի N 956-Ա

 

ՍԵՐԳԵՅ ԱԶԱՐՅԱՆԻ ԵՎ ԱՐՇԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ` ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Լեհաստանի Հանրապետության ազգային հրշեջ ծառայության և փրկարար ծառայության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրեն Սերգեյ Ազարյանի ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Արշակ Վարդանյանի` 2015 թվականի հոկտեմբերի 6-9-ը Լեհաստանի Հանրապետություն (Չեստահովա) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Սերգեյ Ազարյանի և Արշակ Վարդանյանի՝ Լեհաստանի Հանրապետություն (Չեստահովա) գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Սերգեյ Ազարյանի՝ Լեհաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 15

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան