ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 փետրվարի 2014 թվականի N 303-Ն
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հոկտեմբերի 29-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը հաստատելու մասին» ՆԿ-159-Ն կարգադրության 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի ֆինանսավորման հնարավորության հարցը, սահմանված կարգով ներկայացված հայտի առկայության դեպքում, քննարկել համապատասխան տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:
3. Հանձնարարել պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և առաջարկել օրենքով ստեղծված մարմինների ղեկավարներին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. մարտի 27 Երևան |
Հավելված փետրվարի 27-ի N 303-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Գործողությունը |
Ակնկալվող |
Վերջնա- |
Պատասխանատու մարմինը |
Ֆինանսավորման աղբյուրը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
I. ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ | |||||
1. |
Առավել խորացնել առողջության ապահովագրության մեխանիզմների լայն օգտագործումը |
համապատասխան առաջարկությունը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2014 թ. |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
2. |
Աշխատանքի անվտանգության և աշխատավայրերում աշխատողների առողջության պահպանման ազգային ծրագրի մշակում |
ազգային ծրագրի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2015 թ. առաջին եռամսյակ |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
3. |
ՀՀ քրեակատարողական հիմնարկներն ապահովել բարձր որակավորում ունեցող բժշկական անձնակազմով |
քրեակատարողական հիմնարկներում բարձր որակավորում ունեցող բժշկական անձնակազմի թվի ավելացում |
2015 թ. չորրորդ եռամսյակ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
4. |
Օրենսդրորեն ամրագրել «բժշկական սխալ» եզրույթը` հաշվի առնելով առողջապահության ոլորտում միջազգային չափորոշիչները |
համապատասխան իրավական ակտի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2016 թ. չորրորդ եռամսյակ |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
5. |
Օրենսդրորեն կարգավորել պտղի սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների կանխարգելումը և իրականացնել տվյալ թեմայով ընդհանուր իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներ |
համապատասխան իրավական կարգավորումներ պարունակող իրավական ակտի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2015 թ. առաջին եռամսյակ |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
6. |
Հստակեցնել պատժի կրման հետ անհամատեղելի համարվող հիվանդությունների ցանկն ու դրանց չափորոշիչները |
իրավական ակտի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2015 թ. չորրորդ եռամսյակ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
II. ՄՏՔԻ, ԽՂՃԻ, ԿՐՈՆԻ ԵՎ ԴԱՎԱՆԱՆՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ, ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | |||||
7. |
Հանրակրթական դպրոցներում տարբեր կրոնների և դավանանքների նկատմամբ հանդուրժողականությանն ուղղված քայլերի ձեռնարկում |
հայերենով Թոլեդոյի ուղղորդող սկզբունքների` առանձին գրքույկով տպագրում, հանրակրթական դպրոցներում տարածում, հատկապես, «Հայ եկեղեցու պատմություն» դասավանդող ուսուցիչների և կրթության ոլորտի պատասխանատուների շրջանում |
2015 թ. առաջին եռամսյակ |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
8. |
Ուսումնասիրել ՀՀ օրենսդրության համապատասխանությունը խտրականության արգելմանը վերաբերող միջազգային իրավական նորմերին: |
ՀՀ կառավարություն առաջարկություն ներկայացնելը |
2014 թ. երրորդ եռամսյակ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
9. |
Բացառել դպրոցներում ուսուցիչների հավատաքննության դեպքերը և աշխատանքի ընդունումը կամ հեռացումը՝ ըստ կրոնական պատկանելության |
համապատասխան իրավական ակտի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2014 թ. երրորդ եռամսյակ |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
10. |
«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող «Գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության ծրագրերի մշտադիտարկման և տեղեկատվության փոխանակման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
իրավական ակտի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2014 թ. երրորդ եռամսյակ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
III. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ | |||||
11. |
Ձեռնարկել արդյունավետ միջոցներ` դպրոցների մանկավարժական խորհուրդների և կառավարման խորհուրդների նիստերը հասարակության համար թափանցիկ դարձնելու ուղղությամբ |
թափանցիկությունն ապահովելու համար դպրոցների, մանկավարժական խորհուրդների և կառավարման խորհուրդների կայացրած որոշումների տեղադրում համապատասխան դպրոցի կայքէջում |
2014 թ. երրորդ եռամսյակ |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
12. |
Ապահովել պետական ֆինանսավորմամբ բոլոր կրթական հաստատությունների բյուջեների և բյուջեների փոփոխությունների ու կատարողականների, ինչպես նաև դրանց ղեկավար մարմինների որոշումների հրապարակայնությունը |
համապատասխան իրավական ակտի (ակտերի) նախագիծը (նախագծերը) ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2014 թ. չորրորդ եռամսյակ |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
13. |
Ապահովել սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների ուսման վճարների մասնակի կամ ամբողջական փոխհատուցումը պետության կողմից՝ ելնելով յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող խմբերին` անկախ մասնագիտությունից և բուհից |
իրավական ակտի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2014 թ. երկրորդ եռամսյակ |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
ՀՀ պետական բյուջե և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
14. |
Բարձրացնել դատավորների, իրավապահ մարմինների համապատասխան աշխատողների իրազեկվածությունը ՀՀ մասնակցությամբ գործող մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերին |
համապատասխան ուսումնական ծրագրերի մշակում և դասավանդում` դատավորների, դատախազների, ոստիկանության աշխատողների, փաստաբանների համար |
2014 թ. պարբերա- |
Արդարադատության ակադեմիա (համաձայնությամբ) |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
IV. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ, ԲԱՎԱՐԱՐ ԿԵՆՍԱՄԱԿԱՐԴԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ | |||||
15. |
Պետական նպաստների վարչարարության բարելավում |
պետական նպաստների նշանակման համար անհրաժեշտ՝ դիմողի կողմից ներկայացված տվյալների և համապատասխան տեղեկատվական բազաներում առկա տվյալների համադրելիության բարձրացում, վերահսկողության մեխանիզմների հստակեցում |
2014 թ. չորրորդ եռամսյակ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
16. |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից սոցիալական պաշտպանության ոլորտում մատուցվող ծառայությունների ծրագրերի մոնիթորինգի և արդյունավետության գնահատման համակարգի ներդրում, մասնավորապես, կենսաթոշակների և նպաստների |
մոնիթորինգի և գնահատման համակարգի ներդրում |
2016 թ. չորրորդ եռամսյակ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
17. |
Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին (ընտանիքին) համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման համար |
իրավական ակտերի նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2015 թ. առաջին եռամսյակ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
18. |
Ներկայացնել առաջարկություն ընտանիքների անապահովության գնահատման համակարգով տրամադրվող սոցիալական աջակցության տարաբնույթ ծրագրերի ներդաշնակեցման չափանիշների վերաբերյալ |
ընտանիքի անապահովության համակարգով տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ներդաշնակեցման չափանիշների վերաբերյալ առաջարկությունը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2015 թ. երկրորդ եռամսյակ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
19. |
Մինչև 14 տարեկան երեխաներին՝ իրենց համար թույլատրելի աշխատանքներում ներգրավման կարգավորում |
համապատասխան իրավական ակտերի նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2014 թ. չորրորդ եռամսյակ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
20. |
Քրեակատարողական հիմնարկներում գտնվող` ազատման ենթակա անձանց աշխատաշուկային ինտեգրվելուն ուղղված միջոցառումների իրականացում, մասնավորապես, թույլատրելով զբաղվածության պետական ծառայություն գործակալության և այդ անձանց հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների մուտքը քրեակատարողական հիմնարկներ |
իրավական ակտերի նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2015 թ. չորրորդ եռամսյակ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
21. |
Զբաղվածության պետական ծառայություն գործակալության տարածքային կենտրոններին կից միգրացիոն ռեսուրս կենտրոնների ստեղծում |
միգրացիոն ռեսուրս կենտրոնների գործարկում |
2015 թ. երկրորդ եռամսյակ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
22. |
Երիտասարդության շրջանում զբաղվածության խնդրի լուծման կապակցությամբ մշակել հստակ ծրագրեր և իրականացնել տարբեր միջոցառումներ ՀՀ բոլոր մարզերում` ապահովելով դրանց շարունակական բնույթը |
ծրագրերի հաստատում |
2014 թ. չորրորդ եռամսյակ պարբերա- |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
V. ԱՆՁՆԱԿԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՀԱՐԳԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ | |||||
23. |
«Անհատական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում` Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի ընդունած չափանիշներին համապատասխան |
իրավական ակտի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2015 թ. երկրորդ եռամսյակ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
VI. ԱԶԱՏ ՈՒ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔ | |||||
24. |
Ուսումնասիրել ստացիոնար առողջապահական կազմակերպությունում չգտնվող, սակայն հիվանդության կամ հաշմանդամության պատճառով ընտրական տեղամաս այցելելու դժվարություն ունեցող անձանց ընտրական իրավունքը մատչելի ձևով իրականացնելու միջազգային փորձը և ներկայացնել առաջարկություն |
ՀՀ կառավարություն առաջարկություն ներկայացնելը |
2015 թ. առաջին եռամսյակ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
VII. ԱԶԱՏ ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ, ՀԱՎԱՔՆԵՐԻ ԵՎ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ | |||||
25. |
Հանրային հեռուստաընկերության կողմից ապահովել հանրության համար առավել հարմար ժամի հեռարձակվող լրատվական հաղորդումներում սուրդոթարգմանություն կամ հայերեն լուսագրեր` «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 5.1-ին հոդվածի դրույթների պահանջներին համապատասխան |
առնվազն երկու լրատվական հաղորդման սուրդոթարգմանության կամ հայերեն լուսագրի առկայության ապահովում |
2014 թ. չորրորդ եռամսյակ |
ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով |
ՀՀ պետական բյուջե |
26. |
Միջազգային փորձին համապատասխան օրենսդրորեն հստակեցնել տեղեկատվության դասակարգման չափանիշները (պետական, ծառայողական, առևտրային, անձնական գաղտնիք) |
իրավական ակտի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2016 թ. երրորդ եռամսյակ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
27. |
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կիրառման կատարելագործման նպատակով տեղական ինքնակառավարման մարմինների համար կազմակերպել դասընթացներ և բարձրացնել իրազեկվածությունը` միջազգային չափանիշներին և պահանջներին համապատասխան |
դասընթացների պարբերաբար կազմակերպում |
2014-2016 թթ. պարբերա-բար |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
28. |
Հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող մարմինների ընտրության և կազմավորման կարգի համապատասխանեցումը միջազգային և, առաջին հերթին, եվրոպական պահանջներին |
իրավական ակտի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2016 թ. երրորդ եռամսյակ |
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով (համաձայնությամբ) |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
29. |
Խոսքի ազատության և ազգային անվտանգության ապահովման չափանիշների միջև առկա սահմանազատման միջազգայնորեն ընդունված չափանիշների վերաբերյալ պետական ծառայողների և լրատվամիջոցների վերապատրաստման անցկացում` հաշվի առնելով Յոհանեսբուրգյան սկզբունքներն ազգային անվտանգության, արտահայտման ազատության և տեղեկատվության մատչելիության վերաբերյալ |
պարբերական դասընթացների կազմակերպում և իրականացում |
2014 թ. պարբերա- |
ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն |
ՀՀ պետական բյուջե |
30. |
Իրավապահ մարմինների և համայնքային ծառայողների համար կազմակերպել շարունակական վերապատրաստումներ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի և համապատասխան կանոնակարգերի դրույթների պրակտիկ կիրառման վերաբերյալ |
պարբերական դասընթացների կազմակերպում և իրականացում |
2014 թ. պարբերա- |
ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն |
ՀՀ պետական բյուջե |
31. |
Հասարակական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենսդրական բարեփոխումներ՝ ուղղված հասարակական կազմակերպությունների ֆինանսական հաշվետվության թափանցիկության բարձրացմանը, պետական մարմինների հետ համագործակցության խթանմանը |
իրավական ակտերի նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2014 թ. չորրորդ եռամսյակ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
32. |
Ապահովել ՀՀ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև համագործակցության զարգացումը՝ նախատեսելով վերջիններիս միջև տարեկան առնվազն մեկ անգամ պարտադիր հանդիպում` իրենց իրավասությանն առնչվող խնդիրների և դրանց լուծմանն ուղղված երկուստեք առաջարկների քննարկման համար |
հարցի համապատասխան իրավական կարգավորում, հանդիպումների պարբերաբար իրականացում և դրանց արձանագրությունները ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2014 թ. չորրորդ եռամսյակ պարբերա- |
հանրապետական գործադիր մարմիններ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
VIII. ԽՈՇՏԱՆԳՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԴԱԺԱՆ, ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄ ՆՎԱՍՏԱՑՆՈՂ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ԿԱՄ ՊԱՏԺԻ ՉԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ | |||||
33. |
ՀՀ օրենսդրությամբ նախատեսել խոշտանգումների զոհերին խոշտանգման հետևանքով պատճառված վնասի արդար և համաչափ փոխհատուցման և ռեաբիլիտացիայի կարգավորումը` համաձայն խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի |
անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2015 թ. չորրորդ եռամսյակ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
34. |
Ուսումնասիրել ազատազրկման վայրերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ բողոքների ընդունման և դրանց հետագա ընթացքն ապահովող անկախ մեխանիզմի ստեղծման միջազգային փորձը և ներկայացնել առաջարկություն |
ուսումնասիրությունների արդյունքում կազմված առաջարկությունները ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2015 թ. չորրորդ եռամսյակ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
35. |
Ուժեղացնել զինված ուժերում ոչ կանոնակարգային հարաբերությունների արգելման և վերացման համար ձեռնարկվող միջոցները և ապահովել ոչ կանոնակարգային հարաբերությունների և զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան բոլոր դեպքերի արագ, անաչառ և մանրամասն հետաքննություն |
զինված ուժերում արտականոնադրային հարաբերությունների վերացում, |
2016 թ. չորրորդ եռամսյակ |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
36. |
Ուսումնասիրել հարցաքննությունների տեսաձայնագրման առկա միջազգային փորձը և ներկայացնել առաջարկություն տեսաձայնագրման համակարգը Հայաստանի Հանրապետությունում ներդնելու նպատակահարմարության վերաբերյալ |
ՀՀ կառավարություն առաջարկություն ներկայացնելը |
2016 թ. երրորդ եռամսյակ |
ՀՀ քննչական կոմիտե (համաձայնությամբ)ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ) |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
37. |
Օրենսդրորեն երաշխավորել, որ այն բոլոր դեպքերում, երբ անձը հիմնավոր կերպով պնդում է, որ խոստովանությունն ստացվել է խոշտանգումների միջոցով, ապահովել արդյունավետ քննություն այդ պնդումների վերաբերյալ՝ նախատեսելով դատարանում վարույթի կասեցման հնարավորությունը` մինչև այդ հարցով քննության ավարտը |
իրավական ակտի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2015 թ. չորրորդ եռամսյակ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
38. |
Կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություններ, համաձայն որոնց խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեպքերում, դրանց հնարավոր առնչություն ունեցող բոլոր պաշտոնյաների լիազորությունները կկասեցվեն այնքան ժամանակ, քանի դեռ ընթանում է քննությունը |
իրավական ակտի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2015 թ. երկրորդ եռամսյակ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
39. |
Քննարկել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման նպատակահարմարության հարցը և ներկայացնել առաջարկություն |
ՀՀ կառավարություն առաջարկություն ներկայացնելը |
2015 թ. առաջին եռամսյակ |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
40. |
Ընտանեկան բռնության դրսևորումների կանխարգելման և պատասխանատվության գործուն իրավական մեխանիզմների նախատեսում՝ միջազգային չափանիշներին համապատասխան |
իրավական ակտերի նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2015 թ. չորրորդ եռամսյակ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
41. |
«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծում ներառել ընտանեկան բռնության զոհերի սոցիալական աջակցությանը վերաբերող դրույթներ |
նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2014 թ. երկրորդ եռամսյակ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
42. |
Ուսուցանել իրավապահ մարմինների համապատասխան աշխատողներին, սոցիալական աշխատողներին, նախակրթական և կրթական հաստատությունների, ինչպես նաև բժշկական հաստատությունների անձնակազմերին ընտանեկան բռնության զոհերի բացահայտման, հաղորդակցման և պատշաճ խորհրդատվություն տրամադրելու հմտությունները |
ամենամյա վերապատրաստումների իրականացում, դասընթացներ` ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության համակարգի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության բժշկական հաստատությունների համապատասխան աշխատողների համար |
2014 թ. |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
43. |
Խոշտանգումների և այլ դաժան վերաբերմունքի արգելքի վերաբերյալ իրավապահ մարմինների աշխատողների, զինծառայողների, ինչպես նաև համապատասխան բուժանձնակազմի շրջանում պարբերական դասընթացների կազմակերպում |
պարբերական դասընթացների իրականացում |
2014 թ. պարբերա- |
ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն |
ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված միջոցներ |
44. |
Բացառել ժամկետային զինծառայողների ծառայությունը զինվորական դատախազությունում անցկացնելը |
իրավական ակտի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2014 թ. երրորդ եռամսյակ |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
45. |
Միջազգային չափանիշներին համապատասխան սահմանել ՔԿՀ-ներում հացադուլ իրականացնող անձանց իրավունքները և պարտականությունները |
իրավական ակտի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2016 թ. չորրորդ եռամսյակ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
IX. ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ | |||||
46. |
ՀՀ կառավարություն ներկայացնել շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններն այլընտրանքային ծառայությունների վերակազմակերպման վերաբերյալ առաջարկություններ |
ՀՀ կառավարություն առաջարկություններ ներկայացնելը |
2014 թ. չորրորդ եռամսյակ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
47. |
Համայնքներում կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների հարցերով զբաղվող մասնագետների ներդրման մոդելի մշակում, գործառնական ծախսերի վերլուծում և դրանց արդյունքներով ընտրված համայնքներում կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների հարցերով զբաղվող մասնագետներով ապահովում |
խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմում համայնքի ղեկավարի աշխատակազմի համայնքային առնվազն մեկ ծառայողի ընդգրկում, որի պաշտոնի անձնագրում ամրագրվելու են երեխայի իրավունքների պաշտպանությանն ուղղված գործառույթներ |
2014 թ. չորրորդ եռամսյակ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
48. |
Մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների հիմնախնդրի լուծմանն ուղղված աշխատանքների ակտիվացում |
մուրացիկ երեխաների հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խմբի գործարկում, խնդրի կարգավորման համար առաջարկների և անչափահաս մուրացիկների թվի նվազեցմանն ուղղված ռազմավարության մշակում |
2014 թ. չորրորդ եռամսյակ |
ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
49. |
Երևանի ենթակայության մանկապարտեզներում երեխաների թիվը թույլատրելի քանակին համապատասխանեցնելու նպատակով ներկայացնել միջոցառումների ծրագիր |
միջոցառումների ծրագիրը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2015 թ. չորրորդ եռամսյակ |
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
50. |
Անչափահասների վերաբերյալ քրեական գործերով օրենսդրորեն նախատեսել գաղտնիության պահպանման լրացուցիչ երաշխիքներ |
իրավական ակտի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2015 թ. չորրորդ եռամսյակ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
51. |
Քրեական դատավարության օրենսգրքով սահմանել անչափահասի մասնակցությամբ առերեսման և այլ քննչական գործողությունների հատուկ կարգ, մասնավորապես, անչափահասին հանցագործությամբ հասցված վնասի վերապրումը բացառելու համար (double victimization) |
իրավական ակտի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2015 թ. երկրորդ եռամսյակ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
52. |
Երեխաների իրավունքների պաշտպանության եռաստիճան համակարգի բոլոր մակարդակների միջև համագործակցության մեխանիզմների զարգացում |
երեխաների իրավունքների պաշտպանության եռաստիճան համակարգի բոլոր մակարդակների միջև համագործակցության մեխանիզմների ստեղծում |
2014 թ. չորրորդ եռամսյակ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
53. |
Երեխայի հանդեպ բռնության երևույթի դեմ պայքարի հայեցակարգի և միջոցառումների ծրագրի մշակում և այն ՀՀ կառավարություն ներկայացնելը, որով կսահմանվեն երեխայի հանդեպ բռնության երևույթի դեմ պայքարի ձևերը |
հայեցակարգի և միջոցառումների ծրագիրը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2014 թ. |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
54. |
Իրականացնել երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի մասնագետների մասնագիտական վերապատրաստում |
պարբերական վերապատրաստումների և սեմինարների կազմակերպում` նշված աշխատողների համար |
2014 թ. |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
55. |
Հանրակրթական դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում, երեխաների խնամքի կենտրոններում բարձրացնել բռնության բոլոր ձևերի մասին իրազեկվածությունը, երեխաների հետ իրականացնել զրույցներ՝ իրենց նկատմամբ հնարավոր բռնության դեպքերը բացահայտելու ուղղությամբ՝ ներառյալ ֆիզիկական, հոգեբանական, սեռական բռնությունը` ինչպես ընտանիքում, այնպես էլ` ուսման վայրում և փողոցում |
պարբերական միջոցառումների կազմակերպում՝ ուղղված իրազեկվածության բարձրացմանը |
2014 թ. պարբերա- |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
|
56. |
Երաշխավորել, որպեսզի դեռահասների հարցերով արդարադատության համակարգում ներգրավված բոլոր մասնագետների ուսուցումն անցկացվի միջազգային չափանիշներին համապատասխան` ներառյալ հանցագործության մանկահասակ զոհերի և վկաների մասնակցությամբ արդարադատությանն առնչվող ՄԱԿ-ի ուղեցույցը |
դատավորների, քննիչների, ինչպես նաև անչափահասների գործերով քննություն իրականացնող աշխատողների պարբերաբար վերապատրաստում |
2014 թ. պարբերա- |
Արդարադատության |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
57. |
Զարգացնել անչափահաս իրավախախտների վարքագծի շտկմանն ու սոցիալական վերաինտեգրմանն ուղղված մասնագիտացված կառույցների ինստիտուտը |
համայնքային վերականգնողական խորհուրդների թվի ու աշխատանքի արդյունավետության աճ |
2015 թ. առաջին եռամսյակ |
ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն |
ՀՀ պետական բյուջե |
58. |
Միջոցներ ձեռնարկել հատուկ դպրոցներում սովորող` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք չունեցող երեխաների թվի նվազեցման ուղղությամբ |
հատուկ դպրոցներից կրթության առանձնահատուկ պայմանների կարիք չունեցող երեխաների տեղափոխում հանրակրթական դպրոցներ |
2014 թ. առաջին եռամսյակ |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
59. |
ՀՀ պետական բյուջեում համապատասխան վերաբաշխումներ կատարել և ավելացնել խնամատար ընտանիքների թիվը` հաշվի առնելով միջազգային փորձը |
համապատասխան վերաբաշխումների կատարում, խնամատար ընտանիքների թվի ավելացում |
2015 թ. առաջին եռամսյակ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
60. |
Անչափահաս վկաների և տուժողների հարցաքննության համար նախատեսված հատուկ սենյակների ստեղծում |
հատուկ սենյակների ստեղծում |
2014 թ. պարբերաբար |
ՀՀ քննչական կոմիտե (համաձայնությամբ)ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված միջոցներ |
X. ՏԱՐԵՑ ՄԱՐԴԿԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ | |||||
61. |
Անօթևան տարեցների սոցիալական աջակցության ծրագրերի մշակում |
ՀՀ կառավարության կողմից սոցիալական աջակցության ծրագրի հաստատում |
2014 թ. չորրորդ եռամսյակ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
62. |
Տուն-ինտերնատ քաղաքացիների ընդունելության կարգի հստակեցում |
ընդունելության կարգի հստակեցում |
2014 թ. չորրորդ եռամսյակ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
63. |
Տարեցներին որակյալ սոցիալական ծառայություններից օգտվելու հնարավորությունների ընձեռմանն ուղղված իրավական ակտերի ընդունում |
իրավական ակտի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2014 թ. չորրորդ եռամսյակ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
64. |
Միջոցներ ձեռնարկել ծերանոցների, ծերերի համար նախատեսված տուն-ինտերնատների մշտադիտարկման հնարավորության ստեղծման ուղղությամբ |
մշտադիտարկումների համակարգի գործարկում |
2014 թ. առաջին եռամսյակ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
XI. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ | |||||
65. |
Ներկայացնել հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների և բուհերի շենքերը հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցնելու միջոցառումների ծրագիր |
համապատասխան ծրագիրը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2015 թ. |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
66. |
Կազմակերպել ներառական կրթություն իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների մասնագետների և աշխատողների վերապատրաստում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց հետ առավել արդյունավետ աշխատելու նպատակով |
ներառական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների աշխատողների և մասնագետների վերապատրաստում և արդյունավետ աշխատելու կարողությունների զարգացում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց հետ |
2015 թ. առաջին եռամսյակ |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
67. |
Մշակել գործուն մեխանիզմներ` հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունն ապահովելու նպատակով, պարտադիր ապահովման նորմատիվների (քվոտաների) ներդրում |
իրավական ակտի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2014 թ. երրորդ եռամսյակ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
68. |
Ձեռնարկել արդյունավետ միջոցներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքաշինական անարգել միջավայրի ստեղծման նպատակով՝ քաղաքաշինության բնագավառի օրենսդրական դաշտը կարգավորող իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան |
պետական և համայնքային սեփականություն հանդիսացող կառուցապատման |
2016 թ. չորրորդ եռամսյակ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
69. |
ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցնել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջներին |
անհրաժեշտ նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2015 թ. չորրորդ եռամսյակ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
70. |
Հստակեցնել հոգեկան առողջության և (կամ) մտավոր խնդիրներ ունեցող անձին անգործունակ ճանաչելու հիմքերը և մշակել անգործունակության գնահատման տարբերակված չափանիշներ |
իրավական ակտի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2016 թ. երրորդ եռամսյակ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
71. |
Ընդհանուր կրթական հաստատություններում հատուկ կարիքներ ունեցող անձանց համար ուսուցչի օգնականի, ընթերցողի, ուղեկցողի, ժեստերի լեզվի թարգմանչի ծառայությունների մատուցում, ինչպես նաև ուսուցման գործընթացում հատուկ կարիքներ ունեցող անձանց համապատասխան սարքավորումներով ապահովում |
հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կյանքին ներգրավելու, ինչպես նաև համայնքային ծառայություններ տրամադրելու մեխանիզմների համապատասխան իրավական ակտերի համար մշակում և ընդունում |
2014 թ. չորրորդ եռամսյակ |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
72. |
Հաշմանդամություն ունեցող անձանց համայնքի կյանքին ներգրավելու համար համապատասխան ընդունում, մասնավորապես ապահովելով հավասար հնարավորություններ կրթության, աշխատանքի, ժամանցի և այլ ոլորտներում |
իրավական ակտի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2014 թ. երրորդ եռամսյակ |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
73. |
«Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թթ. ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում |
որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2014 թ. առաջին եռամսյակ |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
74. |
Ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` բժշկասոցիալական փորձաքննության իրականացման ոլորտում իրավասու մարմինների կողմից գնահատողական հայեցողության հնարավորինս կրճատման, հաշմանդամության որոշման չափորոշիչների առավելագույն հստակեցման, ԲՍՓՀ-ների գործունեության թափանցիկության ապահովման ուղղությամբ |
բժշկասոցիալական փորձաքննության մարմինների հայեցողության շրջանակները սահմանափակող, փորձաքննության թափանցիկությունն ապահովող և հաշմանդամության որոշման չափանիշները հստակեցնող իրավական ակտի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2016 թ. չորրորդ եռամսյակ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
75. |
Հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրման կազմակերպում |
հաշմանդամություն ունեցող անձանց պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման տրամադրում |
2014 թ. |
ՀՀ առողջապահության նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
76. |
Հայաստանի Հանրապետությունում հոգեկան հիվանդություններից հաշմանդամություն ունեցող անձանց համայնքային ծառայությունների տրամադրման մեխանիզմների իրավական ակտերի նախագծում և համապատասխան վերապատրաստումների իրականացում |
համայնքահեն խնամքի և հասարակական աջակցության ապահովման նպատակով անհրաժեշտ ուսումնասիրության իրականացում |
2014 թ. չորրորդ եռամսյակ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
77. |
Հոգեկան հիվանդություններից հաշմանդամություն ունեցող անձանց համար կարողությունների զարգացմանն ու ինքնուրույնության բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակում և իրականացում` հասարակական կյանքում նրանց լիարժեքորեն ներգրավման նպատակով` հաշվի առնելով յուրաքանչյուր անձի անհատական կարիքները |
համապատասխան ծրագրերի` իրավական ակտով հաստատում |
2014 թ. երրորդ եռամսյակ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
XII. ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԷԹՆԻԿ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ | |||||
78. |
Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների լեզուները դասավանդող ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի բարելավում |
ուսումնական նյութերի տպագրում |
2015 թ. առաջին եռամսյակ |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
79. |
Ազգային և էթնիկ փոքրամասնությունների լեզուներով ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման ապահովման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացում |
ազգային փոքրամասնությունների մասին ռադիո- և հեռուստահաղորդումների հեռարձակում |
2016 թ. առաջին եռամսյակ |
ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով (համաձայնությամբ) |
ՀՀ պետական բյուջե |
XIII. ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ, ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ | |||||
80. |
Ձեռնարկել միջոցառումներ՝ Փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը «Փախստականի կարգավիճակի մասին» 1951 թ. կոնվենցիայի, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության պահանջներին համապատասխանեցնելու և կիրառելիությունն ապահովելու ուղղությամբ |
փաստաթղթի համապատասխանեցում Փախստականի կարգավիճակի մասին կոնվենցիայի, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության պահանջներին |
2014 թ. չորրորդ եռամսյակ |
ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
81. |
Քաղաքացիություն չունեցող անձանց ինքնությունը հավաստող փաստաթղթերի տրամադրում` 1954 թվականի Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջներին համապատասխան |
համապատասխան իրավական ակտի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2016 թ. երկրորդ եռամսյակ |
ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
82. |
Ապաստան հայցողների և փախստականների իրավունքների ապահովման վերաբերյալ ազգային օրենսդրության ներդաշնակեցում միջազգային չափանիշներին |
իրավական ակտի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2014 թ. չորրորդ եռամսյակ |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
83. |
Փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց Հայաստանի Հանրապետությունում լիարժեք ինտեգրման համար նպաստավոր պայմանների ստեղծում |
իրավական ակտի ընդունում, որը նախադրյալներ կստեղծի ՀՀ-ում փախստական ճանաչված անձանց, ինչպես նաև երկարաժամկետ միգրանտների ինտեգրման քաղաքականության մշակման և ծրագրերի իրականացման համար |
2016 թ. երրորդ եռամսյակ |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
84. |
Ապաստան հայցողներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին ամբողջական տեղեկատվության ապահովում |
իրավունքները մանրամասնող նյութերի տպագրում |
2014 թ. չորրորդ եռամսյակ |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների |
ՀՀ պետական բյուջե ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
85. |
Իրականացնել տեղեկատվական արշավ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականների իրավունքների` ներառյալ պարզեցված նատուրալիզացման սխեմայի վերաբերյալ |
սեմինարների, պարբերական քննարկումների, հանրամատչելի նյութերի տպագրության միջոցով իրազեկվածության բարձրացում |
2015 թ. չորրորդ եռամսյակ |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների |
ՀՀ պետական բյուջե |
86. |
Բացառել ապաստան հայցողներին՝ երկիր ապօրինի մուտք գործելու հիմքով պատասխանատվության ենթարկելը |
իրավական ակտի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2014 թ. առաջին եռամսյակ |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
87. |
Ստեղծել անհրաժեշտ պայմաններ` ՀՀ պետական սահմանի անցակետերում օտարերկրացիների համար նախատեսված հատուկ կացարաններում հասարակական կազմակերպությունների կողմից մշտադիրտարկում իրականացնելու նպատակով |
ձեռնարկված քայլերի մասին հաշվետվությունը և առաջարկությունները ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2014 թ. |
ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն |
ՀՀ պետական բյուջե ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
88. |
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումների մշակում, մասնավորապես, «Ապաքաղաքացիության կրճատման մասին» 1961 թ. կոնվենցիային համապատասխանեցնելու նպատակով |
իրավական ակտի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2014 թ. երկրորդ եռամսյակ |
ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
89. |
Քննարկել «Քաղաքացիության մասին» 1997 թ. Եվրոպական կոնվենցիային և «Պետությունների իրավահաջորդության առնչությամբ ապաքաղաքացիությունից խուսափելու մասին» Եվրոպայի խորհրդի 2006 թ. կոնվենցիայի վավերացման նպատակահարմարության հարցը |
համապատասխան առաջարկությունը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2014 թ. չորրորդ եռամսյակ |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
90. |
Քայլեր ձեռնարկել փախստականներին կացարանով ապահովելու վերաբերյալ իրավական ակտերում կիրառվող կացարան/ հանրակացարան եզրույթների հստակ տարանջատման ուղղությամբ |
իրավական ակտի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2014 թ. երկրորդ եռամսյակ |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
XIV. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ | |||||
91. |
Թանգարանների և գրադարանների հավաքածուների պահպանման, համալրման և հանրայնացման ծրագրերի իրականացում |
մշակութային ժառանգության թվանշայնացում |
2016 թ. առաջին եռամսյակ |
ՀՀ մշակույթի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
92. |
Մշակութային ժառանգության թվանշայնացում, տեղեկատվական շտեմարանների ստեղծում |
տեղեկատվական շտեմարանների գործարկում |
2015 թ. չորրորդ եռամսյակ |
ՀՀ մշակույթի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
93. |
Հասարակության անապահով և խոցելի խմբերի համար վճարովի մշակութային ծառայություններից օգտվելու զեղչերի համակարգի ներդրում |
զեղչերի համակարգի ներդրում |
2015 թ. առաջին եռամսյակ |
ՀՀ մշակույթի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
94. |
Ելնելով մշակութային հաստատությունների շենքերի տեխնիկական պայմաններից՝ հնարավորության սահմաններում միջոցներ ձեռնարկել՝ շենքերը հարմարեցնելու հաշմանդամություն ունեցող անձանց մուտքի ու ելքի համար |
պայմանների ապահովում |
2014-2016 թթ. |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
ՀՀ պետական բյուջե ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
95. |
Մշակույթի տարբեր ոլորտներում քաղաքականության իրականացման աշխատանքներում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ընդգրկում և մասնակցություն |
ծրագրերի իրականացում |
2014-2016 թթ. |
ՀՀ մշակույթի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
XV. ԲԱՐԵՆՊԱՍՏ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԻՐԱՎՈՒՆՔ | |||||
96. |
Բնապահպանական տեղեկատվության մատչելիության, որոշումների կայացմանը հասարակայնության մասնակցության, հասարակայնության արդարադատության մատչելիության ապահովման և բնապահպանական այլ հիմնարար իրավունքների իրականացման գործնական մեխանիզմների իրավական կարգավորման նպատակով ՀՀ օրենսդրության վերլուծություն՝ բացերն ու հակասությունները վերհանելու նպատակով, զարգացած երկրների առաջավոր փորձի ուսումնասիրություն և իրավական կագավորումների, առաջարկությունների փաթեթի պատրաստում |
շրջակա միջավայրի ոլորտի վերլուծության իրականացում |
2014 թ. երկրորդ եռամսյակ |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
97. |
Ներկայացնել «Էկոքաղաքականության մասին» օրենքի նախագիծ |
իրավական ակտի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2016 թ. երրորդ եռամսյակ |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
98. |
Սահմանել մեթոդաբանություն` տնտեսական գործունեության նպատակահարմարության վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացում ապահովելու շրջակա միջավայրին և մարդու առողջությանը հասցվող վնասների հաշվարկը |
մեթոդաբանության մշակում և ընդունում |
2014 թ. չորրորդ եռամսյակ |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
99. |
Մշակել արդյունավետ գործող մեխանիզմներ շրջակա միջավայրի աղտոտվածության բարձր մակարդակ ունեցող (մասնավորապես, հանքավայրերին հարող) տարածքներում մշտադիտարկման համար |
իրավական ակտի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2014 թ. չորրորդ եռամսյակ |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
100. |
Ուսումնասիրել արդարադատության մատչելիության իրավունքի իրականացման նպատակով հասարակության համապատասխան ներկայացուցիչների կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների, գործողությունների և անգործության համապատասխան իրավական ընթացակարգերի միջոցով վիճարկելու հնարավորության ապահովման հարցը` Օրհուսի կոնվենցիայի պահանջներին համապատասխան |
իրավական ակտի նախագծման վերաբերյալ առաջարկությունները ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2014 թ. երկրորդ եռամսյակ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
XVI. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ | |||||
101. |
Քննարկել ՄԱԿ-ի «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի լրացուցիչ արձանագրության վավերացման նպատակահարմարության հարցը և ներկայացնել առաջարկություն |
ՀՀ կառավարություն առաջարկություն ներկայացնելը |
2016 թ. երկրորդ կիսամյակ |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
102. |
Կատարել ուսումնասիրություններ՝ «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով հանրային շահի բացառիկության որոշման չափանիշները սահմանելու հնարավորությունը պարզելու և հանրային շահի բացառիկության որոշմանն ուղղված ընթացակարգերը միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու համար |
ուսումնասիրությունների արդյունքում կազմված առաջարկությունները ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2014 թ. չորրորդ եռամսյակ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
103. |
Ուսումնասիրել որպես բացառիկ գերակա հանրային շահ սեփականության օտարման դեպքերում համարժեք փոխհատուցման հաշվարկի հստակ չափանիշներ և մեթոդաբանություն մշակելու և սահմանելու հնարավորության հարցը |
ուսումնասիրությունների արդյունքում կազմված առաջարկությունները ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2014 թ. |
ՀՀ արդարադատության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
104. |
«Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի բարեփոխում՝ ուղղված բացառիկ գերակա հանրային շահի արդյունքում սեփականության օտարման վերաբերյալ որոշումների բողոքարկման ողջամիտ ժամկետների սահմանմանը |
իրավական ակտի բարեփոխման վերաբերյալ առաջարկությունները ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2015 թ. |
ՀՀ արդարադատության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
XVII. ԱՐԴԱՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ | |||||
105. |
Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին միջազգային դաշնագրում ամրագրված իրավունքների, ինչպես նաև դրանց՝ ներպետական օրենսդրությունում կիրառելիության և Կամընտիր արձանագրությամբ հասանելի դարձած ընթացակարգերի վերաբերյալ դատավորների, իրավապահ մարմինների աշխատողների վերապատրաստում և ուսուցում |
դատավորների, դատախազների, իրավապահ մարմինների աշխատողների դասընթացների իրականացում, |
2014 թ. պարբերա- |
Արդարադատության ակադեմիա (համաձայնությամբ) |
ՀՀ պետական բյուջե |
106. |
Բացառել հարկային իրավախախտումների համար ֆիզիկական և իրավաբանական անձանց միաժամանակ նույն իրավախախտման համար և՛ հարկային, և՛ վարչական պատասխանատվության ենթարկելը |
անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2015 թ. երկրորդ եռամսյակ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
107. |
Իրավական նոր կարգավորումների ընդունման միջոցով բարձրացնել ՀՀ արդարադատության խորհրդի կողմից գործերի քննության հրապարակայնությունը` նախատեսելով միջազգային փորձում առկա չափորոշիչների սահմաններում ՀՀ արդարադատության խորհրդի նիստերի դռնբաց քննության մոդելը |
իրավական համապատասխան ակտերը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2015 թ. չորրորդ եռամսյակ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
XVIII. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ | |||||
108. |
Զինծառայության ընթացքում մարդու իրավունքների խախտումների կանխարգելման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված հստակ միջոցառումների իրականացում |
նախազորակոչային տարիքի դպրոցականների շրջանում զինծառայության, զինծառայողների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ ընդհանուր իրազեկվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ միջոցառումների իրականացում, այդ թվում՝ ըստ անհրաժեշտության, ՆԶՊ առարկայի շրջանակում զինծառայողների իրավունքների և պարտականությունների, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ թեմաների և դասավանդման մեթոդիկայի վերանայում |
2016 թ. երկրորդ եռամսյակ |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
109. |
Ձեռնարկել միջոցներ` բժշկական և ռազմաբժշկական հանձնաժողովների կողմից զորակոչիկներին իրենց վերաբերող որոշումների, ինչպես նաև բժշկական հաստատությունների կողմից բժշկական զննության եզրակացության ակտի տրամադրման պարտադիր կարգը պահպանելու համար |
համապատասխան կարգի ընդունում |
2014 թ. չորրորդ եռամսյակ |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
110. |
Օրենսդրորեն սահմանել առողջական խնդիրների հիմքով վաղաժամկետ զորացրված անձանց պաշտպանական գերատեսչության կողմից փաստաթղթերի տրամադրման 7-օրյա ժամկետ |
իրավական ակտի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2014 թ. չորրորդ եռամսյակ |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
111. |
Ապահովել ժամկետի ավարտով զորացրվող զինծառայողների պարտադիր բուժզննության անցկացում` զինծառայողի գանգատի կամ դիմումի առկայության դեպքում |
զինծառայողների բժշկական զննության համակարգի բարելավում |
2014 թ. չորրորդ եռամսյակ |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
XIX. ԱՆՁԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ | |||||
112. |
Ուսումնասիրել անձի ազատության սահմանափակման պահից անհապաղ ազատազրկման վերաբերյալ էլեկտրոնային արձանագրություն կազմելու միջազգային փորձը և ներկայացնել առաջարկություններ |
ՀՀ կառավարություն |
2015 թ. առաջին եռամսյակ |
ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
XX. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ | |||||
113. |
Ապահովել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 3 մարզային գրասենյակների գործունեության շարունակականությունը |
մարդու իրավունքների պաշտպանության ազգային կառույցների հզորացում և մարզերում անձանց իրավունքների պաշտպանության անընդմեջ բարելավում և իրազեկվածության բարձրացում |
2015 թ. առաջին եռամսյակ |
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ) |
ՀՀ պետական բյուջե ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
114. |
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքով սահմանել ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի մասին տարեկան թեմատիկ զեկույցի հրապարակում` մինչև ՀՀ ռազմական օմբուդսմենի հիմնադրումը` ըստ ԵԽԽՎ 1742 (2006) հանձնարարականի |
իրավական ակտի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2016 թ. առաջին եռամսյակ |
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ) |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
115. |
Ստեղծել Ռազմական օմբուդսմենի ինստիտուտ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի գործող կարգավորումներին համապատասխան |
իրավական ակտի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2016 թ. առաջին եռամսյակ |
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ) |
ՀՀ պետական բյուջե ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
116. |
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում առկա հակասությունների վերացում և անարդյունավետ կարգավորումների շտկում՝ «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայի Կամընտիր արձանագրության իմաստով՝ փակ (կիսափակ) հաստատությունների հստակեցում |
իրավական ակտի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2016 թ. առաջին եռամսյակ |
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
117. |
Պաշտպանի կողմից սահմանված ժամկետների խախտման համար պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմների հստակեցում |
իրավական ակտի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2016 թ. առաջին եռամսյակ |
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
118. |
Պաշտպանի աշխատակազմում որևէ պաշտոն զբաղեցնող անձանց համար լրացուցիչ երաշխիքի նախատեսում, որի համաձայն վերջիններս չեն կարող հարցաքննվել Պաշտպանի հանձնարարականի համաձայն իրենց պարտականությունները կատարելիս, որևէ գործողության, կարծիքի կամ ընդունած որոշման համար |
իրավական ակտի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2016 թ. առաջին եռամսյակ |
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
119. |
Հանրությանը հայտնի դեպքերի հանգամանքների վերաբերյալ Պաշտպանի կողմից իրականացվող ուսումնասիրությունների հրապարակման մատչելիություն |
իրավական ակտի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2016 թ. առաջին եռամսյակ |
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
(հավելվածը փոփ. 04.09.14 N 948-Ն, 09.04.15 N 371-Ն, փոփ., լրաց. 12.11.15 N 1302-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.12.2016, N 1368-Ն | 30.12.2016, N 303-Ն | |
20.10.2016, N 1071-Ն | 03.11.2016, N 303-Ն | |
18.08.2016, N 843-Ն | 03.09.2016, N 303-Ն | |
12.05.2016, N 485-Ն | 04.06.2016, N 303-Ն | |
12.11.2015, N 1302-Ն | 05.12.2015, N 303-Ն | |
09.04.2015, N 371-Ն | 23.04.2015, N 303-Ն | |
04.09.2014, N 948-Ն | 18.09.2014, N 303-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|