Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-1062
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.03.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.08.20/42(277) Հոդ.159
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
14.03.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.03.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի ՆՀ-288 ԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի ՆՀ-540 ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ` որոշում եմ.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի`

ա) 1994 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության դեսպանության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» ՆՀ-288 հրամանագիրը.

բ) 2000 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագրերի մասին» ՆՀ-540 հրամանագիրը:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
14 մարտի 2002 թ.
ՆՀ-1062