ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման, ինչպես նաև «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կատարումն ապահովելու նպատակով որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայությունը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կազմում գործող «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով ու ընդունել սույն հրամանագրից բխող որոշումներ:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթները (կցվում է)*:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի մասին» ՆՀ-145 հրամանագիրը (Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հունվարի 8-ի ՆՀ-776 հրամանագրի խմբագրությամբ):
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|