Գլխավոր տեղեկություն
Համար
N 1292-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.11.2015-01.01.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.11.25/78(1167) Հոդ.976.1
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հոկտեմբերի 2015 թվականի N 1292-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ԽՆԱՄՔ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 730-Ն ԵՎ N 815-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության խնամք և սպասարկում իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություններ) հաստիքային միավորների չափորոշիչները՝

1) տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող` բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատություններում` համաձայն N 1 հավելվածի.

2) 18 տարին լրացած քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ խոր մտավոր հետամնացությամբ հաշմանդամություն ունեցող կամ ծերունական փսիխոզով կամ ծանր արտահայտված սկլերոզով անձանց շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող` բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ տիպի (մասնագիտացված) հաստատություններում` համաձայն N 2 հավելվածի.

3) խնամքի կարիք ունեցող տարեց, չաշխատող (բացառությամբ տնային պայմաններում աշխատող) անձանց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամք տրամադրող կազմակերպություններում` համաձայն N 3 հավելվածի.

4) հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձանց խնամք տրամադրող սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում` համաձայն N 4 հավելվածի.

5) առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին խնամք տրամադրող` բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատություններում` համաձայն N 5 հավելվածի.

6) առանց ծնողական խնամքի մնացած` ծանր սահմանափակ կարողություններ ունեցող՝ կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին և ձեռք բերովի ֆիզիկական և մտավոր արատներ ունեցող երեխաներին խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ (մասնագիտացված) տիպի հաստատություններում` համաձայն N 6 հավելվածի.

7) մինչև 18 տարեկան երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում` համաձայն N 7 հավելվածի.

8) երեխաներին խնամք տրամադրող սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում` համաձայն N 8 հավելվածի.

9) երեխաների աջակցության կենտրոնում` համաձայն N 9 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի «Ծերերի և հաշմանդամների խնամքի և սոցիալական սպասարկման նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 730-Ն որոշման 1-ին կետի 7-րդ, 8-րդ և 9-րդ ենթակետերը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի «Մանկատանը, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում (անկախ դրա կազմակերպական-իրավական ձևից) խնամվող, ինչպես նաև հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորող երեխայի խնամքի և սպասարկման նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 815-Ն որոշման 1-ին կետի 12-րդ ենթակետը:

4. Սահմանել որ`

1) կազմակերպությունները կարող են ունենալ կառուցվածքային հետևյալ բաժանումները՝

ա. վարչական անձնակազմ,

բ. մանկավարժական անձնակազմ,

գ. սոցիալ-հոգեբանական օգնություն տրամադրող անձնակազմ,

դ. բժշկական անձնակազմ,

ե. կենցաղային սպասարկում իրականացնող անձնակազմ,

զ. տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ.

2) սույն որոշմամբ սահմանվող պաշտոնները պետք է ունենան կազմակերպությունների տնօրենների կողմից հաստատված պաշտոնի անձնագրեր, որոնց մշակման համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից հաստատված պաշտոնի անձնագրերի օրինակելի ձևերը:

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) սույն որոշման 1-ին կետով սահմանված չափորոշիչներին համապատասխան, մինչև 2016 թվականի մարտի 1-ը, հաստատել սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պաշտոնի անձնագրերի օրինակելի ձևերը.

2) մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը հաստատել կազմակերպությունների կողմից տրամադրվող ծառայությունների մոնիթորինգի և գնահատման կարգն ու մեթոդաբանությունը.

3) կազմակերպությունների կողմից տրամադրվող ծառայությունների մոնիթորինգի և գնահատման արդյունքում ձևավորված անհրաժեշտությամբ, յուրաքանչյուր տարի`

ա. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների սահմաններում, կազմակերպությունների հաստիքացուցակներում թույլատրել ներառելու սույն որոշման 1-ին կետով հաստատված չափորոշիչներից տարբերվող հաստիքներ և հաստիքային միավորներ` հաշվի առնելով տվյալ կազմակերպության կողմից տրամադրվող ծառայության առանձնահատկությունները, խնամվողների թիվը, շենքային հնարավորությունները, զբաղեցրած տարածքի չափը, աշխարհագրական դիրքի առանձնահատկությունը և նմանատիպ այլ պայմաններ,

բ. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ սույն որոշման 1-ին կետով հաստատված չափորոշիչների փոփոխության վերաբերյալ` անհրաժեշտ հիմնավորումներով և հաշվարկներով:

6. Սահմանել, որ սույն որոշումը չի սահմանափակում կազմակերպությանը` կազմակերպության կանոնադրությունով նախատեսված ձեռնարկատիրական գործունեության տեսակների իրականացման կամ վճարովի (համավճարով) ծառայությունների մատուցման նպատակով հաստատել սույն որոշման 1-ին կետով նախատեսված չափորոշիչներից տարբերվող հաստիքներ, հաստիքային միավորներ և աշխատողների թիվը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

2015 թ. նոյեմբերի 12

Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 29-ի N 1292-Ն որոշման

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԼՐԻՎ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ` ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԻՊԻ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ

I. Ընդհանուր դրույթներ

1. Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող` բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատություններում (այսուհետ՝ ընդհանուր տիպի տուն-ինտերնատ) հաստիքային միավորների չափորոշիչները (այսուհետ` չափորոշիչներ) նախատեսված են ընդհանուր տիպի տուն-ինտերնատների աշխատողների թվի սահմանման և հիմնավորման համար:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 29-ի N 1292-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կառուցվածքային բաժանումները ներառում են աշխատանքների հետևյալ ուղղությունները`

1) վարչական անձնակազմ՝

ա. ընդհանուր ղեկավարում,

բ. իրավական խորհրդատվության տրամադրում,

գ. հաշվապահական հաշվառում և ֆինանսատնտեսական գործունեություն,

դ. գործավարություն և փաստաթղթաշրջանառություն,

ե. կադրային գործ.

2) սոցիալ-հոգեբանական անձնակազմ՝ սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրում.

3) բժշկական անձնակազմ՝ բժշկական օգնության և սպասարկման տրամադրում.

4) կենցաղային սպասարկում իրականացնող անձնակազմ՝

ա. կենցաղային սպասարկման տրամադրում,

բ. սննդի տրամադրում.

5) տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ՝

ա. նյութատեխնիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային և բեռնման- բեռնաթափման աշխատանքներ,

բ. շենքերի և սարքավորումների ընթացիկ սպասարկման ու նորոգման աշխատանքներ,

գ. շենքերի և հարակից տարածքների ընթացիկ պահպանման և մաքրման աշխատանքներ:

II. Ընդհանուր ղեկավարումԸ

3. Ընդհանուր տիպի տուն-ինտերնատի ընդհանուր ղեկավարումը նախատեսում է՝

1) գործող օրենսդրության համաձայն ընդհանուր տիպի տուն-ինտերնատում իրականացվող բոլոր տեսակի գործառույթների պլանավորում, կառավարում, իրականացված աշխատանքների որակի և արդյունավետության հսկում.

2) իրականացված գործառույթների, այդ թվում` ֆինանսատնտեսական գործունեության, պարբերական վերլուծություն, դրանց հիման վրա ընդհանուր տիպի տուն-ինտերնատի հեռանկարային զարգացման ծրագրերի մշակում.

3) ընդհանուր տիպի տուն-ինտերնատի համալրումը բարձր որակավորում ունեցող կադրերով.

4) աշխատողների կողմից աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողության իրականացում.

5) աշխատողների համար անվտանգ աշխատանքային պայմանների ապահովում.

6) շենքերի, առկա տեխնիկական միջոցների անվտանգ շահագործման, նորոգման ու սպասարկման ապահովում.

7) աշխատանքային գործառույթների ապահովման նպատակով ընդհանուր տիպի տուն-ինտերնատն անհրաժեշտ պարագաներով, տեխնիկական միջոցներով, կահույքով, սննդով և տարեցների ու հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ու սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրման համար անհրաժեշտ այլ միջոցներով համալրում.

8) ընդհանուր տիպի տուն-ինտերնատի շենքերի հակահրդեհային անվտանգության ապահովման և պահակային ծառայության կազմակերպում.

9) ընդհանուր տիպի տուն-ինտերնատում աշխատանքի անվտանգության, ինչպես նաև շենքերի անվտանգ շահագործման պայմանների ապահովում.

10) այլ կազմակերպությունների հետ համագործակցության ապահովում:

4. Ընդհանուր տիպի տուն-ինտերնատի ընդհանուր ղեկավարման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) տնօրեն.

2) տեղակալ` տնօրենի.

3) ղեկավար` հերթափոխի:

5. Ընդհանուր տիպի տուն-ինտերնատի ընդհանուր կառավարումն իրականացնելու համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Տնօրեն

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

2.

Տեղակալ` տնօրենի

1 հաստիքային միավոր` 100-250 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր` 251 և ավելի խնամվողի դեպքում

3.

Ղեկավար` հերթափոխի

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

6. Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հետ կապված աշխատանքները տնօրենի հրամանով կարող են դրվել տնօրենի տեղակալների կամ որևէ այլ աշխատողի վրա:

III. Իրավական օգնության տրամադրումԸ

7. Ընդհանուր տիպի տուն-ինտերնատում իրավական օգնության տրամադրումը նախատեսում է՝

1) ընդհանուր տիպի տուն-ինտերնատի համապատասխան ստորաբաժանումներին և ղեկավարությանն իրավական խորհրդատվության և մեթոդական բնույթի այլ աջակցության ցուցաբերում.

2) խնամվողներին և աշխատողներին իրավական խորհրդատվության տրամադրում.

3) աշխատանքային օրենսդրության նկատմամբ հսկողության իրականացում.

4) աշխատանքային պայմանագրերի կազմում և սահմանված կարգով դրանց ձևակերպում.

5) այլ հաստատությունների հետ պայմանագրերի կազմման աշխատանքներին մասնակցություն, իրավական ակտերի պահանջներին դրանց համապատասխանության ապահովում.

6) խնամվողներին իրավական օգնության տրամադրում, ըստ անհրաժեշտության նրանց շահերի ներկայացում՝ այլ կազմակերպություններում:

8. Ընդհանուր տիպի տուն-ինտերնատում իրավական բնույթի ծառայությունները նախատեսվում է իրականացնել իրավախորհրդատուի հաստիքի միջոցով, որի համար սահմանվում է հետևյալ չափորոշիչը.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Իրավախորհրդատու

1 հաստիքային միավոր` մինչև 250 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր` 251 և ավելի խնամվողի դեպքում

IV. Հաշվապահական հաշվառումը ԵՎ ֆինանսատնտեսական գործունեությունը

9. Ընդհանուր տիպի տուն-ինտերնատի հաշվապահական հաշվառումը և ֆինանսատնտեսական գործունեությունը նախատեսում է՝

1) օրենքով սահմանված կարգով ընդհանուր տիպի տուն-ինտերնատի հաշվապահական հաշվառման վարում, այդ աշխատանքների շրջանակներում հիմնական ֆոնդերի, նյութական և դրամական միջոցների, վառելիքի, էլեկտրաէներգիայի, մթերքների, ինչպես նաև ընդհանուր տիպի տուն-ինտերնատի գործունեության ապահովման համար անհրաժեշտ այլ միջոցների հաշվառման կազմակերպում.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հարկերի, տուրքերի և այլ վճարման հետ կապված գործառույթների իրականացում.

3) եկամուտների և ծախսերի նախահաշվի կազմում, ստացված միջոցների ծախսման նկատմամբ հսկողության իրականացում.

4) գույքագրման աշխատանքների իրականացում.

5) ընդհանուր տիպի տուն-ինտերնատի ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն, ներքին հնարավորությունների բացահայտում, այդ հնարավորությունների արդյունավետ իրացմանն աջակցում.

6) աշխատավարձերի և դրանց հավասարեցված այլ եկամուտների հետ կապված հարկերի հաշվարկում և դրանց վճարման իրականացում.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվետվությունների կազմում և դրանց ներկայացնելը համապատասխան մարմիններ.

8) օրենքով սահմանված կարգով գնումների գործընթացի կազմակերպում.

9) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվապահական փաստաթղթերի շրջանառության և արխիվացման ապահովում:

10. Ընդհանուր տիպի տուն-ինտերնատում հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական գործունեության համար նախատեսվում են հետևյալ հաստիքները`

1) գլխավոր հաշվապահ.

2) հաշվապահ.

3) տնտեսագետ:

11. Ընդհանուր տիպի տուն-ինտերնատի հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական գործունեության իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Գլխավոր հաշվապահ

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

2.

Հաշվապահ

1 հաստիքային միավոր` մինչև 100 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր` 101-250 խնամվողի դեպքում,
3 հաստիքային միավոր` 251-400 խնամվողի դեպքում,
4 հաստիքային միավոր` 401 և ավելի խնամվողի դեպքում

3.

Տնտեսագետ

1 հաստիքային միավոր` մինչև 250 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր 251 և ավելի խնամվողի դեպքում

V. Գործավարությունը ԵՎ փաստաթղթաշրջանառությունը

12. Ընդհանուր տիպի տուն-ինտերնատում գործավարությունը և փաստաթղթաշրջանառությունը նախատեսում են՝

1) մտից և ելից փաստաթղթերի հաշվառում, այդ փաստաթղթերի համակարգում և պահպանում.

2) փաստաթղթերի արխիվացում.

3) ընդհանուր տիպի տուն-ինտերնատում տնօրենի, տնօրենի տեղակալի մոտ հանդիպումների, խորհրդակցությունների նախապատրաստում, անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում, տնօրենի հանձնարարությամբ այդ միջոցառումների արձանագրությունների պատրաստում.

4) ընդհանուր տիպի տուն-ինտերնատի շրջանառվող փաստաթղթերի պատրաստում.

5) տեղեկության մուտքագրում համակարգիչ և համակարգչից տեղեկության փոխանցումն այլ կրիչների վրա, տուն-ինտերնատում օգտագործվող այլ կազմտեխնիկայի (տպիչ, սկաներ, ֆաքս, պատճենահանող սարք և այլն) շահագործում.

6) տարբեր տեսակի տեղեկանքների և այլ պահանջվող փաստաթղթերի պատրաստում և տրամադրում ընդհանուր տիպի տուն-ինտերնատի աշխատողներին կամ խնամվողներին:

13. Ընդհանուր տիպի տուն-ինտերնատում գործավարության և փաստաթղթաշրջանառության աշխատանքները նախատեսվում է իրականացնել գործավարի հաստիքի միջոցով, որի համար սահմանվում է հետևյալ չափորոշիչը.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Գործավար

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

VI. Կադրային գործԸ

14. Ընդհանուր տիպի տուն-ինտերնատում կադրային գործը նախատեսում է՝

1) ընդհանուր տիպի տուն-ինտերնատի համար անհրաժեշտ որակավորման կադրերով ապահովման աշխատանքներին մասնակցություն.

2) աշխատողների աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատման, այլ աշխատանքի տեղափոխման ժամանակ պահանջվող փաստաթղթերի պատրաստում.

3) աշխատողների անհատական գործերի կազմում և վարում, աշխատանքային գրքույկների լրացում.

4) աշխատողների համար աշխատանքային բնույթի տարբեր տեղեկանքների պատրաստում.

5) աշխատողներին արձակուրդներ տրամադրման ժամանակացույցի կազմում և ըստ դրա աշխատողների արձակուրդ մեկնելու և վերադառնալու նկատմամբ հսկողություն.

6) աշխատողների վերապատրաստման, որակավորման բարձրացման աշխատանքների կազմակերպում.

7) աշխատանքային կարգապահության նկատմամբ հսկողության իրականացում.

8) աշխատողների հաճախումների հսկողություն, հաճախումների թերթիկների վարում:

15. Ընդհանուր տիպի տուն-ինտերնատում կադրային գործը նախատեսվում է իրականացնել հետևյալ հաստիքների միջոցով՝

1) տեսուչ` կադրերի գծով.

2) տաբելավար:

16. Ընդհանուր տիպի տուն-ինտերնատում կադրային գործի իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Տեսուչ` կադրերի գծով

0,5 հաստիքային միավոր` մինչև 100 խնամվողի դեպքում,
1 հաստիքային միավոր` 101-250 խնամվողի դեպքում,
1,5 հաստիքային միավոր` 251 և ավելի խնամվողի դեպքում

2.

Տաբելավար

1 հաստիքային միավոր` 251 և ավելի խնամվողի դեպքում

VII. Սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումԸ

17. Ընդհանուր տիպի տուն-ինտերնատում սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումը նախատեսում է՝

1) ընդհանուր տիպի տուն-ինտերնատում մշակութային միջոցառումների կազմակերպում.

2) ընդհանուր տիպի տուն-ինտերնատից դուրս խնամվողներին մշակութային միջոցառումներին հաղորդակից դարձնելու աշխատանքների իրականացում.

3) գրադարանի աշխատանքի կազմակերպում.

4) խնամվողներին՝ հոգեբանական օգնության տրամադրում՝ անհատական և խմբային թրեյնինգների միջոցով.

5) խնամվողների հետ սոցիալական աշխատանքի իրականացում.

6) խնամվողների նոր միջավայրում հարմարվելուն, ինչպես նաև այլ բնույթի սոցիալ-հոգեբանական աջակցության ցուցաբերում, նրանց նախասիրությունների բացահայտում և դրան համապատասխան սոցիալ-հոգեբանական և կուլտուր-մշակութային բնույթի անհատական ծառայությունների տրամադրում.

7) խնամվողների աշխատանքային թերապիայի կազմակերպում և իրականացում դրա համար նախատեսված մասնագիտական արհեստանոցներում կամ գյուղատնտեսական նշանակության տեղամասերում.

8) խնամվողների հետ առողջարարական ֆիզկուլտուրայի պարապմունքների կազմակերպում.

9) խնամվողների պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովման մասնակցություն.

10) խնամվողների ազատ ժամանցի կազմակերպում,

11) կուլտուր-մշակութային միջոցառումների և հանգստի կազմակերպում ընդհանուր տիպի տուն-ինտերնատում գտնվող տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար, ըստ նախասիրությունների նրանց ներգրավում տարբեր մշակութային, կիրառական արվեստների և արհեստագործական խմբակներում.

12) այլ մշակութային կազմակերպությունների հետ համապատասխան համագործակցության պայմանագրերի կնքում և այդ կազմակերպությունների ներգրավում ընդհանուր տիպի տուն-ինտերնատում խնամվողների հանգստի կազմակերպման գործում (այցելություններ կինոթատրոններ, թատրոններ, թանգարաններ և այլն, ինչպես նաև տարբեր կատարողների հրավիրում տուն-ինտերնատ).

13) խնամվողների վերականգնողական, իրավական, մասնագիտական և այլ բնույթի ծառայությունների տրամադրման նպատակով ընդհանուր տիպի տուն-ինտերնատի այլ ստորաբաժանումների աշխատանքի համակարգում.

14) խնամվողների համար տարատեսակ փաստաթղթերի, ինչպես նաև սոցիալական ապահովության խնդիրների լուծման հարցերում ուղղորդում և համապատասխան աջակցության ցուցաբերում.

15) հաշվետվությունների պատրաստում և ժամանակին դրանք ներկայացնելն ըստ նշանակության:

18. Ընդհանուր տիպի տուն-ինտերնատում սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրման աշխատանքների համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) սոցիալական աշխատող.

2) հոգեբան.

3) սոցիալական մանկավարժ.

4) կազմակերպիչ` միջոցառումների.

5) գրադարանավար.

6) մասնագետ` աշխատանքային թերապիայի.

7) հրահանգիչ` մարմնակրթության:

19. Ընդհանուր տիպի տուն-ինտերնատում սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրման աշխատանքների իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Սոցիալական աշխատող

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր 80 խնամվողի հաշվարկով

2.

Հոգեբան

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր 80 խնամվողի հաշվարկով

3.

Սոցիալական
մանկավարժ

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր 20 հաշմանդամություն ունեցող երիտասարդ անձանցից բաղկացած խմբի հաշվարկով (երիտասարդ համարվում են 18-35 տարեկան անձինք)

4.

Կազմակերպիչ` միջոցառումների

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

5.

Հրահանգիչ` մարմնակրթության

0,5 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

6.

Գրադարանավար

0.5 հաստիքային միավոր` մինչև 200 խնամվողի դեպքում,
1 հաստիքային միավոր` 201 և ավելի խնամվողի դեպքում

7.

Մասնագետ` աշխատանքային թերապիայի

1 հաստիքային միավոր` աշխատանքային թերապիայի կարիք ունեցող յուրաքանչյուր 50 խնամվողի հաշվարկով՝ համապատասխան արհեստանոցների կամ գյուղատնտեսական նշանակության տեղամասերի առկայության դեպքում

VIII. Բժշկական օգնության ԵՎ սպասարկման տրամադրումԸ

20. Ընդհանուր տիպի տուն-ինտերնատում բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը նախատեսում է՝

1) բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրում՝ ընդհանուր տիպի տուն-ինտերնատում խնամվողների համար.

2) խնամվողների պարբերական բժշկական զննություն` համաձայն սահմանված կարգի և պարբերականության.

3) խնամվողներին, ըստ անհրաժեշտության, այլ բժշկական հաստատություններ ուղղորդելը և ստացիոնար բժշկական հաստատությունում խնամվողի գտնվելու ժամանակահատվածում նրա խնամքն իրականացնելը.

4) խնամվողներին, այդ թվում` անկողնային հիվանդ խնամվողներին, նախատեսված դեղերի տրամադրում, անհրաժեշտության դեպքում` ուղղորդում մասնագիտացված վերականգնողական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող ծառայություններ.

5) աշխատանքային թերապիայում ընդգրկվելու վերաբերյալ եզրակացությունների տրամադրում, խնամվողի առողջության վրա աշխատանքային թերապիայի ազդեցությունների ուսումնասիրություն, դրա հիման վրա խնամվողին համապատասխան խորհրդատվության տրամադրում.

6) անհրաժեշտության դեպքում, սոցիալական աշխատողի հետ համատեղ խնամվողների՝ սահմանված ժամկետներում բժշկասոցիալական փորձաքննություն անցնելուն աջակցելը՝ կազմակերպելով ուղեգրման գործընթացը.

7) խնամվողների պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովմանը մասնակցություն.

8) խնամվողների ուղեգրում հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ:

21. Ընդհանուր տիպի տուն-ինտերնատում առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) մասնագետ բժիշկներ, այդ թվում՝ պետ` բժշկական ծառայության, բժիշկ (ըստ մասնագիտությունների և մասնագիտացումների).

2) միջին բուժանձնակազմ, այդ թվում՝ ավագ բուժքույր, բուժքույր (ըստ մասնագիտությունների և մասնագիտացումների).

3) կրտսեր բուժանձնակազմ, այդ թվում՝ սանիտար (ըստ մասնագիտացումների) և ախտահանող:

22. Ընդհանուր տիպի տուն-ինտերնատում բժշկական օգնության և սպասարկման տրամադրման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

տուն-ինտերնատի համար

լրացուցիչ հաստիքներ՝ տուն-ինտերնատում անկողնային հիվանդների խնամքի իրականացման համար

1.

Բժշկական անձնակազմ

ա.

պետ` բժշկական ծառայության

1 հաստիքային միավոր՝ 200 և ավելի խնամվողի դեպքում

-

բ.

բժիշկ (ըստ մասնագիտությունների և մասնագիտացումների)

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 60 խնամվողի հաշվարկով

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 40 անկողնային հիվանդ խնամվողի հաշվարկով

2.

Միջին բուժանձնակազմ

ա.

ավագ բուժքույր

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

-

բ.

բուժքույր (ըստ մասնագիտացման)

- հերթափոխային աշխատանքի համար՝ 1 շուրջօրյա հերթափոխ՝ յուրաքանչյուր 80 խնամվողի հաշվարկով
- ոչ հերթափոխային աշխատանքի համար՝ 1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 40 խնամվողի հաշվարկով

- հերթափոխային աշխատանքի համար՝ 1 շուրջօրյա հերթափոխ՝ յուրաքանչյուր 40 անկողնային հիվանդ խնամվողի հաշվարկով
- ոչ հերթափոխային աշխատանքի համար՝ 1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 20 անկողնային հիվանդ խնամվողի հաշվարկով

գ.

բուժքույր (դիետոլոգի որակավորմամբ)

1 հաստիքային միավոր յուրաքանչյուր կազմակերպությանը

-

3.

Կրտսեր բուժանձնակազմ

ա.

սանիտար (ըստ գործառույթների)

- հերթափոխային աշխատանքի համար՝ 1 շուրջօրյա հերթափոխ՝ յուրաքանչյուր 40 խնամվողի հաշվարկով
- ոչ հերթափոխային աշխատանքի համար՝ 1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր 40 խնամվողի հաշվարկով

- հերթափոխային աշխատանքի համար՝ 1 շուրջօրյա հերթափոխ՝ յուրաքանչյուր 20 անկողնային հիվանդ խնամվողի հաշվարկով
- ոչ հերթափոխային աշխատանքի համար՝ 1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 10 անկողնային հիվանդ խնամվողի հաշվարկով

բ.

ախտահանող

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

-

23. Բժշկի հաստիքային միավորի շրջանակներում, ելնելով ընդհանուր տիպի տուն-ինտերնատի կարիքներից, ընդհանուր տիպի տուն-ինտերնատը սահմանում է առանձին մասնագիտությունների գծով բժշկի հաստիքներ՝ բժիշկ-թերապևտ, բժիշկ-հոգեբույժ, բժիշկ-ստոմատոլոգ, բժիշկ-նյարդաբան, ակնաբույժ, վիրաբույժ, բժիշկ` քիթ-կոկորդ-ականջի և այլն, համապատասխան կաբինետների առկայության և անհրաժեշտ կահավորման դեպքում:

24. Բուժքրոջ հաստիքային միավորի շրջանակներում, ելնելով ընդհանուր տիպի տուն-ինտերնատի կարիքներից, ընդհանուր տիպի տուն-ինտերնատը սահմանում է առանձին մասնագիտությունների գծով բուժքրոջ հաստիքներ` բուժքույր` ֆիզիոթերապևտիկ կաբինետի, բուժքույր` մերսող, բուժքույր` դեղատան, բուժքույր` լաբորանտ, բուժքույր` ստոմատոլոգիական կաբինետի, բուժքույր` դիետոլոգի որակավորում ստացած և այլն, համապատասխան կաբինետների առկայության և անհրաժեշտ կահավորման դեպքում:

25. Սանիտարի հաստիքային միավորի շրջանակներում, ելնելով տուն-ինտերնատի կարիքներից, տուն-ինտերնատը սահմանում է հետևյալ աշխատանքների գծով պաշտոններ` սանիտար խնամող, սանիտար լողացնող, սանիտար կերակրող, սանիտար ուղեկցող և այլն:

IX. Կենցաղային սպասարկման տրամադրումԸ

26. Ընդհանուր տիպի տուն-ինտերնատում կենցաղային սպասարկման տրամադրումը նախատեսում է՝

1) հագուստի և սպիտակեղենի ընդունում, լվացում, չորացում, արդուկում և տրամադրում՝ դրանք հետագա օգտագործելու համար.

2) խնամվողների և ընդհանուր տիպի տուն-ինտերնատում առկա հագուստի, սպիտակեղենի, վարագույրների, անկողնային պարագաների կարում և նորոգում.

3) խնամվողների կոշիկների նորոգում.

4) խնամվողներին վարսահարդարման ծառայությունների տրամադրում:

27. Ընդհանուր տիպի տուն-ինտերնատում կենցաղային սպասարկման տրամադրման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) լվացող-արդուկող.

2) վարսավիր.

3) դերձակ.

4) կոշկակար:

28. Ընդհանուր տիպի տուն-ինտերնատում կենցաղային սպասարկման տրամադրման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Լվացող-արդուկող

2 հաստիքային միավոր՝ մինչև 100 խնամվողի դեպքում,
4 հաստիքային միավոր՝ 101-200 խնամվողի դեպքում,
6 հաստիքային միավոր՝ 201-300 խնամվողի դեպքում,
8 հաստիքային միավոր` 301 և ավելի խնամվողի դեպքում

2.

Վարսավիր

1 հաստիքային միավոր՝ մինչև 150 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր՝ 151-300 խնամվողի դեպքում,
3 հաստիքային միավոր՝ 301 և ավելի խնամվողի դեպքում

3.

Դերձակ

1 հաստիքային միավոր՝ մինչև 300 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր՝ 301 և ավելի խնամվողի դեպքում

4.

Կոշկակար

1 հաստիքային միավոր՝ մինչև 350 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր՝ 351 և ավելի խնամվողի դեպքում

X. Սննդի տրամադրումԸ

29. Ընդհանուր տիպի տուն-ինտերնատում սննդի տրամադրումը նախատեսում է՝

1) ընդհանուր տիպի տուն-ինտերնատում խնամվողներին, այդ թվում՝ անկողնային հիվանդներին, անհրաժեշտ քանակի և որակի սննդով ապահովելու աշխատանքների իրականացում.

2) խնամվողների սննդով ապահովման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների իրականացում` օրական ճաշացանկի կազմում, անհրաժեշտ մթերքի և կիսաֆաբրիկատների ստացում, դրանց լվացում, մաքրում, կտրատում և եփում.

3) ճաշարանում սնվելու ժամանակ խնամվողների համար պահանջվող պայմանների ապահովում (ճաշարանի մաքրություն, սպասքի մաքրություն, սպասքի տեղադրում և հավաքում, սպասքի լվացում և այլն).

4) անկողնային հիվանդների կերակրման աշխատանքների կազմակերպում.

5) խոհանոցում առկա բոլոր տեսակի տեխնիկական միջոցների շահագործում, ըստ անհրաժեշտության դրանց նորոգման աշխատանքների կազմակերպում.

6) ճաշարանի աշխատանքի հետ կապված բոլոր տեսակի փաստաթղթերի լրացում և կազմում.

7) ճաշարանի գույքի պահպանման և նորացման աշխատանքների իրականացում.

8) խոհանոցը նոր տեխնիկական միջոցներով հագեցնելու հետ կապված աշխատանքների իրականացում:

30. Ընդհանուր տիպի տուն-ինտերնատում սննդի տրամադրման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) ավագ խոհարար.

2) խոհարար.

3) խոհանոցի աշխատող:

31. Ընդհանուր տիպի տուն-ինտերնատում սննդի տրամադրման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Ավագ խոհարար

1 հաստիքային միավոր՝ 100-ից ավելի խնամվողի դեպքում

2.

Խոհարար

2 հաստիքային միավոր՝ մինչև 100 խնամվողի դեպքում,
3 հաստիքային միավոր՝ 101-200 խնամվողի դեպքում,
4 հաստիքային միավոր՝ 201-300 խնամվողի դեպքում,
5 հաստիքային միավոր՝ 301-400 խնամվողի դեպքում,
6 հաստիքային միավոր՝ 401 և ավելի խնամվողի դեպքում

3.

Խոհանոցի աշխատող

3 հաստիքային միավոր՝ մինչև 100 խնամվողի դեպքում,
6 հաստիքային միավոր՝ 101-200 խնամվողի դեպքում,
9 հաստիքային միավոր՝ 201-300 խնամվողի դեպքում,
12 հաստիքային միավոր՝ 301 և ավելի խնամվողի դեպքում

XI. Նյութատեխնիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային ԵՎ բեռնման-բեռնաթափման աշխատանքներԸ

32. Ընդհանուր տիպի տուն-ինտերնատում նյութատեխնիկական միջոցների շրջանառությունը, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքները նախատեսում են՝

1) ընդհանուր տիպի տուն-ինտերնատում մուտք գործող նյութատեխնիկական միջոցների որակի հսկում, պահեստավորում, ծախսի նկատմամբ հսկողության իրականացում.

2) պահանջվող նյութատեխնիկական միջոցների վերաբերյալ հայտերի, ինչպես նաև ապրանքների մուտքի ու ելքի այլ փաստաթղթերի ձևակերպում.

3) պահեստային աշխատանքների իրականացում, այդ թվում՝ ապրանքների պահպանում, ծախսի հսկում.

4) տրանսպորտային միջոցից պահեստ, պահեստից սպառման վայր նյութատեխնիկական միջոցների տեղափոխում, ինչպես նաև այլ բեռնման-բեռնաթափման աշխատանքների իրականացում.

5) պահեստում պահվող նյութատեխնիկական միջոցների պահուստների հաշվառում, ըստ անհրաժեշտության պահուստների ծավալների և տեսականու վերաբերյալ տեղեկության տրամադրում.

6) սահմանված կարգով գույքագրման աշխատանքներին մասնակցություն.

7) սահմանված կարգով նյութատեխնիկական միջոցների շարժի վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում.

8) ըստ անհրաժեշտության խնամվողների ընդհանուր տիպի տուն-ինտերնատից դուրս տեղափոխման կազմակերպում.

9) ըստ անհրաժեշտության ընդհանուր տիպի տուն-ինտերնատի աշխատողների տեղափոխման կազմակերպում.

10) ըստ անհրաժեշտության տարբեր բեռների փոխադրում, դրանց բեռնում և բեռնաթափում, տեղափոխում ձեռքով կամ այլ փոխադրասարքերով:

33. Ընդհանուր տիպի տուն-ինտերնատում նյութատեխնիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքների համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) տնտեսվար.

2) պահեստապետ.

3) վարորդ.

4) օժանդակ բանվոր.

5) տնտեսուհի:

34. Ընդհանուր տիպի տուն-ինտերնատում նյութատեխնիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքների համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Տնտեսվար

1 հաստիքային միավոր՝ մինչև 250 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր՝ 251-500 խնամվողի դեպքում

2.

Պահեստապետ

1 հաստիքային միավոր՝ մինչև 250 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր՝ 251-500 խնամվողի դեպքում

3.

Վարորդ

1 հաստիքային միավոր՝ մեկ տրանսպորտային միջոցի հաշվարկով, բայց ոչ ավելի քան 3 հաստիքային միավոր

4.

Օժանդակ բանվոր

1 հաստիքային միավոր՝ մինչև 150 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր՝ 151-300 խնամվողի դեպքում,
3 հաստիքային միավոր՝ 301-450 խնամվողի դեպքում

5.

Տնտեսուհի

1 հաստիքային միավոր՝ մինչև 250 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր՝ 250-500 խնամվողի դեպքում

XII. Շենքերի ԵՎ սարքավորումների սպասարկման ու նորոգման աշխատանքներԸ

35. Ընդհանուր տիպի տուն-ինտերնատում շենքերի և սարքավորումների սպասարկման ու ընթացիկ նորոգման աշխատանքները նախատեսում են՝

1) ընդհանուր տիպի տուն-ինտերնատում շենքերի ընթացիկ նորոգում.

2) ընդհանուր տիպի տուն-ինտերնատում շահագործվող սարքավորումների ընթացիկ նորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքների իրականացում.

3) ընդհանուր տիպի տուն-ինտերնատում կոմունիկացիոն համակարգերի (ջեռուցում, ջրամատակարարում ու ջրահեռացում, էլեկտրամատակարարում, օդափոխություն և օդորակում և այլն) նորոգման և սպասարկման աշխատանքների իրականացում.

4) ընդհանուր տիպի տուն-ինտերնատում շենքերի և կոմունիկացիոն համակարգերի նորոգման և սպասարկման աշխատանքների պլանավորում և ղեկավարում:

36. Ընդհանուր տիպի տուն-ինտերնատում շենքերի և սարքավորումների սպասարկման ու ընթացիկ նորոգման աշխատանքների համար նախատեսվում են հետևյալ հաստիքները`

1) պարետ.

2) էլեկտրագետ.

3) սանտեխնիկ.

4) հյուսն.

5) ներկարար.

6) փականագործ.

7) հնոցապան.

8) մասնագետ` ջեռուցման համակարգի սպասարկման:

37. Ընդհանուր տիպի տուն-ինտերնատում շենքերի և սարքավորումների սպասարկման ու նորոգման աշխատանքների համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Պարետ

1 հաստիքային միավոր՝ 100-ից ավելի խնամվողի դեպքում

2.

Էլեկտրագետ
Սանտեխնիկ
Հյուսն
Փականագործ
Ներկարար

3 հաստիքային միավոր՝ մինչև 200 խնամվողի դեպքում,
5 հաստիքային միավոր՝ 201-300 խնամվողի դեպքում
7 հաստիքային միավոր՝ 301-400 խնամվողի դեպքում,
9 հաստիքային միավոր՝ 401-500 խնամվողի դեպքում

3)

Հնոցապան

կաթսայատան առկայության դեպքում՝ համաձայն հերթափոխի հաշվարկի

4)

Մասնագետ` ջեռուցման համակարգի սպասարկման

0,5 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպությանը՝ ջեռուցումն ավտոնոմ համակարգով իրականացնելու դեպքում

XIII. Շենքերի ԵՎ հարակից տարածքների պահպանման ԵՎ մաքրման աշխատանքներԸ

38. Ընդհանուր տիպի տուն-ինտերնատում շենքերի և հարակից տարածքների պահպանման և մաքրման աշխատանքները նախատեսում են՝

1) շենքում վարչական տարածքների մաքրության ապահովում.

2) բակի տարածքի մաքրման աշխատանքների իրականացում.

3) այգու և կանաչապատ գոտիների առկայության դեպքում այգու խնամքի իրականացում.

4) շենքում պահակային ծառայության իրականացում.

5) շենքում առկա վերելակների շահագործում և ընթացիկ սպասարկում.

6) ընդհանուր տիպի տուն-ինտերնատում սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի ապահովում:

39. Ընդհանուր տիպի տուն-ինտերնատում շենքերի և հարակից տարածքների պահպանման և խնամքի աշխատանքների համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) պահակ.

2) այգեպան.

3) հավաքարար.

4) բակապան.

5) սպասարկող` վերելակի:

40. Ընդհանուր տիպի տուն-ինտերնատում շենքերի և հարակից տարածքների պահպանման և խնամքի աշխատանքների համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Պահակ

1 շուրջօրյա հերթապահություն՝ յուրաքանչյուր անցակետի համար

2.

Այգեպան

0.5 հաստիքային միավոր՝ մինչև 5000 քառ.մ մակերեսով այգու առկայության դեպքում,
1 հաստիքային միավոր՝ 5000 քառ.մ-ից ավելի մակերեսով այգու դեպքում

3.

Հավաքարար

1 հաստիքային միավոր՝ վարչական տարածքի յուրաքանչյուր
500 քառ.մ-ի մաքրման համար, ևս 1 հաստիքային միավոր՝ բակի յուրաքանչյուր 2000 քառ.մ տարածքի մաքրման համար

4.

Սպասարկող վերելակի

0.5 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

41. Վերելակ սպասարկողի հաստիքը սահմանվում է ընդհանուր տիպի տուն-ինտերնատում՝ վերելակի առկայության դեպքում:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 29-ի N 1292-Ն որոշման

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ՔՐՈՆԻԿ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ԽՈՐ ՄՏԱՎՈՐ ՀԵՏԱՄՆԱՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ԾԵՐՈՒՆԱԿԱՆ ՓՍԻԽՈԶՈՎ ԿԱՄ ԾԱՆՐ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ՍԿԼԵՐՈԶՈՎ ԱՆՁԱՆՑ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԼՐԻՎ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ` ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՏԻՊԻ (ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ) ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ

I. Ընդհանուր դրույթներ

1. 18 տարին լրացած քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ խոր մտավոր հետամնացությամբ հաշմանդամություն ունեցող կամ ծերունական փսիխոզով կամ ծանր արտահայտված սկլերոզով անձանց շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող` բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ տիպի (մասնագիտացված) հաստատություններում (այսուհետ` հատուկ տիպի տուն-ինտերնատ) հաստիքային միավորների չափորոշիչները (այսուհետ՝ չափորոշիչներ) նախատեսված են հատուկ տիպի տուն-ինտերնատների աշխատողների թվի սահմանման և հիմնավորման համար:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 29-ի N 1292-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կառուցվածքային բաժանումները ներառում են աշխատանքների հետևյալ ուղղությունները՝

1) վարչական անձնակազմ`

ա. ընդհանուր ղեկավարում,

բ. իրավական խորհրդատվության տրամադրում,

գ. հաշվապահական հաշվառում և ֆինանսատնտեսական գործունեություն,

դ. գործավարություն և փաստաթղթաշրջանառություն,

ե. կադրային գործ.

2) սոցիալ-հոգեբանական անձնակազմ` սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրում.

3) բժշկական անձնակազմ` բժշկական օգնության և սպասարկման տրամադրում.

4) կենցաղային սպասարկում իրականացնող անձնակազմ`

ա. կենցաղային սպասարկման տրամադրում,

բ. սննդի տրամադրում.

5) տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ`

ա. նյութատեխնիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքներ,

բ. շենքերի և սարքավորումների ընթացիկ սպասարկման ու նորոգման աշխատանքներ,

գ. շենքերի և հարակից տարածքների պահպանման և մաքրման աշխատանքներ:

II. Ընդհանուր ղեկավարումԸ

3. Հատուկ տիպի տուն-ինտերնատի ընդհանուր ղեկավարումը նախատեսում է՝

1) գործող օրենսդրության համաձայն հատուկ տիպի տուն-ինտերնատում իրականացվող բոլոր տեսակի գործառույթների պլանավորում, կառավարում, իրականացված աշխատանքների որակի և արդյունավետության հսկում.

2) իրականացված գործառույթների, այդ թվում` ֆինանսատնտեսական գործունեության, պարբերական վերլուծություն, դրանց հիման վրա հատուկ տիպի տուն-ինտերնատի հեռանկարային զարգացման ծրագրերի մշակում.

3) հատուկ տիպի տուն-ինտերնատի համալրումը բարձր որակավորում ունեցող կադրերով.

4) աշխատողների կողմից աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողության իրականացում.

5) աշխատողների համար անվտանգ աշխատանքային պայմանների ապահովում.

6) շենքերի, առկա տեխնիկական միջոցների անվտանգ շահագործման, ընթացիկ նորոգման ու սպասարկման ապահովում.

7) աշխատանքային գործառույթների ապահովման նպատակով հատուկ տիպի տուն-ինտերնատն անհրաժեշտ պարագաներով, տեխնիկական միջոցներով, կահույքով, սննդով և տարեցների ու հաշմանդամների խնամքի ու սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրման համար անհրաժեշտ այլ միջոցներով համալրում.

8) հատուկ տիպի տուն-ինտերնատի շենքերի հակահրդեհային անվտանգության ապահովման և պահակային ծառայության կազմակերպում.

9) հատուկ տիպի տուն-ինտերնատում աշխատանքի անվտանգության, ինչպես նաև շենքերի անվտանգ շահագործման պայմանների ապահովում.

10) այլ կազմակերպությունների հետ համագործակցության ապահովում:

4. Հատուկ տիպի տուն-ինտերնատի ընդհանուր ղեկավարման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) տնօրեն.

2) տեղակալ` տնօրենի.

3) ղեկավար` հերթափոխի:

5. Հատուկ տիպի տուն-ինտերնատի ընդհանուր կառավարումն իրականացնելու համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Տնօրեն

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

2.

Տեղակալ` տնօրենի

1 հաստիքային միավոր՝ 100-250 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր՝ 251 և ավելի խնամվողի դեպքում

3.

Ղեկավար` հերթափոխի

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

6. Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հետ կապված աշխատանքները տնօրենի հրամանով կարող են դրվել տնօրենի տեղակալների կամ որևէ այլ աշխատողի վրա:

III. Իրավական օգնության տրամադրումԸ

7. Հատուկ տիպի տուն-ինտերնատում իրավաբանական ծառայությունները նախատեսում են՝

1) հատուկ տիպի տուն-ինտերնատի համապատասխան ստորաբաժանումներին և ղեկավարությանն իրավական խորհրդատվության և մեթոդական բնույթի այլ աջակցության ցուցաբերում.

2) խնամվողներին և աշխատողներին իրավական խորհրդատվության տրամադրում.

3) աշխատանքային օրենսդրության նկատմամբ հսկողության իրականացում.

4) աշխատանքային պայմանագրերի կազմում և սահմանված կարգով դրանց ձևակերպում.

5) այլ հաստատությունների հետ պայմանագրերի կազմման աշխատանքներին մասնակցություն, նորմատիվ իրավական ակտերի պահանջներին դրանց համապատասխանության ապահովում.

6) խնամվողներին իրավական օգնության տրամադրում, ըստ անհրաժեշտության նրանց շահերի ներկայացում՝ այլ կազմակերպություններում:

8. Հատուկ տիպի տուն-ինտերնատում իրավական բնույթի ծառայությունները նախատեսվում է իրականացնել իրավախորհրդատուի հաստիքի միջոցով, որի համար սահմանվում է հետևյալ չափորոշիչը.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Իրավախորհրդատու

1 հաստիքային միավոր` մինչև 250 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր` 251 և ավելի խնամվողի դեպքում

IV. Հաշվապահական հաշվառումԸ ԵՎ ֆինանսատնտեսական գործունեությունԸ

9. Հատուկ տիպի տուն-ինտերնատի հաշվապահական հաշվառումը և ֆինանսատնտեսական գործունեությունը նախատեսում է՝

1) օրենքով սահմանված կարգով հատուկ տիպի տուն-ինտերնատի հաշվապահական հաշվառման վարում, այդ աշխատանքների շրջանակներում հիմնական ֆոնդերի, նյութական և դրամական միջոցների, վառելիքի, էլեկտրաէներգիայի, մթերքների, ինչպես նաև հատուկ տիպի տուն-ինտերնատի գործունեության ապահովման համար անհրաժեշտ այլ միջոցների հաշվառման կազմակերպում.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հարկերի, տուրքերի և այլ վճարման հետ կապված գործառույթների իրականացում.

3) եկամուտների և ծախսերի նախահաշվի կազմում, ստացված միջոցների ծախսման նկատմամբ հսկողության իրականացում.

4) գույքագրման աշխատանքների իրականացում.

5) հատուկ տիպի տուն-ինտերնատի ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն, ներքին հնարավորությունների բացահայտում, այդ հնարավորությունների արդյունավետ իրացմանն աջակցում.

6) աշխատավարձերի և դրանց հավասարեցված այլ եկամուտների հետ կապված հարկերի հաշվարկում և դրանց վճարման իրականացում.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվետվությունների կազմում և դրանց ներկայացնելը համապատասխան մարմիններ.

8) օրենքով սահմանված կարգով գնումների գործընթացի կազմակերպում.

9) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվապահական փաստաթղթերի շրջանառության և արխիվացման ապահովում:

10. Հատուկ տիպի տուն-ինտերնատում հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական գործունեության համար նախատեսվում են հետևյալ հաստիքները`

1) գլխավոր հաշվապահ.

2) հաշվապահ.

3) տնտեսագետ:

11. Հատուկ տիպի տուն-ինտերնատի հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական գործունեության իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Գլխավոր հաշվապահ

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

2.

Հաշվապահ

1 հաստիքային միավոր՝ մինչև 100 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր՝ 101-250 խնամվողի դեպքում,
3 հաստիքային միավոր՝ 251-400 խնամվողի դեպքում,
4 հաստիքային միավոր՝ 401 և ավելի խնամվողի դեպքում

3.

Տնտեսագետ

1 հաստիքային միավոր՝ մինչև 250 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր՝ 250-ից ավելի խնամվողի դեպքում

V. ԳործավարությունԸ ԵՎ փաստաթղթաշրջանառությունԸ

12. Հատուկ տիպի տուն-ինտերնատում գործավարությունը և փաստաթղթաշրջանառությունը նախատեսում են՝

1) մտից և ելից փաստաթղթերի հաշվառում, այդ փաստաթղթերի համակարգում և պահպանում.

2) փաստաթղթերի արխիվացում.

3) հատուկ տիպի տուն-ինտերնատում տնօրենի, տնօրենի տեղակալի մոտ հանդիպումների, խորհրդակցությունների նախապատրաստում, անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում, տնօրենի հանձնարարությամբ այդ միջոցառումների արձանագրությունների պատրաստում.

4) հատուկ տիպի տուն-ինտերնատի շրջանառվող փաստաթղթերի պատրաստում.

5) տեղեկության մուտքագրում համակարգիչ և համակարգչից տեղեկության փոխանցումն այլ կրիչների վրա, հատուկ տիպի տուն-ինտերնատում օգտագործվող այլ կազմտեխնիկայի (տպիչ, սկաներ, ֆաքս, պատճենահանող սարք և այլն) շահագործում.

6) տարբեր տեսակի տեղեկանքների և այլ պահանջվող փաստաթղթերի պատրաստում և տրամադրում հատուկ տիպի տուն-ինտերնատի աշխատողներին կամ խնամվողներին:

13. Հատուկ տիպի տուն-ինտերնատում գործավարության և փաստաթղթաշրջանառության աշխատանքները նախատեսվում է իրականացնել գործավարի հաստիքի միջոցով, որի համար սահմանվում է հետևյալ չափորոշիչը.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Գործավար

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

VI. Կադրային գործԸ

14. Հատուկ տիպի տուն-ինտերնատում կադրային գործը նախատեսում է՝

1) հատուկ տիպի տուն-ինտերնատի համար անհրաժեշտ որակավորման կադրերով ապահովման աշխատանքներին մասնակցություն.

2) աշխատողների աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատման, այլ աշխատանքի տեղափոխման ժամանակ պահանջվող փաստաթղթերի պատրաստում.

3) աշխատողների անհատական գործերի կազմում և վարում, աշխատանքային գրքույկների լրացում.

4) աշխատողների համար աշխատանքային բնույթի տարբեր տեղեկանքների պատրաստում.

5) աշխատողներին արձակուրդների տրամադրման ժամանակացույցի կազմում և ըստ դրա աշխատողների արձակուրդ մեկնելու և վերադառնալու նկատմամբ հսկողություն.

6) աշխատողների վերապատրաստման, որակավորման բարձրացման աշխատանքների կազմակերպում.

7) աշխատանքային կարգապահության նկատմամբ հսկողության իրականացում.

8) աշխատողների հաճախումների հսկողություն, հաճախումների թերթիկների վարում:

15. Հատուկ տիպի տուն-ինտերնատում կադրային գործը նախատեսվում է իրականացնել հետևյալ հաստիքների միջոցով՝

1) տեսուչ` կադրերի գծով.

2) տաբելավար:

16. Հատուկ տիպի տուն-ինտերնատում կադրային գործի իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Տեսուչ` կադրերի գծով

0,5 հաստիքային միավոր՝ մինչև 100 խնամվողի դեպքում,
1 հաստիքային միավոր՝ 101-250 խնամվողի դեպքում,
1,5 հաստիքային միավոր՝ 251 և ավելի խնամվողի դեպքում

2.

Տաբելավար

1 հաստիքային միավոր՝ 250-ից ավելիի դեպքում

VII. Սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումԸ

17. Հատուկ տիպի տուն-ինտերնատում սոցիալ-հոգեբանական վերականգնման ծառայությունները նախատեսում են՝

1) հատուկ տիպի տուն-ինտերնատում մշակութային միջոցառումների կազմակերպում.

2) հատուկ տիպի տուն-ինտերնատից դուրս անցկացվող մշակութային միջոցառումներին խնամվողներին հաղորդակից դարձնելու աշխատանքների իրականացում.

3) գրադարանի աշխատանքի կազմակերպում.

4) խնամվողներին հոգեբանական օգնության տրամադրում՝ անհատական և խմբային թրեյնինգների միջոցով.

5) հոգեկան առողջության վերականգնման աշխատանքներ.

6) խնամվողների հետ սոցիալական աշխատանքի իրականացում.

7) խնամվողների՝ նոր միջավայրում հարմարվելուն, ինչպես նաև այլ բնույթի սոցիալ-հոգեբանական աջակցության ցուցաբերում, նրանց նախասիրությունների բացահայտում և դրան համապատասխան սոցիալ-հոգեբանական և կուլտուր-մշակութային բնույթի անհատական ծառայությունների տրամադրում.

8) խնամվողների աշխատանքային թերապիայի կազմակերպում և իրականացում դրա համար նախատեսված մասնագիտական արհեստանոցներում կամ գյուղատնտեսական նշանակության տեղամասերում.

9) խնամվողների հետ առողջարարական ֆիզկուլտուրայի պարապմունքների կազմակերպում.

10) խնամվողների պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովման մասնակցություն.

11) ազատ ժամանցի կազմակերպում.

12) այլ մշակութային կազմակերպությունների հետ համապատասխան համագործակցության պայմանագրերի կնքում և այդ կազմակերպությունների ներգրավում հատուկ տիպի տուն-ինտերնատում խնամվողների հանգստի կազմակերպման գործում (այցելություններ կինոթատրոններ, թատրոններ, թանգարաններ և այլն, ինչպես նաև տարբեր կատարողների հրավիրում հատուկ տիպի տուն-ինտերնատ).

13) խնամվողների վերականգնողական, իրավական, մասնագիտական և այլ բնույթի ծառայությունների տրամադրման նպատակով հատուկ տիպի տուն-ինտերնատի այլ ստորաբաժանումների աշխատանքի համակարգում.

14) խնամվողների համար տարատեսակ փաստաթղթերի, ինչպես նաև սոցիալական ապահովության խնդիրների լուծման հարցերում ուղղորդում և համապատասխան աջակցության ցուցաբերում.

15) հաշվետվությունների պատրաստում և ժամանակին դրանք ներկայացնելն ըստ նշանակության:

18. Հատուկ տիպի տուն-ինտերնատում սոցիալ-հոգեբանական վերականգնման ծառայությունների տրամադրման աշխատանքների համար նախատեսվում են հետևյալ հաստիքները`

1) սոցիալական աշխատող.

2) հոգեբան.

3) սոցիալական մանկավարժ.

4) կազմակերպիչ` միջոցառումների.

5) հրահանգիչ` մարմնակրթության.

6) գրադարանավար.

7) մասնագետ` աշխատանքային թերապիայի (ըստ ուղղությունների):

19. Հատուկ տիպի տուն-ինտերնատում սոցիալ-հոգեբանական վերականգնման ծառայությունների տրամադրման աշխատանքների իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Սոցիալական աշխատող

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 100 խնամվողի հաշվարկով

2.

Հոգեբան

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 100 խնամվողի հաշվարկով

3.

Սոցիալական մանկավարժ

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 20 հաշմանդամություն ունեցող երիտասարդ անձանցից բաղկացած խմբի հաշվարկով (երիտասարդ համարվում են 18-35 տարեկան անձինք)

4.

Կազմակերպիչ` միջոցառումների

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

5.

Հրահանգիչ` մարմնակրթության

0,5 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

6.

Գրադարանավար

0.5 հաստիքային միավոր՝ մինչև 300 խնամվողի դեպքում,
1 հաստիքային միավոր՝ 301 և ավելի խնամվողների դեպքում

7.

Մասնագետ` աշխատանքային թերապիայի (ըստ ուղղությունների)

1 հաստիքային միավոր` աշխատանքային թերապիայի կարիք ունեցող յուրաքանչյուր 25 խնամվողի հաշվարկով՝ համապատասխան արհեստանոցների կամ գյուղատնտեսական նշանակության տեղամասերի առկայության դեպքում

VIII. Առաջնային բժշկական օգնության եվ սպասարկման տրամադրումԸ

20. Հատուկ տիպի տուն-ինտերնատում առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը նախատեսում է՝

1) բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրում՝ հատուկ տիպի տուն-ինտերնատում խնամվողների համար.

2) խնամվողների պարբերական բժշկական զննություն` համաձայն սահմանված կարգի և պարբերականության.

3) խնամվողներին` ըստ անհրաժեշտության այլ բժշկական հաստատություններ ուղղորդելը և ստացիոնար բժշկական հաստատությունում խնամվողի գտնվելու ժամանակահատվածում նրա խնամքն իրականացնելը.

4) խնամվողներին, այդ թվում` անկողնային հիվանդ խնամվողներին, նախատեսված դեղերի տրամադրում, անհրաժեշտության դեպքում` ուղղորդում մասնագիտացված վերականգնողական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող ծառայություններ.

5) աշխատանքային թերապիայում ընդգրկվելու վերաբերյալ եզրակացությունների տրամադրում, խնամվողի առողջության վրա աշխատանքային թերապիայի ազդեցությունների ուսումնասիրություն, դրա հիման վրա խնամվողին համապատասխան խորհրդատվության տրամադրում.

6) անհրաժեշտության դեպքում, սոցիալական աշխատողի հետ համատեղ աջակցում են խնամվողների՝ սահմանված ժամկետներում բժշկասոցիալական փորձաքննություն անցնելուն աջակցելը՝ կազմակերպելով ուղեգրման գործընթացը.

7) խնամվողների պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովմանը մասնակցություն.

8) խնամվողների ուղեգրում հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ:

21. Հատուկ տիպի տուն-ինտերնատում բժշկական օգնության և սպասարկման տրամադրման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) մասնագետ բժիշկներ, այդ թվում՝ պետ` բժշկական ծառայության, բժիշկ (ըստ մասնագիտությունների և մասնագիտացումների).

2) միջին բուժանձնակազմ, այդ թվում՝ գլխավոր բուժքույր, ավագ բուժքույր, բուժքույր (ըստ մասնագիտացումների), բուժքույր` բուժական միջամտությունների սենյակի, բուժքույր` ֆիզիոթերապիայի կաբինետի, բուժքույր` դիետոլոգի որակավորմամբ, բուժքույր-լաբորանտ, դեղագործ և բուժքույր՝ ստոմատոլոգիական կաբինետի` ատամնաբուժական կաբինետի առկայության դեպքում.

3) կրտսեր բուժանձնակազմ, այդ թվում՝ սանիտար (ըստ մասնագիտացումների), ախտահանող և հսկիչ` բաժանմունքի:

22. Հատուկ տիպի տուն-ինտերնատում բժշկական օգնության և սպասարկման տրամադրման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

հատուկ տիպի տուն-ինտերնատի համար

լրացուցիչ հաստիքներ՝ հատուկ տիպի տուն-ինտերնատում անկողնային հիվանդների խնամքի իրականացման համար

1.

Բժիշկ մասնագետներ

ա.

պետ` բժշկական ծառայության

1 հաստիքային միավոր՝ 150 և ավելի խնամվողի դեպքում

-

բ.

բժիշկ (ըստ մասնագիտությունների և մասնագիտացումների)

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 40 խնամվողի հաշվարկով

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 20 անկողնային հիվանդ խնամվողի հաշվարկով

2.

Միջին բուժանձնակազմ

ա.

գլխավոր բուժքույր

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը 200 և ավելի խնամվողի դեպքում

-

բ.

ավագ բուժքույր

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր բաժանմունքին (բաժանմունքում խնամվողների միջին թիվը` 60 խնամվող)

-

գ.

բուժքույր (ըստ մասնագիտացումների)

- հերթափոխային աշխատանքի համար` 1 շուրջօրյա հերթափոխ՝ յուրաքանչյուր 60 խնամվողի հաշվարկով
- ոչ հերթափոխային աշխատանքի համար` 1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 30 խնամվողի հաշվարկով

- հերթափոխային աշխատանքի համար` 1 շուրջօրյա հերթափոխ յուրաքանչյուր 30 անկողնային հիվանդի հաշվարկով
- ոչ հերթափոխային աշխատանքի համար` 1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 30 խնամվողի հաշվարկով

դ.

բուժքույր (դիետոլոգի որակավորմամբ)

1 հաստիքային միավոր յուրաքանչյուր կազմակերպությանը

-

3.

Կրտսեր բուժանձնակազմ

ա.

սանիտար

- հերթափոխային աշխատանքի համար` 1 շուրջօրյա հերթափոխ՝ յուրաքանչյուր 30 խնամվողի հաշվարկով
- ոչ հերթափոխային աշխատանքի համար` 1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 30 խնամվողի հաշվարկով

- հերթափոխային աշխատանքի համար` 1 շուրջօրյա հերթափոխ՝ յուրաքանչյուր 15 անկողնային հիվանդի հաշվարկով
- ոչ հերթափոխային աշխատանքի համար` 1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 10 խնամվողի հաշվարկով

բ.

ախտահանող

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպությանը` 200 և ավելի խնամվողի դեպքում

-

գ.

հսկիչ` բաժանմունքի

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 60 խնամվողի հաշվարկով

-

23. Բժշկի հաստիքային միավորի շրջանակներում, ելնելով հատուկ տիպի տուն-ինտերնատի կարիքներից, հատուկ տիպի տուն-ինտերնատը սահմանում է առանձին մասնագիտությունների գծով բժշկի հաստիքներ՝ բժիշկ-թերապևտ, բժիշկ-հոգեբույժ, բժիշկ-ստոմատոլոգ, բժիշկ-նյարդաբան, ակնաբույժ, վիրաբույժ, բժիշկ` քիթ-կոկորդ-ականջի և այլն, համապատասխան կաբինետների առկայության և անհրաժեշտ կահավորման դեպքում:

24. Բուժքրոջ հաստիքային միավորի շրջանակներում, ելնելով հատուկ տիպի տուն-ինտերնատի կարիքներից, հատուկ տիպի տուն-ինտերնատը սահմանում է առանձին մասնագիտությունների գծով բուժքրոջ հաստիքներ` բուժքույր` ֆիզիոթերապևտիկ կաբինետի, բուժքույր` մերսող, բուժքույր` դեղատան, բուժքույր` լաբորանտ, բուժքույր` ստոմատոլոգիական կաբինետի, բուժքույր` դիետոլոգի որակավորմամբ և այլն, համապատասխան կաբինետների առկայության և անհրաժեշտ կահավորման դեպքում:

25. Սանիտարի հաստիքային միավորի շրջանակներում, ելնելով հատուկ տիպի տուն-ինտերնատի կարիքներից, հատուկ տիպի տուն-ինտերնատը սահմանում է հետևյալ աշխատանքների գծով պաշտոններ` սանիտար խնամող, սանիտար լողացնող, սանիտար կերակրող, սանիտար ուղեկցող և այլն:

IX. Կենցաղային սպասարկման տրամադրումԸ

26. Հատուկ տիպի տուն-ինտերնատում կենցաղային սպասարկման տրամադրումը նախատեսում է՝

1) հագուստի և սպիտակեղենի ընդունում, լվացում, չորացում, արդուկում և տրամադրում՝ դրանք հետագա օգտագործելու համար.

2) խնամվողների և հատուկ տիպի տուն-ինտերնատում առկա հագուստի, սպիտակեղենի, վարագույրների, անկողնային պարագաների կարում և նորոգում.

3) խնամվողների կոշիկների նորոգում.

4) խնամվողներին վարսահարդարման ծառայությունների տրամադրում:

27. Հատուկ տիպի տուն-ինտերնատում կենցաղային սպասարկման ծառայությունների համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) լվացող-արդուկող.

2) դերձակ.

3) վարսավիր.

4) կոշկակար.

28. Հատուկ տիպի տուն-ինտերնատում կենցաղային սպասարկման ծառայությունների իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Լվացող-արդուկող

2 հաստիքային միավոր՝ մինչև 100 խնամվողի դեպքում,
4 հաստիքային միավոր՝ 101-200 խնամվողի դեպքում,
6 հաստիքային միավոր՝ 201-300 խնամվողի դեպքում,
8 հաստիքային միավոր՝ 301-400 խնամվողի դեպքում,
10 հաստիքային միավոր՝ 401 և ավելի խնամվողի դեպքում

2.

Վարսավիր

1 հաստիքային միավոր՝ մինչև 150 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր՝ 151-300 խնամվողի դեպքում,
3 հաստիքային միավոր՝ 301 և ավելի խնամվողի դեպքում

3.

Դերձակ

1 հաստիքային միավոր՝ մինչև 150 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր՝ 151-300 խնամվողի դեպքում,
3 հաստիքային միավոր՝ 301 և ավելի խնամվողի դեպքում

4.

Կոշկակար

1 հաստիքային միավոր՝ մինչև 350 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր՝ 351 և ավելի խնամվողի դեպքում

X. Սննդի տրամադրումԸ

29. Հատուկ տիպի տուն-ինտերնատում սննդի տրամադրումը նախատեսում է՝

1) հատուկ տիպի տուն-ինտերնատում խնամվողներին, այդ թվում՝ անկողնային հիվանդներին, անհրաժեշտ քանակի և որակի սննդով ապահովելու աշխատանքների իրականացում.

2) խնամվողների սննդով ապահովման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների իրականացում` օրական ճաշացանկի կազմում, անհրաժեշտ մթերքի և կիսաֆաբրիկատների ստացում, դրանց լվացում, մաքրում, կտրատում և եփում.

3) ճաշարանում սնվելու ժամանակ խնամվողների համար պահանջվող պայմանների ապահովում (ճաշարանի մաքրություն, սպասքի մաքրություն, սպասքի տեղադրում և հավաքում, սպասքի լվացում և այլն).

4) անկողնային հիվանդների կերակրման աշխատանքների կազմակերպում.

5) խոհանոցում առկա բոլոր տեսակի տեխնիկական միջոցների շահագործում, ըստ անհրաժեշտության դրանց նորոգման աշխատանքների կազմակերպում.

6) ճաշարանի աշխատանքի հետ կապված բոլոր տեսակի փաստաթղթերի լրացում և կազմում.

7) ճաշարանի գույքի պահպանման և նորացման աշխատանքների իրականացում.

8) խոհանոցը նոր տեխնիկական միջոցներով հագեցնելու հետ կապված աշխատանքների իրականացում:

30. Հատուկ տիպի տուն-ինտերնատում սննդի տրամադրման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) ավագ խոհարար.

2) խոհարար.

3) խոհանոցի աշխատող:

31. Հատուկ տիպի տուն-ինտերնատում սննդի տրամադրման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Ավագ խոհարար

1 հաստիքային միավոր՝ 100 և ավելի խնամվողի դեպքում

2.

Խոհարար

2 հաստիքային միավոր՝ մինչև 100 խնամվողի դեպքում,
3 հաստիքային միավոր՝ 101-200 խնամվողի դեպքում,
4 հաստիքային միավոր՝ 201-300 խնամվողի դեպքում,
5 հաստիքային միավոր՝ 301-400 խնամվողի դեպքում,
6 հաստիքային միավոր՝ 401 և ավելի խնամվողի դեպքում

3.

Խոհանոցի աշխատող

3 հաստիքային միավոր՝ մինչև 100 խնամվողի դեպքում,
6 հաստիքային միավոր՝ 101-200 խնամվողի դեպքում,
9 հաստիքային միավոր՝ 201-301 խնամվողի դեպքում,
12 հաստիքային միավոր՝ 301 և ավելի խնամվողի դեպքում

XI. Նյութատեխնիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային ԵՎ բեռնման-բեռնաթափման աշխատանքներԸ

32. Հատուկ տիպի տուն-ինտերնատում նյութատեխնիկական միջոցների շրջանառությունը, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքները նախատեսում են՝

1) հատուկ տիպի տուն-ինտերնատում մուտք գործող նյութատեխնիկական միջոցների որակի հսկում, պահեստավորում, ծախսի նկատմամբ հսկողության իրականացում.

2) պահանջվող նյութատեխնիկական միջոցների վերաբերյալ հայտերի, ինչպես նաև ապրանքների մուտքի ու ելքի այլ փաստաթղթերի ձևակերպում.

3) պահեստային աշխատանքների իրականացում, այդ թվում՝ ապրանքների պահպանում, ծախսի հսկում.

4) տրանսպորտային միջոցից պահեստ, պահեստից սպառման վայր նյութատեխնիկական միջոցների տեղափոխում, ինչպես նաև այլ բեռնման-բեռնաթափման աշխատանքների իրականացում.

5) պահեստում պահվող նյութատեխնիկական միջոցների պահուստների հաշվառում, ըստ անհրաժեշտության պահուստների ծավալների և տեսականու վերաբերյալ տեղեկության տրամադրում.

6) սահմանված կարգով գույքագրման աշխատանքներին մասնակցություն.

7) սահմանված կարգով նյութատեխնիկական միջոցների շարժի վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում.

8) ըստ անհրաժեշտության խնամվողների հատուկ տիպի տուն-ինտերնատից դուրս տեղափոխման կազմակերպում.

9) ըստ անհրաժեշտության հատուկ տիպի տուն-ինտերնատի աշխատողների տեղափոխման կազմակերպում.

10) ըստ անհրաժեշտության տարբեր բեռների փոխադրում, դրանց բեռնում և բեռնաթափում, տեղափոխում ձեռքով կամ այլ փոխադրասարքերով:

33. Հատուկ տիպի տուն-ինտերնատում նյութատեխնիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքների համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) տնտեսվար.

2) պահեստապետ.

3) վարորդ.

4) օժանդակ բանվոր.

5) տնտեսուհի:

34. Հատուկ տիպի տուն-ինտերնատում նյութատեխնիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքների համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Տնտեսվար

1 հաստիքային միավոր՝ մինչև 250 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր՝ 251-500 խնամվողի դեպքում

2.

Պահեստապետ

1 հաստիքային միավոր՝ մինչև 250 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր՝ 251-500 խնամվողի դեպքում

3.

Վարորդ

1 հաստիքային միավոր՝ մեկ տրանսպորտային միջոցի հաշվարկով, բայց ոչ ավելի քան 4 հաստիքային միավոր

4.

Օժանդակ բանվոր

1 հաստիքային միավոր՝ մինչև 150 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր՝ 151-300 խնամվողի դեպքում,
3 հաստիքային միավոր՝ 301-450 խնամվողի դեպքում

5.

Տնտեսուհի

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր բաժանմունքին (բաժանմունքում խնամվողների միջին թիվը 60 խնամվող)

XII. Շենքերի ԵՎ սարքավորումների ընթացիկ սպասարԿման ու նորոգման աշխատանքներԸ

35. Հատուկ տիպի տուն-ինտերնատում շենքերի և սարքավորումների սպասարկման ու ընթացիկ նորոգման աշխատանքները նախատեսում են՝

1) հատուկ տիպի տուն-ինտերնատում շենքերի ընթացիկ նորոգում.

2) հատուկ տիպի տուն-ինտերնատում շահագործվող սարքավորումների ընթացիկ նորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքների իրականացում.

3) հատուկ տիպի տուն-ինտերնատում կոմունիկացիոն համակարգերի (ջեռուցում, ջրամատակարարում ու ջրահեռացում, էլեկտրամատակարարում, օդափոխություն և օդորակում և այլն) նորոգման և սպասարկման աշխատանքների իրականացում.

4) հատուկ տիպի տուն-ինտերնատում շենքերի և կոմունիկացիոն համակարգերի նորոգման և սպասարկման աշխատանքների պլանավորում և ղեկավարում:

36. Հատուկ տիպի տուն-ինտերնատում շենքերի և սարքավորումների սպասարկման ու ընթացիկ նորոգման աշխատանքների համար նախատեսվում են հետևյալ հաստիքները`

1) պարետ.

2) էլեկտրագետ.

3) սանտեխնիկ.

4) հյուսն.

5) ներկարար.

6) փականագործ.

7) հնոցապան.

8) մասնագետ` ջեռուցման համակարգի սպասարկման:

37. Հատուկ տիպի տուն-ինտերնատում շենքերի և սարքավորումների սպասարկման ու նորոգման աշխատանքների համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Պարետ

1 հաստիքային միավոր՝ 100-ից ավելի խնամվողի դեպքում

2.

Էլեկտրագետ
Սանտեխնիկ
Հյուսն
Փականագործ
Ներկարար

3 հաստիքային միավոր՝ մինչև 200 խնամվողի դեպքում,
5 հաստիքային միավոր՝ 201-300 խնամվողի դեպքում,
7 հաստիքային միավոր՝ 301-400 խնամվողի դեպքում,
9 հաստիքային միավոր՝ 401-500 խնամվողի դեպքում

3.

Հնոցապան

Կաթսայատան առկայության դեպքում՝ համաձայն հերթափոխի հաշվարկի

4.

Մասնագետ` ջեռուցման համակարգի սպասարկման

0,5 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր հաստատության համար՝ ջեռուցման ավտոնոմ համակարգի դեպքում

XIII. Շենքերի ԵՎ հարակից տարածքների պահպանման ԵՎ մաքրման աշխատանքներԸ

38. Հատուկ տիպի տուն-ինտերնատում շենքերի և հարակից տարածքների պահպանման և մաքրման աշխատանքները նախատեսում են՝

1) շենքում վարչական տարածքների մաքրության ապահովում.

2) բակի տարածքի մաքրման աշխատանքների իրականացում.

3) այգու և կանաչապատ գոտիների առկայության դեպքում այգու խնամքի իրականացում.

4) շենքում պահակային ծառայության իրականացում.

5) շենքում առկա վերելակների շահագործում և ընթացիկ սպասարկում.

6) հատուկ տիպի տուն-ինտերնատում սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի ապահովում:

39. Հատուկ տիպի տուն-ինտերնատում շենքերի և հարակից տարածքների պահպանման և խնամքի աշխատանքների համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) պահակ.

2) այգեպան.

3) հավաքարար.

4) բակապան.

5) սպասարկող` վերելակի:

40. Հատուկ տիպի տուն-ինտերնատում շենքերի և հարակից տարածքների պահպանման և խնամքի աշխատանքների համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Պահակ

1 շուրջօրյա հերթապահություն՝ յուրաքանչյուր անցակետի համար

2.

Այգեպան

0.5 հաստիքային միավոր՝ մինչև 5000 քառ.մ մակերեսով այգու առկայության դեպքում
1 հաստիքային միավոր՝ 5000 քառ.մ-ից ավելի մակերեսով այգու դեպքում

3.

Հավաքարար

1 հաստիքային միավոր՝ վարչական տարածքի յուրաքանչյուր 500 քառ.մ-ի մաքրման համար, ևս մեկ հաստիքային միավոր՝ բակի յուրաքանչյուր 2000 քառ.մ տարածքի մաքրման համար

4.

Սպասարկող վերելակի

0.5 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

41. Վերելակ սպասարկողի հաստիքը սահմանվում է հատուկ տիպի տուն-ինտերնատում՝ վերելակի առկայության դեպքում:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 29-ի N 1292-Ն որոշման

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

ԽՆԱՄՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՏԱՐԵՑ, ՉԱՇԽԱՏՈՂ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ) ԱՆՁԱՆՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ

I. Ընդհանուր դրույթներ

1. Խնամքի կարիք ունեցող տարեց, չաշխատող (բացառությամբ տնային պայմաններում աշխատող) անձանց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամք տրամադրող կազմակերպությունների (այսուհետ՝ կենտրոն) հաստիքային միավորների չափորոշիչները (այսուհետ՝ չափորոշիչներ) նախատեսված են կենտրոնի աշխատողների թվի սահմանման և հիմնավորման համար:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 29-ի N 1292-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կառուցվածքային բաժանումները ներառում են աշխատանքների հետևյալ ուղղությունները`

1) վարչական անձնակազմ`

ա. ընդհանուր ղեկավարում,

բ. իրավական խորհրդատվության տրամադրում,

գ. հաշվապահական հաշվառում և ֆինանսատնտեսական գործունեություն,

դ. գործավարություն և փաստաթղթաշրջանառություն,

ե. կադրային գործ.

2) սոցիալ-հոգեբանական անձնակազմ` սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրում.

3) բժշկական անձնակազմ` բժշկական օգնության և սպասարկման տրամադրում.

4) կենցաղային սպասարկում իրականացնող անձնակազմ`

ա. կենցաղային սպասարկման տրամադրում,

բ. սննդի տրամադրում.

5) տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ`

ա. նյութատեխնիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքներ,

բ. շենքերի և սարքավորումների ընթացիկ սպասարկման ու նորոգման աշխատանքներ,

գ. շենքերի և հարակից տարածքների պահպանման և մաքրման աշխատանքներ:

II. Ընդհանուր ղեկավարումԸ

3. Կենտրոնի ընդհանուր ղեկավարումը նախատեսում է՝

1) գործող օրենսդրության համաձայն կենտրոնում իրականացվող բոլոր տեսակի գործառույթների պլանավորում, կառավարում, իրականացված աշխատանքների որակի և արդյունավետության հսկում.

2) իրականացված գործառույթների, այդ թվում` ֆինանսատնտեսական գործունեության, պարբերական վերլուծություն, դրանց հիման վրա կենտրոնի հեռանկարային զարգացման ծրագրերի մշակում.

3) կենտրոնի համալրումը բարձր որակավորում ունեցող կադրերով,

4) աշխատողների կողմից աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողության իրականացում.

5) աշխատողների համար անվտանգ աշխատանքային պայմանների ապահովում.

6) շենքերի, առկա տեխնիկական միջոցների անվտանգ շահագործման, ընթացիկ նորոգման ու սպասարկման ապահովում.

7) աշխատանքային գործառույթների ապահովման նպատակով կենտրոնն անհրաժեշտ պարագաներով, տեխնիկական միջոցներով, կահույքով, սննդով և տարեցների ու հաշմանդամների խնամքի ու սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրման համար անհրաժեշտ այլ միջոցներով համալրում.

8) կենտրոնի շենքերի հակահրդեհային անվտանգության ապահովման և պահակային ծառայության կազմակերպում.

9) կենտրոնում աշխատանքի անվտանգության, ինչպես նաև շենքերի անվտանգ շահագործման պայմանների ապահովում.

10) այլ կազմակերպությունների հետ համագործակցության ապահովում:

4. Կենտրոնի ընդհանուր ղեկավարման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) տնօրեն.

2) տեղակալ` տնօրենի.

3) ղեկավար` հերթափոխի:

5. Կենտրոնի ընդհանուր կառավարման իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Տնօրեն

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

2.

Տեղակալ` տնօրենի

1 հաստիքային միավոր՝ 100-250 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր՝ 251 և ավելի խնամվողի դեպքում

3.

Ղեկավար` հերթափոխի

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

6. Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հետ կապված աշխատանքները տնօրենի հրամանով կարող են դրվել տնօրենի տեղակալների կամ որևէ այլ աշխատողի վրա:

III. Իրավական օգնության տրամադրումԸ

7. Կենտրոնում իրավաբանական ծառայությունները նախատեսում են՝

1) կենտրոնի համապատասխան ստորաբաժանումներին և ղեկավարությանն իրավական խորհրդատվության և մեթոդական բնույթի այլ աջակցության ցուցաբերում.

2) խնամվողներին և աշխատողներին իրավական խորհրդատվության տրամադրում.

3) աշխատանքային օրենսդրության նկատմամբ հսկողության իրականացում.

4) աշխատանքային պայմանագրերի կազմում և սահմանված կարգով դրանց ձևակերպում.

5) այլ հաստատությունների հետ պայմանագրերի կազմման աշխատանքներին մասնակցություն, նորմատիվ իրավական ակտերի պահանջներին դրանց համապատասխանության ապահովում.

6) խնամվողներին իրավական օգնության տրամադրում, ըստ անհրաժեշտության նրանց շահերի ներկայացում՝ այլ կազմակերպություններում:

8. Կենտրոնում իրավական բնույթի ծառայությունները նախատեսվում է իրականացնել իրավախորհրդատուի հաստիքի միջոցով, որի համար սահմանվում է հետևյալ չափորոշիչը.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Իրավախորհրդատու

1 հաստիքային միավոր` մինչև 250 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր` 251 և ավելի խնամվողի դեպքում

IV. Հաշվապահական հաշվառումԸ ԵՎ ֆինանսատնտեսական գործունեությունԸ

9. Կենտրոնի հաշվապահական հաշվառումը և ֆինանսատնտեսական գործունեությունը նախատեսում է՝

1) օրենքով սահմանված կարգով կենտրոնի հաշվապահական հաշվառման վարում, այդ աշխատանքների շրջանակներում հիմնական ֆոնդերի, նյութական և դրամական միջոցների, վառելիքի, էլեկտրաէներգիայի, մթերքների, ինչպես նաև կենտրոնի գործունեության ապահովման համար անհրաժեշտ այլ միջոցների հաշվառման կազմակերպում.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հարկերի, տուրքերի և այլ վճարման հետ կապված գործառույթների իրականացում.

3) եկամուտների և ծախսերի նախահաշվի կազմում, ստացված միջոցների ծախսման նկատմամբ հսկողության իրականացում.

4) գույքագրման աշխատանքների իրականացում.

5) կենտրոնի ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն, ներքին հնարավորությունների բացահայտում, այդ հնարավորությունների արդյունավետ իրացմանն աջակցում.

6) աշխատավարձերի և դրանց հավասարեցված այլ եկամուտների հետ կապված հարկերի հաշվարկում և դրանց վճարման իրականացում.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվետվությունների կազմում և դրանք ներկայացնելը համապատասխան մարմիններ.

8) օրենքով սահմանված կարգով գնումների գործընթացի կազմակերպում.

9) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվապահական փաստաթղթերի շրջանառության և արխիվացման ապահովում:

10. Կենտրոնում հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական գործունեության համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) գլխավոր հաշվապահ.

2) հաշվապահ.

3) տնտեսագետ:

11. Կենտրոնում հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական գործունեության իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Գլխավոր հաշվապահ

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

2.

Հաշվապահ

1 հաստիքային միավոր՝ մինչև 100 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր՝ 101-250 խնամվողի դեպքում,
3 հաստիքային միավոր՝ 251-400 խնամվողի դեպքում,
4 հաստիքային միավոր՝ 401 և ավելի խնամվողի դեպքում

3.

Տնտեսագետ

1 հաստիքային միավոր՝ մինչև 250 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր՝ 250-ից ավելի խնամվողի դեպքում

V. Գործավարությունը ԵՎ փաստաթղթաշրջանառությունը

12. Կենտրոնում գործավարությունը և փաստաթղթաշրջանառությունը նախատեսում են՝

1) մտից և ելից փաստաթղթերի հաշվառում, այդ փաստաթղթերի համակարգում և պահպանում.

2) փաստաթղթերի արխիվացում.

3) կենտրոնում տնօրենի, տնօրենի տեղակալի մոտ հանդիպումների, խորհրդակցությունների նախապատրաստում, անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում, տնօրենի հանձնարարությամբ այդ միջոցառումների արձանագրությունների պատրաստում.

4) կենտրոնի շրջանառվող փաստաթղթերի պատրաստում.

5) տեղեկության մուտքագրում համակարգիչ և համակարգչից տեղեկության փոխանցումն այլ կրիչների վրա, կենտրոնում օգտագործվող այլ կազմտեխնիկայի (տպիչ, սկաներ, ֆաքս, պատճենահանող սարք և այլն) շահագործում.

6) տարբեր տեսակի տեղեկանքների և այլ պահանջվող փաստաթղթերի պատրաստում և տրամադրում կենտրոնի աշխատողներին կամ խնամվողներին:

13. Կենտրոնում գործավարության և փաստաթղթաշրջանառության աշխատանքները նախատեսվում է իրականացնել գործավարի հաստիքի միջոցով, որի համար սահմանվում է հետևյալ չափորոշիչը.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Գործավար

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

VI. Կադրային գործԸ

14. Կենտրոնում կադրային գործը նախատեսում է՝

1) կենտրոնի համար անհրաժեշտ որակավորման կադրերով ապահովման աշխատանքներին մասնակցություն.

2) աշխատողների աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատման, այլ աշխատանքի տեղափոխման ժամանակ պահանջվող փաստաթղթերի պատրաստում.

3) աշխատողների անհատական գործերի կազմում և վարում, աշխատանքային գրքույկների լրացում.

4) աշխատողների համար աշխատանքային բնույթի տարբեր տեղեկանքների պատրաստում.

5) աշխատողներին արձակուրդների տրամադրման ժամանակացույցի կազմում և ըստ դրա աշխատողների արձակուրդ մեկնելու և վերադառնալու նկատմամբ հսկողություն.

6) աշխատողների վերապատրաստման, որակավորման բարձրացման աշխատանքների կազմակերպում.

7) աշխատանքային կարգապահության նկատմամբ հսկողության իրականացում.

8) աշխատողների հաճախումների հսկողություն, հաճախումների թերթիկների վարում:

15. Կենտրոնում կադրային գործը նախատեսվում է իրականացնել կադրերի գծով տեսուչի հաստիքի միջոցով, որի համար սահմանվում է հետևյալ չափորոշիչը.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Տեսուչ` կադրերի գծով

1 հաստիքային միավոր` մինչև 1500 սպասարկվողի դեպքում,
2 հաստիքային միավոր` 1501 և ավելի սպասարկվողի դեպքում

VII. Սոցիալ-հոգեբանական օգնությունԸ

16. Կենտրոնում սոցիալ-հոգեբանական օգնությունը նախատեսում է՝

1) սահմանված կարգով սպասարկվողներին հոգեբանական օգնության տրամադրում տնային պայմաններում.

2) սահմանված կարգով սպասարկվողների հետ սոցիալական աշխատանքի իրականացում տնային պայմաններում.

3) սպասարկվողներին տնային պայմաններում սոցիալական խորհրդատվության տրամադրում.

4) սպասարկվողների վերաբերյալ տեղեկության հավաքագրում, համապատասխան տեղեկատվական շտեմարանի ձևավորում և վարում:

17. Կենտրոնում սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) պետ` սոցիալ-հոգեբանական աշխատանքների բաժնի.

2) գլխավոր մասնագետ` սոցիալ-հոգեբանական աշխատանքների բաժնի.

3) սոցիալական աշխատող.

4) հոգեբան.

5) պետ` տեղեկատվավերլուծական բաժնի.

6) գլխավոր մասնագետ` տեղեկատվավերլուծական բաժնի:

18. Կենտրոնում սոցիալ-հոգեբանական վերականգնման ծառայությունների տրամադրման աշխատանքների իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Պետ` սոցիալ-հոգեբանական աշխատանքների բաժնի

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

2.

Գլխավոր մասնագետ` սոցիալ-հոգեբանական աշխատանքների բաժնի

1 հաստիքային միավոր՝ մինչև 1500 սպասարկվողի դեպքում,
2 հաստիքային միավոր՝ 1501 և ավելի սպասարկվողի դեպքում

3.

Սոցիալական աշխատող

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր 120 սպասարկվողի հաշվարկով

4.

Հոգեբան

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր 500 սպասարկվողի հաշվարկով

5.

Պետ` տեղեկատվավերլուծական բաժնի

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

6.

Գլխավոր մասնագետ` տեղեկատվավերլուծական բաժնի

1 հաստիքային միավոր՝ մինչև 1500 սպասարկվողի դեպքում,
2 հաստիքային միավոր՝ 1500-ից ավելի սպասարկվողի դեպքում

VIII. Կենցաղային սպասարկումԸ

19. Կենտրոնում կենցաղային սպասարկումը նախատեսում է`

1) սպասարկվողներին կենցաղային սպասարկման՝ բնակարանի մաքրման, սննդի պատրաստման, գնումների կատարման և այլ ծառայությունների տրամադրում.

2) սահմանված կարգով սպասարկվողներին այլ տիպի սոցիալական սպասարկման ծառայությունների տրամադրում տնային պայմաններում:

20. Կենտրոնում սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրման համար նախատեսվում է սոցիալական սպասարկողի հաստիքը, որի համար սահմանվում է հետևյալ չափորոշիչը.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Սոցիալական սպասարկող

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր 30 սպասարկվողի հաշվարկով

IX. Առաջնային բժշկական օգնությունԸ ԵՎ սպասարկումԸ

21. Կենտրոնի կողմից առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը նախատեսում է՝

1) բժշկական օգնության և սպասարկման տրամադրում սպասարկվողներին տնային պայմաններում.

2) սպասարկվողների շրջանում պարբերական բժշկական զննության անցկացում` համաձայն սահմանված կարգի և պարբերականության.

3) սպասարկվողներին` ըստ անհրաժեշտության այլ բժշկական հաստատություններ ուղղորդելը, այդ հաստատություններում նրանց խնամքի իրականացում.

4) ըստ անհրաժեշտության` սպասարկվողներին դեղերի տրամադրում:

22. Կենտրոնում առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) պետ` բժշկական ծառայության.

2) բժիշկ` թերապևտ.

3) ավագ բուժքույր.

4) բուժքույր.

5) դեղագործ:

23. Կենտրոնում առաջնային բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Պետ` բժշկական ծառայության

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

2.

Բժիշկ թերապևտ

1 հաստիքային միավոր՝ 200 սպասարկվողի հաշվարկով

3.

Ավագ բուժքույր

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպությանը

4.

Բուժքույր

1 հաստիքային միավոր՝ 120 սպասարկվողի հաշվարկով

5.

Դեղագործ

1 հաստիքային միավոր՝ մինչև 1500 սպասարկվողի դեպքում,
2 հաստիքային միավոր՝ 1501 և ավելի սպասարկվողի դեպքում

X. Նյութատեխնիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային ԵՎ բեռնման-բեռնաթափման աշխատանքներԸ

24. Կենտրոնում նյութատեխնիկական միջոցների շրջանառությունը, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքները նախատեսում են՝

1) կենտրոն մուտք գործող նյութատեխնիկական միջոցների որակի հսկում, պահեստավորում, ծախսի նկատմամբ հսկողության իրականացում.

2) պահանջվող նյութատեխնիկական միջոցների վերաբերյալ հայտերի, ինչպես նաև ապրանքների մուտքի ու ելքի այլ փաստաթղթերի ձևակերպում.

3) պահեստային աշխատանքների իրականացում, այդ թվում՝ ապրանքների պահպանում, ծախսի հսկում.

4) տրանսպորտային միջոցից պահեստ, պահեստից սպառման վայր նյութատեխնիկական միջոցների տեղափոխում, ինչպես նաև այլ բեռնման-բեռնաթափման աշխատանքների իրականացում.

5) պահանջվող նյութատեխնիկական միջոցների պահուստների հաշվառում, դրանց ծախսի նկատմամբ հսկողության իրականացում, ըստ անհրաժեշտության պահուստների ծավալների և տեսականու վերաբերյալ տեղեկության պատրաստում.

6) սահմանված կարգով գույքագրման աշխատանքներին մասնակցություն.

7) սահմանված կարգով նյութատեխնիկական միջոցների շարժի վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում:

25. Կենտրոնում նյութատեխնիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային, բեռնման-բեռնաթափման աշխատանքների համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) պահեստապետ.

2) վարորդ:

26. Կենտրոնում նյութատեխնիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային աշխատանքների իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Պահեստապետ

1 հաստիքային միավոր՝ մինչև 3000 սպասարկվողի դեպքում,
2 հաստիքային միավոր՝ 3001 և ավելի սպասարկվողի դեպքում

2.

Վարորդ

1 հաստիքային միավոր՝ մեկ տրանսպորտային միջոցի հաշվարկով, բայց ոչ ավելի քան 3 հաստիքային միավոր

XI. Շենքերի ԵՎ սարքավորումների ընթացիկ սպասարկման ու նորոգման աշխատանքներԸ

27. Կենտրոնում շենքերի և սարքավորումների ընթացիկ սպասարկման ու նորոգման աշխատանքները նախատեսում են՝

1) կենտրոնի շենքերի ընթացիկ նորոգում.

2) կենտրոնում շահագործվող սարքավորումների նորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքների իրականացում.

3) կենտրոնի կոմունիկացիոն համակարգերի (ջեռուցում, ջրամատակարարում ու ջրահեռացում, էլեկտրամատակարարում, օդափոխություն և օդորակում և այլն) նորոգման և սպասարկման աշխատանքների իրականացում.

4) կենտրոնում շենքերի և կոմունիկացիոն համակարգերի նորոգման և սպասարկման աշխատանքների պլանավորում և ղեկավարում:

28. Կենտրոնում շենքերի և սարքավորումների ընթացիկ սպասարկման ու նորոգման աշխատանքների համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) պարետ.

2) փականագործ.

3) էլեկտրագետ.

4) սանտեխնիկ.

5) հյուսն.

6) ներկարար:

29. Կենտրոնում շենքերի և սարքավորումների ընթացիկ սպասարկման ու նորոգման աշխատանքների իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Պարետ

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

2.

Էլեկտրագետ
Սանտեխնիկ
Հյուսն
Փականագործ
Ներկարար

2 հաստիքային միավոր` մինչև 1500 սպասարկվողի դեպքում,
3 հաստիքային միավոր` 1501 և ավելի սպասարկվողի դեպքում

XII. Շենքերի ԵՎ հարակից տարածքների պահպանման ԵՎ մաքրման աշխատանքներԸ

30. Կենտրոնում շենքերի և հարակից տարածքների պահպանման և մաքրման աշխատանքները նախատեսում են՝

1) շենքում վարչական տարածքների մաքրության ապահովում.

2) բակի տարածքի մաքրման աշխատանքների իրականացում.

3) շենքում պահակային ծառայության իրականացում:

31. Կենտրոնի շենքերի և հարակից տարածքների պահպանման և մաքրման աշխատանքների համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) պահակ.

2) հավաքարար:

32. Կենտրոնում շենքերի և հարակից տարածքների պահպանման և մաքրման աշխատանքների իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Պահակ

1 շուրջօրյա հերթապահություն` յուրաքանչյուր անցակետի համար

2.

Հավաքարար

1 հաստիքային միավոր` վարչական տարածքի յուրաքանչյուր 500 քառ.մ-ի մաքրման համար, ևս մեկ հաստիքային միավոր՝ բակի յուրաքանչյուր 2000 քառ.մ տարածքի մաքրման համար

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 29-ի N 1292-Ն որոշման

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ

I. Ընդհանուր դրույթներ

1. Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձանց (այսուհետ՝ սպասարկվող) խնամք տրամադրող սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների (այսուհետ՝ ցերեկային կենտրոն) հաստիքային միավորների չափորոշիչները (այսուհետ՝ չափորոշիչներ) նախատեսված են ցերեկային կենտրոնի աշխատողների թվի սահմանման և հիմնավորման համար:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 29-ի N 1292-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կառուցվածքային բաժանումները ներառում են հետևյալ աշխատանքները՝

1) վարչական անձնակազմ՝

ա. ընդհանուր ղեկավարում,

բ. իրավական խորհրդատվության տրամադրում,

գ. հաշվապահական հաշվառում և ֆինանսատնտեսական գործունեություն,

դ. գործավարություն և փաստաթղթաշրջանառություն.

2) սոցիալ-հոգեբանական անձնակազմ՝

ա. սոցիալ-հոգեբանական օգնություն,

բ. աշխատանքային թերապիա, արտթերապիա (արվեստի միջոցով թերապիա) և օկուպացիոն թերապիա (շտկիչ վարժանքներով թերապիա),

գ. ազատ ժամանցի և մշակութային միջոցառումների կազմակերպում.

3) կենցաղային սպասարկում իրականացնող անձնակազմ՝ սննդի տրամադրում.

4) տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ՝ շենքերի և սարքավորումների ընթացիկ սպասարկման, նորոգման, պահպանման և մաքրման աշխատանքներ.

5) բժշկական անձնակազմ՝ առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրում:

II. Ընդհանուր ղեկավարումԸ

3. Ցերեկային կենտրոնի ղեկավարումը նախատեսում է՝

1) գործող օրենսդրության համաձայն իրականացվող բոլոր տեսակի գործառույթների պլանավորում, կառավարում, իրականացված աշխատանքների որակի և արդյունավետության հսկում.

2) իրականացված գործառույթների, այդ թվում՝ ֆինանսատնտեսական գործունեության պարբերական վերլուծություն, դրանց հիման վրա ցերեկային կենտրոնի հեռանկարային զարգացման ծրագրերի մշակում.

3) ցերեկային կենտրոնի համալրումը բարձր որակավորում ունեցող կադրերով.

4) աշխատողների կողմից աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողության իրականացում.

5) աշխատողների համար անվտանգ աշխատանքի պայմանների ապահովում.

6) աշխատանքային գործառույթների ապահովման նպատակով ցերեկային կենտրոնն անհրաժեշտ պարագաներով, տեխնիկական միջոցներով, կահույքով, սննդով և այլ միջոցներով համալրում.

7) ցերեկային կենտրոնի աշխատանքի անվտանգության, ինչպես նաև շենքերի անվտանգ շահագործման պայմանների ապահովում.

8) այլ կազմակերպությունների հետ աշխատանքների իրականացման ապահովում:

4. Ցերեկային կենտրոնի ընդհանուր ղեկավարման համար նախատեսվում են տնօրենի և տնօրենի տեղակալի հաստիքները, որոնց համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Տնօրեն

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

2.

Տնօրենի տեղակալ

1 հաստիքային միավոր` 100-ից ավելի սպասարկվողի դեպքում

III. Իրավական օգնության տրամադրումԸ

5. Ցերեկային կենտրոնում իրավական օգնության տրամադրումը նախատեսում է՝

1) ցերեկային կենտրոնի համապատասխան ստորաբաժանումներին և ղեկավարությանը իրավական խորհրդատվության և մեթոդական բնույթի այլ աջակցության ցուցաբերում.

2) այցելուներին, նրանց ընտանիքների անդամներին և աշխատողներին իրավական խորհրդատվության տրամադրում.

3) աշխատանքային օրենսդրության նկատմամբ հսկողության իրականացում.

4) աշխատանքային պայմանագրերի կազմում և սահմանված կարգով դրանց ձևակերպում.

5) այլ հաստատությունների հետ պայմանագրերի կազմման աշխատանքներին մասնակցություն, նորմատիվ իրավական ակտերի պահանջներին դրանց համապատասխանության ապահովում.

6) այցելուներին իրավական օգնության տրամադրում, ըստ անհրաժեշտության նրանց շահերը ներկայացնելն այլ կազմակերպություններում:

6. Ցերեկային կենտրոնում իրավական բնույթի ծառայությունները նախատեսվում է իրականացնել իրավախորհրդատուի հաստիքի միջոցով, որի համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Իրավախորհրդատու

1 հաստիքային միավոր` մինչև 150 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր` 151 և ավելի խնամվողի դեպքում

IV. Հաշվապահական հաշվառումԸ ԵՎ ֆինանսատնտեսական գործունեությունԸ

7. Ցերեկային կենտրոնի հաշվապահական հաշվառումը և ֆինանսատնտեսական գործունեությունը նախատեսում են՝

1) օրենքով սահմանված կարգով ցերեկային կենտրոնի հաշվապահական հաշվառման վարում, այդ աշխատանքների շրջանակներում հիմնական ֆոնդերի, նյութական և դրամական միջոցների, վառելիքի, էլեկտրաէներգիայի, մթերքների, ինչպես նաև ցերեկային կենտրոնի գործունեության ապահովման համար անհրաժեշտ այլ միջոցների հաշվառման կազմակերպում.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հարկերի, տուրքերի և այլ վճարման հետ կապված գործառույթների իրականացում.

3) եկամուտների և ծախսերի նախահաշվի կազմում, ստացված միջոցների ծախսման նկատմամբ հսկողության իրականացում.

4) գույքագրման աշխատանքների իրականացում.

5) ցերեկային կենտրոնի ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն, ներքին հնարավորությունների բացահայտում, այդ հնարավորությունների արդյունավետ իրացմանն աջակցում.

6) աշխատավարձերի և դրանց հավասարեցված այլ եկամուտների հետ կապված հարկերի հաշվարկում ու դրանց վճարում.

7) սահմանված կարգով հաշվետվությունների կազմում և ներկայացում համապատասխան մարմիններին.

8) սահմանված կարգով գնումների գործընթացի կազմակերպում.

9) սահմանված կարգով հաշվապահական փաստաթղթերի շրջանառության և արխիվացման ապահովում:

8. Ցերեկային կենտրոնում հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական գործունեության իրականացման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) գլխավոր հաշվապահ.

2) հաշվապահ.

3) տնտեսագետ:

9. Ցերեկային կենտրոնի հաշվապահական հաշվառում և ֆինանսատնտեսական գործունեություն իրականացնող աշխատողների համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Գլխավոր հաշվապահ

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

2.

Հաշվապահ

1 հաստիքային միավոր` մինչև 150 սպասարկվողի դեպքում,
2 հաստիքային միավոր` 151 և ավելի սպասարկվողի դեպքում

3.

Տնտեսագետ

1 հաստիքային միավոր` մինչև 300 սպասարկվողի դեպքում,
2 հաստիքային միավոր` 301 և ավելի սպասարկվողի դեպքում

V. ԳործավարությունԸ ԵՎ փաստաթղթաշրջանառությունԸ

10. Ցերեկային կենտրոնի գործավարությունը և փաստաթղթաշրջանառությունը նախատեսում են՝

1) մտից և ելից փաստաթղթերի հաշվառում, այդ փաստաթղթերի համակարգում և պահպանում.

2) փաստաթղթերի արխիվացում.

3) ցերեկային կենտրոնի տնօրենի մոտ հանդիպումների, խորհրդակցությունների նախապատրաստում, անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում, տնօրենի հանձնարարությամբ այդ միջոցառումների արձանագրությունների պատրաստում.

4) ցերեկային կենտրոնի շրջանառվող փաստաթղթերի պատրաստում.

5) տեղեկության մուտքագրում համակարգչում և համակարգչից տեղեկության փոխանցում այլ կրիչների վրա, ցերեկային կենտրոնում օգտագործվող այլ կազմտեխնիկայի (տպիչ, սկաներ, ֆաքս, պատճենահանող սարք և այլն) շահագործում.

6) տարբեր տեսակի տեղեկանքների և այլ պահանջվող փաստաթղթերի պատրաստում ու տրամադրում ցերեկային կենտրոնի աշխատողներին կամ խնամվողներին:

11. Ցերեկային կենտրոնում գործավարության և փաստաթղթաշրջանառության աշխատանքները նախատեսվում է իրականացնել գործավարի հաստիքի միջոցով, որի համար սահմանվում է հետևյալ չափորոշիչը.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Գործավար

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

VI. Կադրային գործԸ

12. Ցերեկային կենտրոնում կադրային գործը նախատեսում է՝

1) ցերեկային կենտրոնի՝ անհրաժեշտ որակավորում ունեցող կադրերով համալրում.

2) աշխատողների աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատման, այլ աշխատանքի տեղափոխման ժամանակ պահանջվող փաստաթղթերի պատրաստում.

3) աշխատողների անհատական գործերի կազմում և վարում, աշխատանքային գրքույկների լրացում.

4) աշխատողների համար աշխատանքային բնույթի տարբեր տեղեկանքների պատրաստում.

5) աշխատողներին արձակուրդների տրամադրման ժամանակացույցի կազմում և, ըստ դրա, աշխատողների արձակուրդ մեկնելու և վերադառնալու նկատմամբ հսկողություն.

6) աշխատողների վերապատրաստման, որակավորման բարձրացման աշխատանքների կազմակերպում.

7) աշխատանքային կարգուկանոնի նկատմամբ հսկողության իրականացում.

8) աշխատողների հաճախումների հսկողություն, հաճախումների թերթիկների վարում:

13. Ցերեկային կենտրոնում կադրերի գործի իրականացման համար նախատեսվում է կադրերի գծով տեսուչի հաստիքը:

14. Ցերեկային կենտրոնում կադրային գործի իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի
անվանումը

Չափորոշիչը

1.

Տեսուչ` կադրերի գծով

0,5 հաստիքային միավոր՝ մինչև 100 խնամվողի դեպքում,
1 հաստիքային միավոր՝ 101 և ավելի խնամվողի դեպքում

VII. Սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումԸ

15. Ցերեկային կենտրոնում սոցիալ-հոգեբանական օգնությունը նախատեսում է՝

1) սահմանված կարգով այցելուներին և նրանց ընտանիքների անդամներին խորհրդատվական ծառայությունների տրամադրման կազմակերպում.

2) սահմանված կարգով այցելուների և նրանց ընտանիքների անդամների հետ սոցիալական աշխատանքի իրականացում:

16. Ցերեկային կենտրոնում սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրման աշխատանքների համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) սոցիալական աշխատող.

2) հոգեբան:

17. Ցերեկային կենտրոնում սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրման աշխատանքների իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Սոցիալական աշխատող

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր 30 սպասարկվողի հաշվարկով

2.

Հոգեբան

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր 30 սպասարկվողի հաշվարկով

VIII. Աշխատանքային թերապիաՆ, արտթերապիան (արվեստի միջոցով թերապիա) ԵՎ օկուպացիոն թերապիան (շտկիչ վարժանքներով թերապիա)

18. Ցերեկային կենտրոնում աշխատանքային թերապիայի, արտթերապիայի և օկուպացիոն թերապիայի աշխատանքները նախատեսում են`

1) այցելուների հետ աշխատանքային թերապիայի կազմակերպում և իրականացում.

2) այցելուների հետ արտթերապիայի կազմակերպում և իրականացում.

3) այցելուների հետ օկուպացիոն թերապիայի կազմակերպում և իրականացում:

19. Ցերեկային կենտրոնում աշխատանքային թերապիայի, արտթերապիայի և օկուպացիոն թերապիայի աշխատանքների համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) էրգոթերապիստ.

2) խմբավար (ըստ ուղղությունների):

20. Ցերեկային կենտրոնում աշխատանքային թերապիայի, արտթերապիայի և օկուպացիոն թերապիայի աշխատանքների համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Էրգոթերապիստ

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր 50 սպասարկվողի հաշվարկով

2.

Խմբավար (ըստ ուղղությունների)

1 հաստիքային միավոր՝ աշխատանքային թերապիայի կարիք ունեցող յուրաքանչյուր 25 սպասարկվողի հաշվարկով համապատասխան արհեստանոցների կամ գյուղատնտեսական նշանակության տեղամասերի առկայության դեպքում

IX. Ազատ ժամանցի ԵՎ մշակութային միջոցառումների կազմակերպումԸ

21. Ցերեկային կենտրոնում ազատ ժամանցի և մշակութային միջոցառումների կազմակերպումը նախատեսում է՝

1) ցերեկային կենտրոնում մշակութային միջոցառումների կազմակերպում.

2) ցերեկային կենտրոնից դուրս այցելուներին մշակութային միջոցառումներին հաղորդակից դարձնելու աշխատանքների իրականացում.

3) ցերեկային կենտրոնում տարատեսակ սեղանի խաղերի կազմակերպում.

4) ցերեկային կենտրոնում այցելուների համար ընթերցանության կազմակերպում:

22. Ցերեկային կենտրոնում ազատ ժամանցի և մշակութային միջոցառումների կազմակերպման համար նախատեսվում է միջոցառումների կազմակերպչի հաստիքը, որի համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Կազմակերպիչ՝ միջոցառումների

0,5 հաստիքային միավոր` մինչև 100 սպասարկվողի դեպքում,
1 հաստիքային միավոր` 101 և ավելի սպասարկվողի դեպքում

X. Սննդի տրամադրումԸ

23. Ցերեկային կենտրոնում սննդի տրամադրման աշխատանքները նախատեսում են՝

1) այցելուներին մեկանգամյա սննդի տրամադրում.

2) սննդով ապահովման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների իրականացում` օրական ճաշացանկի կազմում, անհրաժեշտ մթերքի և կիսաֆաբրիկատների ստացում, դրանց լվացում, մաքրում, կտրատում և եփում.

3) սնվելու ժամանակ այցելուների համար պահանջվող սանիտարահիգիենիկ պայմանների ապահովում (ճաշարանի մաքրություն, սպասքի մաքրություն, սպասքի տեղադրում և հավաքում, սպասքի լվացում և այլն).

4) սննդի տրամադրման հետ կապված բոլոր տեսակի փաստաթղթերի կազմում:

24. Ցերեկային կենտրոնում սննդի տրամադրման աշխատանքների համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) խոհարար.

2) խոհանոցի աշխատող:

25. Ցերեկային կենտրոնում սննդի տրամադրման աշխատանքների իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Խոհարար

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

2.

Խոհանոցի աշխատող

0,5 հաստիքային միավոր` մինչև 100 սպասարկվողի դեպքում,
1 հաստիքային միավոր` 101 և ավելի սպասարկվողի դեպքում

26. Խոհարարի և խոհանոցի աշխատողի հաստիքները սահմանվում են, եթե ցերեկային կենտրոնի կանոնադրական գործառույթներում նախատեսվում է սննդի տրամադրում սպասարկվողներին:

XI. Շենքերի ԵՎ սարքավորումների սպասարկման, նորոգման, պահպանման ԵՎ մաքրման աշխատանքների իրականացումը

27. Ցերեկային կենտրոնի շենքերի և սարքավորումների սպասարկման, նորոգման, պահպանման և մաքրման աշխատանքները նախատեսում են՝

1) ցերեկային կենտրոն մուտք գործող նյութատեխնիկական միջոցների որակի հսկում, պահեստավորում, ծախսի նկատմամբ հսկողության իրականացում.

2) պահանջվող նյութատեխնիկական միջոցների վերաբերյալ հայտերի, ինչպես նաև ապրանքների մուտքի ու ելքի այլ փաստաթղթերի ձևակերպում.

3) սահմանված կարգով գույքագրման աշխատանքներին մասնակցություն.

4) սահմանված կարգով նյութատեխնիկական միջոցների շարժի վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում.

5) ցերեկային կենտրոնում կոմունիկացիոն համակարգերի (ջեռուցում, ջրամատակարարում ու ջրահեռացում, էլեկտրամատակարարում, օդափոխություն և օդորակում և այլն) նորոգման և սպասարկման աշխատանքների իրականացում.

6) ցերեկային կենտրոնի շենքերի և կոմունիկացիոն համակարգերի նորոգման և սպասարկման աշխատանքների պլանավորում և ղեկավարում.

7) շենքում վարչական տարածքների մաքրության ապահովում.

8) բակի տարածքի մաքրման աշխատանքների իրականացում.

9) այգու և կանաչապատ գոտիների առկայության դեպքում այգու խնամքի իրականացում.

10) շենքում պահակային ծառայության իրականացում:

28. Ցերեկային կենտրոնի շենքերի և սարքավորումների սպասարկման, նորոգման, պահպանման ու մաքրման աշխատանքների իրականացման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) պարետ.

2) տնտեսվար.

3) էլեկտրագետ.

4) սանտեխնիկ.

5) հյուսն.

6) ներկարար.

7) փականագործ.

8) պահակ.

9) այգեպան.

10) հավաքարար.

11) հնոցապան.

12) մասնագետ` ջեռուցման համակարգի սպասարկման:

29. Ցերեկային կենտրոնի շենքերի և սարքավորումների սպասարկման, նորոգման, պահպանման և մաքրման աշխատանքների իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Պարետ

1 հաստիքային միավոր՝ 150-ից ավեի սպասարկվողի դեպքում

2.

Տնտեսվար

1 հաստիքային միավոր՝ մինչև 300 սպասարկվողի դեպքում,
2 հաստիքային միավոր՝ 301 և ավելի սպասարկվողի դեպքում

3.

Էլեկտրագետ
Սանտեխնիկ
Հյուսն
Փականագործ
Ներկարար

2 հաստիքային միավոր՝ մինչև 200 սպասարկվողի դեպքում,
4 հաստիքային միավոր՝ 201-300 սպասարկվողի դեպքում,
6 հաստիքային միավոր՝ 301-400 սպասարկվողի դեպքում,
8 հաստիքային միավոր՝ 401-500 սպասարկվողի դեպքում

4.

Պահակ

1 շուրջօրյա հերթապահություն՝ յուրաքանչյուր անցակետի համար

5.

Այգեպան

0.5 հաստիքային միավոր՝ մինչև 5000 քառ. մ մակերեսով այգու առկայության դեպքում,
1 հաստիքային միավոր՝ 5000 քառ. մ-ից ավելի մակերեսով այգու դեպքում

6.

Հավաքարար

1 հաստիքային միավոր՝ վարչական տարածքի յուրաքանչյուր 500 քառ. մ-ի մաքրման համար, ևս մեկ հաստիքային միավոր՝ բակի յուրաքանչյուր 2000 քառ. մ տարածքի մաքրման համար

7.

Հնոցապան

կաթսայատան առկայության դեպքում՝ համաձայն հերթափոխի հաշվարկի

8.

Մասնագետ` ջեռուցման համակարգի սպասարկման

0,5 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպությանը, ջեռուցումն ավտոնոմ համակարգով իրականացնելու դեպքում

XII. Առաջնային բժշկական օգնության ԵՎ սպասարկման տրամադրումԸ

30. Ցերեկային կենտրոնում առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը նախատեսում է՝

1) առաջնային բժշկական օգնության տրամադրում ցերեկային կենտրոնի այցելուներին.

2) այցելուներին, ըստ անհրաժեշտության, այլ բժշկական հաստատություններ ուղղորդելը.

3) աշխատանքային թերապիայում ընդգրկվելու վերաբերյալ եզրակացությունների տրամադրում, այցելուի առողջության վրա աշխատանքային թերապիայի ազդեցությունների ուսումնասիրություն, դրա հիման վրա այցելուին համապատասխան խորհրդատվության տրամադրում:

31. Ցերեկային կենտրոնում առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) բժիշկ.

2) բուժքույր:

32. Ցերեկային կենտրոնում առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Բժիշկ

1 հաստիքային միավոր՝ 100 սպասարկվողի հաշվարկով

2.

Բուժքույր

1 հաստիքային միավոր՝ 100 սպասարկվողի հաշվարկով

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 29-ի N 1292-Ն որոշման

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ` ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԻՊԻ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ

I. Ընդհանուր դրույթներ

1. Ընդհանուր տիպի առանց ծնողական խնամքի մնացած սոցիալական պաշտպանության հաստատությունների (այսուհետ` մանկատուն) հաստիքային միավորների չափորոշիչները (այսուհետ` չափորոշիչ) նախատեսված են ընդհանուր տիպի մանկատների աշխատողների թվի սահմանման և հիմնավորման համար:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 29-ի N 1292-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կառուցվածքային բաժանումները ներառում են հետևյալ աշխատանքները`

1) վարչական անձնակազմ՝

ա. ընդհանուր ղեկավարում,

բ. իրավական խորհրդատվության տրամադրում,

գ. հաշվապահական հաշվառում և ֆինանսատնտեսական գործունեություն,

դ. գործավարություն և փաստաթղթաշրջանառություն,

ե. կադրային գործ.

2) մանկավարժական անձնակազմ՝ կրթաուսումնական կամ ուսումնադաստիարակչական ծառայություններ.

3) սոցիալ-հոգեբանական անձնակազմ՝ սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրում.

4) բժշկական անձնակազմ՝ բժշկական օգնության և սպասարկման տրամադրում.

5) կենցաղային սպասարկում իրականացնող անձնակազմ՝

ա. կենցաղային սպասարկման տրամադրում,

բ. սննդի տրամադրում.

6) տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ՝

ա. նյութատեխնիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքներ,

բ. շենքերի և սարքավորումների սպասարկման ու նորոգման աշխատանքներ,

գ. շենքերի և հարակից տարածքների պահպանման և մաքրման աշխատանքներ:

II. Ընդհանուր ղեկավարումԸ

3. Մանկատան ընդհանուր ղեկավարումը նախատեսում է՝

1) գործող օրենսդրության համաձայն մանկատանն իրականացվող բոլոր տեսակի գործառույթների պլանավորում, կառավարում, իրականացված աշխատանքների որակի և արդյունավետության հսկում.

2) իրականացված գործառույթների, այդ թվում՝ ֆինանսատնտեսական գործունեության պարբերական վերլուծություն, դրանց հիման վրա մանկատան հեռանկարային զարգացման ծրագրերի մշակում.

3) մանկատան համալրումը բարձր որակավորում ունեցող կադրերով.

4) աշխատողների կողմից աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողության իրականացում.

5) աշխատողների համար անվտանգ աշխատանքի պայմանների ապահովում.

6) շենքերի, մանկատանն առկա տեխնիկական միջոցների անվտանգ շահագործման, նորոգման ու սպասարկման ապահովում.

7) աշխատանքային գործառույթների ապահովման նպատակով մանկատունն անհրաժեշտ պարագաներով, տեխնիկական միջոցներով, կահույքով, սննդով և երեխաների խնամքի ու սոցիալ-հոգեբանական վերականգնման համար անհրաժեշտ այլ միջոցներով համալրում.

8) մանկատան շենքերի հակահրդեհային պայմանների և պահակային ծառայության կազմակերպում.

9) մանկատան աշխատանքի անվտանգության, ինչպես նաև շենքերի անվտանգ շահագործման պայմանների ապահովում.

10) այլ կազմակերպությունների հետ աշխատանքների իրականացման ապահովում:

4. Մանկատան ընդհանուր ղեկավարման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) տնօրեն.

2) տեղակալ` տնօրենի:

5. Մանկատան ընդհանուր ղեկավարությունն իրականացնող աշխատողների համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Տնօրեն

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

2.

Տեղակալ` տնօրենի

1 հաստիքային միավոր` մինչև 150 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր` 151 և ավելի խնամվողի դեպքում

6. Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հետ կապված աշխատանքները տնօրենի հրամանով կարող են դրվել տնօրենի տեղակալների կամ որևէ այլ աշխատողի վրա:

III. Իրավական օգնության տրամադրումԸ

7. Մանկատան իրավաբանական բնույթի ծառայությունները նախատեսում են՝

1) մանկատան համապատասխան ստորաբաժանումներին և ղեկավարությանը իրավական խորհրդատվության և մեթոդական բնույթի այլ աջակցության ցուցաբերում.

2) աշխատողներին իրավական խորհրդատվության տրամադրում.

3) աշխատանքային օրենսդրության նկատմամբ հսկողության իրականացում.

4) աշխատանքային պայմանագրերի կազմում և սահմանված կարգով դրանց ձևակերպում.

5) այլ հաստատությունների հետ պայմանագրերի կազմման աշխատանքներին մասնակցություն, նորմատիվ իրավական ակտերի պահանջներին դրանց համապատասխանության ապահովում.

6) խնամվողներին իրավաբանական խորհրդատվության տրամադրում, ըստ անհրաժեշտության նրանց շահերը ներկայացնելն այլ կազմակերպություններում:

8. Մանկատանն իրավաբանական բնույթի ծառայությունները նախատեսվում է իրականացնել իրավախորհրդատուի հաստիքի միջոցով, որի համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Իրավախորհրդատու

1 հաստիքային միավոր` մինչև 150 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր՝ 151 և ավելի խնամվողի դեպքում

IV. Հաշվապահական հաշվառումԸ ԵՎ ֆինանսատնտեսական գործունեությունԸ

9. Մանկատանը հաշվապահական հաշվառումը և ֆինանսատնտեսական գործունեությունը նախատեսում են՝

1) օրենքով սահմանված կարգով մանկատան հաշվապահական հաշվառման իրականացում, այդ աշխատանքների շրջանակներում հիմնական ֆոնդերի, նյութական և դրամական միջոցների, վառելիքի, էլեկտրաէներգիայի, մթերքների, ինչպես նաև մանկատան գործունեության ապահովման համար անհրաժեշտ այլ միջոցների հաշվառման կազմակերպում.

2) հարկերի վճարման հետ կապված գործառույթների իրականացում.

3) եկամուտների և ծախսերի նախահաշվի կազմում, ստացված միջոցների ծախսման նկատմամբ հսկողության իրականացում.

4) գույքագրման աշխատանքների իրականացում.

5) մանկատան ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն, ներքին հնարավորությունների բացահայտում, այդ հնարավորությունների արդյունավետ իրացմանն աջակցում.

6) աշխատավարձերի և դրանց հետ կապված հարկերի հաշվարկում ու դրանց վճարում.

7) սահմանված կարգով հաշվետվությունների կազմում և դրանք ներկայացնելը համապատասխան մարմիններ.

8) սահմանված կարգով գնումների գործընթացի կազմակերպում.

9) սահմանված կարգով հաշվապահական փաստաթղթերի շրջանառության և արխիվացման ապահովում:

10. Մանկատանը հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական գործունեության իրականացման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) գլխավոր հաշվապահ.

2) հաշվապահ.

3) տնտեսագետ:

11. Մանկատանը հաշվապահական հաշվառում և ֆինանսատնտեսական գործունեություն իրականացնող աշխատողների համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Գլխավոր հաշվապահ

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպությանը,

2.

Հաշվապահ

1 հաստիքային միավոր` մինչև 100 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր` 101-250 խնամվողի դեպքում,
3 հաստիքային միավոր` 251-400 խնամվողի դեպքում,
4 հաստիքային միավոր` 401 և ավելի խնամվողի դեպքում

3.

Տնտեսագետ

1 հաստիքային միավոր` մինչև 250 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր՝ 251 և ավելի խնամվողի դեպքում

V. ԳործավարությունԸ ԵՎ փաստաթղթաշրջանառությունԸ

12. Մանկատանը գործավարության և փաստաթղթաշրջանառության գործունեությունը նախատեսում է՝

1) մտից և ելից փաստաթղթերի հաշվառում, այդ փաստաթղթերի համակարգում և պահպանում.

2) փաստաթղթերի արխիվացում.

3) մանկատանը տնօրենի մոտ հանդիպումների, խորհրդակցությունների նախապատրաստում, անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում, տնօրենի հանձնարարությամբ այդ միջոցառումների արձանագրությունների պատրաստում.

4) մանկատանը շրջանառվող փաստաթղթերի պատրաստում.

5) տեղեկության մուտքագրում համակարգչում և համակարգչից տեղեկության փոխանցումը այլ կրիչների վրա, մանկատանն օգտագործվող այլ կազմտեխնիկայի (տպիչ, սկաներ, ֆաքս, պատճենահանող սարք և այլն) շահագործում.

6) տարբեր տեսակի տեղեկանքների և այլ պահանջվող փաստաթղթերի պատրաստում ու տրամադրում մանկատանը աշխատողներին կամ խնամվողներին:

13. Մանկատանը գործավարության և փաստաթղթաշրջանառության աշխատանքները նախատեսվում է իրականացնել գործավարի հաստիքի միջոցով, որի համար, անկախ խնամվողների թվից և տարիքային խմբից սահմանվում է հետևյալ չափորոշիչը.

NN
ը/կ

Պաշտոնի անվանումը

Չափորոշիչը

1.

Գործավար

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

VI. Կադրային գործԸ

14. Մանկատանը կադրային գործը նախատեսում է՝

1) մանկատան՝ անհրաժեշտ որակավորում ունեցող կադրերով ապահովում.

2) աշխատողների աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատման, այլ աշխատանքի տեղափոխման ժամանակ պահանջվող փաստաթղթերի պատրաստում.

3) աշխատողների անհատական գործերի կազմում և վարում, աշխատանքային գրքույկների լրացում.

4) աշխատողների համար աշխատանքային բնույթի տարբեր տեղեկանքների պատրաստում.

5) աշխատողներին արձակուրդների տրամադրման ժամանակացույցի կազմում և, ըստ դրա, աշխատողների արձակուրդ մեկնելու և վերադառնալու նկատմամբ հսկողություն.

6) աշխատողների վերապատրաստման, որակավորման բարձրացման աշխատանքների կազմակերպում.

7) աշխատանքային կարգուկանոնի նկատմամբ հսկողության իրականացում.

8) աշխատողների հաճախումների հսկողություն, հաճախումների թերթիկների վարում:

15. Մանկատանը կադրային գործի համար նախատեսվում է կադրերի գծով տեսուչի հաստիքը:

16. Մանկատանը կադրային գործի աշխատանքների իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Տեսուչ` կադրերի գծով

1 հաստիքային միավոր` մինչև 150 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր` 151 և ավելի խնամվողի դեպքում

VII. Կրթաուսումնական կամ ուսումնադաստիարակչական ծառայությունների տրամադրումը

17. Մանկատանը կրթաուսումնական կամ ուսումնադաստիարակչական ծառայությունները նախատեսում են.

1) 6-18 տարեկանների մանկատանը`

ա. խնամվողների դասապատրաստման գործընթացի կազմակերպում, այդ գործընթացի համար անհրաժեշտ պայմանների ստեղծում,

բ. խնամվողների շահերը ներկայացնելը կրթական հաստատությունում,

գ. խնամվողների առաջադիմության և կրթական հաստատություն հաճախելու նկատմամբ հսկողության իրականացում,

դ. խնամվողների նախասիրություններից ելնելով արտադպրոցական կրթության (խմբակներում ուսուցում) կազմակերպում մանկատանը և մանկատնից դուրս,

ե. խնամվողների մասնակցությամբ մշակութային միջոցառումների կազմակերպում,

զ. խնամվողների՝ մշակութային ձեռքբերումների հետ հաղորդակցման աշխատանքների իրականացում (այցելություններ թատրոն, կինո, համերգ, թանգարաններ և այլ պատմամշակութային վայրեր),

է. գրադարանի աշխատանքի կազմակերպում,

ը. խնամվողների շրջանում սպորտային միջոցառումների կազմակերպում, խնամվողների առողջ ապրելակերպին աջակցություն.

2) 0-6 տարեկանների մանկատանը`

ա. խնամվողների շրջանում մշակութային կարողությունների (նկարել, երգել, պարել, արտասանել և այլն), նախասիրությունների բացահայտում,

բ. խնամվողների մեջ մշակութային կարողությունների զարգացում,

գ. խնամվողների նախապատրաստումը կրթական հաստատություն հաճախելուն,

դ. խնամվողների մասնակցությամբ տարբեր միջոցառումների կազմակերպում:

18. Մանկատանը կրթաուսումնական կամ ուսումնադաստիարակչական ծառայությունների տրամադրման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) մեթոդիստ-համակարգող.

2) դաստիարակ.

3) դաստիարակ` խմբակի.

4) սոցիալական մանկավարժ.

5) գրադարանավար.

6) հրահանգիչ` մարմնակրթության:

19. Մանկատանը կրթաուսումնական կամ ուսումնադաստիարակչական ծառայությունների տրամադրման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

6-18 տարեկանների մանկատների համար

0-6 տարեկանների մանկատների համար

1.

Մեթոդիստ-համակարգող

1 հաստիքային միավոր`
յուրաքանչյուր կազմակերպությանը

1 հաստիքային միավոր`
յուրաքանչյուր կազմակերպությանը

2.

Դաստիարակ

1) հերթափոխային աշխատանք` 1 շուրջօրյա հերթափոխ 40 խնամվողի հաշվարկով
2) դասապատրաստման կազմակերպման համար` 1 հաստիքային միավոր 15 խնամվողի հաշվարկով

1 շուրջօրյա հերթափոխ՝ յուրաքանչյուր 12 խնամվողի հաշվարկով

3.

Դաստիարակ` խմբակի

3 հաստիքային միավոր՝ մինչև 100 խնամվողի դեպքում
4 հաստիքային միավոր՝ 101-200 խնամվողի դեպքում
5 հաստիքային միավոր՝ 201-300 խնամվողի դեպքում

1 հաստիքային միավոր՝ մինչև 75 խնամվողի դեպքում
2 հաստիքային միավոր՝
76-150 խնամվողի դեպքում

4.

Սոցիալական մանկավարժ

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 50 խնամվողի հաշվարկով

-

5.

Գրադարանավար

0,5 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպությանը

-

6.

Հրահանգիչ` մարմնակրթության

1 հաստիքային միավոր՝
յուրաքանչյուր կազմակերպությանը

-

VIII. Սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումԸ

20. Մանկատանը սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումը նախատեսում է՝

1) խնամվողներին հոգեբանական բնույթի ծառայությունների տրամադրման կազմակերպում.

2) խնամվողների հետ սոցիալական աշխատանքի իրականացում.

3) խնամվողների՝ նոր միջավայրում հարմարվելու հետ կապված միջոցառումների իրականացում.

4) խնամվողների՝ հասարակությունում ինտեգրմանը աջակցության ցուցաբերում.

5) խնամվողների հետ խոսքի արատների շտկման աշխատանքների իրականացում:

21. Մանկատանը սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրման աշխատանքների համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) սոցիալական աշխատող.

2) հոգեբան.

3) արատաբան:

22. Մանկատանը սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրման աշխատանքների իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

6-18 տարեկանների մանկատների համար

0-6 տարեկանների մանկատների համար

1.

Սոցիալական աշխատող

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 30 խնամվողի հաշվարկով

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 75 խնամվողի հաշվարկով

2.

Հոգեբան

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 60 խնամվողի հաշվարկով

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 75 խնամվողի հաշվարկով

3.

Արատաբան

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպությանը

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպությանը

23. Կազմակերպությունը արատաբանի հաստիքային միավորների շրջանակում, ելնելով իր կարիքներից, կարող է սահմանել հատուկ մանկավարժի, լոգոպեդի, տիֆլոմանկավարժի, սուրդոմանկավարժի և օլիգոֆրենոմանկավարժի հաստիքները:

IX. Բժշկական օգնության ԵՎ սպասարկման տրամադրումԸ

24. Մանկատանը բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը նախատեսում է՝

1) բժշկական օգնության և սպասարկման տրամադրում խնամվողներին.

2) խնամվողներին, ըստ անհրաժեշտության, այլ բժշկական հաստատություններ ուղղորդելը, այդ հաստատություններում անհրաժեշտության դեպքում խնամքի կազմակերպումը.

3) խնամվողների և նրանց սենյակներում սանիտարահիգիենիկ պայմանների ապահովում, այդ նպատակով խնամքի ծառայությունների մատուցում.

4) խնամվողներին, այդ թվում՝ անկողնային հիվանդներին նախատեսված դեղերի տրամադրում, անհրաժեշտության դեպքում` ուղղորդում մասնագիտացված վերականգնողական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող ծառայություններ:

25. Մանկատանը բժշկական օգնության և սպասարկման տրամադրման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) բժիշկ-մանկաբույժ.

2) բժիշկ թերապևտ.

3) ավագ բուժքույր.

4) բուժքույր.

5) բուժքույր-դիետաբան.

6) դայակ.

7) ախտահանող:

26. Մանկատանը բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

6-18 տարեկանների մանկատների համար

0-6 տարեկանների մանկատների համար

1.

Բժիշկ-մանկաբույժ կամ բժիշկ-թերապևտ

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպությանը

-

2.

Բժիշկ-մանկաբույժ

-

1) հերթափոխային աշխատանք` 1 շուրջօրյա հերթափոխ` յուրաքանչյուր կազմակերպությանը.
2) ոչ հերթափոխային աշխատանք` 1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր 40 խնամվողի հաշվարկով

3.

Ավագ բուժքույր

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

4.

Բուժքույր

հերթափոխային աշխատանք` 1 շուրջօրյա հերթափոխ` յուրաքանչյուր կազմակերպությանը

1) հերթափոխային աշխատանք` 1 շուրջօրյա հերթափոխ` յուրաքանչյուր 25 խնամվողի հաշվարկով.
2) ոչ հերթափոխային աշխատանք` 1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր 40 խնամվողի հաշվարկով

5.

Բուժքույր-դիետաբան

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

6.

Դայակ

1) հերթափոխային աշխատանք` 1 շուրջօրյա հերթափոխ` յուրաքանչյուր 40 խնամվողի հաշվարկով
2) ոչ հերթափոխային աշխատանք` 1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 40 խնամվողի հաշվարկով

1) հերթափոխային աշխատանք` 1 շուրջօրյա հերթափոխ` յուրաքանչյուր 12 խնամվողի հաշվարկով,
2) ոչ հերթափոխային աշխատանք` 1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 12 խնամվողի հաշվարկով

7.

Ախտահանող

1 հաստիքային միավոր՝ հաստատության համար

1 հաստիքային միավոր՝ հաստատության համար

X. Կենցաղային սպասարկման տրամադրումԸ

27. Մանկատանը կենցաղային սպասարկման տրամադրումը նախատեսում է՝

1) հագուստի և սպիտակեղենի ընդունում, լվացում, չորացում, արդուկում և տրամադրում` դրանց հետագա օգտագործման համար.

2) խնամվողների հագուստի և սպիտակեղենի կարում, նորոգում և հարմարեցում.

3) խնամվողների կոշիկների նորոգում.

4) խնամվողներին վարսահարդարման ծառայությունների տրամադրում:

28. Մանկատանը կենցաղային սպասարկման տրամադրման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) լվացող-արդուկող.

2) վարսավիր.

3) դերձակ.

4) կոշկակար:

29. Մանկատանը կենցաղային սպասարկման տրամադրման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

6-18 տարեկանների մանկատների համար

0-6 տարեկանների մանկատների համար

1.

Լվացող-արդուկող

3 հաստիքային միավոր՝ մինչև 120 խնամվողի համար,
6 հաստիքային միավոր՝ 121-250 խնամվողի համար,
9 հաստիքային միավոր՝ 251-400 խնամվողի համար

3 հաստիքային միավոր՝ մինչև 100 խնամվողի համար,
6 հաստիքային միավոր՝
101-200 խնամվողի համար,
9 հաստիքային միավոր՝
201-300 խնամվողի համար

2.

Վարսավիր

1 հաստիքային միավոր՝ մինչև 100 խնամվողի համար,
2 հաստիքային միավոր՝ 101-200 խնամվողի համար,
3 հաստիքային միավոր 201-300 խնամվողի համար

0,5 հաստիքային միավոր՝ մինչև 150 խնամվողի համար,
1 հաստիքային միավոր՝
151-300 խնամվողի համար

3.

Դերձակ

1 հաստիքային միավոր՝ մինչև 100 խնամվողի համար,
2 հաստիքային միավոր՝ 101-200 խնամվողի համար,
3 հաստիքային միավոր՝ 201-300 խնամվողի համար

0,5 հաստիքային միավոր՝ մինչև 150 խնամվողի համար,
1 հաստիքային միավոր՝
151-300 խնամվողի համար

4.

Կոշկակար

0.5 հաստիքային միավոր՝ մինչև 100 խնամվողի համար,
1 հաստիքային միավոր՝ 101-200 խնամվողի համար,
1.5 հաստիքային միավոր՝ 201-300 խնամվողի համար

-

XI. Սննդի տրամադրումԸ

30. Մանկատանը սննդի տրամադրումը նախատեսում է՝

1) մանկատանը խնամվողներին անհրաժեշտ քանակությամբ և որակով սննդով ապահովման աշխատանքների իրականացում.

2) խնամվողներին սննդով ապահովման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների իրականացում` օրական ճաշացանկի կազմում, անհրաժեշտ մթերքի և կիսաֆաբրիկատների ստացում, դրանց լվացում, մաքրում, կտրատում և եփում.

3) ճաշարանում սնվելու ժամանակ խնամվողների համար պահանջվող պայմանների ապահովում (ճաշարանի մաքրություն, սպասքի մաքրություն, սպասքի տեղադրում և հավաքում, սպասքի լվացում և այլն).

4) խոհանոցում առկա բոլոր տեսակի տեխնիկական միջոցների շահագործում, ըստ անհրաժեշտության դրանց նորոգման աշխատանքների կազմակերպում.

5) ճաշարանի աշխատանքի հետ կապված բոլոր տեսակի փաստաթղթերի կազմում.

6) ճաշարանի գույքի պահպանման և նորացման աշխատանքների իրականացում.

7) խոհանոցը նոր տեխնիկական միջոցներով հագեցնելու հետ կապված աշխատանքների իրականացում:

31. Մանկատանը սննդի տրամադրման ծառայությունների համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) ավագ խոհարար.

2) խոհարար.

3) խոհանոցի աշխատող:

32. Մանկատանը սննդի տրամադրման ծառայությունների համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Պաշտոնի անվանումը

Չափորոշիչը

6-18 տարեկանների մանկատների համար

0-6 տարեկանների մանկատների համար

1.

Ավագ խոհարար

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպությանը

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպությանը

2.

Խոհարար

2 հաստիքային միավոր՝ մինչև 100 խնամվողի դեպքում,
3 հաստիքային միավոր՝ 101 և ավելի խնամվողի դեպքում

2 հաստիքային միավոր՝ մինչև 200 խնամվողի դեպքում,
3 հաստիքային միավոր՝ 201 և ավելի խնամվողի դեպքում

3.

Խոհանոցի աշխատող

3 հաստիքային միավոր՝ մինչև 100 խնամվողի դեպքում,
4 հաստիքային միավոր՝ 101 և ավելի խնամվողի դեպքում

2 հաստիքային միավոր՝ մինչև 200 խնամվողի դեպքում,
3 հաստիքային միավոր՝ 201 և ավելի խնամվողի դեպքում

XII. Նյութատեխնիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային ԵՎ բեռնման-բեռնաթափման աշխատանքների իրականացումը

33. Մանկատանը նյութատեխնիկական միջոցների շրջանառությունը, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքները նախատեսում են՝

1) մանկատուն մուտք գործող նյութատեխնիկական միջոցների որակի հսկում, պահեստավորում.

2) պահանջվող նյութատեխնիկական միջոցների վերաբերյալ հայտերի, ինչպես նաև ապրանքների մուտքի ու ելքի այլ փաստաթղթերի ձևակերպում.

3) պահեստային աշխատանքների իրականացում, այդ թվում՝ ապրանքների պահպանում, ծախսի հսկում.

4) տրանսպորտային միջոցից՝ պահեստ, պահեստից՝ սպառման վայր նյութատեխնիկական միջոցների տեղափոխում, ինչպես նաև այլ բեռնման-բեռնաթափման աշխատանքների իրականացում.

5) պահանջվող նյութատեխնիկական միջոցների պահուստների հաշվառում, ըստ անհրաժեշտության պահուստների ծավալների և տեսականու վերաբերյալ տեղեկության պատրաստում.

6) սահմանված կարգով գույքագրման աշխատանքներին մասնակցություն.

7) սահմանված կարգով նյութատեխնիկական միջոցների շարժի վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում.

8) ըստ անհրաժեշտության խնամվողների՝ մանկատնից դուրս տեղափոխման կազմակերպում.

9) ըստ անհրաժեշտության մանկատան աշխատողների տեղափոխման կազմակերպում.

10) ըստ անհրաժեշտության՝ տարբեր բեռների փոխադրում, դրանց բեռնում և բեռնաթափում, տեղափոխում՝ ձեռքով կամ այլ փոխադրասարքերով:

34. Մանկատանը նյութատեխնիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքների իրականացման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) տնտեսվար.

2) պահեստապետ.

3) վարորդ.

4) օժանդակ բանվոր.

5) տնտեսուհի:

35. Մանկատանը նյութատեխնիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքների իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Պաշտոնի անվանումը

Չափորոշիչը

1.

Տնտեսվար

1 հաստիքային միավոր՝ մինչև 250 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր՝ 251-500 խնամվողի դեպքում

2.

Պահեստապետ

1 հաստիքային միավոր՝ մինչև 250 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր՝ 251-500 խնամվողի դեպքում

3.

Վարորդ

1 հաստիքային միավոր՝ մեկ տրանսպորտային միջոցի հաշվարկով, բայց ոչ ավելի քան 3 հաստիքային միավոր

4.

Օժանդակ բանվոր

1 հաստիքային միավոր` մինչև 150 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր` 151 և ավելի խնամվողի դեպքում

5.

Տնտեսուհի

1 հաստիքային միավոր՝ մինչև 250 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր՝ 251 և ավելի խնամվողի դեպքում

XIII. Շենքերի ԵՎ սարքավորումների սպասարԿման ու նորոգման աշխատանքների իրականացումը

36. Մանկատանը շենքերի և սարքավորումների սպասարկման ու նորոգման աշխատանքները նախատեսում են՝

1) մանկատան շենքերի ընթացիկ նորոգում.

2) մանկատանը շահագործվող սարքավորումների նորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքների իրականացում.

3) մանկատան կոմունիկացիոն համակարգերի (ջեռուցում, ջրամատակարարում ու ջրահեռացում, էլեկտրամատակարարում, օդափոխություն և օդորակում և այլն) նորոգման և սպասարկման աշխատանքների իրականացում.

4) մանկատան շենքերի և կոմունիկացիոն համակարգերի նորոգման և սպասարկման աշխատանքների պլանավորում և ղեկավարում:

37. Մանկատանը շենքերի և սարքավորումների սպասարկման ու նորոգման աշխատանքների իրականացման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) պարետ.

2) էլեկտրագետ.

3) սանտեխնիկ.

4) հյուսն.

5) ներկարար.

6) փականագործ.

7) հնոցապան.

8) մասնագետ` ջեռուցման համակարգի սպասարկման:

38. Մանկատանը շենքերի և սարքավորումների սպասարկման ու նորոգման աշխատանքների իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Պարետ

1 հաստիքային միավոր` 100-ից ավելի խնամվողի դեպքում

2.

Էլեկտրագետ
Սանտեխնիկ
Հյուսն
Փականագործ
Ներկարար

3 հաստիքային միավոր՝ մինչև 200 խնամվողի դեպքում,
5 հաստիքային միավոր՝ 201-300 խնամվողի դեպքում,
7 հաստիքային միավոր՝ 301-400 խնամվողի դեպքում,
9 հաստիքային միավոր՝ 401-500 խնամվողի դեպքում

3.

Հնոցապան

կաթսայատան առկայության դեպքում՝ համաձայն հերթափոխի հաշվարկի

4.

Մասնագետ` ջեռուցման համակարգի սպասարկման

0.5 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր հաստատության համար ջեռուցումն ավտոնոմ համակարգով իրականացնելու դեպքում

XIV. Շենքերի ԵՎ հարակից տարածքների պահպանման ՈՒ մաքրման աշխատանքների իրականացումը

39. Մանկատան շենքերի և հարակից տարածքների պահպանման ու մաքրման աշխատանքները նախատեսում են՝

1) շենքում վարչական տարածքների մաքրության ապահովում.

2) բակի տարածքի մաքրման աշխատանքների իրականացում.

3) այգու և կանաչապատ գոտիների առկայության դեպքում այգու խնամքի իրականացում.

4) շենքում պահակային ծառայության իրականացում.

5) շենքում առկա վերելակների շահագործում և սպասարկում:

40. Մանկատանը շենքերի և հարակից տարածքների պահպանման ու մաքրման աշխատանքների համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) պահակ.

2) այգեպան.

3) հավաքարար.

4) սպասարկող` վերելակի.

41. Մանկատանը շենքերի և հարակից տարածքների պահպանման և խնամքի ծառայությունների իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Պահակ

1 շուրջօրյա հերթապահություն՝ յուրաքանչյուր անցակետի համար

2.

Այգեպան

0.5 հաստիքային միավոր՝ մինչև 5000 քառ. մ մակերեսով այգու առկայության դեպքում,
1 հաստիքային միավոր՝ 5000 քառ. մ-ից ավելի մակերեսով այգու դեպքում

3.

Հավաքարար

1 հաստիքային միավոր՝ վարչական տարածքի յուրաքանչյուր 500 քառ. մ-ի մաքրման համար, ևս մեկ հաստիքային միավոր՝ բակի յուրաքանչյուր 2000 քառ. մ տարածքի մաքրման համար

4.

Սպասարկող` վերելակի

0,5 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպությանը

42. Վերելակ սպասարկողի հաստիքը սահմանվում է ընդհանուր տիպի մանկատանը վերելակի առկայության դեպքում:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 29-ի N 1292-Ն որոշման

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ՝ ԾԱՆՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ՝ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՈՒ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԱԽՏԱՀԱՐՈՒՄՆԵՐՈՎ, ԲՆԱԾԻՆ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՎԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԱՐԱՏՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ (ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ) ՏԻՊԻ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ

I. Ընդհանուր դրույթներ

1. Առանց ծնողական խնամքի մնացած՝ ծանր սահմանափակ կարողություններ ունեցող՝ կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին և ձեռքբերովի ֆիզիկական և մտավոր արատներ ունեցող երեխաներին խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ (մասնագիտացված) տիպի հաստատությունների (այսուհետ` մասնագիտացված մանկատուն) հաստիքային միավորների չափորոշիչները (այսուհետ՝ չափորոշիչներ) նախատեսված են մասնագիտացված մանկատների աշխատողների թվի սահմանման և հիմնավորման համար:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 29-ի N 1292-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կառուցվածքային բաժանումները ներառում են հետևյալ աշխատանքները՝

1) վարչական անձնակազմ՝

ա. ընդհանուր ղեկավարում,

բ. իրավական խորհրդատվության տրամադրում,

գ. հաշվապահական հաշվառում և ֆինանսատնտեսական գործունեություն,

դ. գործավարություն և փաստաթղթաշրջանառություն,

ե. կադրային գործ.

2) սոցիալ-հոգեբանական անձնակազմ՝

ա. կրթաուսումնական կամ ուսումնադաստիարակչական ծառայություններ,

բ. սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրում.

3) բժշկական անձնակազմ՝ բժշկական օգնության և սպասարկման տրամադրում.

4) կենցաղային սպասարկում իրականացնող անձնակազմ՝

ա. կենցաղային սպասարկման տրամադրում,

բ. սննդի տրամադրում.

5) տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ՝

ա. նյութատեխնիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքներ,

բ. շենքերի և սարքավորումների սպասարկման ու նորոգման աշխատանքներ,

գ. շենքերի և հարակից տարածքների պահպանման և մաքրման աշխատանքներ:

II. Ընդհանուր ղեկավարումԸ

3. Մասնագիտացված մանկատան ընդհանուր ղեկավարումը նախատեսում է՝

1) գործող օրենսդրության համաձայն մանկատանն իրականացվող բոլոր տեսակի գործառույթների պլանավորում, կառավարում, իրականացված աշխատանքների որակի և արդյունավետության հսկում.

2) իրականացված գործառույթների, այդ թվում՝ ֆինանսատնտեսական գործունեության պարբերական վերլուծություն, դրանց հիման վրա մանկատան հեռանկարային զարգացման ծրագրերի մշակում.

3) մասնագիտացված մանկատան համալրումը բարձր որակավորում ունեցող կադրերով.

4) աշխատողների կողմից աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողության իրականացում.

5) աշխատողների համար անվտանգ աշխատանքի պայմանների ապահովում.

6) շենքերի, մանկատանն առկա տեխնիկական միջոցների անվտանգ շահագործման, նորոգման ու սպասարկման ապահովում.

7) աշխատանքային գործառույթների ապահովման նպատակով մասնագիտացված մանկատունն անհրաժեշտ սարքերով, տեխնիկական միջոցներով, կահույքով, սննդով և երեխաների խնամքի ու սոցիալ-հոգեբանական վերականգնման համար անհրաժեշտ այլ միջոցներով համալրում.

8) մասնագիտացված մանկատան շենքերի հակահրդեհային պայմանների և պահակային ծառայության կազմակերպում.

9) մասնագիտացված մանկատան աշխատանքի անվտանգության, ինչպես նաև շենքերի անվտանգ շահագործման պայմանների ապահովում.

10) այլ կազմակերպությունների հետ աշխատանքների իրականացման ապահովում:

4. Մասնագիտացված մանկատան ընդհանուր ղեկավարման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) տնօրեն.

2) տեղակալ` տնօրենի:

5. Մասնագիտացված մանկատան ընդհանուր ղեկավարությունն իրականացնող աշխատողների համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Տնօրեն

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

2.

Տեղակալ` տնօրենի

1 հաստիքային միավոր` մինչև 150 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր` 150-ից ավելի խնամվողի դեպքում

6. Տնօրենի հրամանով քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հետ կապված աշխատանքները կարող են դրվել տնօրենի տեղակալների կամ որևէ այլ աշխատողի վրա:

III. Իրավական օգնության տրամադրումԸ

7. Մասնագիտացված մանկատան իրավական օգնության տրամադրումը նախատեսում է՝

1) մասնագիտացված մանկատան համապատասխան ստորաբաժանումներին և ղեկավարությանն իրավական խորհրդատվության տրամադրում և մեթոդական բնույթի այլ աջակցության ցուցաբերում.

2) աշխատողներին իրավական խորհրդատվության տրամադրում.

3) աշխատանքային օրենսդրության նկատմամբ հսկողության իրականացում.

4) աշխատանքային պայմանագրերի կազմում և սահմանված կարգով դրանց ձևակերպում.

5) այլ հաստատությունների հետ պայմանագրերի կազմման աշխատանքներին մասնակցություն, իրավական ակտերի պահանջներին դրանց համապատասխանության ապահովում.

6) ըստ անհրաժեշտության՝ խնամվողների շահերը այլ կազմակերպություններում ներկայացնելը:

8. Մասնագիտացված մանկատանն իրավական օգնության տրամադրումը նախատեսվում է իրականացնել իրավախորհրդատուի հաստիքի միջոցով, որի համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Իրավախորհրդատու

1 հաստիքային միավոր` մինչև 250 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր՝ 250-ից ավելի խնամվողի դեպքում

IV. Հաշվապահական հաշվառումը ԵՎ ֆինանսատնտեսական գործունեությունը

9. Մասնագիտացված մանկատանը հաշվապահական հաշվառումը և ֆինանսատնտեսական գործունեությունը նախատեսում են`

1) օրենքով սահմանված կարգով հաշվապահական հաշվառման իրականացում, այդ աշխատանքների շրջանակներում հիմնական ֆոնդերի, նյութական և դրամական միջոցների, վառելիքի, էլեկտրաէներգիայի, մթերքների, ինչպես նաև տուն-ինտերնատի գործունեության ապահովման համար անհրաժեշտ այլ միջոցների հաշվառման կազմակերպում.

2) հարկերի վճարման հետ կապված գործառույթների իրականացում.

3) եկամուտների և ծախսերի նախահաշվի կազմում, ստացված միջոցների ծախսման նկատմամբ հսկողության իրականացում.

4) գույքագրման աշխատանքների իրականացում.

5) մասնագիտացված մանկատան ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն, ներքին հնարավորությունների բացահայտում, այդ հնարավորությունների արդյունավետ իրացմանն աջակցում.

6) աշխատավարձերի և դրանց հետ կապված հարկերի հաշվարկում և դրանց վճարում.

7) սահմանված կարգով հաշվետվությունների կազմում և դրանք համապատասխան մարմիններ ներկայացնելը.

8) սահմանված կարգով գնումների գործընթացի կազմակերպում.

9) սահմանված կարգով հաշվապահական փաստաթղթերի շրջանառության և արխիվացման ապահովում:

10. Մասնագիտացված մանկատանը հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական գործունեության իրականացման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) գլխավոր հաշվապահ.

2) հաշվապահ.

3) տնտեսագետ:

11. Մանկատանը հաշվապահական հաշվառում և ֆինանսատնտեսական գործունեություն իրականացնող աշխատողների համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Պաշտոնի անվանումը

Չափորոշիչը

1.

Գլխավոր հաշվապահ

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպությանը

2.

Հաշվապահ

1 հաստիքային միավոր` մինչև 100 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր` 101-250 խնամվողի դեպքում,
3 հաստիքային միավոր` 251-400 խնամվողի դեպքում,
4 հաստիքային միավոր` 401 և ավելի խնամվողի դեպքում

3.

Տնտեսագետ

1 հաստիքային միավոր` մինչև 250 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր՝ 251 և ավելի խնամվողի դեպքում

V. ԳործավարությունԸ ԵՎ փաստաթղթաշրջանառությունԸ

12. Մասնագիտացված մանկատանը գործավարության և փաստաթղթաշրջանառության գործունեությունը նախատեսում է`

1) մտից և ելից փաստաթղթերի հաշվառում, այդ փաստաթղթերի համակարգում և պահպանում.

2) փաստաթղթերի արխիվացում.

3) մասնագիտացված մանկատանը տնօրենի մոտ հանդիպումների, խորհրդակցությունների նախապատրաստում, անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում, տնօրենի հանձնարարությամբ այդ միջոցառումների արձանագրությունների պատրաստում.

4) մասնագիտացված մանկատանը շրջանառվող փաստաթղթերի պատրաստում.

5) տեղեկության մուտքագրում համակարգիչ և համակարգչից տեղեկության փոխանցում այլ կրիչների վրա, մանկատանն օգտագործվող այլ կազմտեխնիկայի (տպիչ, սկաներ, ֆաքս, պատճենահանող սարք և այլն) շահագործում.

6) տարբեր տեսակի տեղեկանքների և այլ պահանջվող փաստաթղթերի պատրաստում և տրամադրում մանկատան աշխատողներին, խնամվողներին կամ նրանց օրինական ներկայացուցիչներին:

13. Մասնագիտացված մանկատանը գործավարության և փաստաթղթաշրջանառության աշխատանքները նախատեսվում է իրականացնել գործավարի հաստիքի միջոցով, որի համար, անկախ խնամվողների թվից և տարիքային խմբից, սահմանվում է հետևյալ չափորոշիչը.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Գործավար

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

VI. Կադրային գործԸ

14. Մասնագիտացված մանկատան կադրային գործը նախատեսում է՝

1) մասնագիտացված մանկատունն անհրաժեշտ որակավորմամբ կադրերով ապահովում.

2) աշխատողների՝ աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատման, այլ աշխատանքի տեղափոխման ժամանակ պահանջվող փաստաթղթերի պատրաստում.

3) աշխատողների անհատական գործերի կազմում և վարում, աշխատանքային գրքույկների լրացում.

4) աշխատողների համար աշխատանքային բնույթի տարբեր տեղեկանքների պատրաստում.

5) աշխատողներին արձակուրդների տրամադրման ժամանակացույցի կազմում և, ըստ դրա, աշխատողների արձակուրդ մեկնելու և վերադառնալու նկատմամբ հսկողություն.

6) աշխատողների վերապատրաստման, որակավորման բարձրացման աշխատանքների կազմակերպում.

7) աշխատանքային կարգուկանոնի նկատմամբ հսկողության իրականացում.

8) աշխատողների հաճախումների հսկողություն, հաճախումների թերթիկների վարում:

15. Մասնագիտացված մանկատանը կադրային գործի համար նախատեսվում է կադրերի գծով տեսուչի հաստիքը:

16. Մասնագիտացված մանկատանը կադրային գործի իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Տեսուչ` կադրերի գծով

1 հաստիքային միավոր` մինչև 150 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր` 150-ից ավելի խնամվողի դեպքում

VII. Կրթաուսումնական կամ ուսումնադաստիարակչական ծառայությունների տրամադրումը

17. Մասնագիտացված մանկատանը կրթաուսումնական կամ ուսումնադաստիարակչական ծառայությունները նախատեսում են`

1) դպրոց հաճախող խնամվողների դասապատրաստման գործընթացի կազմակերպում, այդ գործընթացի համար անհրաժեշտ պայմանների ստեղծում.

2) դպրոց հաճախող խնամվողների շահերը կրթական հաստատությունում ներկայացնելը.

3) ելնելով խնամվողների նախասիրություններից՝ արտադպրոցական կրթության (խմբակներում ուսուցում) կազմակերպում մանկատանը և մանկատնից դուրս.

4) խնամվողների մասնակցությամբ մշակութային միջոցառումների կազմակերպում.

5) խնամվողների՝ մշակութային ձեռքբերումների հետ հաղորդակցման աշխատանքների իրականացում (այցելություններ թատրոն, կինո, համերգ, թանգարաններ և այլ պատմամշակութային վայրեր).

6) գրադարանի աշխատանքի կազմակերպում.

7) խնամվողների շրջանում մարզական միջոցառումների կազմակերպում և առողջ ապրելակերպի սերմանում.

8) խնամվողների շրջանում մշակութային կարողությունների (նկարել, երգել, պարել, արտասանել և այլն), նախասիրությունների բացահայտում և զարգացում:

18. Մասնագիտացված մանկատանը կրթաուսումնական կամ ուսումնադաստիարակչական ծառայությունների տրամադրման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները`

1) մեթոդիստ-համակարգող.

2) դաստիարակ.

3) սոցիալական մանկավարժ.

4) դաստիարակ` խմբակի.

5) գրադարանավար.

6) հրահանգիչ` մարմնակրթության:

19. Մասնագիտացված մանկատանը կրթաուսումնական կամ ուսումնադաստիարակչական ծառայությունների տրամադրման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

6-18 տարեկանների մանկատների համար

0-6 տարեկանների մանկատների համար

1.

Մեթոդիստ-համակարգող

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր հաստատության համար

1 հաստիքային միավոր՝
յուրաքանչյուր հաստատության համար

2.

Դաստիարակ

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 10 խնամվողի հաշվարկով՝ բացառությամբ անկողնային և ծանր մտավոր խանգարումներ ունեցող երեխաների

-

3.

Սոցիալական մանկավարժ

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 50 խնամվողի հաշվարկով

-

4.

Դաստիարակ` խմբակի

3 հաստիքային միավոր՝ մինչև 100 խնամվողի դեպքում,
4 հաստիքային միավոր՝ 100-ից ավելի խնամվողի դեպքում

1 հաստիքային միավոր՝ մինչև 150 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր՝
150-ից ավելի խնամվողի դեպքում

5.

Գրադարանավար

0.5 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպությանը

-

6.

Հրահանգիչ` մարմնակրթության

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպությանը

-

VIII. Սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումԸ

20. Մասնագիտացված մանկատանը սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումը նախատեսում է՝

1) խնամվողներին հոգեբանական բնույթի ծառայությունների տրամադրման կազմակերպում.

2) խնամվողների հետ սոցիալական աշխատանքի իրականացում.

3) խնամվողների` նոր միջավայրում հարմարվելու հետ կապված միջոցառումների իրականացում.

4) խնամվողների` հասարակությունում ինտեգրմանն աջակցության ցուցաբերում.

5) խնամվողների հետ խոսքի արատների շտկման աշխատանքների իրականացում.

6) տեսողության կամ լսողության խնդիրներ ունեցող խնամվողների հետ միջավայրին հարմարվելուն և ինքնուրույնությունը զարգացնող աշխատանքների իրականացում.

7) խնամվողների մեջ ինքնուրույն վարվելակերպի հմտությունների զարգացում.

8) խնամվողների հետ դաստիարակչական աշխատանքների իրականացում տարբեր խմբակներում.

9) խնամվողների հետ էրգոթերապիայի անցկացում:

21. Մասնագիտացված մանկատանը սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումը նախատեսում է հետևյալ հաստիքները`

1) սոցիալական աշխատող.

2) հոգեբան.

3) արատաբան:

22. Մասնագիտացված մանկատանը սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

6-18 տարեկանների մանկատների համար

0-6 տարեկանների մանկատների համար

1.

Սոցիալական աշխատող

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 50 խնամվողի հաշվարկով

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 100 խնամվողի հաշվարկով

2.

Հոգեբան

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 50 խնամվողի հաշվարկով

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 100 խնամվողի հաշվարկով

3.

Արատաբան

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 15 ֆիզիկական արատ ունեցող խնամվողի հաշվարկով

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 10 ֆիզիկական արատ ունեցող խնամվողի հաշվարկով

23. Կազմակերպությունը արատաբանի հաստիքային միավորների շրջանակում, ելնելով իր կարիքներից, կարող է սահմանել հատուկ մանկավարժի, լոգոպեդի, տիֆլոմանկավարժի, սուրդոմանկավարժի կամ օլիգոֆրենոմանկավարժի հաստիքները:

IX. Առաջնային բժշկական օգնության ԵՎ սպասարկման տրամադրումԸ

24. Մասնագիտացված մանկատանը բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը նախատեսում է՝

1) բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը խնամվողներին.

2) խնամվողներին` ըստ անհրաժեշտության այլ բժշկական հաստատություններ ուղղորդելը, այդ հաստատություններում խնամվողների խնամքի կազմակերպումը.

3) մանկատանը սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի ապահովում, այդ նպատակով խնամքի ծառայությունների մատուցում.

4) խնամվողներին, այդ թվում՝ անկողնային հիվանդներին, նախատեսված դեղերի տրամադրում, անհրաժեշտության դեպքում` ուղղորդում մասնագիտացված վերականգնողական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող ծառայություններ:

25. Մասնագիտացված մանկատանը բժշկական օգնության և սպասարկման տրամադրման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) բժիշկ (ըստ մասնագիտությունների և մասնագիտացումների).

2) գլխավոր բուժքույր.

3) ավագ բուժքույր.

4) բուժքույր (ըստ մասնագիտությունների և մասնագիտացումների).

5) բուժքույր` դիետոլոգի որակավորմամբ.

6) դայակ (ըստ մասնագիտացումների).

7) ախտահանող:

26. Մանկատանը բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

6-18 տարեկանների մանկատների համար

0-6 տարեկանների մանկատների համար

1.

Բժիշկ (ըստ մասնագիտությունների և մասնագիտացումների)

1) հերթափոխային աշխատանք` 1 շուրջօրյա հերթափոխ՝ յուրաքանչյուր կազմակերպությանը,
2) ոչ հերթափոխային աշխատանք` 1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 30 խնամվողի հաշվարկով

1) հերթափոխային աշխատանք` 1 շուրջօրյա հերթափոխ՝ յուրաքանչյուր կազմակերպությանը,
2) ոչ հերթափոխային աշխատանք` 1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 15 խնամվողի հաշվարկով

2.

Գլխավոր բուժքույր

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպությանը՝ 250-ից ավելի խնամվողի դեպքում

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպությանը՝ 250-ից ավելի խնամվողի դեպքում

3.

Ավագ բուժքույր

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպությանը

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպությանը

4.

Բուժքույր (ըստ մասնագիտությունների և մասնագիտացումների

1) հերթափոխային աշխատանք` 1 շուրջօրյա հերթափոխ՝ յուրաքանչյուր 50 խնամվողի հաշվարկով,
2) ոչ հերթափոխային աշխատանք` 1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 30 խնամվողի հաշվարկով

1) հերթափոխային աշխատանք` 1 շուրջօրյա հերթափոխ՝ յուրաքանչյուր 12 խնամվողի հաշվարկով,
2) ոչ հերթափոխային աշխատանք` 1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 15 խնամվողի հաշվարկով

5.

Բուժքույր` դիետոլոգի որակավորմամբ

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպությանը

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպությանը

6.

Դայակ (ըստ մասնագիտացումների)

1) հերթափոխային աշխատանք` 1 շուրջօրյա հերթափոխ՝ յուրաքանչյուր 14 խնամվողի հաշվարկով,
2) ոչ հերթափոխային աշխատանք` 1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 20 խնամվողի հաշվարկով

1) հերթափոխային աշխատանք` 1 հերթափոխ՝ յուրաքանչյուր 12 խնամվողի հաշվարկով,
2) ոչ հերթափոխային աշխատանք` 1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 15 խնամվողի հաշվարկով

7.

Ախտահանող

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպությանը

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպությանը

27. Բժշկի հաստիքային միավորի շրջանակում, ելնելով մասնագիտացված մանկատան կարիքներից, մանկատունը սահմանում է առանձին մասնագիտությունների գծով բժշկի հաստիքներ՝ բժիշկ-մանկաբույժ, բժիշկ-թերապևտ, բժիշկ-հոգեբույժ, բժիշկ-ստոմատոլոգ, բժիշկ-նյարդաբան, ակնաբույժ, վիրաբույժ, քիթ-կոկորդ-ականջի բժիշկ և այլն՝ համապատասխան կաբինետների առկայության և անհրաժեշտ կահավորման դեպքում:

28. Բուժքրոջ հաստիքային միավորի շրջանակում, ելնելով մասնագիտացված մանկատան կարիքներից, մանկատունը սահմանում է առանձին մասնագիտությունների գծով բուժքրոջ հաստիքներ` բուժքույր` ֆիզիոթերապևտիկ կաբինետի, բուժքույր` մերսող, բուժքույր` դեղատան, բուժքույր` լաբորանտ, բուժքույր` ստոմատոլոգիական կաբինետի և այլն՝ համապատասխան կաբինետների առկայության և անհրաժեշտ կահավորման դեպքում:

29. Դայակի հաստիքային միավորի շրջանակում, ելնելով մասնագիտացված մանկատան կարիքներից, մանկատունը սահմանում է հետևյալ աշխատանքների գծով հաստիքներ` սանիտար-խնամող, սանիտար-լողացնող, սանիտար-կերակրող և այլն:

X. Կենցաղային սպասարկման տրամադրումԸ

30. Մասնագիտացված մանկատանը կենցաղային սպասարկման տրամադրումը նախատեսում է՝

1) հագուստի և սպիտակեղենի ընդունում, լվացում, չորացում, արդուկում և տրամադրում՝ դրանք հետագա օգտագործման համար.

2) խնամվողների հագուստի և սպիտակեղենի կարում, նորոգում և հարմարեցում.

3) խնամվողների կոշիկների նորոգում.

4) խնամվողներին վարսահարդարման ծառայությունների տրամադրում:

31. Մասնագիտացված մանկատանը կենցաղային սպասարկման տրամադրման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) լվացող-արդուկող.

2) վարսավիր.

3) դերձակ.

4) կոշկակար:

32. Մասնագիտացված մանկատանը կենցաղային սպասարկման տրամադրման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

6-18 տարեկանների մանկատների համար

0-6 տարեկանների մանկատների համար

1.

Լվացող-արդուկող

3 հաստիքային միավոր՝ մինչև 100 խնամվողի դեպքում,
5 հաստիքային միավոր՝ 101-200 խնամվողի դեպքում,
6 հաստիքային միավոր՝ 201 և ավելի խնամվողի դեպքում

3 հաստիքային միավոր՝ մինչև 80 խնամվողի դեպքում,
5 հաստիքային միավոր՝ 81-160 խնամվողի դեպքում,
6 հաստիքային միավոր՝ 161 և ավելի խնամվողի դեպքում

2.

Վարսավիր

1 հաստիքային միավոր՝ մինչև 100 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր՝ 101 և ավելի խնամվողի դեպքում

0.5 հաստիքային միավոր՝ մինչև 150 խնամվողի դեպքում,
1 հաստիքային միավոր՝ 151 և ավելի խնամվողի դեպքում

0.5 հաստիքային միավոր՝ մինչև 100 խնամվողի դեպքում,
1 հաստիքային միավոր՝ 101 և ավելի խնամվողի դեպքում

-

XI. Սննդի տրամադրումԸ

33. Մասնագիտացված մանկատանը սննդի տրամադրումը նախատեսում է՝

1) մասնագիտացված մանկատանը խնամվողներին անհրաժեշտ քանակությամբ և որակով սննդով ապահովման աշխատանքների իրականացում.

2) խնամվողներին սննդով ապահվելու համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների իրականացում` օրական ճաշացանկի կազմում, անհրաժեշտ մթերքի և կիսաֆաբրիկատների ստացում, դրանց լվացում, մաքրում, կտրատում և եփում.

3) ճաշարանում սնվելու ժամանակ խնամվողների համար պահանջվող պայմանների ապահովում (ճաշարանի մաքրություն, սպասքի մաքրություն, սպասքի տեղադրում և հավաքում, սպասքի լվացում և այլն).

4) խոհանոցում առկա բոլոր տեսակի տեխնիկական միջոցների շահագործում, ըստ անհրաժեշտության, դրանց նորոգման աշխատանքների կազմակերպում.

5) ճաշարանի աշխատանքի հետ կապված բոլոր տեսակի փաստաթղթերի կազմում.

6) ճաշարանի գույքի պահպանման և նորացման աշխատանքների իրականացում.

7) խոհանոցը նոր տեխնիկական միջոցներով հագեցնելու հետ կապված աշխատանքների իրականացում.

8) անկողնային հիվանդ խնամվողներին սննդի մատակարարում սենյակներում:

34. Մասնագիտացված մանկատանը սննդի տրամադրման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները`

1) ավագ խոհարար.

2) խոհարար.

3) խոհանոցի աշխատող:

35. Մասնագիտացված մանկատանը սննդի տրամադրման ծառայությունների իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

6-18 տարեկանների մանկատների համար

0-6 տարեկանների մանկատների համար

1.

Ավագ խոհարար

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպությանը

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպությանը

2.

Խոհարար

2 հաստիքային միավոր՝ մինչև 150 խնամվողի դեպքում,
3 հաստիքային միավոր՝ 151 և ավելի խնամվողի դեպքում

2 հաստիքային միավոր՝ մինչև 200 խնամվողի դեպքում,
3 հաստիքային միավոր՝ 201 և ավելի խնամվողի դեպքում

3.

Խոհանոցի աշխատող

3 հաստիքային միավոր՝ մինչև 150 խնամվողի դեպքում,
4 հաստիքային միավոր՝ 151 և ավելի խնամվողի դեպքում

2 հաստիքային միավոր՝ մինչև 200 խնամվողի դեպքում,
3 հաստիքային միավոր՝ 201 և ավելի խնամվողի դեպքում

XII. Նյութատեխնիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային ԵՎ բեռնման-բեռնաթափման աշխատանքների իրականացումը

36. Մասնագիտացված մանկատանը նյութատեխնիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքների իրականացման համար նախատեսվում են՝

1) մասնագիտացված մանկատուն մուտք գործող նյութատեխնիկական միջոցների որակի հսկում, պահեստավորում.

2) պահանջվող նյութատեխնիկական միջոցների մասին հայտերի, ինչպես նաև ապրանքների մուտքի ու ելքի այլ փաստաթղթերի ձևակերպում.

3) պահեստային աշխատանքների իրականացում.

4) տրանսպորտային միջոցից պահեստ, պահեստից սպառման վայր նյութատեխնիկական միջոցների տեղափոխում, ինչպես նաև այլ բեռնման-բեռնաթափման աշխատանքների իրականացում.

5) պահանջվող նյութատեխնիկական միջոցների պահուստների հաշվառում, ըստ անհրաժեշտության, պահուստների ծավալների և տեսականու վերաբերյալ տեղեկության պատրաստում.

6) սահմանված կարգով գույքագրման աշխատանքներին մասնակցություն.

7) սահմանված կարգով նյութատեխնիկական միջոցների շարժի վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում.

8) ըստ անհրաժեշտության՝ խնամվողների՝ մանկատնից դուրս տեղափոխման կազմակերպում.

9) ըստ անհրաժեշտության՝ մանկատան աշխատողների տեղափոխման կազմակերպում.

10) ըստ անհրաժեշտության՝ տարբեր բեռների փոխադրում, դրանց բեռնում և բեռնաթափում, տեղափոխում ձեռքով կամ այլ փոխադրասարքերով:

37. Մասնագիտացված մանկատանը նյութատեխնիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքների իրականացման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները`

1) տնտեսվար.

2) պահեստապետ.

3) վարորդ.

4) օժանդակ բանվոր.

5) տնտեսուհի:

38. Մասնագիտացված մանկատանը նյութատեխնիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքների իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Պաշտոնի անվանումը

Չափորոշիչը

1.

Տնտեսվար

1 հաստիքային միավոր՝ մինչև 250 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր՝ 251-500 խնամվողի դեպքում

2.

Պահեստապետ

1 հաստիքային միավոր՝ մինչև 250 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր՝ 251-500 խնամվողի դեպքում

3.

Վարորդ

1 հաստիքային միավոր՝ մեկ տրանսպորտային միջոցի հաշվարկով, բայց ոչ ավելի, քան 3 հաստիքային միավոր

4.

Օժանդակ բանվոր

1 հաստիքային միավոր` մինչև 150 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր` 151 և ավելի խնամվողի դեպքում

5.

Տնտեսուհի

1 հաստիքային միավոր՝ մինչև 250 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր՝ 251 և ավելի խնամվողի դեպքում

XIII. Շենքերի ԵՎ սարքավորումների սպասարկման ու նորոգման աշխատանքների իրականացումը

39. Մասնագիտացված մանկատանը շենքերի և սարքավորումների սպասարկման ու նորոգման աշխատանքները նախատեսում են՝

1) մասնագիտացված մանկատանը շենքերի ընթացիկ նորոգում.

2) մասնագիտացված մանկատանը շահագործվող սարքավորումների նորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքների իրականացում.

3) մասնագիտացված մանկատանը կոմունիկացիոն համակարգերի (ջեռուցում, ջրամատակարարում և ջրահեռացում, էլեկտրամատակարարում, օդափոխություն ու օդորակում և այլն) նորոգման և սպասարկման աշխատանքների իրականացում.

4) մասնագիտացված մանկատանը շենքերի և կոմունիկացիոն համակարգերի նորոգման ու սպասարկման աշխատանքների պլանավորում և ղեկավարում:

40. Մասնագիտացված մանկատանը շենքերի և սարքավորումների նորոգման ու սպասարկման աշխատանքների իրականացման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները`

1) պարետ.

2) էլեկտրագետ.

3) սանտեխնիկ.

4) հյուսն.

5) ներկարար.

6) փականագործ.

7) հնոցապան.

8) մասնագետ` ջեռուցման համակարգի սպասարկման:

41. Մասնագիտացված մանկատանը շենքերի և սարքավորումների նորոգման ու սպասարկման աշխատանքների իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

6-18 տարեկանների մանկատների համար

0-6 տարեկանների մանկատների համար

1.

Պարետ

1 հաստիքային միավոր՝ 100-ից ավելի խնամվողի դեպքում

1 հաստիքային միավոր՝ 100-ից ավելի խնամվողի դեպքում

2.

Էլեկտրագետ
Սանտեխնիկ
Հյուսն
Փականագործ
Ներկարար

3 հաստիքային միավոր՝ մինչև 200 խնամվողի դեպքում,
4 հաստիքային միավոր՝ 201 և ավելի խնամվողի դեպքում

2 հաստիքային միավոր՝ մինչև 200 խնամվողի դեպքում,
3 հաստիքային միավոր՝ 201 և ավելի խնամվողի դեպքում

3.

Հնոցապան

կաթսայատան առկայության դեպքում՝ համաձայն հերթափոխի հաշվարկի

կաթսայատան առկայության դեպքում՝ համաձայն հերթափոխի հաշվարկի

4.

Մասնագետ` ջեռուցման համակարգի սպասարկման

0.5 հաստիքային միավոր՝
յուրաքանչյուր հաստատության
համար՝ ջեռուցումը
ավտոնոմ համակարգով
իրականացնելու դեպքում

0.5 հաստիքային միավոր՝
յուրաքանչյուր հաստատության
համար՝ ջեռուցումը
ավտոնոմ համակարգով
իրականացնելու դեպքում

XIV. Շենքերի ԵՎ հարակից տարածքների պահպանման ԵՎ մաքրման աշխատանքների իրականացումը

42. Մասնագիտացված մանկատանը շենքերի և հարակից տարածքների պահպանման և մաքրման աշխատանքները նախատեսում են՝

1) շենքում վարչական տարածքների մաքրության ապահովում.

2) բակի տարածքի մաքրման աշխատանքների իրականացում.

3) այգու և կանաչապատ գոտիների առկայության դեպքում՝ այգու խնամքի իրականացում.

4) շենքում պահակային ծառայության իրականացում.

5) շենքում առկա վերելակների շահագործում և սպասարկում:

43. Մասնագիտացված մանկատանը շենքերի և հարակից տարածքների պահպանման և խնամքի ծառայությունների իրականացման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) հավաքարար.

2) պահակ.

3) այգեպան.

4) սպասարկող` վերելակի:

44. Մասնագիտացված մանկատանը շենքերի և հարակից տարածքների պահպանման և խնամքի ծառայությունների իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Պահակ

1 շուրջօրյա հերթապահություն՝ յուրաքանչյուր անցակետի համար

2.

Այգեպան

0.5 հաստիքային միավոր՝ մինչև 5000 քառ. մ մակերեսով այգու առկայության դեպքում,
1 հաստիքային միավոր՝ 5000 քառ. մ-ից ավելի մակերեսով այգու դեպքում

3.

Հավաքարար

1 հաստիքային միավոր՝ վարչական տարածքի յուրաքանչյուր 500 քառ. մ-ի մաքրման համար,
1 հաստիքային միավոր՝ բակի յուրաքանչյուր 2000 քառ. մ տարածքի մաքրման համար

4.

Սպասարկող՝ վերելակի

0.5 հաստիքային միավոր՝ հաստատության համար

45. Վերելակ սպասարկողի հաստիքը սահմանվում է մասնագիտացված մանկատանը՝ վերելակի առկայության դեպքում:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Հավելված N 7
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 29-ի N 1292-Ն որոշման

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ

I. Ընդհանուր դրույթներ

1. Մինչև 18 տարեկան երեխաների խնամքի պաշտպանության գիշերօթիկ հաստատության (այսուհետ` գիշերօթիկ) հաստիքային միավորների չափորոշիչները (այսուհետ` չափորոշիչներ) նախատեսված են գիշերօթիկ հաստատությունների աշխատողների թվի սահմանման և հիմնավորման համար:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 29-ի N 1292-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կառուցվածքային բաժանումները ներառում են հետևյալ աշխատանքները`

1) վարչական անձնակազմ`

ա. ընդհանուր ղեկավարում,

բ. իրավական խորհրդատվության տրամադրում,

գ. հաշվապահական հաշվառում և ֆինանսատնտեսական գործունեություն,

դ. գործավարություն և փաստաթղթաշրջանառություն,

ե. կադրային գործ.

2) մանկավարժական անձնակազմ՝ կրթաուսումնական կամ ուսումնադաստիարակչական ծառայություններ.

3) սոցիալ-հոգեբանական անձնակազմ՝ սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրում.

4) բժշկական անձնակազմ՝ առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրում.

5) կենցաղային սպասարկում իրականացնող անձնակազմ՝

ա. կենցաղային սպասարկման տրամադրում,

բ. սննդի տրամադրում.

6) տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ՝

ա. նյութատեխնիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային և բեռնման- բեռնաթափման աշխատանքներ,

բ. շենքերի և սարքավորումների սպասարկման ու նորոգման աշխատանքներ,

գ. շենքերի և հարակից տարածքների պահպանման և մաքրման աշխատանքներ:

II. Ընդհանուր ղեկավարում

3. Գիշերօթիկի ընդհանուր ղեկավարումը նախատեսում է՝

1) գործող օրենսդրության համաձայն գիշերօթիկում իրականացվող բոլոր տեսակի գործառույթների պլանավորում, կառավարում, իրականացված աշխատանքների որակի և արդյունավետության հսկում.

2) իրականացված գործառույթների, այդ թվում՝ ֆինանսատնտեսական գործունեության պարբերական վերլուծություն, դրանց հիման վրա մանկատան հեռանկարային զարգացման ծրագրերի մշակում.

3) գիշերօթիկի համալրումը բարձր որակավորում ունեցող կադրերով.

4) աշխատողների կողմից աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողության իրականացում.

5) աշխատողների համար անվտանգ աշխատանքի պայմանների ապահովում.

6) շենքերի, գիշերօթիկում առկա տեխնիկական միջոցների անվտանգ շահագործման, նորոգման ու սպասարկման ապահովում.

7) աշխատանքային գործառույթների իրականացման ապահովման նպատակով գիշերօթիկի՝ անհրաժեշտ պարագաներով, տեխնիկական միջոցներով, կահույքով, սննդով և երեխաների խնամքի ու սոցիալ-հոգեբանական վերականգնման համար անհրաժեշտ այլ միջոցներով համալրում.

8) գիշերօթիկի շենքերի հակահրդեհային պայմանների և պահակային ծառայության կազմակերպում.

9) գիշերօթիկում աշխատանքի անվտանգության, ինչպես նաև շենքերի անվտանգ շահագործման պայմանների ապահովում.

10) այլ կազմակերպությունների հետ աշխատանքների իրականացման ապահովում:

4. Գիշերօթիկի ընդհանուր ղեկավարման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները`

1) տնօրեն.

2) տեղակալ` տնօրենի:

5. Գիշերօթիկի ընդհանուր ղեկավարությունն իրականացնող աշխատողների համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի
անվանումը

Չափորոշիչը

1.

Տնօրեն

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

2.

Տեղակալ` տնօրենի

1 հաստիքային միավոր` մինչև 150 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր` 151 և ավելի խնամվողի դեպքում

6. Տնօրենի հրամանով քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հետ կապված աշխատանքները կարող են դրվել տնօրենի տեղակալների կամ որևէ այլ աշխատողի վրա:

III. Իրավական օգնության տրամադրումԸ

7. Գիշերօթիկում իրավական օգնության տրամադրումը նախատեսում է՝

1) գիշերօթիկում համապատասխան ստորաբաժանումներին և ղեկավարությանը իրավական խորհրդատվության և մեթոդական բնույթի այլ աջակցության ցուցաբերում.

2) աշխատողներին իրավական խորհրդատվության տրամադրում.

3) աշխատանքային օրենսդրության նկատմամբ հսկողության իրականացում.

4) աշխատանքային պայմանագրերի կազմում և սահմանված կարգով դրանց ձևակերպում.

5) այլ հաստատությունների հետ պայմանագրերի կազմման աշխատանքներին մասնակցություն, իրավական ակտերի պահանջներին դրանց համապատասխանության ապահովում.

6) խնամվողներին իրավաբանական խորհրդատվության տրամադրում, ըստ անհրաժեշտության, նրանց շահերը այլ կազմակերպություններում ներկայացնելը:

8. Նախատեսվում է գիշերօթիկում իրավաբանական բնույթի ծառայություններն իրականացնել իրավախորհրդատուի հաստիքի միջոցով, որի համար, անկախ խնամվողների թվից, սահմանվում է հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի
անվանումը

Չափորոշիչը

1.

Իրավախորհրդատու

1 հաստիքային միավոր` մինչև 150 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր` 151 և ավելի խնամվողի դեպքում

IV. Հաշվապահական հաշվառում ԵՎ ֆինանսատնտեսական գործունեությունԸ

9. Գիշերօթիկում հաշվապահական հաշվառումը և ֆինանսատնտեսական գործունեությունը նախատեսում են՝

1) օրենքով սահմանված կարգով գիշերօթիկի հաշվապահական հաշվառման իրականացում, այդ աշխատանքների շրջանակներում հիմնական ֆոնդերի, նյութական և դրամական միջոցների, վառելիքի, էլեկտրաէներգիայի, մթերքների, ինչպես նաև գիշերօթիկի գործունեության ապահովման համար անհրաժեշտ այլ միջոցների հաշվառման կազմակերպում.

2) հարկերի վճարման հետ կապված գործառույթների իրականացում.

3) եկամուտների և ծախսերի նախահաշվի կազմում, ստացված միջոցների ծախսման նկատմամբ հսկողության իրականացում.

4) գույքագրման աշխատանքների իրականացում.

5) գիշերօթիկի ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն, ներքին հնարավորությունների բացահայտում, այդ հնարավորությունների արդյունավետ իրացմանն աջակցում.

6) աշխատավարձերի և դրանց հետ կապված հարկերի հաշվարկում և դրանց վճարման իրականացում.

7) սահմանված կարգով հաշվետվությունների կազմում և դրանք համապատասխան մարմիններ ներկայացնելը.

8) սահմանված կարգով գնումների գործընթացի կազմակերպում.

9) սահմանված կարգով հաշվապահական փաստաթղթերի շրջանառության և արխիվացման ապահովում:

10. Գիշերօթիկում հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական գործունեության համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) գլխավոր հաշվապահ.

2) հաշվապահ.

3) տնտեսագետ:

11. Գիշերօթիկում հաշվապահական հաշվառում և ֆինանսատնտեսական գործունեություն իրականացնող աշխատողների համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Գլխավոր հաշվապահ

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

2.

Հաշվապահ

1 հաստիքային միավոր` մինչև 100 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր` 101-250 խնամվողի դեպքում,
3 հաստիքային միավոր` 251-400 խնամվողի դեպքում,
4 հաստիքային միավոր` 401 և ավելի խնամվողի դեպքում

3.

Տնտեսագետ

1 հաստիքային միավոր` մինչև 250 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր 251 և ավելի խնամվողի դեպքում

V. Գործավարությունը ԵՎ փաստաթղթաշրջանառությունը

12. Գիշերօթիկի գործավարության և փաստաթղթաշրջանառության գործունեությունը նախատեսում է՝

1) մտից և ելից փաստաթղթերի հաշվառում, այդ փաստաթղթերի համակարգում և պահպանում.

2) փաստաթղթերի արխիվացում.

3) գիշերօթիկի տնօրենի մոտ հանդիպումների, խորհրդակցությունների նախապատրաստում, անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում, տնօրենի հանձնարարությամբ այդ միջոցառումների արձանագրությունների պատրաստում.

4) գիշերօթիկում շրջանառվող փաստաթղթերի պատրաստում.

5) տեղեկության մուտքագրում համակարգչում և համակարգչից տեղեկության փոխանցումն այլ կրիչների վրա, տուն-ինտերնատում օգտագործվող այլ կազմտեխնիկայի (տպիչ, սկաներ, ֆաքս, պատճենահանող սարք և այլն) շահագործում.

6) տարբեր տեսակի տեղեկանքների և այլ պահանջվող փաստաթղթերի պատրաստում և տրամադրում գիշերօթիկի աշխատողներին, խնամվողներին կամ նրանց ընտանիքի անդամներին:

13. Գիշերօթիկի գործավարության և փաստաթղթաշրջանառության աշխատանքները նախատեսվում է իրականացնել գործավարի հաստիքի միջոցով, որի համար, անկախ խնամվողների թվից, սահմանվում է հետևյալ չափորոշիչը.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Գործավար

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

VI. Կադրային գործը

14. Գիշերօթիկում կադրային գործը նախատեսում է՝

1) գիշերօթիկն անհրաժեշտ որակավորման կադրերով համալրում.

2) աշխատողների աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատման, այլ աշխատանքի տեղափոխման ժամանակ պահանջվող փաստաթղթերի պատրաստում.

3) աշխատողների անհատական գործերի կազմում և վարում, աշխատանքային գրքույկների լրացում.

4) աշխատողների համար աշխատանքային բնույթի տարբեր տեղեկանքների պատրաստում.

5) աշխատողներին արձակուրդների տրամադրման ժամանակացույցի կազմում և ըստ դրա աշխատողների արձակուրդի մեկնման և վերադարձի հսկողություն.

6) աշխատողների վերապատրաստման, որակավորման բարձրացման աշխատանքների կազմակերպում,

7) աշխատանքային կարգուկանոնի նկատմամբ հսկողության իրականացում.

8) Աշխատողների հաճախումների հսկողություն, հաճախումների թերթիկների վարում:

15. Գիշերօթիկում կադրային գործի իրականացման համար նախատեսվում է կադրերի գծով տեսուչի հաստիքը:

16. Գիշերօթիկում կադրային գործի իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Տեսուչ` կադրերի գծով

1 հաստիքային միավոր` մինչև 150 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր` 151 և ավելի խնամվողի դեպքում

VII. Կրթաուսումնական կամ ուսումնադաստիարակչական ծառայությունները

17. Գիշերօթիկում կրթաուսումնական կամ ուսումնադաստիարակչական ծառայությունները նախատեսում են՝

1) խնամվողների դասապատրաստման գործընթացի կազմակերպում, այդ գործընթացի համար անհրաժեշտ պայմանների ստեղծում.

2) խնամվողների շահերը կրթական հաստատությունում ներկայացնելը.

3) խնամվողների առաջադիմության և կրթական հաստատություն հաճախելու նկատմամբ հսկողության իրականացում.

4) ելնելով խնամվողների նախասիրություններից՝ արտադպրոցական կրթության (խմբակներում ուսուցում) կազմակերպում գիշերօթիկում և գիշերօթիկից դուրս.

5) խնամվողների մասնակցությամբ մշակութային միջոցառումների կազմակերպում.

6) խնամվողներին մշակութային ձեռքբերումների հետ հաղորդակցման աշխատանքների իրականացում (այցելություններ թատրոն, կինո, համերգ, թանգարաններ և այլ պատմամշակութային վայրեր).

7) գրադարանի աշխատանքի կազմակերպում.

8) խնամվողների շրջանում սպորտային միջոցառումների կազմակերպում, խնամվողների առողջ ապրելակերպին աջակցություն.

9) խնամվողների մասնակցությամբ տարբեր միջոցառումների կազմակերպում:

18. Գիշերօթիկում կրթաուսումնական կամ ուսումնադաստիարակչական ծառայությունները նախատեսվում են հետևյալ հաստիքները.

1) մեթոդիստ համակարգող.

2) դաստիարակ.

3) դաստիարակ` խմբակի.

4) սոցիալական մանկավարժ.

5) գրադարանավար.

6) հրահանգիչ` մարմնակրթության:

19. Գիշերօթիկում կրթաուսումնական կամ ուսումնադաստիարակչական ծառայությունների տրամադրման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Մեթոդիստ-համակարգող

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

2.

Դաստիարակ

1) հերթափոխային աշխատանք` 1 շուրջօրյա հերթափոխ՝ 40 խնամվողի հաշվարկով (տոնական և հանգստյան օրերին՝
24-ժամյա, աշխատանքային օրերին՝ 12-ժամյա, խնամվողների արձակուրդի օրերին՝ 6-ժամյա),
2) դասապատրաստման կազմակերպման համար`
1 հաստիքային միավոր՝ 15 երեխայի հաշվարկով

3.

Դաստիարակ` խմբակի

3 հաստիքային միավոր` մինչև 100 խնամվողի դեպքում,
4 հաստիքային միավոր` 101-200 խնամվողի դեպքում,
5 հաստիքային միավոր` 201-300 խնամվողի դեպքում

4.

Սոցիալական մանկավարժ

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 50 խնամվողի հաշվարկով

5.

Գրադարանավար

0.5 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

6.

Հրահանգիչ` մարմնակրթության

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

VIII. Սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումը

20. Գիշերօթիկում սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրում նախատեսում են՝

1) խնամվողներին հոգեբանական բնույթի ծառայությունների տրամադրման կազմակերպում.

2) խնամվողների հետ սոցիալական աշխատանքի իրականացում.

3) խնամվողների՝ նոր միջավայրում հարմարվելու հետ կապված միջոցառումների իրականացում.

4) խնամվողների՝ հասարակությունում ինտեգրմանն աջակցության ցուցաբերում.

5) խնամվողների հետ խոսքի արատների շտկման աշխատանքների իրականացում:

21. Գիշերօթիկում սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրման աշխատանքների համար նախատեսվում են հետևյալ հաստիքները`

1) սոցիալական աշխատող.

2) հոգեբան.

3) լոգոպեդ:

22. Գիշերօթիկում սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրման աշխատանքների իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Սոցիալական աշխատող

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 30 խնամվողի հաշվարկով

2.

Հոգեբան

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 60 խնամվողի հաշվարկով

3.

Արատաբան

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպությանը

23. Կազմակերպությունն արատաբանի հաստիքային միավորների շրջանակում, ելնելով իր կարիքներից, կարող է սահմանել հատուկ մանկավարժի, լոգոպեդի, տիֆլոմանկավարժի, սուրդոմանկավարժի և օլիգոֆրենոմանկավարժի հաստիքները:

IX. Առաջնային բժշկական օգնության ԵՎ սպասարկման տրամադրումը

24. Գիշերօթիկում առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը նախատեսում է`

1) առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրում՝ խնամվողների համար.

2) խնամվողներին, ըստ անհրաժեշտության, այլ բժշկական հաստատություններ ուղղորդելը, այդ հաստատություններում խնամվողների խնամքի կազմակերպումը.

3) գիշերօթիկում սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի ապահովում, այդ նպատակով խնամքի ծառայությունների մատուցում.

4) խնամվողներին, այդ թվում՝ անկողնային հիվանդներին, նախատեսված դեղերի տրամադրում, անհրաժեշտության դեպքում, ուղղորդում մասնագիտացված վերականգնողական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող ծառայություններ:

25. Գիշերօթիկում առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) բժիշկ-մանկաբույժ կամ բժիշկ-թերապևտ.

2) ավագ բուժքույր.

3) բուժքույր.

4) բուժքույր` դիետաբանի որակավորմամբ.

5) սպասուհի.

6) ախտահանող:

26. Գիշերօթիկում առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Բժիշկ-մանկաբույժ կամ բժիշկ-թերապևտ

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

2.

Ավագ բուժքույր

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

3.

Բուժքույր

հերթափոխային աշխատանք` 1 շուրջօրյա հերթափոխ՝ յուրաքանչյուր կազմակերպությանը (տոնական և հանգստյան օրերին՝ 24-ժամյա, աշխատանքային օրերին՝ 16,8-ժամյա, խնամվողների արձակուրդի օրերին՝ 7.2-ժամյա)

4.

Բուժքույր` դիետաբանի որակավորմամբ

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

5.

Սպասուհի

1) հերթափոխային աշխատանք` 1 հերթափոխ` յուրաքանչյուր 40 խնամվողի հաշվարկով (տոնական և հանգստյան օրերին՝ 24-ժամյա, աշխատանքային օրերին՝ 16.2-ժամյա, խնամվողների արձակուրդի օրերին՝ 7.8-ժամյա),
2) ոչ հերթափոխային աշխատանք` 1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր 30 խնամվողի հաշվարկով

6.

Ախտահանող

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպությանը

X. Կենցաղային սպասարկման տրամադրումը

27. Գիշերօթիկում կենցաղային սպասարկման տրամադրումը նախատեսում է՝

1) հագուստի և սպիտակեղենի ընդունում, լվացում, չորացում, արդուկում և տրամադրում՝ դրանք հետագա օգտագործման համար.

2) խնամվողների հագուստի և սպիտակեղենի կարում, նորոգում և հարմարեցում.

3) խնամվողների կոշիկների նորոգում.

4) խնամվողներին վարսահարդարման ծառայությունների տրամադրում:

28. Գիշերօթիկում կենցաղային սպասարկման տրամադրման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները`

1) լվացող-արդուկող.

2) վարսավիր.

3) դերձակ.

4) կոշկակար:

29. Գիշերօթիկում կենցաղային սպասարկման տրամադրման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Լվացող-արդուկող

3 հաստիքային միավոր՝ մինչև 120 խնամվողի համար,
6 հաստիքային միավոր՝ 121-250 խնամվողի համար,
9 հաստիքային միավոր՝ 251-400 խնամվողի համար

2.

Վարսավիր

1 հաստիքային միավոր՝ մինչև 100 խնամվողի համար,
2 հաստիքային միավոր՝ 101-200 խնամվողի համար,
3 հաստիքային միավոր՝ 201-300 խնամվողի համար

3.

Դերձակ

1 հաստիքային միավոր՝ մինչև 100 խնամվողի համար,
2 հաստիքային միավոր՝ 101-200 խնամվողի համար,
3 հաստիքային միավոր՝ 201-300 խնամվողի համար

4.

Կոշկակար

0.5 հաստիքային միավոր՝ մինչև 100 խնամվողի համար,
1 հաստիքային միավոր՝ 101-200 խնամվողի համար,
1.5 հաստիքային միավոր՝ 201-300 խնամվողի համար

XI. Սննդի տրամադրումը

30. Գիշերօթիկում սննդի տրամադրումը նախատեսում է՝

1) գիշերօթիկում խնամվողներին անհրաժեշտ քանակությամբ և որակով սննդով ապահովման աշխատանքների իրականացում.

2) խնամվողների՝ սննդով ապահովման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների իրականացում` օրական ճաշացանկի կազմում, անհրաժեշտ մթերքի և կիսաֆաբրիկատների ստացում, դրանց լվացում, մաքրում, կտրատում և եփում.

3) ճաշարանում սնվելու ժամանակ խնամվողների համար պահանջվող պայմանների ապահովում (ճաշարանի մաքրություն, սպասքի մաքրություն, սպասքի տեղադրում և հավաքում, սպասքի լվացում և այլն).

4) խոհանոցում առկա բոլոր տեսակի տեխնիկական միջոցների շահագործում, ըստ անհրաժեշտության դրանց նորոգման աշխատանքների կազմակերպում.

5) ճաշարանի աշխատանքի հետ կապված բոլոր տեսակի փաստաթղթերի կազմում.

6) ճաշարանի գույքի պահպանման և նորացման աշխատանքների իրականացում.

7) խոհանոցը նոր տեխնիկական միջոցներով հագեցնելու հետ կապված աշխատանքների իրականացում:

31. Գիշերօթիկում սննդի տրամադրման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) ավագ խոհարար.

2) խոհարար.

3) խոհանոցի աշխատող:

32. Գիշերօթիկում սննդի տրամադրման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Ավագ խոհարար

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպությանը

2.

Խոհարար

2 հաստիքային միավոր՝ մինչև 150 խնամվողի դեպքում,
3 հաստիքային միավոր՝ 150-ից ավելի խնամվողի դեպքում

3.

Խոհանոցի աշխատող

3 հաստիքային միավոր՝ մինչև 100 խնամվողի դեպքում,
4 հաստիքային միավոր՝ 100-ից ավելի խնամվողի դեպքում

XII. Նյութատեխնիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային ԵՎ բեռնման-բեռնաթափման աշխատանքների իրականացումը

33. Գիշերօթիկում նյութատեխնիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքները նախատեսում են`

1) գիշերօթիկ մուտք գործող նյութատեխնիկական միջոցների որակի հսկում, պահեստավորում, ծախսի նկատմամբ հսկողության իրականացում.

2) պահանջվող նյութատեխնիկական միջոցների վերաբերյալ հայտերի, ինչպես նաև ապրանքների մուտքի ու ելքի այլ փաստաթղթերի ձևակերպում.

3) պահեստային աշխատանքների իրականացում, այդ թվում՝ ապրանքների պահպանում.

4) տրանսպորտային միջոցից պահեստ, պահեստից սպառման վայր նյութատեխնիկական միջոցների տեղափոխում, ինչպես նաև այլ բեռնման-բեռնաթափման աշխատանքների իրականացում.

5) պահանջվող նյութատեխնիկական միջոցների պահուստների հաշվառում, ըստ անհրաժեշտության, պահուստների ծավալների և տեսականու վերաբերյալ տեղեկության պատրաստում.

6) սահմանված կարգով գույքագրման աշխատանքներին մասնակցություն.

7) սահմանված կարգով նյութատեխնիկական միջոցների շարժի վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում.

8) ըստ անհրաժեշտության՝ խնամվողների՝ գիշերօթիկից դուրս տեղափոխման կազմակերպում.

9) ըստ անհրաժեշտության՝ գիշերօթիկի աշխատողների տեղափոխման կազմակերպում.

10) ըստ անհրաժեշտության՝ տարբեր բեռների փոխադրում, դրանց բեռնում և բեռնաթափում, տեղափոխում ձեռքով կամ այլ փոխադրասարքերով:

34. Գիշերօթիկում նյութատեխնիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքների իրականացման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) տնտեսվար.

2) պահեստապետ.

3) վարորդ.

4) օժանդակ բանվոր.

5) տնտեսուհի:

35. Գիշերօթիկում նյութատեխնիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքների իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Տնտեսվար

1 հաստիքային միավոր՝ մինչև 250 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր՝ 250-500 խնամվողի դեպքում

2.

Պահեստապետ

1 հաստիքային միավոր՝ մինչև 250 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր՝ 250-500 խնամվողի դեպքում

3.

Վարորդ

1 հաստիքային միավոր՝ մեկ տրանսպորտային միջոցի հաշվարկով, բայց ոչ ավելի, քան 3 հաստիքային միավոր

4.

Օժանդակ բանվոր

1 հաստիքային միավոր` մինչև 150 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր` 150-ից ավելի խնամվողի դեպքում

5.

Տնտեսուհի

1 հաստիքային միավոր՝ մինչև 250 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր՝ 250-ից ավելի խնամվողի դեպքում

XIII. Շենքերի ԵՎ սարքավորումների սպասարկման ու նորոգման աշխատանքների իրականացումը

36. Գիշերօթիկում շենքերի և սարքավորումների սպասարկման ու նորոգման աշխատանքները նախատեսում են`

1) գիշերօթիկի շենքերի ընթացիկ նորոգում.

2) գիշերօթիկում շահագործվող սարքավորումների նորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքների իրականացում.

3) գիշերօթիկի կոմունիկացիոն համակարգերի (ջեռուցում, ջրամատակարարում ու ջրահեռացում, էլեկտրամատակարարում, օդափոխություն և օդորակում և այլն) նորոգման և սպասարկման աշխատանքների իրականացում.

4) գիշերօթիկի շենքերի և կոմունիկացիոն համակարգերի նորոգման և սպասարկման աշխատանքների պլանավորում և ղեկավարում:

37. Գիշերօթիկի շենքերի և սարքավորումների սպասարկման ու նորոգման աշխատանքների համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) պարետ.

2) էլեկտրագետ.

3) սանտեխնիկ.

4) հյուսն.

5) ներկարար.

6) փականագործ.

7) հնոցապան.

8) մասնագետ` ջեռուցման համակարգի սպասարկման:

38. Գիշերօթիկում շենքերի և սարքավորումների սպասարկման ու նորոգման աշխատանքների իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Պարետ

1 հաստիքային միավոր` 100-ից ավելի խնամվողի դեպքում

2.

Էլեկտրագետ
Սանտեխնիկ
Հյուսն
Փականագործ
Ներկարար

3 հաստիքային միավոր՝ մինչև 200 խնամվողի դեպքում,
5 հաստիքային միավոր՝ 201-300 խնամվողի դեպքում,
7 հաստիքային միավոր՝ 301-400 խնամվողի դեպքում,
9 հաստիքային միավոր՝ 401-500 խնամվողի դեպքում

3.

Հնոցապան

կաթսայատան առկայության դեպքում՝ համաձայն հերթափոխի հաշվարկի

4.

Մասնագետ` ջեռուցման համակարգի սպասարկման

0.5 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր հաստատության համար՝ ջեռուցումը ավտոնոմ համակարգով իրականացնելու դեպքում

XIV. Շենքերի ԵՎ հարակից տարածքների պահպանման ԵՎ մաքրման աշխատանքների իրականացումը

39. Գիշերօթիկում շենքերի և հարակից տարածքների պահպանման և մաքրման աշխատանքները նախատեսում են՝

1) շենքում վարչական տարածքների մաքրության ապահովում.

2) բակի տարածքի մաքրման աշխատանքների իրականացում.

3) այգու և կանաչապատ գոտիների առկայության դեպքում այգու խնամքի իրականացում.

4) շենքում պահակային ծառայության իրականացում.

5) շենքում առկա վերելակների շահագործում և սպասարկում:

40. Գիշերօթիկում շենքերի և հարակից տարածքների պահպանման և մաքրման աշխատանքների իրականացման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները`

1) հավաքարար.

2) պահակ.

3) այգեպան.

4) սպասարկող` վերելակի:

41. Գիշերօթիկում շենքերի և հարակից տարածքների պահպանման և մաքրման աշխատանքների իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Պահակ

1 շուրջօրյա հերթապահություն` յուրաքանչյուր անցակետի համար

2.

Այգեպան

0.5 հաստիքային միավոր` մինչև 5000 քառ. մ մակերեսով այգու առկայության դեպքում,
1 հաստիքային միավոր` 5000 քառ. մ-ից ավելի մակերեսով այգու դեպքում

3.

Հավաքարար

1 հաստիքային միավոր` վարչական տարածքի յուրաքանչյուր 500 քառ. մ-ի մաքրման համար, ևս մեկ հաստիքային միավոր` բակի յուրաքանչյուր 2000 քառ. մ տարածքի մաքրման համար

4.

Սպասարկող՝ վերելակի

0.5 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

42. Վերելակ սպասարկողի հաստիքը սահմանվում է գիշերօթիկում՝ վերելակի առկայության դեպքում:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Հավելված N 8
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 29-ի N 1292-Ն որոշման

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ

I. Ընդհանուր դրույթներ

1. Երեխաներին խնամք տրամադրող սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնի (այսուհետ` կենտրոն) հաստիքային միավորների չափորոշիչները (այսուհետ` չափորոշիչներ) նախատեսված են կենտրոնի աշխատողների թվի սահմանման և հիմնավորման համար:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 29-ի N 1292-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կառուցվածքային բաժանումները ներառում են հետևյալ աշխատանքները՝

1) վարչական անձնակազմ`

ա. ընդհանուր ղեկավարում,

բ. իրավական խորհրդատվության տրամադրում,

գ. հաշվապահական հաշվառում և ֆինանսատնտեսական գործունեություն,

դ. գործավարություն և փաստաթղթաշրջանառություն,

ե. կադրային գործ.

2) մանկավարժական անձնակազմ՝

ա. կրթաուսումնական կամ ուսումնադաստիարակչական ծառայություններ.

3) սոցիալ-հոգեբանական անձնակազմ՝ սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրում.

4) բժշկական անձնակազմ՝ առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրում.

5) կենցաղային սպասարկում իրականացնող անձնակազմ՝ սննդի տրամադրում.

6) տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ՝

ա. նյութատեխնիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային և բեռնման- բեռնաթափման աշխատանքների իրականացում,

բ. շենքերի և սարքավորումների սպասարկման ու նորոգման աշխատանքների իրականացում,

գ. շենքերի և հարակից տարածքների պահպանման ու մաքրման աշխատանքների իրականացում:

II. Ընդհանուր ղեկավարումը

3. Կենտրոնի ընդհանուր ղեկավարումը նախատեսում է՝

1) գործող օրենսդրության համաձայն կենտրոնում իրականացվող բոլոր տեսակի գործառույթների պլանավորում, կառավարում, իրականացված աշխատանքների որակի և արդյունավետության հսկում.

2) իրականացված գործառույթների, այդ թվում՝ ֆինանսատնտեսական գործունեության, պարբերական վերլուծություն, դրանց հիման վրա կենտրոնի հեռանկարային զարգացման ծրագրերի մշակում.

3) կենտրոնի համալրումը բարձր որակավորում ունեցող կադրերով.

4) աշխատողների կողմից աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողության իրականացում.

5) աշխատողների համար անվտանգ աշխատանքի պայմանների ապահովում.

6) շենքերի, առկա տեխնիկական միջոցների անվտանգ շահագործման, նորոգման ու սպասարկման ապահովում.

7) աշխատանքային գործառույթների ապահովման նպատակով անհրաժեշտ պարագաներով, տեխնիկական միջոցներով, կահույքով, սննդով և երեխաների խնամքի ու սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրման համար անհրաժեշտ այլ միջոցներով կենտրոնի համալրում.

8) կենտրոնի շենքերի հակահրդեհային պայմանների և պահակային ծառայության կազմակերպում.

9) կենտրոնի աշխատանքի անվտանգության, ինչպես նաև շենքերի անվտանգ շահագործման պայմանների ապահովում.

10) այլ կազմակերպությունների հետ աշխատանքների իրականացման ապահովում:

4. Կենտրոնի ընդհանուր ղեկավարման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) տնօրեն.

2) տեղակալ` տնօրենի:

5. Կենտրոնի ընդհանուր ղեկավարությունն իրականացնող աշխատողների համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Պաշտոնի անվանումը

Չափորոշիչը

1.

Տնօրեն

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպությանը

2.

Տեղակալ` տնօրենի

1 հաստիքային միավոր` մինչև 150 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր` 151 և ավելի խնամվողի դեպքում

6. Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հետ կապված աշխատանքները` տնօրենի հրամանով կարող են դրվել տնօրենի տեղակալների կամ որևէ այլ աշխատողի վրա:

III. Իրավական խորհրդատվությունը

7. Կենտրոնում իրավական խորհրդատվությունը նախատեսում է՝

1) կենտրոն համապատասխան ստորաբաժանումներին և ղեկավարությանն իրավական խորհրդատվության և մեթոդական բնույթի այլ աջակցության ցուցաբերում.

2) կենտրոն աշխատողներին իրավական խորհրդատվության տրամադրում.

3) կենտրոնում խնամվողներին և նրանց ընտանիքների անդամներին սոցիալական պաշտպանության ոլորտի նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում.

4) աշխատանքային օրենսդրության նկատմամբ հսկողության իրականացում.

5) աշխատանքային պայմանագրերի կազմում և սահմանված կարգով դրանց ձևակերպում.

6) այլ հաստատությունների հետ պայմանագրերի կազմման աշխատանքներին մասնակցություն, նորմատիվ իրավական ակտերի պահանջներին դրանց համապատասխանության ապահովում.

7) ըստ անհրաժեշտության՝ խնամվողների, նրանց ընտանիքների անդամների շահերն այլ կազմակերպություններում ներկայացնելը:

8. Կենտրոնում իրավական խորհրդատվության համար նախատեսվում է իրավախորհրդատուի հաստիք, որի համար սահմանվում է հետևյալ չափորոշիչը.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Իրավախորհրդատու

1 հաստիքային միավոր` մինչև 150 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր` 150-ից ավելի խնամվողի դեպքում

IV. Հաշվապահական հաշվառումը ԵՎ ֆինանսատնտեսական գործունեությունը

9. Կենտրոնում հաշվապահական հաշվառումը և ֆինանսատնտեսական գործունեությունը նախատեսում են՝

1) օրենքով սահմանված կարգով կենտրոնի հաշվապահական հաշվառման իրականացում, այդ աշխատանքների շրջանակներում հիմնական ֆոնդերի, նյութական և դրամական միջոցների, վառելիքի, էլեկտրաէներգիայի, մթերքների, ինչպես նաև կենտրոնի գործունեության ապահովման համար անհրաժեշտ այլ միջոցների հաշվառման կազմակերպում.

2) հարկերի վճարման հետ կապված գործառույթների իրականացում.

3) եկամուտների և ծախսերի նախահաշվի կազմում, ստացված միջոցների ծախսման նկատմամբ հսկողության իրականացում.

4) գույքագրման աշխատանքների իրականացում.

5) կենտրոնում ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն, ներքին հնարավորությունների բացահայտում, այդ հնարավորությունների արդյունավետ իրացմանն աջակցության ցուցաբերում.

6) աշխատավարձերի և դրանց հետ կապված հարկերի հաշվարկում և դրանց վճարում.

7) սահմանված կարգով հաշվետվությունների կազմում և դրանք համապատասխան մարմիններ ներկայացնելը.

8) սահմանված կարգով գնումների գործընթացի կազմակերպում.

9) սահմանված կարգով հաշվապահական փաստաթղթերի շրջանառության և արխիվացման ապահովում:

10. Կենտրոնում հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական գործունեության համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) գլխավոր հաշվապահ.

2) հաշվապահ.

3) տնտեսագետ:

11. Կենտրոնում հաշվապահական հաշվառում և ֆինանսատնտեսական գործունեություն իրականացնող աշխատողների համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Գլխավոր հաշվապահ

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպությանը

2.

Հաշվապահ

0,5 հաստիքային միավոր՝ մինչև 100 խնամվողի դեպքում,
1 հաստիքային միավոր՝ 101 և ավելի խնամվողի դեպքում

3.

Տնտեսագետ

0,5 հաստիքային միավոր՝ մինչև 200 խնամվողի դեպքում,
1 հաստիքային միավոր՝ 201 և ավելի խնամվողի դեպքում

V. Գործավարությունը ԵՎ փաստաթղթաշրջանառությունը

12. Կենտրոնում գործավարության և փաստաթղթաշրջանառության գործունեությունը նախատեսում է՝

1) մտից և ելից փաստաթղթերի հաշվառում, այդ փաստաթղթերի համակարգում և պահպանում.

2) փաստաթղթերի արխիվացում.

3) կենտրոնի տնօրենի մոտ հանդիպումների, խորհրդակցությունների նախապատրաստում, անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում, տնօրենի հանձնարարությամբ՝ այդ միջոցառումների արձանագրությունների պատրաստում.

4) կենտրոնում շրջանառվող փաստաթղթերի պատրաստում.

5) տեղեկության մուտքագրում համակարգչում և համակարգչից տեղեկության փոխանցումը այլ կրիչների վրա, տուն-ինտերնատում օգտագործվող այլ կազմտեխնիկայի (տպիչ, սկաներ, ֆաքս, պատճենահանող սարք և այլն) շահագործում.

6) տարբեր տեսակի տեղեկանքների և այլ պահանջվող փաստաթղթերի պատրաստում և տրամադրում կենտրոնի աշխատողներին, խնամվողներին կամ նրանց ընտանիքների անդամներին:

13. Կենտրոնի գործավարության և փաստաթղթաշրջանառության աշխատանքները նախատեսվում է իրականացնել գործավարի հաստիքի միջոցով, որի համար սահմանվում է հետևյալ չափորոշիչը.

NN
ը/կ

Հաստիքի
անվանումը

Չափորոշիչը

1.

Գործավար

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

VI. Կադրային գործը

14. Կենտրոնում կադրային գործը նախատեսում է՝

1) կենտրոնի՝ անհրաժեշտ որակավորում ունեցող կադրերով համալրում.

2) աշխատողների աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատման, այլ աշխատանքի տեղափոխման ժամանակ պահանջվող փաստաթղթերի պատրաստում.

3) աշխատողների անհատական գործերի կազմում և վարում, աշխատանքային գրքույկների լրացում.

4) աշխատողների համար աշխատանքային բնույթի տարբեր տեղեկանքների պատրաստում.

5) աշխատողներին արձակուրդների տրամադրման ժամանակացույցի կազմում և ըստ դրա աշխատողների՝ արձակուրդ մեկնելու և վերադառնալու նկատմամբ հսկողության իրականացում.

6) աշխատողների վերապատրաստման, որակավորման բարձրացման աշխատանքների կազմակերպում.

7) աշխատանքային կարգուկանոնի նկատմամբ հսկողության իրականացում.

8) աշխատողների հաճախումների հսկողություն, հաճախումների թերթիկների վարում:

15. Կենտրոնում կադրերի գործի իրականացման համար նախատեսվում է կադրերի գծով տեսուչի հաստիք:

16. Կենտրոնում կադրային գործի իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Խնամվողների թիվը

Չափորոշիչով սահմանված նորմը

1.

Տեսուչ` կադրերի գծով

0,5 հաստիքային միավոր՝ մինչև 100 խնամվողի դեպքում,
1 հաստիքային միավոր՝ 101 և ավելի խնամվողի դեպքում

VII. Կրթաուսումնական կամ ուսումնադաստիարակչական ծառայությունների տրամադրումը

17. Կենտրոնում կրթաուսումնական կամ ուսումնադաստիարակչական ծառայությունները նախատեսում են՝

1) խնամվողների դասապատրաստման գործընթացին աջակցության ցուցաբերում.

2) դասապատրաստման գործընթացի համար անհրաժեշտ պայմանների ստեղծում.

3) խնամվողների առաջադիմության և կրթական հաստատություն հաճախելու նկատմամբ հսկողության իրականացում.

4) խնամվողների նախասիրություններից ելնելով՝ արտադպրոցական կրթության (խմբակներում ուսուցում) կազմակերպում կենտրոնում կամ կենտրոնից դուրս.

5) խնամվողների մասնակցությամբ մշակութային միջոցառումների կազմակերպում:

18. Կենտրոնում կրթաուսումնական կամ ուսումնադաստիարակչական ծառայությունների տրամադրման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) պետ` սոցիալական մանկավարժության բաժնի.

2) սոցիալական մանկավարժ.

3) դաստիարակ` խմբակի:

19. Կենտրոնում կրթաուսումնական կամ ուսումնադաստիարակչական ծառայությունների տրամադրման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի
անվանումը

Չափորոշիչը

1.

Պետ` սոցիալական մանկավարժության բաժնի

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպությանը

2.

Սոցիալական մանկավարժ

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 17 խնամվողի հաշվարկով

3.

Դաստիարակ` խմբակի

2 հաստիքային միավոր՝ մինչև 100 խնամվողի դեպքում,
3 հաստիքային միավոր՝ 101-150 խնամվողի դեպքում,
4 հաստիքային միավոր՝ 151-200 խնամվողի դեպքում

VIII. Սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումը

20. Կենտրոնում սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումը նախատեսում է՝

1) խնամվողներին և նրանց ընտանիքների անդամներին հոգեբանական բնույթի ծառայությունների տրամադրման կազմակերպում.

2) խնամվողների և նրանց ընտանիքների անդամների հետ սոցիալական աշխատանքի իրականացում.

3) խնամվողների՝ նոր միջավայրում հարմարվելու հետ կապված միջոցառումների իրականացում.

4) խնամվողների՝ հասարակությունում ինտեգրմանն աջակցության ցուցաբերում.

5) խնամվողների հետ խոսքի արատների շտկման աշխատանքների իրականացում.

6) խնամվողներին խորհրդատվության և աջակցության ցուցաբերում՝ ուղղված կյանքի դժվար իրավիճակի հաղթահարմանը:

21. Կենտրոնում սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) պետ` սոցիալական աշխատանքի բաժնի.

2) սոցիալական աշխատող.

3) հոգեբան.

4) արատաբան:

22. Կենտրոնում սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի
անվանումը

Չափորոշիչը

1.

Պետ` սոցիալական աշխատանքի բաժնի պետ

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպությանը

2.

Սոցիալական աշխատող

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 15 խնամվողի հաշվարկով

3.

Հոգեբան

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 25 խնամվողի հաշվարկով

4.

Արատաբան

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 50 խնամվողի հաշվարկով

23. Կազմակերպությունն արատաբանի հաստիքային միավորների շրջանակում, ելնելով իր կարիքներից, կարող է սահմանել հատուկ մանկավարժի, լոգոպեդի, տիֆլոմանկավարժի, սուրդոմանկավարժի և օլիգոֆրենոմանկավարժի հաստիքներ:

IX. Առաջնային բժշկական օգնության ԵՎ սպասարկման տրամադրումը

23. Կենտրոնում առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը նախատեսում է՝

1) խնամվողներին առաջնային բուժօգնության ծառայությունների տրամադրում.

2) խնամվողներին և նրանց ընտանիքների անդամներին բժշկական բնույթի խորհրդատվության տրամադրում` ըստ անհրաժեշտության նրանց այլ բժշկական հաստատություններ ուղղորդում.

3) խնամվողներին հիվանդությունների դեպքում դեղերի տրամադրում:

24. Կենտրոնում առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) բժիշկ-մանկաբույժ.

2) բժիշկ-թերապևտ.

2) բուժքույր:

25. Կենտրոնում առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Բժիշկ-մանկաբույժ կամ բժիշկ-թերապևտ

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

2.

Բուժքույր

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

X. Սննդի տրամադրումը

26. Կենտրոնում սննդի տրամադրումը նախատեսում է`

1) կենտրոնում խնամվողների՝ մեկանգամյա սառը կամ կիսատաք ուտելիքով ապահովման աշխատանքների իրականացում.

2) խնամվողների՝ սննդով ապահովման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների իրականացում` օրական ճաշացանկի կազմում, անհրաժեշտ մթերքի կամ կիսաֆաբրիկատների ստացում, դրանց լվացում, մաքրում, կտրատում և եփում.

3) խոհանոցում սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի ապահովում.

4) խոհանոցում առկա բոլոր տեսակի տեխնիկական միջոցների շահագործում, ըստ անհրաժեշտության՝ դրանց նորոգման աշխատանքների կազմակերպում.

5) խոհանոցի աշխատանքի հետ կապված բոլոր տեսակի փաստաթղթերի կազմում.

6) խոհանոցի գույքի պահպանման և նորացման աշխատանքների իրականացում:

27. Կենտրոնում սննդի տրամադրման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) խոհարար.

2) աշխատող` խոհանոցի:

28. Կենտրոնում սննդի տրամադրման ծառայությունների իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Խոհարար

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

2.

Աշխատող` խոհանոցի

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

XI. Նյութատեխնիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային ԵՎ բեռնման-բեռնաթափման աշխատանքների իրականացումը

29. Կենտրոնի նյութատեխնիկական միջոցների շրջանառությունը, տրանսպորտային, բեռնման-բեռնաթափման աշխատանքները նախատեսում են`

1) կենտրոն մուտք գործող նյութատեխնիկական միջոցների որակի հսկում, պահեստավորում.

2) պահանջվող նյութատեխնիկական միջոցների վերաբերյալ հայտերի, ինչպես նաև ապրանքների մուտքի ու ելքի այլ փաստաթղթերի ձևակերպում.

3) պահեստային աշխատանքների իրականացում.

4) տրանսպորտային միջոցից պահեստ, պահեստից սպառման վայր նյութատեխնիկական միջոցների տեղափոխում, ինչպես նաև այլ բեռնման-բեռնաթափման աշխատանքների իրականացում.

7) պահանջվող նյութատեխնիկական միջոցների պահուստների հաշվառում, դրանց ծավալների և տեսականու մասին տեղեկատվության պատրաստում.

8) սահմանված կարգով գույքագրման աշխատանքներին մասնակցություն.

9) սահմանված կարգով նյութատեխնիկական միջոցների շարժի վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում.

10) ըստ անհրաժեշտության՝ խնամվողների՝ կենտրոնից դուրս տեղափոխման կազմակերպում.

11) ըստ անհրաժեշտության՝ կենտրոնի աշխատողների տեղափոխման կազմակերպում.

12) ըստ անհրաժեշտության՝ տարբեր բեռների փոխադրում, դրանց բեռնում և բեռնաթափում, տեղափոխում ձեռքով կամ այլ փոխադրասարքերով:

30. Կենտրոնում նյութատեխնիկական միջոցների շրջանառությունը, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքների համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) տնտեսվար.

2) պահեստապետ.

3) վարորդ.

4) օժանդակ բանվոր:

31. Կենտրոնում նյութատեխնիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքների իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Տնտեսվար

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

2.

Պահեստապետ

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

3.

Վարորդ

1 հաստիքային միավոր՝ մեկ տրանսպորտային միջոցի հաշվարկով, բայց ոչ ավելի, քան 2 հաստիքային միավոր

4.

Օժանդակ բանվոր

0,5 հաստիքային միավոր՝ մինչև 100 խնամվողի դեպքում,
1 հաստիքային միավոր՝ 101 և ավելի խնամվողի դեպքում

XII. Շենքերի ԵՎ սարքավորումների սպասարկման ու նորոգման աշխատանքների իրականացումը

32. Կենտրոնում շենքերի և սարքավորումների սպասարկման ու նորոգման աշխատանքները նախատեսում են՝

1) շենքի կոմունիկացիոն համակարգերի` էլեկտրացանց, սանհանգույցներ, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ, ընթացիկ պարզագույն նորոգումների կատարում.

2) շենքերի պարզագույն նորոգումների կատարում.

3) կենտրոնի ջեռուցման համակարգերի նորոգման, շահագործման և սպասարկման աշխատանքների իրականացման ապահովում:

33. Կենտրոնի շենքերի և սարքավորումների սպասարկման ու նորոգման աշխատանքների իրականացման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները`

1) պարետ.

2) հյուսն.

3) էլեկտրագետ.

4) սանտեխնիկ.

5) փականագործ.

6) ներկարար.

7) հնոցապան.

8) մասնագետ` ջեռուցման համակարգի սպասարկման:

34. Կենտրոնի շենքերի և սարքավորումների սպասարկման ու նորոգման աշխատանքների իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Պարետ

1 հաստիքային միավոր՝ 200-ից ավելի խնամվողի դեպքում

2.

Էլեկտրագետ
Սանտեխնիկ
Հյուսն
Փականագործ
Ներկարար

1 հաստիքային միավոր՝ մինչև 100 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր՝ 100-ից ավելի խնամվողի դեպքում

3.

Հնոցապան

կաթսայատան առկայության դեպքում՝ համաձայն հերթափոխի հաշվարկի

4.

Մասնագետ` ջեռուցման համակարգի սպասարկման

0.5 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր հաստատության համար, ջեռուցումն ավտոնոմ համակարգով իրականացնելու դեպքում

XIII. Շենքերի ԵՎ հարակից տարածքների պահպանման ու մաքրման աշխատանքների իրականացումը

35. Կենտրոնում շենքերի և հարակից տարածքների պահպանման և մաքրման աշխատանքները նախատեսում են՝

1) շենքում վարչական տարածքների մաքրության ապահովում.

2) բակի տարածքի մաքրման աշխատանքների իրականացում.

3) այգու և կանաչապատ գոտիների առկայության դեպքում այգու խնամքի իրականացում.

4) շենքում պահակային ծառայության իրականացում:

36. Կենտրոնում շենքերի և հարակից տարածքների պահպանման և մաքրման աշխատանքների համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) հավաքարար.

2) պահակ.

3) այգեպան:

36. Կենտրոնում շենքերի և հարակից տարածքների պահպանման և խնամքի ծառայությունների իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Պահակ

1 շուրջօրյա հերթափոխ՝ յուրաքանչյուր անցակետի համար

2.

Այգեպան

0.5 հաստիքային միավոր՝ մինչև 5000 քառ. մ մակերեսով այգու առկայության դեպքում
1 հաստիքային միավոր՝ 5000 քառ. մ-ից ավելի մակերեսով այգու դեպքում

3.

Հավաքարար

2 հաստիքային միավոր՝ վարչական տարածքի յուրաքանչյուր 500 քառ. մ-ի մաքրման համար, ևս մեկ հաստիքային միավոր՝ բակի յուրաքանչյուր 2000 քառ. մ տարածքի մաքրման համար

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Հավելված N 9
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 29-ի N 1292-Ն որոշման

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ

I. Ընդհանուր դրույթներ

1. Երեխաների աջակցության կենտրոնի (այսուհետ` աջակցության կենտրոն) հաստիքային միավորների չափորոշիչները (այսուհետ` չափորոշիչներ) նախատեսված են աջակցության կենտրոնի աշխատողների թվի սահմանման և հիմնավորման համար:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 29-ի N 1292-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կառուցվածքային բաժանումները ներառում են հետևյալ աշխատանքները՝

1) վարչական անձնակազմ`

ա. ընդհանուր ղեկավարում,

բ. իրավական խորհրդատվության տրամադրում,

գ. հաշվապահական հաշվառում և ֆինանսատնտեսական գործունեություն,

դ. գործավարություն և փաստաթղթաշրջանառություն,

ե. կադրային գործ.

2) մանկավարժական անձնակազմ` կրթաուսումնական կամ ուսումնադաստիարակչական ծառայություններ.

3) սոցիալ-հոգեբանական անձնակազմ` սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրում.

4) բժշկական անձնակազմ` առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրում.

5) կենցաղային սպասարկում իրականացնող անձնակազմ`

ա. կենցաղային սպասարկման տրամադրում,

բ. սննդի տրամադրում.

6) տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ`

ա. նյութատեխնիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքների իրականացում,

բ. շենքերի և սարքավորումների սպասարկման ու նորոգման աշխատանքների իրականացում,

գ. շենքերի և հարակից տարածքների պահպանման ու մաքրման աշխատանքների իրականացում:

II. Ընդհանուր ղեկավարումը

3. Աջակցության կենտրոնի ընդհանուր ղեկավարումը նախատեսում է`

1) գործող օրենսդրության համաձայն աջակցության կենտրոնում իրականացվող բոլոր տեսակի գործառույթների պլանավորում, կառավարում, իրականացված աշխատանքների որակի և արդյունավետության հսկում.

2) իրականացված գործառույթների, այդ թվում՝ ֆինանսատնտեսական գործունեության պարբերական վերլուծություն, դրանց հիման վրա աջակցության կենտրոնի հեռանկարային զարգացման ծրագրերի մշակում.

3) աջակցության կենտրոնի համալրումը բարձր որակավորում ունեցող կադրերով.

4) աշխատողների կողմից աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողության իրականացում.

5) աշխատողների համար անվտանգ աշխատանքի պայմանների ապահովում.

6) շենքերի, աջակցության կենտրոնում առկա տեխնիկական միջոցների անվտանգ շահագործման, նորոգման ու սպասարկման ապահովում.

7) աշխատանքային գործառույթների ապահովման նպատակով աջակցության կենտրոնն անհրաժեշտ պարագաներով, տեխնիկական միջոցներով, կահույքով, սննդով և երեխաների խնամքի ու սոցիալ-հոգեբանական օգնության համար անհրաժեշտ այլ միջոցներով համալրում.

8) աջակցության կենտրոնի շենքերի հակահրդեհային պայմանների և պահակային ծառայության կազմակերպում.

9) աջակցության կենտրոնում աշխատանքի անվտանգության, ինչպես նաև շենքերի անվտանգ շահագործման պայմանների ապահովում.

10) այլ կազմակերպությունների հետ աշխատանքների իրականացման ապահովում:

4. Աջակցության կենտրոնի ընդհանուր ղեկավարման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) տնօրեն.

2) տեղակալ` տնօրենի:

5. Աջակցության կենտրոնի ընդհանուր ղեկավարությունն իրականացնող աշխատողների համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի
անվանումը

Չափորոշիչը

1.

Տնօրեն

1 հաստիքային միավոր՝ հաստատության համար

2.

Տեղակալ` տնօրենի

1 հաստիքային միավոր` 101 և ավելի խնամվողի դեպքում

6. Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հետ կապված աշխատանքները տնօրենի հրամանով կարող են դրվել տնօրենի տեղակալների կամ որևէ այլ աշխատողի վրա:

III. Իրավական խորհրդատվությունը

7. Աջակցության կենտրոնում իրավական խորհրդատվությունը նախատեսում է՝

1) աջակցության կենտրոնի համապատասխան ստորաբաժանումներին և ղեկավարությանն իրավական խորհրդատվության և մեթոդական բնույթի այլ աջակցության ցուցաբերում.

2) աջակցության կենտրոնի աշխատողներին իրավական խորհրդատվության տրամադրում.

3) աջակցության կենտրոնում խնամվողներին և նրանց ընտանիքների անդամներին սոցիալական պաշտպանության ոլորտի նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում.

4) աշխատանքային օրենսդրության նկատմամբ հսկողության իրականացում.

5) աշխատանքային պայմանագրերի կազմում և սահմանված կարգով դրանց ձևակերպում.

6) այլ հաստատությունների հետ պայմանագրերի կազմման աշխատանքներին մասնակցություն, նորմատիվ իրավական ակտերի պահանջներին դրանց համապատասխանության ապահովում.

7) ըստ անհրաժեշտության՝ խնամվողների, նրանց ընտանիքների անդամների շահերն այլ կազմակերպություններում ներկայացնելը:

8. Աջակցության կենտրոնում իրավական խորհրդատվության համար նախատեսվում է իրավախորհրդատուի հաստիք, որի համար սահմանվում է հետևյալ չափորոշիչը.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Իրավախորհրդատու

1 հաստիքային միավոր` մինչև 150 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր` 151 և ավելի խնամվողի դեպքում

IV. Հաշվապահական հաշվառումը ԵՎ ֆինանսատնտեսական գործունեությունը

9. Աջակցության կենտրոնում հաշվապահական հաշվառումը և ֆինանսատնտեսական գործունեությունը նախատեսում են՝

1) օրենքով սահմանված կարգով հաշվապահական հաշվառման իրականացում, այդ աշխատանքների շրջանակներում հիմնական ֆոնդերի, նյութական և դրամական միջոցների, վառելիքի, էլեկտրաէներգիայի, մթերքների, ինչպես նաև կենտրոնի գործունեության ապահովման համար անհրաժեշտ այլ միջոցների հաշվառման կազմակերպում.

2) հարկերի վճարման հետ կապված գործառույթների իրականացում.

3) եկամուտների և ծախսերի նախահաշվի կազմում, ստացված միջոցների ծախսման նկատմամբ հսկողության իրականացում.

4) գույքագրման աշխատանքների իրականացում.

5) ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն, ներքին հնարավորությունների բացահայտում, այդ հնարավորությունների արդյունավետ իրացմանն աջակցության ցուցաբերում.

6) աշխատավարձերի և դրանց հետ կապված հարկերի հաշվարկում և դրանց վճարում.

7) սահմանված կարգով հաշվետվությունների կազմում և դրանք համապատասխան մարմիններ ներկայացնելը.

8) սահմանված կարգով գնումների գործընթացի կազմակերպում.

9) սահմանված կարգով հաշվապահական փաստաթղթերի շրջանառության և արխիվացման ապահովում:

10. Աջակցության կենտրոնում հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական գործունեության համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) գլխավոր հաշվապահ.

2) հաշվապահ.

3) տնտեսագետ:

11. Աջակցության կենտրոնում հաշվապահական հաշվառում և ֆինանսատնտեսական գործունեություն իրականացնող աշխատողների համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի
անվանումը

Չափորոշիչը

1.

Գլխավոր հաշվապահ

1 հաստիքային միավոր՝ հաստատության համար

2.

Հաշվապահ

1 հաստիքային միավոր` մինչև 100 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր` 101-250 խնամվողի դեպքում,
3 հաստիքային միավոր` 251-400 խնամվողի դեպքում,
4 հաստիքային միավոր` 401 և ավելի խնամվողի դեպքում

3.

Տնտեսագետ

1 հաստիքային միավոր` մինչև 300 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր՝ 301 և ավելի խնամվողի դեպքում

V. Գործավարությունը ԵՎ փաստաթղթաշրջանառությունը

12. Աջակցության կենտրոնում գործավարության և փաստաթղթաշրջանառության գործունեությունները նախատեսում են՝

1) մտից և ելից փաստաթղթերի հաշվառում, այդ փաստաթղթերի համակարգում և պահպանում.

2) փաստաթղթերի արխիվացում.

3) աջակցության կենտրոնի տնօրենի մոտ հանդիպումների, խորհրդակցությունների նախապատրաստում, անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում, տնօրենի հանձնարարությամբ՝ այդ միջոցառումների արձանագրությունների պատրաստում.

4) աջակցության կենտրոնում շրջանառվող փաստաթղթերի պատրաստում.

5) տեղեկության մուտքագրում համակարգչում և համակարգչից տեղեկության փոխանցումն այլ կրիչների վրա, տուն-ինտերնատում օգտագործվող այլ կազմտեխնիկայի (տպիչ, սկաներ, ֆաքս, պատճենահանող սարք և այլն) շահագործում.

6) տարբեր տեսակի տեղեկանքների և այլ պահանջվող փաստաթղթերի պատրաստում ու տրամադրում կենտրոնի աշխատողներին, խնամվողներին կամ նրանց ընտանիքների անդամներին:

13. Աջակցության կենտրոնի գործավարության և փաստաթղթաշրջանառության աշխատանքները նախատեսվում է իրականացնել գործավարի հաստիքի միջոցով, որի համար սահմանվում է հետևյալ չափորոշիչը.

NN
ը/կ

Հաստիքի
անվանումը

Չափորոշիչը

1.

Գործավար

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպությանը

VI. Կադրային գործը

14. Աջակցության կենտրոնում կադրային գործը նախատեսում է՝

1) աջակցության կենտրոնն անհրաժեշտ որակավորում ունեցող կադրերով համալրում.

2) աշխատողների՝ աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատման, այլ աշխատանքի տեղափոխման ժամանակ պահանջվող փաստաթղթերի պատրաստում.

3) աշխատողների անհատական գործերի կազմում և վարում, աշխատանքային գրքույկների լրացում.

4) աշխատողների համար աշխատանքային բնույթի տարբեր տեղեկանքների պատրաստում.

5) աշխատողներին արձակուրդների տրամադրման ժամանակացույցի կազմում և ըստ դրա աշխատողների՝ արձակուրդ մեկնելու և վերադառնալու նկատմամբ հսկողության իրականացում.

6) աշխատողների վերապատրաստման, որակավորման բարձրացման աշխատանքների կազմակերպում.

7) աշխատանքային կարգուկանոնի նկատմամբ հսկողության իրականացում.

8) աշխատողների հաճախումների հսկողություն, հաճախումների թերթիկների վարում:

15. Աջակցության կենտրոնում կադրերի գործի իրականացման համար նախատեսվում է կադրերի գծով տեսուչի հաստիքը:

16. Աջակցության կենտրոնում կադրային գործի իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի
անվանումը

Չափորոշիչը

1.

Տեսուչ` կադրերի գծով

1 հաստիքային միավոր` մինչև 150 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր` 151 և ավելի խնամվողի դեպքում

VII. Կրթաուսումնական կամ ուսումնադաստիարակչական ծառայությունների տրամադրումը

17. Աջակցության կենտրոնում կրթաուսումնական կամ ուսումնադաստիարակչական ծառայությունները նախատեսում են՝

1) խնամվողների դասապատրաստման գործընթացին աջակցության ցուցաբերում.

2) դասապատրաստման գործընթացի համար անհրաժեշտ պայմանների ստեղծում.

3) խնամվողների առաջադիմության և կրթական հաստատություն հաճախելու նկատմամբ հսկողության իրականացում.

4) ըստ անհրաժեշտության՝ խնամվողների շահերը կրթական հաստատությունում ներկայացնելը.

5) խնամվողների նախասիրություններից ելնելով՝ արտադպրոցական կրթության (խմբակներում ուսուցում) կազմակերպում.

6) խնամվողների մասնակցությամբ՝ մշակութային միջոցառումների կազմակերպում.

7) խնամվողներին մշակութային ձեռքբերումների հետ հաղորդակցման աշխատանքների իրականացում (այցելություններ թատրոն, կինո, համերգ, թանգարաններ և այլ պատմամշակութային վայրեր).

8) գրադարանի աշխատանքի կազմակերպում.

9) խնամվողների շրջանում մարզական միջոցառումների կազմակերպում, խնամվողների առողջ ապրելակերպին աջակցության ցուցաբերում.

10) խնամվողների մասնակցությամբ՝ տարբեր միջոցառումների կազմակերպում:

18. Աջակցության կենտրոնում կրթաուսումնական կամ ուսումնադաստիարակչական ծառայությունների տրամադրման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) մեթոդիստ-համակարգող.

2) դաստիարակ.

3) դաստիարակ` խմբակի.

4) սոցիալական մանկավարժ.

5) գրադարանավար.

6) հրահանգիչ` մարմնակրթության:

19. Աջակցության կենտրոնում կրթական ծառայությունների տրամադրման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Մեթոդիստ-համակարգող

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպությանը

2.

Դաստիարակ

Հերթափոխային աշխատանքի համար` 1 շուրջօրյա հերթափոխ՝ 40 խնամվողի հաշվարկով

3.

Դաստիարակ` խմբակի

1 հաստիքային միավոր՝ մինչև 100 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր՝ 101 և ավելի խնամվողի դեպքում

4.

Սոցիալական մանկավարժ

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 25 խնամվողի հաշվարկով

5.

Գրադարանավար

0.5 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպությանը

6.

Հրահանգիչ` մարմնակրթության

0.5 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպությանը

VIII. Սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումը

20. Աջակցության կենտրոնում սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումը նախատեսում է՝

1) խնամվողներին և նրանց ընտանիքների անդամներին հոգեբանական բնույթի ծառայությունների տրամադրման կազմակերպում.

2) խնամվողների և նրանց ընտանիքների անդամների հետ սոցիալական աշխատանքի իրականացում.

3) խնամվողների՝ նոր միջավայրում հարմարվելու հետ կապված միջոցառումների իրականացում.

4) խնամվողների՝ հասարակությունում ինտեգրմանն աջակցության ցուցաբերում.

5) խնամվողների հետ խոսքի արատների շտկման աշխատանքների իրականացում.

6) խնամվողներին խորհրդատվության տրամադրում և աջակցության ցուցաբերում՝ ուղղված կյանքի դժվար իրավիճակի հաղթահարմանը:

21. Աջակցության կենտրոնում սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրման աշխատանքների համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) սոցիալական աշխատող.

2) հոգեբան.

3) արատաբան:

22. Աջակցության կենտրոնում սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրման աշխատանքների իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Հոգեբան

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 30 խնամվողի հաշվարկով

2.

Սոցիալական աշխատող

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 30 խնամվողի հաշվարկով

3.

Արատաբան

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 75 խնամվողի հաշվարկով

23. Կազմակերպությունն արատաբանի հաստիքային միավորների շրջանակում, ելնելով իր կարիքներից, կարող է սահմանել հատուկ մանկավարժի, լոգոպեդի, տիֆլոմանկավարժի, սուրդոմանկավարժի և օլիգոֆրենոմանկավարժի հաստիքները:

IX. Առաջնային բժշկական օգնության ԵՎ սպասարկման տրամադրումը

24. Աջակցության կենտրոնում առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը նախատեսում է`

1) առաջնային բուժօգնության ծառայությունների տրամադրում խնամվողներին.

2) խնամվողներին և նրանց ընտանիքների անդամներին բժշկական բնույթի խորհրդատվության տրամադրում, ըստ անհրաժեշտության՝ նրանց այլ բժշկական հաստատություններ ուղղորդում, այդ հաստատություններում խնամվողների խնամքի կազմակերպում.

3) խնամվողներին հիվանդանալու դեպքում դեղերի տրամադրում.

4) աջակցության կենտրոնում սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի ապահովում.

5) խնամվողներին նախատեսված դեղերի տրամադրում, անհրաժեշտության դեպքում` ուղղորդում մասնագիտացված վերականգնողական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող ծառայություններ:

25. Աջակցության կենտրոնում առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) բժիշկ-մանկաբույժ.

2) բժիշկ-թերապևտ.

3) բուժքույր:

26. Աջակցության կենտրոնում առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Բժիշկ-մանկաբույժ կամ բժիշկ-թերապևտ

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպությանը

2.

Բուժքույր

1 շուրջօրյա հերթափոխ՝ յուրաքանչյուր կազմակերպությանը

X. Կենցաղային սպասարկման տրամադրումը

27. Աջակցության կենտրոնում կենցաղային սպասարկման տրամադրումը նախատեսում է`

1) հագուստի և սպիտակեղենի ընդունում, լվացում, չորացում, արդուկում և տրամադրում՝ դրանց հետագա օգտագործման համար.

2) խնամվողների հագուստի և սպիտակեղենի կարում, նորոգում և հարմարեցում.

3) խնամվողների կոշիկների նորոգում.

4) խնամվողներին վարսահարդարման ծառայությունների տրամադրում:

28. Աջակցության կենտրոնում կենցաղային սպասարկման տրամադրման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները`

1) լվացող-արդուկող.

2) վարսավիր.

3) դերձակ.

4) կոշկակար:

29. Աջակցության կենտրոնում կենցաղային սպասարկման տրամադրման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Լվացող-արդուկող

3 հաստիքային միավոր՝ մինչև 120 խնամվողի համար,
6 հաստիքային միավոր՝ 121-250 խնամվողի համար,
9 հաստիքային միավոր՝ 251-400 խնամվողի համար

2.

Վարսավիր

1 հաստիքային միավոր՝ մինչև 100 խնամվողի համար,
2 հաստիքային միավոր՝ 101-200 խնամվողի համար,
3 հաստիքային միավոր՝ 201-300 խնամվողի համար

3.

Դերձակ

1 հաստիքային միավոր՝ մինչև 100 խնամվողի համար,
2 հաստիքային միավոր՝ 101-200 խնամվողի համար,
3 հաստիքային միավոր՝ 201-300 խնամվողի համար

4.

Կոշկակար

0.5 հաստիքային միավոր՝ մինչև 100 խնամվողի համար,
1 հաստիքային միավոր՝ 101-200 խնամվողի համար,
1.5 հաստիքային միավոր՝ 201-300 խնամվողի համար

XI. Սննդի տրամադրումը

30. Աջակցության կենտրոնում սննդի տրամադրումը նախատեսում է՝

1) աջակցության կենտրոնում ցերեկային խնամք ստացողներին մեկանգամյա սառը կամ կիսատաք ուտելիքով ապահովման աշխատանքների իրականացում, իսկ շուրջօրյա խնամք ստացողներին երեքանգամյա սննդով ապահովում.

2) խնամվողների՝ սննդով ապահովման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների իրականացում` օրական ճաշացանկի կազմում, անհրաժեշտ մթերքի կամ կիսաֆաբրիկատների ստացում, դրանց լվացում, մաքրում, կտրատում և եփում.

3) խոհանոցում սահմանված կարգով սանիտարահիգիենիկ կանոնների ապահովում.

4) խոհանոցում առկա բոլոր տեսակի տեխնիկական միջոցների շահագործում, ըստ անհրաժեշտության՝ դրանց նորոգման աշխատանքների կազմակերպում.

5) խոհանոցի աշխատանքի հետ կապված բոլոր տեսակի փաստաթղթերի կազմում.

6) խոհանոցի գույքի պահպանման և նորացման աշխատանքների իրականացում.

7) խոհանոցը նոր տեխնիկական միջոցներով հագեցնելու հետ կապված աշխատանքների իրականացում:

31. Աջակցության կենտրոնում սննդի տրամադրման աշխատանքների իրականացման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) ավագ խոհարար.

2) խոհարար.

3) խոհանոցի աշխատող:

32. Աջակցության կենտրոնում սննդի տրամադրման աշխատանքների իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Ավագ խոհարար

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպությանը

2.

Խոհարար

2 հաստիքային միավոր՝ մինչև 150 խնամվողի դեպքում,
3 հաստիքային միավոր՝ 151 և ավելի խնամվողի դեպքում

3.

Խոհանոցի աշխատող

3 հաստիքային միավոր՝ մինչև 150 խնամվողի դեպքում,
4 հաստիքային միավոր՝ 151 և ավելի խնամվողի դեպքում

XII. Նյութատեխնիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային ԵՎ բեռնման-բեռնաթափման աշխատանքների իրականացումը

33. Աջակցության կենտրոնում նյութատեխնիկական միջոցների շրջանառությունը, տրանսպորտային, բեռնման-բեռնաթափման աշխատանքները նախատեսում են՝

1) աջակցության կենտրոն մուտք գործող նյութատեխնիկական միջոցների որակի հսկում, պահեստավորում, ծախսի նկատմամբ հսկողության իրականացում.

2) պահանջվող նյութատեխնիկական միջոցների վերաբերյալ հայտերի, ինչպես նաև ապրանքների մուտքի ու ելքի այլ փաստաթղթերի ձևակերպում.

3) պահեստային աշխատանքների իրականացում.

4) տրանսպորտային միջոցից պահեստ, պահեստից սպառման վայր նյութատեխնիկական միջոցների տեղափոխում, ինչպես նաև այլ բեռնման-բեռնաթափման աշխատանքների իրականացում.

7) պահանջվող նյութատեխնիկական միջոցների պահուստների հաշվառում, դրանց ծավալների և տեսականու մասին տեղեկատվության պատրաստում.

8) սահմանված կարգով գույքագրման աշխատանքներին մասնակցություն.

9) սահմանված կարգով նյութատեխնիկական միջոցների շարժի վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում.

10) ըստ անհրաժեշտության՝ խնամվողների՝ աջակցության կենտրոնից դուրս տեղափոխման կազմակերպում.

11) ըստ անհրաժեշտության՝ աջակցության կենտրոնի աշխատողների տեղափոխման կազմակերպում.

12) ըստ անհրաժեշտության՝ տարբեր բեռների փոխադրում, դրանց բեռնում-բեռնաթափում, տեղափոխում ձեռքով կամ այլ փոխադրասարքերով:

34. Աջակցության կենտրոնում նյութատեխնիկական միջոցների շրջանառությունը, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքների համար նախատեսվում են հետևյալ հաստիքները՝

1) տնտեսվար.

2) պահեստապետ.

3) վարորդ.

4) օժանդակ բանվոր.

5) տնտեսուհի:

35. Աջակցության կենտրոնում նյութատեխնիկական միջոցների շրջանառությունը, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքների իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Տնտեսվար

1 հաստիքային միավոր՝ մինչև 250 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր՝ 251-500 խնամվողի դեպքում

2.

Պահեստապետ

1 հաստիքային միավոր՝ մինչև 250 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր՝ 251-500 խնամվողի դեպքում

3.

Վարորդ

1 հաստիքային միավոր՝ մեկ տրանսպորտային միջոցի հաշվարկով, բայց ոչ ավելի, քան 3 հաստիքային միավոր

4.

Օժանդակ բանվոր

1 հաստիքային միավոր` մինչև 150 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր` 151-ից ավելի խնամվողի դեպքում

5.

Տնտեսուհի

1 հաստիքային միավոր՝ մինչև 250 խնամվողի դեպքում,
2 հաստիքային միավոր՝ 251-ից ավելի խնամվողի դեպքում

XIII. Շենքերի ԵՎ սարքավորումների սպասարԿման ու նորոգման աշխատանքների իրականացումը

36. Աջակցության կենտրոնում շենքերի և սարքավորումների սպասարկման ու նորոգման աշխատանքները նախատեսում են`

1) շենքի կոմունիկացիոն համակարգերի` էլեկտրացանց, սանհանգույցներ, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ, ընթացիկ պարզագույն նորոգումների կատարում.

2) շենքերի պարզագույն նորոգումների կատարում.

3) աջակցության կենտրոնի ջեռուցման համակարգի նորոգման, շահագործման և սպասարկման աշխատանքների ապահովում:

37. Աջակցության կենտրոնում շենքերի և սարքավորումների սպասարկման ու նորոգման աշխատանքների համար նախատեսվում են հետևյալ հաստիքները`

1) պարետ.

2) հյուսն.

3) էլեկտրագետ.

4) սանտեխնիկ.

5) փականագործ.

6) ներկարար.

7) հնոցապան.

8) մասնագետ` ջեռուցման համակարգի սպասարկման:

38. Աջակցության կենտրոնում շենքերի և սարքավորումների սպասարկման ու նորոգման աշխատանքների իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Պարետ

1 հաստիքային միավոր` 100-ից ավելի խնամվողի դեպքում

2.

Էլեկտրագետ
Սանտեխնիկ
Հյուսն
Փականագործ
Ներկարար

3 հաստիքային միավոր՝ մինչև 200 խնամվողի դեպքում,
5 հաստիքային միավոր՝ 201-300 խնամվողի դեպքում,
7 հաստիքային միավոր՝ 301-400 խնամվողի դեպքում,
9 հաստիքային միավոր՝ 401-500 խնամվողի դեպքում

3.

Հնոցապան

Կաթսայատան առկայության դեպքում՝ համաձայն հերթափոխի հաշվարկի

4.

Մասնագետ` ջեռուցման համակարգի սպասարկման

0.5 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր հաստատության համար, ջեռուցումն ավտոնոմ համակարգով իրականացնելու դեպքում

XIV. Շենքերի ԵՎ հարակից տարածքների պահպանման ԵՎ մաքրման աշխատանքների իրականացումը

39. Աջակցության կենտրոնում շենքերի և հարակից տարածքների պահպանման և մաքրման աշխատանքները նախատեսում են՝

1) շենքում վարչական տարածքների մաքրության ապահովում.

2) բակի տարածքի մաքրման աշխատանքների իրականացում.

3) այգու և կանաչապատ գոտիների առկայության դեպքում դրանց խնամքի իրականացում.

4) շենքում պահակային ծառայության իրականացում:

40. Աջակցության կենտրոնում շենքերի և հարակից տարածքների պահպանման ու մաքրման աշխատանքների համար նախատեսվում են հետևյալ հաստիքները`

1) հավաքարար.

2) պահակ.

3) այգեպան:

33. Աջակցության կենտրոնում շենքերի և հարակից տարածքների պահպանման ու մաքրման աշխատանքների իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

NN
ը/կ

Հաստիքի անվանումը

Չափորոշիչը

1.

Պահակ

1 շուրջօրյա հերթապահություն՝ յուրաքանչյուր անցակետի համար

2.

Այգեպան

0.5 հաստիքային միավոր՝ մինչև 5000 քառ. մ մակերեսով այգու առկայության դեպքում,
1 հաստիքային միավոր՝ 5000 քառ. մ-ից ավելի մակերեսով այգու դեպքում

3.

Հավաքարար

1 հաստիքային միավոր՝ վարչական տարածքի յուրաքանչյուր
500 քառ. մետրի մաքրման համար, ևս մեկ հաստիքային միավոր՝ բակի յուրաքանչյուր 2000 քառ. մ տարածքի մաքրման համար

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.12.2023, N 2341-Ն 30.12.2023, N 1292-Ն
10.11.2022, N 1744-Ն 01.01.2023, N 1292-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան