Գլխավոր տեղեկություն
Համար
N 1078-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.11.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.11.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 նոյեմբերի 2015 թվականի N 1078-Ա

 

ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԻ` ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հյուսիսային գազատարի Վրաստանի հատվածում աշխատանքների հետ կապված վրացական կողմի հետ բանակցություններ վարելու նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի՝ 2015 թվականի նոյեմբերի 2-3-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. նոյեմբերի 16

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան