Basic information
Number
N 608-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (22.06.2017-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
21.06.2017
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
21.06.2017
Effective date
22.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հունիսի 2017 թվականի N 608-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ԵԱՏՄ-ի անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ժամանակավոր ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման շուրջ փուլային խորհրդակցություններին մասնակցելու և հայ-իրանական առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման այլ օրակարգային հարցերը քննարկելու նպատակով պատվիրակության` համաձայն հավելվածի, 2017 թվականի հունիսի 12-15-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Հովհաննես Ազիզյանինը, Էմիլ Տարասյանինը, Նաիրա Կարապետյանինը, Հասմիկ Սարգսյանինը` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Տիգրան Վարդանյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. հունիսի 21

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հունիսի 21-ի N 608-Ա որոշման

 

 

Կ Ա Զ Մ

 

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-15-Ը ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

 

Հ. Ազիզյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)

Է. Տարասյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

Ն. Կարապետյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչության պետ

Հ. Սարգսյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ

Տ. Վարդանյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության երրորդ քարտուղար

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Ստեփանյան