Գլխավոր տեղեկություն
Համար
N 1302-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.12.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՔԳՀԻԱԺ 2015.03.31/1(50)մաս1 Հոդ.1010
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.11.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 նոյեմբերի 2015 թվականի N 1302-Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 303-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 303-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 26-րդ կետի 4-րդ սյունակում «2015 թ. երրորդ եռամսյակ» բառերը փոխարինել «2016 թ. երրորդ եռամսյակ» բառերով.

2) 27-րդ, 30-րդ, 47-րդ, 52-րդ, 55-րդ, 58-րդ, 68-րդ և 81-86-րդ կետերի 5-րդ սյունակները «կառավարման» բառից հետո լրացնել «և արտակարգ իրավիճակների» բառերով.

3) 28-րդ կետի՝

ա. 4-րդ սյունակում «2014 թ. երկրորդ եռամսյակ» բառերը փոխարինել «2016 թ. երրորդ եռամսյակ» բառերով,

բ. 5-րդ սյունակի երկրորդ տողը լրացնել «ՀՀ արդարադատության նախարարություն» բառերով.

4) 29-րդ կետի 5-րդ սյունակում «ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «ՀՀ արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ» բառերով.

5) 36-րդ կետի`

ա. 4-րդ սյունակում «2014» թիվը փոխարինել «2016» թվով,

բ. 5-րդ սյունակում «ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն» բառերը փոխարինել «ՀՀ քննչական կոմիտե (համաձայնությամբ)» բառերով.

6) 45-րդ կետի 4-րդ սյունակում «2015» թիվը փոխարինել «2016» թվով.

7) 60-րդ կետի`

ա. 4-րդ սյունակում «չորրորդ եռամսյակ» բառերը փոխարինել «պարբերաբար» բառով,

բ. 5-րդ սյունակը «ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն» բառերից առաջ լրացնել «ՀՀ քննչական կոմիտե (համաձայնությամբ)» բառերով, իսկ «ՀՀ պաշտպանության նախարարություն» բառերը հանել,

գ. 6-րդ սյունակում «ՀՀ պետական բյուջեով նախատեսել համապատասխան ֆինանսավորում» բառերը փոխարինել «ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված միջոցներ» բառերով.

8) 70-րդ կետի 4-րդ սյունակում «2015 թ. առաջին եռամսյակ» բառերը փոխարինել «2016 թ. երրորդ եռամսյակ» բառերով.

9) 81-րդ կետի՝

ա. 4-րդ սյունակում «2014 թ. չորրորդ եռամսյակ» բառերը փոխարինել «2016 թ. երկրորդ եռամսյակ» բառերով,

բ. 5-րդ սյունակը «ՀՀ արտաքին գործերի նախարարություն» բառերից առաջ լրացնել «ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն» բառերով.

10) 92-րդ կետի 4-րդ սյունակում «2015 թ. առաջին եռամսյակ» բառերը փոխարինել «2015 թ. չորրորդ եռամսյակ» բառերով.

11) 94-րդ կետի 3-րդ սյունակում «աշխատանքների կատարում» բառերը փոխարինել «պայմանների ապահովում» բառերով.

12) 97-րդ կետի 4-րդ սյունակում «2015 թ. երկրորդ եռամսյակ» բառերը փոխարինել «2016 թ. երրորդ եռամսյակ» բառերով.

13) 101-րդ կետի 4-րդ սյունակում «2014 թ. երրորդ եռամսյակ» բառերը փոխարինել «2016 թ. երկրորդ կիսամյակ» բառերով.

14) 114-րդ կետի 4-րդ սյունակում «2014 թ. երկրորդ եռամսյակ» բառերը փոխարինել «2016 թ. առաջին եռամսյակ» բառերով.

15) 115-րդ կետի 4-րդ սյունակում «2014 թ. չորրորդ եռամսյակ» բառերը փոխարինել «2016 թ. առաջին եռամսյակ» բառերով.

16) 116-րդ, 117-րդ, 118-րդ և 119-րդ կետերի 4-րդ սյունակներում «2014 թ. երրորդ եռամսյակ» բառերը փոխարինել «2016 թ. առաջին եռամսյակ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. նոյեմբերի 17

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան