ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հոկտեմբերի 2015 թվականի N 920-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԱՌԵՎՏՐԻ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿՈՄԻՏԵԻ 14-ՐԴ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն առևտրի, տնտեսական և համապատասխան իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեի 14-րդ նիստը 2015 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետությունում (Երևանում) անցկացնելու հետ կապված ծախսերը` 1.856.000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հոկտեմբերի 7 Երևան |