Գլխավոր տեղեկություն
Համար
N 1168-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.10.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.10.14/68(1157).1 Հոդ.900.13
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.08.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 օգոստոսի 2015 թվականի N 1168-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 654-Ն ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1588-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի՝

1) զարգացման վարչությունը և ներդրումային ծրագրերի և կապիտալ ծախսերի համակարգման վարչությունը միաձուլել և բաժանման ձևով վերակազմակերպել զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության ու վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության վարչության.

2) ատոմային էներգետիկայի վարչությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել ատոմային էներգետիկայի բաժնի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ վերանվանելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 654-Ն որոշման N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝

1) 1-ին կետը «Զարգացման» բառից հետո լրացնել «և ներդրումային ծրագրերի» բառերով.

2) 4-րդ կետում «վարչություն» բառը փոխարինել «բաժին» բառով.

3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության վարչություն»:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի օգտակար հանածոների պաշարների գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1588-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) հանքավայրերի արդյունաբերական գնահատման բաժինը, օգտակար հանածոների պաշարների բաժինը և օգտակար հանածոների պաշարների շարժի բաժինը միաձուլել և բաժանման ձևով վերակազմակերպել օգտակար հանածոների պաշարների հաշվարկման նյութերի փորձաքննության բաժնի և հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատման նյութերի փորձաքննության բաժնի.

2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 13

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
օգոստոսի 31-ի N 1168-Ն որոշման

 

 

«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 26-ի N 1588-Ն որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

Օգտակար հանածոների պաշարների հաշվարկման նյութերի փորձաքննության բաժին

 

Հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատման նյութերի փորձաքննության բաժին»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան