ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 նոյեմբերի 2015 թվականի N 1277-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 124 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման ոչ տարիֆային կարգավորման մասին» N 124 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
1) որոշման 8-րդ կետը «պայթուցիկ նյութերի,» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև պայթեցման միջոցների և պայթեցման սարքավորումների» բառերով.
2) որոշման 9-րդ կետում «արդյունաբերության և առևտրի» բառերը փոխարինել «էկոնոմիկայի» բառով.
3) որոշման 10-րդ կետում «մաքսային վարչությանը» բառերը փոխարինել «վերադաս մաքսային մարմնին», իսկ ցանկի վերնագրում «մաքսային վարչությունը» բառերը՝ «վերադաս մաքսային մարմինը» բառերով.
4) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ, 11-րդ, 13-րդ և 15-րդ կետերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2015 թ. նոյեմբերի 6 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|