Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԺՈ-175-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.10.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.04/81(1170) Հոդ.948
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՈՒԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1.«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները

 

1.

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին

Կ-850-09.09.2015-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն


 

2.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին

Կ-447-20.02.2014-ՏՏ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն


3.

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին

Պ-853-17.09.2015-ՏՀ-010/0
Հեղինակներ` Վարդան Այվազյան, Խաչատուր Քոքոբելյան, Միքայել Մելքումյան


4.

ա) Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու
մասին

Պ-871-14.10.2015-ՊԻ-010/0 Հեղինակներ` Հովհաննես Սահակյան, Արտակ Դավթյան, Գագիկ Մինասյան, Գագիկ Մելիքյան


 

բ) «Նույնականացման քարտերի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություն կատարելու մասին

Պ-8711-14.10.2015-ՊԻ-010/0
Հեղինակներ` Հովհաննես Սահակյան, Արտակ Դավթյան, Գագիկ Մինասյան, Գագիկ Մելիքյան

 

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները

 

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

 

Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները


1.

«Ազգային ժողովի կանոնակարգ»
Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Պ-835-14.07.2015,23.10.2015-ՊԻ-010/0
Հեղինակ` Թևան Պողոսյան


2.

Հայաստանի Հանրապետության 2016
թվականի պետական բյուջեի մասին

Կ-862-05.10.2015-ԱՄ,ԱՀ,ԳԿ,ԳԲ,ԵԻ,ՄԻ,ՊԱ,ՊԻ,ՍՀ,ՏՏ,ՏՀ,ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն


3.

«Պետական նպաստների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Կ-869-13.10.2015-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն


4.

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին

Կ-870-14.10.2015-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն


5.

Միջազգային պայմանագրերի վավերացում.

 

 

 


1.

2014 թվականի հուլիսի 4-ին Սեուլում ստորագրված «Հայաստանի
Հանրապետության կառավարության և
Կորեայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, սպորտի և կրթության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիր

Ն-879-22.10.2015-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ


2.

1985 թվականի հոկտեմբերի 15-ին Ստրասբուրգում ստորագրված` Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի(կից հայտարարությամբ) 5-րդ, 6-րդ հոդվածները, 7-րդ հոդվածի 2-րդ և 10-րդ հոդվածի 3-րդ կետերը

Ն-880-22.10.2015-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ


3.

Հայաստանի Հանրապետության և
Եվրոպական ներդրումային բանկի միջև
2015 թվականի մարտի 16-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ֆինանսական պայմանագիր

Ն-881-22.10.2015-ԱՀ,ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ


4.

«Հայաստանի Հանրապետության և Սլովակիայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիր

Ն-882-22.10.2015-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ


5.

2015 թվականի հունիսի 30-ին և 2015 թվականի հուլիսի 7-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի միջև շրջանակային համաձայնագիր

Ն-883-22.10.2015-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Գ. Սահակյան


  26 հոկտեմբերի 2015 թվականի,
քաղ. Երևան
ԱԺՈ-175-Ն