Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 2/4
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.12.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 17.09.2015
Ընդունող մարմին
Մարցի գյուղապետ
Ընդունման ամսաթիվ
09.12.2011
Ստորագրող մարմին
Նալբանդյանի գյուղական համայնքի ավագանի
Ստորագրման ամսաթիվ
09.12.2011

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


9 դեկտեմբերի 2011 թվականի

թիվ 2/4

 

քաղ. Աստանա

 

ՄՃՓ ընթացակարգով օտարերկրյա ապրանքների տեղափոխման ժամանակ ապրանքների մաքսային ուղեկցում չկիրառելու չափանիշների մասին

 

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիան

 

ՈՐՈՇԵՑ՝

 

1. Հաստատել ՄՃՓ գրքույկի օգտագործմամբ ապրանքների փոխադրման ժամանակ, երբ ապրանքները չառաքելու դեպքում վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի գումարը գերազանցում է ՄՃՓ մեկ գրքույկով տրամադրված երաշխիքի սահմանը, մաքսային ուղեկցում չկիրառելու հետևյալ չափանիշները՝

1.1 ՄՃՓ գրքույկի տերը ներառվում է մաքսային փոխադրումների ռեեստրում, եթե «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի հայտարարատուն մաքսային փոխադրողն է.

1.2 ՄՃՓ գրքույկի տերը ներառվում է լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում, եթե «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի հայտարարատուն լիազորված տնտեսական օպերատորն է.

1.3 ՄՃՓ մեկ գրքույկով փոխադրվող ապրանքների մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման գումարը գերազանցում է ՄՃՓ երաշխիքի սահմանը 500 եվրոյից ոչ ավելի գումարի չափով։

2. Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին (ՄՀԿՎ, Օրլովսկի Վ.Ն.), Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ին ԱԻՀԿՎ, Ա.Պ. Կոչուբեյ) և Ռուսաստանի ԴՄԾ-ին (ՄՁևՄՀԿԳՎ, Դ.Վ. Նեկրասով)` շարունակել համաձայնեցման ուղղությամբ աշխատանքները որպես ՄՃՓ գրքույկի օգտագործմամբ ապրանքների փոխադրման ժամանակ մաքսային ուղեկցում չկիրառելու չափանիշ, երբ ապրանքները չառաքելու դեպքում վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի գումարը գերազանցում է ՄՃՓ մեկ գրքույկով տրամադրված երաշխիքի սահմանը՝

ՄՃՓ գրքույկի տերը Մաքսային միության անդամ պետության ռեզիդենտ-փոխադրողն է, և փոխադրվող ապրանքների առնչությամբ վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի գումարը չի գերազանցում 100 000 եվրոն՝ պայմանով, որ նշված ապրանքները չառաքելու դեպքում Մաքսային միության անդամ պետությունների ազգային երաշխիքային միավորումները պարտավորություն են ստանձնում վճարելու գումար 100 000 եվրոյի սահմաններում։

3. Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ին (ԱԻՀԿՎ, Ա.Պ. Կոչուբեյ) և Ռուսաստանի ԴՄԾ-ին (ՄՁևՄՀԿԳՎ, Դ.Վ. Նեկրասով)՝ մինչև 2011 թվականի դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածը Բելառուսի Հանրապետության ՊՄԿ ուղարկել տեղեկատվություն` սույն Որոշման 2-րդ կետում նշված չափանիշի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ։

4. Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին (ՄՀԿՎ, Օրլովսկի Վ.Ն.)՝ մինչև 2011 թվականի դեկտեմբերի 30-ը առաջարկ նախապատրաստել ՄՃՓ ընթացակարգով ապրանքները փոխադրող տրանսպորտային միջոցների մաքսային ուղեկցում չկիրառելու չափանիշների իրավական ամրագրման վերաբերյալ՝ Մաքսային միության անդամ պետությունների միավորված կոլեգիայի նիստին քննարկելու համար։

5. Սահմանել, որ 1.1 կետով սահմանված չափանիշները գործում են մինչև 2012 թվականի հուլիսի 1-ը։

Ռուսաստանի ԴՄԾ-ին (ՄՁևՄՀԿԳՎ, Դ.Վ. Նեկրասով), Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին (ՄՀԿՎ, Օրլովսկի Վ.Ն.) և Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ին (ԱԻՀԿՎ, Ա.Պ. Կոչուբեյ)՝ մինչև նշված չափանիշի գործողության սահմանված ժամկետի ավարտը դրա կիրառման վերլուծություն անցկացնել և արդյունքների մասին զեկուցել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստի ժամանակ։

Նախագահ՝

 

Ա. Յու. Բելյանինով

     

Նախագահի տեղակալ՝

 

Ա. Ֆ. Շպիլևսկի

     

Նախագահի տեղակալ՝

 

Ս.Ն. Բայմագանբետով

Հրապարակվել է կայքում 17 սեպտեմբերի 2015 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան